part 1 icon

Խաղիկ․ Վիճակի երգ․ Ջանգյուլում

Նյութեր

Խաղիկ․ Վիճակի երգ․ Ջանգյուլում

1․ Ղարաբաղում ախ չի կա,

Անմանիշակ թաղ չի կա,

Հիշտէղ շօռ կյաս, հինչ տըէսնաս,

Վըէղատ քախծըր պէն չի կա:

2․ Յէս սիրըմ ըում Ղարաբաղը,

Ընդըրա համըէղ հաց նան աղը,

Ծառը, ծաղէգյը՝ ընըմ-անըմ,

Վըէղն ու ճուրը՝ քըրտնընքխառնը:

3․Մին անկյին ակն ըս ինձ էտի,

Ըշխարքաս թա̈նգյըն ըս ինձ էտի,

Տուք նան Ղարաբաղը, յար,

Սըրտըմըս թագ ըք ինձ էտի:

Արցախյան խաղիկները պարզապես երգեր չեն, այլ արցախցու հոգու կանչ ու խոստովանություն, որոնց մեջ միավորվում են անձնական ճակատագիրն ու հավաքական հիշողությունը, ցավն ու հույսը, սերն ու կեցության իմաստնությունը։

Ջանգյուլումի ծիսական միջավայրում, որտեղ աղջիկները ծաղիկ, ջուր, գաղտնի իր և երգ էին միահյուսում, խաղիկը վերածվում էր մի խորհրդանշական կամրջի՝ մարդու ներաշխարհի և անտեսանելի ճակատագրի միջև․ յուրաքանչյուր քառատող ոչ միայն գուշակություն էր, այլև կյանքի հանդեպ համայնքի խոր զգացողության արտահայտություն։

Արցախյան խաղիկներում սերը միայն զգացմունք չէ, այլև փորձություն, հավատարմություն, սպասում ու ներքին դիմացկունություն, իսկ հայրենիքը՝ հոգևոր արմատ, հիշողության սուրբ տարածք և գոյության հենարան։

Պանդխտությունը, պատերազմը, սոցիալական դժվարությունները, բարոյական խրատներն ու աշխարհի անցողիկության մասին խոհերը ցույց են տալիս, որ այս բանահյուսությունը ծնվել է ոչ թե զվարճանքի, այլ կյանքի ծանրությունն իմաստավորելու և մարդուն ներքուստ ամրացնելու անհրաժեշտությունից։

Արցախյան խաղիկները մեզ առաջնորդում են դեպի կարևոր ճշմարտություն․ ժողովուրդը հարատևում է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է իր ցավը երգի վերածել, իր հիշողությունը՝ խոսքի, իր հոգու փորձությունը՝ մշակութային հավերժության։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft