Օրորոցային

Նյութեր

Օրորոցային

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ․ քնարական բանահյուսության հնագույն և տարածված ժանրերից է, երեխային քնեցնելու բացականչություն է, օրոր: Այն ստեղծվել է հիմնականում մոր կողմից՝ երեխային հանգստացնելու և քնեցնելու նպատակով։

Օրորոցային երգն առանձնանում է մեղմ, միօրինակ հնչողությամբ, հանգիստ ռիթմով և կրկնություններով, որոնք նպաստում են երեխայի հանգիստ քնելուն։

Օրորոցայիններում արտահայտվում են մոր սերը, հոգատարությունը, ինչպես նաև նրա երազանքներն ու մտահոգությունները երեխայի ապագայի մասին։ Այս երգերը կարևոր դեր ունեն նաև երեխայի լեզվական և զգայական զարգացման համար՝ ձևավորելով առաջին ընկալումները աշխարհի մասին։

Օրորոցային երգերը պահպանել են ժողովրդական մշակույթի կարևորագույն տարրերը՝ սերնդեսերունդ փոխանցելով ազգային արժեքներն ու պատկերացումները։

(Օրորոցային երգերի նմուշները տրված են Լևոն Հարությունյանի հավաքագրած նյութից

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft