Ենթաթեմաներ
Քնարական բանահյուսություն
Արցախյան բանահյուսական ժառանգության մեջ քնարական բանահյուսությունը փոքր մաս է կազմում, բայց արցախահայ բանագիտության մեջ հատկանշվում է իր` արցախցու կենցաղն ու ապրելակերպը, աշխարհայացքն ու աշխարհընկալումը բնութագրող, հոգեբանությունն ու սովորույթ- սովորությունները նկարագրող բացառիկ դերով:
1971թ. լույս տեսած Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը ժողովածուում ընդգրկվել են 2850 խաղիկներ (այդ թվում` ջանգյուլումներ), որոնք հարստացրել ու համալրել են արցախահայ բանահյուսական ժառանգությունը, դարձրել այն բազմակողմանի ընդգրկուն: Նոր շրջանում քնարական ստեղծագործություններ, խաղիկներ գրեթե չեն գրառվում:
Ծիսական բանահյուսության նմուշներ շատ քիչ են պահպանվել: Որոշ նմուշներ կան. դրանք ամբողջատված, կցկտուր մտապահված մասունքներ են, բայց դրանք իրենց արժեքով շարունակում են մնալ կարևոր ու հանգուցային: Այս բաժնում քնարական բանահյուսության գոհարներն են ներկայացված:
