ՍԵՎ(ՍԸԷՎ)
Սըէվ՝ խավարի, ծանրության, վտանգի և ճնշող ուժի գույնը
Արցախի բարբառում սըէվ/սէվ/սըվ, ինչպես նաև թօխ, մըթէն, ներկայացնում են ոչ միայն սև գույնը, այլև մի ամբողջ հուզական-խորհրդանշական ոլորտ։
Սըէվ յէրգյինքյը հանց տըրըքտըրըքօտից, վէր սըրտաճանք ըրավ լուխճին:
Սևն այստեղ պարզապես մթության գույնը չէ։ Այն ունի ծանր, ճնշող ուժ։ Այդ են հաստատում նաև բարբառային միավորները՝ սըվըթօխը, սըվըմըթէնը, սըէվ մըրտօցը, ինչպես նաև դարձվածների ամբողջ շերտը.
Սըէվ տըզ
Սըէվ քաշ
Սըէվ սիրէկ
Սըէվ սաթ
Սըէվ սա̈պի
Սըէվ սըդանա
Սըէվ սար
Սըէվ էծը սըէվ օր կըծնէ
Սըէվըն ա մըթէնը կըխէն կյալ
Սըէվ թուխպա տո̈ւս յէկած կըծըկըրակ
Սըէվ թօխպ
Սըէվ լալա
Սըէվ հավը ծըկըլթալ
Սըէվ հացէն կարօտ/հասրաթ
Սըէվ ճո̈ւր մաղէլ կըխէն
Սըէվ քարան պաչիլ
Այս բոլոր դարձվածներում սևը կապված է տագնապի, սգի, աղետի, կարիքի, դժբախտության, երբեմն նաև մարդու բնույթի մռայլ կողմերի հետ։
Հենց այս իմաստային ծանրաբեռնվածությունն է, որ արցախյան կերպարվեստում սևը ոչ թե միայն եզրագծող կամ ստվերային գույն է, այլև հուզական լարում ստեղծող շերտ։
Սևը կարող է արտահայտել կորուստ, պատերազմի ստվեր, մարդու ներքին կսկիծ։
Արցախյան գեղարվեստական մտածողության մեջ, ընկալումներում սևը կորստի ծանրությունն ընդգծող գույն է։