ՍՊԻՏԱԿ(ՍԻՊՏԱԿ)

ՍՊԻՏԱԿ(ՍԻՊՏԱԿ)

Սիպտակ` լույսի, մաքրության և անաղարտ տեսանելիության գույնը։

Արցախի բարբառում սպիտակը ներկայացվում է իր հոմանշային ու պատկերային տարբերակներով՝ լո̈ւս, բո̈ւլբո̈ւլ, բա̈բո̈ւռ, խաս, պէմբակ։

Այս շարքն արդեն ինքնին վկայում է, որ սպիտակն այստեղ ընկալվում է որպես լուսավորություն, նրբություն, փափկություն, մաքրություն։

Հատկապես բնութագրական է լո̈ւս բառի գունային արժեքը. այն, պահպանելով իր հիմնական իմաստը, գործածվում է որպես սպիտակի անվանում. Լո̈ւս իրըէսավ ախճիգյ ա Մայրանգյուլը: Լո̈ւսնըվըէղա տո̈ւս յէկած:

Այստեղ սպիտակը պարզապես գույն չէ, այլ լուսեղենություն։ Սա կարևոր բանալի է արցախյան կերպարվեստի համար․ սպիտակի ավանդական կիրառությունը կարող է ընկալվել որպես լույսի կրող շերտ՝ պատկերի լուսավոր հատվածներում, դեմքերի պարզության, շորերի մաքրության, եկեղեցական կամ ծիսական միջավայրի սրբազան շեշտերում։

Նույն կերպ բո̈ւլբո̈ւլ-ը, խաս -ը, պէմբակ-ը սպիտակը դարձնում են նյութական ու շոշափելի։

Օրինակ՝ Էրկու բո̈ւլբո̈ւլ ախճիգյ օնէ:

Էտ դաչնիկին ծէրքէրը վըէղ տըէսած չի, հանց ա բո̈ւլբո̈ւլ ինի:

Խաս կըտօր ա, հանցա լյըհա պիմբըկըքօլա ինի:

Պէմբակ հաց ա:

Մին սիպտակ պիմբըկքոլա ախճիգյա ինում...

Այս օրինակներում սպիտակը միաժամանակ փափուկ է, ընտիր, մաքուր, անբիծ, երբեմն նաև կանացի գեղեցկության կամ կենցաղային նրբության արժեք ունի։ Կերպարվեստում այս ընկալումը արտահայտվում է հատկապես հագուստի լուսավոր գունաշերտերում, մանկության, աղջկական կերպարների, մաքուր կենցաղի, սրբազան առարկաների պատկերման մեջ։ Սպիտակը ներքին լույսով շողացող նյութ։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft