Նյութեր
Շուտասելուկ
ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ. բանաձևային(ասույթաբանական) բանահյուսության ժանր է:
Շուտասելուկները սովորաբար մանկական և պատանեկան կատակային ասույթներ են։ Դրանք կազմված են նույն հնչյուններով սկսվող կամ նույնահունչ բառերից։
Խոսակիցը, փորձելով արագ կրկնել խոսողի առաջարկածը, հաճախ շփոթվում եւ աղավաղում է այն։
Օրինակ՝ փոխանակ ասելու՝ Ծու̈կունը քըցիմ, ծո̈ւկունը կօլ տամ, մուկունը քըցիմ, ծո̈ւկունը կօլ տամ, ասում է՝ Ծո̈ւկունը քըցիմ, ծո̈ւկունը կօլ տամ, մուկունը քըցիմ, մուկունը կօլ տամ, ինչը շրջապատում ծիծաղ է առաջացնում։
