Արցախյան մշակույթում թվերը միայն հաշվարկի միջոց չէին, այլ նաև խորհրդանշական ու դաստիարակչական նշանակություն ունեին՝ կարգավորելով կենցաղը, վարքն ու հավատալիքները։ Թվերի հմայական զորության նկատմամբ ունեցած հավատը հեթանոսական արմատներ ունի, ապա և, ըստ ժամանակի, վերարժևորվել է՝ քրիտոնեական ընկալումներին համապատասխան:
Որոշ թվեր ժողովրդական պատկերացումներում ընկալվել են որպես զորավոր, օրհնաբեր կամ սրբազան թվեր։ Այդ թվերը մտապահելու, դյուրին ընկալելու, մանուկների և թվերի միջև հետաքրքիր կապ ստեղծելու յուրօրինակ միջոց էին հանգախաղերը։
- —Մէկ։
Ընգիս մին պէկ:
- —Էրկու։
Չըվալը յէր կալյ քյինի կօրկու:
3.—Իրէք։
Փըլավէն ամանը պիրէքյ:
- —Չօրս։
Իմ հավան ա տասնըչօրս:
5.—Հէնգյ։
Ջուբէրըտ թափ տամ միհէնգյ:
6.—Վէց։
Հաքյիտ ցէց, մուկունէն հալավը կյէց:
-Վէց:
-Խըզըտակէտ կյամ, տըրխընէտ կյէց:
7.—Օխտը։
Կըէր մէր էշին կօխկը:
-Օխտը:
-Պէր ինձ էտէ թօխտը:
Կէր մին աման պյօ̈կխկը:
- —Օթ։
Կըէր մին աման թօթ:
9.—Իննը։
Ասէ քու այու կյինը:
10.—Տասը։
Ընգիս դէրին կասսը:
- Տասը:
Կէր մին աման պարիպասը:
11․-Վօսիմ:
Ծօցումըտ խօսիմ: