Բանաձևային բանահյուսություն

Ենթաթեմաներ

Բանաձևային բանահյուսություն

Բանաձևային բանահյուսությունը ժանրային, թեմատիկ, լեզվական փոփոխություններ գրեթե չի կրել: Առած-ասացվածքները, օրհնանքները, անեծքները այսօր էլ ամենակենսունակն են բանահյուսական մյուս ստեղծագործությունների համակարգում և ամենաընդգրկունը` գործառական ոլորտով:

Դա պայմանավորված է նրանով, որ Արցախի բանաձևային բանահյուսությունն առավելապես արտահայտում է արցախցու լեզվամտածողութան բանալի հասկացույթները՝ վավերագրելով բոլոր ժամանակաշրջանների բանահյուսական ու բարբառային իրողությունները:

Հանելուկները, շուտասելուկները, հանգախաղերը, մականուններն ու հաշվելուկները բանաձևվում են արցախցու ուսուցողական ու կրթական մոտեցումները, դրանք արտահայտում են արցախցու՝ սերունդներին դաստիարակելու և կրթելու ձևերի հնարամտությունը, ստեղծագործական հայացքը և նրա երևակայության սահմանների անպարագիծ լինելը։

Խօսկը թըվավուր կընի:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft