ԵՐԿԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Նյութեր

ԵՐԿԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Երկաթի գործածությունը բազում դարերի պատմություն ունի: Երկաթից ու դրանից ստացված պողպատից (պօղվատ) են պատրաստում գործիքների կամ նրանց առանձին մասերի մեծ մասը, զենքերը ևն: Մինչև 20-րդ դարի կեսերը դրանով զբաղվում էին գրեթե բոլոր բնակավայրերում գործող դարբինները (դա̈մո̈ւրչի):

Նախկինում հատկապես քաջքերի (քաշկ) ու չար աչքի (չար աշկ) դեմ պայքարելու համար հաճախ դիմում էին երկաթի ու պողպատի զորությանը: Ահա թե ինչու երկաթե ու պողպատե իրեր (հատկապես՝ դանակ, դաշույն, սուր, ասեղ ևն) էին դնում ծննդկանի և երեխաների բարձի տակ, հարսանեկան արջառի արյան մեջ թաթախում էին գութանի խոփը, դանակ, բանալի ևն, ուրփըթարուր կրում, շորերի մեջ ասեղ խրում, տան պատին մեխ կամ պայտ խփում, երեխային լողացնելիս ջրի մեջ երկաթի կտոր գցում, երկաթե շղթա ձգում տան շեմքից դուրս ևն:

Ղարաբաղի բարբառում գործածվում են արկաթ բաղադրիչով կազմված

որոշ բառեր՝ ըրկաթէ (1.երկաթից պատրաստված, 2.ամուր), ըրկըթաճո̈ւր (երկաթի պարունակություն ունեցող հանքային ջուր), ըրկըթըէղան/արկաթ-ըրկութ (երկաթից պատրաստված իրեր),

դարձվածներ՝ արկաթ ինա̈ր` կըհա̈լա̈ր (շատ համբերատար, դիմացկուն է), ջանը արկաթ (առողջ, դիմացկուն (մարդ), _կածյ արկաթ կօլ տալ _(խիստ անհանգիստ լինել, անընդհատ շարժվել),

առած-ասացվածքներ՝ արկաթը կածյ-կածյ/հըէռումը կըթակին, արկաթը վէր վէր ըղնէ, կօտըրէլ չի, ամմա սա̈սը յըէր կինի, ըրկաթէ կըլօ̈խ բիդի ինի, վէր ամմէն խուսկու տըմանա ևն:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1․Промысловая занятия в некоторых населенных пунктах Закавказья, <<Сборник материалов для описания местностей и племен кавказа>>, Тифлис, 1891, выпуск одинадцатый, отдел I։ 2․Կարախանյան Գ., Հայոց ժողովրդական մշակույթը, հատոր 1, Երևան, 2003:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft