
Նյութեր
Զգեստ և զարդարանք
Արցախյան կանանց տարազը բնորոշվում է խիստ, զուսպ և հավասարակշռված ոճով, որի արտաքին պարզության մեջ պահպանվել է խոր խորհրդանշական համակարգ։
Կանանց ու տղամարդկանց շապիկների օձիքն ու կրծքի բացվածքը ասեղնագործվում էին կանաչ-կապույտ բրդե ու բամբակե թելերով և պարզ երկրաչափական զարդանախշերով, որոնք ունեին մարմնի կենսական կենտրոնները պաշտպանելու նշանակություն։
Կանանց արխալուղի եզրերով անցնող բուսական նեղ ժապավենը, ինչպես նաև տոնական հագուստի քղանցքի արծաթաթել ու մետաքսաթել երկշար բուսազարդը կապված էին ծլելու, ծաղկելու, պտղաբերելու և սերունդ տալու գաղափարների հետ։
Կանանց եռանկյունաձև «ականջուկների» վրա կարմիր, կապույտ և սպիտակ թելերով ասեղնագործված բուսական մոտիվները միավորում էին կյանքի, մաքրության և պահպանակի խորհուրդները։
Արցախյան կանանց թագ-ճակատանոցներին և ներքնաշորերի փողքերին հանդիպող թռչնաբուսական զարդամոտիվները խորհրդանշում էին երկնքի, արևային ուժի, կենաց ծառի և սերնդաշարունակության կապը։
Այս տարազախմբին բնորոշ հյուսկեն զարդանախշ գուլպաները միայն կենցաղային հագուստի մաս չէին, այլև օժիտի, հարսանեկան ծեսի և պտղաբերության ուժ ունեցող նշաններ։
Արցախյան զգեստն ու զարդարանքը ներկայացնում են կնոջ մարմինը, ընտանիքը և սերունդը պահպանող ծիսական-խորհրդանշական համակարգ՝ հիմնված երկրաչափական, բուսական, կենդանական և գունային նշանների ներդաշնակության վրա։
Զարդանախշերի խորհուրդների մեկնաբանությունները տե՛ս այս աշխատություններում
МНМ, т.2, 1982, с.18.
Бобринский А.А., О некоторых символических знаках общих первообытных орнаментике всех народов Европы и Азии, М., 1902, с.18, 19.
А.А. Миллер, Элементы «неба» на вещественных памятниках, ГАИМК, вып.. 14, М.-Л., 1953. В.П. Даркевич, Символы небесных светил в орнаментике Древней Руси, СА, 1960, N4, с.43-57. Б.А. Рыбаков, Космогония и мифология земледельцев энеолита, СА, N2, 1965, с.13-34.
Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան, Երևան, 1940, էջ 41:
Ա. Մնացականյան, Հայկական զարդարվեստ, Երևան, 1955, էջ 364: Е.В.Антонова, К вопросу о происхождении и смысловой нагрузке знаков на статуетках анаусской культуры.- СА, 1977, N7, с.7-19.
ՀԱԲ, հ.22:
А.К. Байбурин, Жилище в обрядах и представлениях воствчных славян, Л., 1983, с. 73.
В.В. Иванов, В.Н. Топоров, Исследования в области славянских древностей, с. 294.
А. Демирханян, Б. Фролов, Петвобытная символика вертикали,-ИФЖ, 1985, N3, с.73.
Խ. Սամվելյան, Հին Հայաստանի կուլտուրան, գ. 2, Երևան, 1941, էջ 104:
А.К. Амброз, Раннеземледельческий культовой символ/ромб с крючками/.-СА, 1965, N3, с. 14-28.
Ե. Լալայան, Վարանդա, էջ 192:
В.В. Иванов, В.Н. Топоров, Славянские языковые моделирующие семиотические системы, с. 142.
Հ.Քյուրդյան, Գորգը հայոց մոտ, վենետիկ, 1947, էջ 98:
Ա. Օդաբաշյան, Տիեզերական ծառը հին հայոց դիցաբանական համակարգում, ԼՀԳ, 1987, հ. 10, էջ 61-72:
Վ. Պետոյան, Սասնա ազգագրությունը, Երևան, 1965, էջ 338:
Վ. Բդոյան, Հայկական աղամաններ, էջ 60:
Ա.Ռ. Իսրայելյան, Հայոց երկաթե և պողպատե հմայական պահպանակաները /19-րդ-20-րդ դդ./, Հիմնադրույթներ, Հանրապետական գիտական նստաշրջան, Երևան, 1984, էջ 14:
Ե. Լալայան, Ջավախք, ԱՀ, Շուշի, 1896, էջ 167:
Ս. Դավթյան, Հայկական ասեղնագործություն, էջ 24:
Մ. Օրմանյան, Ծիսական բառարան, Անթիլիաս, 1957, էջ 169:
Կոնստանդին Երզնկացի, Վասն ոչ առնելոյ սուգ ի վերայ մեռելոց/ձեռագիր գրչաթուղթ, հ.1447, ՄԱՁ:
Վ. Հացունի, Պատմութիւն հին տարազին, էջ 297:
Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանօսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895, էջ 413-414:
Н.И. Толстой, К реконструкции семантики и функций некоторыь славянских изоб8азительных и словесных символов и мотивов, /Фольклор и этнография/. Проблемы реконструкции фактов традиционной культуры, Л., 1990, с.47-67.
Ս. Լիսիցյան, Լեռնային Ղարաբաղի հայերը, ՀԱԲ, հ.12։
П.Г. Богатырев, Вопросы теории народного искусства, М., 9171, с.314.
Г. Маслова, Народная одежда в восточославянских традиционных обрядах и обычаях XIX-нач. XXвв., М., 1984, с. 14.
