Օրհնանք

Նյութեր

Օրհնանք

ՕՐԹՆԱՆՔ/ՕՐՀՆԱՆՔ. ասույթաբանական բանահյուսության ժանր է՝ օրհնություն, բարեմաղթանք: Օրհնանքները մենախոսություններ են, որոնք արտահայտվում են խոսողի կողմից, և որտեղ խոսակցի ներկայությունն ու խոսքը ամենևին էլ պարտադիր չեն: Օրհնանքները լինում են ապահովության և պահպանության: Արցախի բանահյուսության մեջ և՛ քանակով, և՛ բազմազանությամբ աչքի են ընկնում ապահովության բանաձևերը, որտեղ խոսողը խոսակցին ցանկանում է երկար ու ապահով, բարեկեցիկ կյանք, հաջողություն, հռչակ, իղձերի իրականացում, բարեհաջող ամուսնություն, երջանկություն ու սեր, ողորմածություն, հոգեկան հանգիստ, օջախի շենացում, բազմազավակ ընտանիք։ Պահպանության օրհնանքների մեջ օրհնվող անձի կամ նրա հարազատների կյանքի, ունեցվածքի պահպանման գործի, չարից ու փորձանքից ազատ լինելու, Աստծո, սրբերի, Քրիստոսի, հրեշտակների հովանավորությունն վայելելու գաղափարների արտահայտումն է։ Արցախցին ապրելու իմաստը բանաձևում է․ Հարկավէր ինիս օրհնանքով։ Արէվ տըէ ռնաս, ըշխարքէն լո̈ւս տաս։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․ Մելիք-Շահնազարեանց Կ., Ղարաբաղի բարքերեն, <<Հանդէս ամսօրեայ>>, Վիեննա, 1928, թիւ 11, 12, էջ 552-559։

2․Գրիգորյան-Սպանդարյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը, Երևան, 1971, էջ 431։

3․Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1991, էջ 304-308։

4․Պետրոսյան Մ., Արցախյան առածանի, ասածանի, Ստեփանակերտ, 1999, էջ 63-66։

5․Սարգսյան Ա., Արցախի բանաձևային բանահյուսությունը, Երևան, 2009, էջ 112-115։

6․Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 833։

7․Սարգսյան Ա., Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 558-567:

8․Հարությունյան Ս., Անեծքի եւ օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Երեւան, 1975։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft