Քարարվեստ և խաչքարագործություն
ԱՐՑԱԽԻ ՔԱՐԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
Արցախի քարարվեստը դարերի խորքից եկող մի լեզու է, որով խոսում են քարերն ու պատմությունը՝ միաձուլելով մարդու ձեռքի աշխատանքն ու հողի հոգին։
Քարագործ վարպետներն իրենց ստեղծագործություններով ոչ միայն կառուցել են շենքեր, աղբյուրներ ու հուշարձաններ, այլև ձևավորել են մի մշակութային միջավայր, որտեղ յուրաքանչյուր քար ունի հիշողություն և նշանակություն։
Նրանց գործերում արտացոլվում է հայրենիքի հանդեպ սերն ու արմատների անքակտելի կապը, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Այդ ստեղծագործությունները դարձել են Արցախի ինքնության անբաժան մաս։ Այս էջը ներկայացնում է այն վարպետներին, որոնց շնորհիվ քարն Արցախում վերածվել է կենդանի պատմության։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Լեո, Երկերի ժողովածու տասը հատորով, հ.8, Երևան, 1985։
- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
- Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, երևան, 2010։
- Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963։
- Мкртчян А., Общественный быт армян Нагорного Карабаха, Ереван, 2010․
- Կարապետյան Ս., XVII դարի վանական երկու համալիր Արցախում, <<Պատմաբանասիրական հանդես>>, Երևան, 1985, N1, էջ 225-231:
- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։