Մետաղագործություն և զարդարվեստ

Ենթաթեմաներ

Մետաղագործություն և զարդարվեստ

Մետաղագործությունն Արցախում զարգացել է բազմադարյա փորձի և տեղական ավանդույթների հիման վրա՝ ձևավորելով յուրահատուկ մշակութային շերտ։

Երկաթը վաղուց համարվել է ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական մետաղ․ այն ուժի և պաշտպանության խորհրդանիշն էր։ Երկաթից պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ, զենքեր և կենցաղային իրեր՝ գութանի խոփից մինչև դանակ ու մուրճ։ Երկաթի լայն կիրառությունը պայմանավորված էր նրա ամրությամբ և հասանելիությամբ։

Միաժամանակ, ժողովրդական պատկերացումներում երկաթին վերագրվում էր պաշտպանական ուժ․ այն օգտագործվում էր չար աչքից և չար ոգիներից պաշտպանվելու համար։ Այդ պատճառով երկաթե առարկաներ էին դրվում նորածինների բարձի տակ, տան շեմքին մեխեր կամ պայտ էին ամրացնում, իսկ ջրի մեջ երկաթի կտոր էին գցում՝ մաքրագործման նպատակով։

Ղարաբաղի բարբառում երկաթի հետ կապված բազմաթիվ բառեր և դարձվածքներ են ձևավորվել, որոնք ընդգծում են նրա ամրության ու դիմացկունության գաղափարը, օրինակ՝ «ջանը արկաթ»՝ առողջ ու ուժեղ մարդու բնութագրման համար։

Մետաղագործությունն ու զարդարվեստը ոչ միայն արհեստներ էին, այլև մշակութային ինքնության դրսևորման ձևեր։ Դրանք միավորում էին գործնական անհրաժեշտությունը, գեղարվեստական ճաշակը և ժողովրդական հավատալիքները։ Այսօր մետաղագործության ավանդույթները կարևոր են իբրև պատմական ժառանգություն։ Դրանք հնարավորություն են տալիս վերաիմաստավորելու անցյալը և պահպանելու սերնդեսերունդ փոխանցված ազգային հիշողության կարևորոգույն տարրեր։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft