Հեքիաթ
Նյութեր

ՄԱՐԹԻՆ ԿՅԱՆՔԸ
Օրէրան մին օր խաբարը յէր ա ինո̈ւմ, թա Աստուծ գյանք ա պիժէնում: Մարթը վէր ըսկանում տա, սաղ քըշէրը քօնը տանում չի: Ասում ա. «Հինչ օզում ա ինի, ըռչինը ես բիդի քյինիմ Ըստըծու կօշտը, առանց ինձ աշխարհքը մին պէն չի, աշխարքը ինձանավ ա լիգյը, ինձ ամէնաշատ կյանքը բիդի տա»: Ծա̈քյը ծըքյիլին մարթը հըղէ յա ընգընում, հըսնում Ըստուծու կօշտը: Աստուծ ասում ա.
—Դէ լյավ ըս ըրալ, վէր յէկալ ըս, յէս քյէզ քառսուն տարվա կյանք ըմ տամ:
Մարթը օնքէրը ո̈ւրո̈ւր ա տամ, քյինո̈ւմ մին ծառու տակէ նստում: Մին էլ ա տըէսնում, շօնը, վըէննէրը քաշ տալյավ, կյամ ա Ըստըծու կօշտը: Աստուծ շանն էլ ա քառսուն տարէ կյանք տամ: Աստուծ դո̈ւզօթունն ա սիրում, հըվըսըրօթունն ա սիրում, սիրի-սիրի չի անում:
Մարթը ծառէն տական թընթօրում ա, թա` դէ լյավ ա, լի՜, ինձ ու շանը մին արշինավ ա չափում, լյհա էնքա՛ն կամ վէչ, վէր մին կլօ̈խ պէցուր չինի՞մ:
Շօնը տըէսնում ա մարթին մըրկըված դէմքը, ըսկանում ա թընթօրօցը, ասում ա.
—Գյո̈ւդո̈ւմ ըս հի՞նչ կա, յէս քըռասուն տարէ ըստրա-ընդրա տըռանը հաչօղը չըմ, կիսաջան ըմ տըէռալ վըէսկէռ հըվըքէլավ: Քըսան տարէն ինձ բօ՜լ-բօ՜լ ա: Իմ կյանքաս քըսան տարէն էլ տօ մարթին, թօղ աշկը քուշտանա:
Աստուծ քըսան տարէ շանը անա կըտըրում ա, էտ էլ տամ մարթին: Մարթին կյանքը տըէռնում ա վացուն տարէ: Մարթը էլհա օնքէր ըրած ծառէն տակէն նըստում ա: Յէշում ա, տըէսնում միհէնգյ էլ էշըն ա կյամ: Աստուծ էշին էլ ա քըռասուն տարէ կյանք տամ: Մարթը էլհա թընթօրում ա, թա էշին թայն ըմ է՜, Աստուծ իմ ու էշին կյանքը ո̈ւրո̈ւր բըրբար ա հաշէվ անում:
Էշը կըզնըվում ա, թա՝ «Հի՞նչ ըս մըրկըվալ, յէս քըռասուն տարէ ըստրա-ընդրա տըռնէրէն քաշ-քաշ ինօ̈ղը չում, պէռնը շըլակօղը չըմ, ինձ էտքան էրկան կյանքը պէտկը չի: Թօղ իմ քըսան տարէս էլ էտ աշկը ծակը յօր օնէ, բա̈լքյի միհէնգյ ինի քուշտանա»:
Մարթին ունքամաչը էլհա յէտ չի քյո̈ւնո̈ւմ: Մընամ ա ծառէն տակէն նըստած: Յէշում ա տըէսնում կապիկն ա կյամ Ըստըծու կօշտը:Աստուծ ո̈ւրա̈ն դո̈ւզութունան տո̈ւս չի կյամ. կապիկին էլ ա քըռասուն տարէ գյանք տամ:
Կապիկը ասում ա.
—Ինձ քըսան տարէն բօ՜լ-բօ՜լ ա, հալա̈ վէր օզում ըք դո̈ւզը գյիդաք, շատ էլ ա: Արժօղ-չարժօղի հըէտէ բօլ ա հինչքան ծըղրատըէղ ըմ տըէռալ: Հանէ մարթը մըթնըված, ծառէն տակէն կուչօռ ըրած, իմ քսան տարէս էլ կըտրէ, տօ ո̈ւրա̈ն, բա̈լքյիս աշկը քուշտանա:
Աստուծ կապիկին քըսան տարէն էլ ա կըտըրում, տամ մարթին: Մարթին կյանքը տըէռնում ա հա̈րո̈ւր տարէ:
Հատէ տա յա քըշկօռը, վէր մարթը ո̈ւրա̈ն իսկական կյանքավը ապրում ա քըռասուն տարէ: Մընացած քըսանը շանը գյանքավն ա ապրում՝ կիսաջան տըռնալավ, էն մին քսանը՝ էշին գյանքավն ա ապրում՝ էլհա չըդինջանալյավ, քըրըքաշան տըռնալավ, վէրչին քըսանն էլ թա ապրում ա, կապիկին գյանքավն ա ապրում՝ մէշկան կըռացած, տնըզատըէղ տըէռած:
Ըստուծանա իրէք խընձօ̈ր ա վեր ընգընում, մինը՝ շանը, մինը՝ էշին, մինը՝ կապիկին: Ասէ՝ խէ՞. վէր ըշկըռնէն էտքան կօշտ ա կյանքան, ամմա մարթը վէր հա̈րո̈ւրն էլ պըտըկ-պըտօկ ապրէ, էլհա աշկը ամէն հինչին յըրան ա, քուշտանալ չօնէ վէշ մին պէնա:
Պատումը <<Նմուշներ Լեռնային Ղարաբաղի բանահյուսության>> ժողովածուից է, այն մեկ այլ տարբերակով 2006 թ. գրի է առել նաև Թամար Հայրապետյանը։
ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՎ
ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ
Օրերից մի օր լուր է տարածվում, թե Աստված կյանք է բաժանում: Մարդը որ լսում է այդ մասին, ողջ գիշեր քունը չի տանում: Ասում է.<<Ի՛նչ ուզում է լինի, առաջինը ես պիտի գնամ Աստծո մոտ, ամենաշատը ինձ պիտի կյանք տա Աստված, աշխարհը ինձանով է լի, առանց ինձ աշխարհը ոչինչ է>>:
Վաղ առավոտյան մարդը ճանապարհվում է Աստծո մոտ: Աստված ասում է.
_Լավ ես արել, որ եկել ես, ես քեզ 40 տարվա կյանք եմ տալիս:
Մարդը ունքերը կիտում է, գնում ծառի տակ նստում: Մեկ էլ տեսնում է, որ շունը, ոտքերը քարշ տալով, գալիս է Աստծու մոտ: Աստված շանն էլ է 40 տարվա կյանք տալիս: Աստված հավասարությունն է սիրում, ճշմարտությունն է սիրում, նա կողմնակալ չէ: Մարդը ծառի տակից քթի տակ դժգոհ մրթմրթում է՝ լա՜վ է, էլի՛, ինձ ու շանը Աստված մի չափով է չափում, գո՞նե այստեղ ես մի գլուխ բա՜րձր լինեմ:
Շունը տեսնում է մարդու խոժոռված դեմքը, լսում է նրա դժգոհությունը և ասում.
-Ի՞նչ ես բարկանում, ինձ 20 տարին բավական է, ես 40 տարի սրա-նրա դռանը հաչել չեմ կարող, ոչ էլ ոսկոր հավաքել: 20 տարին ինձ բավական է լիապես, ինձ հասանելիք 20 տարին քեզ եմ տալիս, գնա՛, հանգիստ ապրի՛ր քո կյանքով:
Աստված 20 տարին շան բաժնից վերցնում ու տալիս է մարդուն: Մարդը դարձյալ դժգոհում է ու ծառի տակ մնում նստած: Մեկ էլ տեսնում է՝ էշն է գալիս: Աստված էշին էլ 40 տարվա կյանք է տալիս:
Մարդը ասում է՝ դե լա՜վ է, ես էլ էշին ընկեր դարձա, Աստված իմ ու էշի կյանքը հավասար է գնահատում: Էշը լսում է մարդու դժգոհությունը և ասում.
_ Ի՞նչ ես մրրկել, ինձ 20 տարին բավական է, ես 40 տարի սրա-նրա բեռը տանել չեմ կարող, ոչ էլ այդ չարչարանքը կրել: Իմ բաժին 20-ը քեզ եմ տալիս, գնա՛, քո կյանքով հանգիստ ապրի՛ր: Աստված էշի բաժնից 20-ը դարձյալ տալիս է մարդուն: Մարդու կյանքը դառնում է 80 տարի:
Մարդը դարձյալ դժգոհ նստում է ծառի տակ: Մեկ էլ տեսնում է՝ կապիկն է գալիս: ... Կապիկը տեսնում է մարդու մթնած դեմքը, ասում է.
-Ինձ 20 տարին բավական է, եթե ճիշտն ես ուզում, շա՜տ-շա՜տ է, ես 40 տարի չեմ կարող մարդկանց համար զվարճանքի ու ծաղրի առարկա լինել, իմ բաժին 20-ը քեզ եմ տալիս: Գնա՛, հանգիստ քեզ համար ապրի՛ր: Աստված կապիկի բաժին 20-ն էլ է մարդուն տալիս: Մարդու կյանքը դառնում է 100տարի:
Դա է գաղտնիքը, որ մարդը իր իրական՝ մարդավայել կյանքով ապրում է 40 տարի, մնացած 20-ը ապրում է շան կյանքով, ոսկոր հավաքելով, հաջորդ 20-ը ապրում է էշի կյանքով՝ դարձյալ չարչարվելով, չհանգստանալով, վերջին 20-ն էլ ապրում է կապիկի կյանքով՝ մեջքը ծուռ, ծաղրուծանակ դառնալով:
Աստծո կողմից 3 խնձոր է ընկնում. մեկը՝ շանը, մեկը՝ էշին, մեկը՝ կապիկին: Ասա՝ ինչո՞ւ. մարդը որ 100 տարի ծայրեծայր լավ ապրի, դարձյալ չի հագենա կյանքից, դարձյալ աչք կունենա ամեն ինչին, ոչինչ մարդուն չի հագեցնում:

ԱԶՆԻՎ ՄԱՐԹԸ
Էրկու շատ հարուստ հընգէրնէր ըն ինո̈ւմ։ Էս հընգէրնէրէն մինը ապրում ար, ասինք, Կասպի ծօվին մին ղըրաղէն, էն մինը՝ ծօվին էն մին ղըրաղէն։ Անասէլի ու լո̈ւզվավ անպատմէլի սէրում ըն էս էրկու հընգէրնէն ո̈ւրո̈ւր: Ո̈ւրուր կարօտը էն ղըդար ըն քաշում, վըէր նըհանցա մինին մըէտն ընկավ հընգէրը, հէռագիր ա տամ հընգէրին, թա հինչ տէղ վըէր ըս, յէ ՛կ։
Էս հընգէրն էլ յէր ա կէնում, կյամ մին քանի վախտ կէնում. «Վառըղա նա դառռըղ», օտում, խըմում, էլլհա յէր կէնում, քյինամ ո̈ւրա̈ն շըհա̈րը։ Էս հընգէրնէրան մինը, վըէր ծօվէն էս ղըրաղէն շըհա̈րումն ար կէնում, մին ախճիգյ ա նըշանում, նըշանտրիքյին էլ քառասուն հազար մանէթ փօղ խարջում։ Ըխճըկատէրէրին նըհըէտ խօսում ըն, վըէր մին քանի օրանը յէտը պէդմա հըրսանէքյն անին։ Էս հընգէրը օզում ա հէռագիր տա ո̈ւրա̈ն հընգէրին, թա հինչ տէղ վըէր ըս, յէ՛կ վըէր իմ հըրսընքէս հասնիս։
Էս տղան էլ հունց ա ինում, խէղափուլ/հանկարծակի/ կյամ ա, տո̈ւս կյամ հընգէրէն շըհա̈րը։ Հընգէրն էլ շատ ուրախանում ա, ամմա հըրսընքին մըհար զատ չասում։ Սահանք շըհա̈րումը ման կյալիս, էս յէկած հընգէրէն աչքը մին ըխճըկա փըռնում ա, հընգէրէն յախան փռնում ա, թա տու վըս, վըէր տու էդ ախճիգյն ինձ հէտէ բէդմա օզիս:
Snւ մէր ասէլ, էս ախճիգյը հա̈մա̈ն էն ախճիգյն ա, վըէրէն յըրա ո̈ւրա̈ն հընգէրը նշանվալ ա, էս էրկու օրն էլ օզում ա, թա փըսակվէ:
Էս հընգէրն ասում ա. «Աչքիս յրրա, հունց էլ ինի, էս ախճիգյը քյըզ մըհար կօզիմ»։ Կյամ ա էս ըխճըկա հօրը, մօրը կօշտը, թա հա̈լ, ղազիյա, իստի, իստի պէն, ծէր ախճիգյը բէդմա տաք իմ ա̈զիզ հընգէրէս, ամմա պէրաննէրատ հանալ ըք, վըէր տա իմ նըշանածըս ա իլա̈լ։ Ըխճըկա հարնը մարը ասում ըն. «Դէ՛ մունք հինչ կա՞րինքյ ասէնքյ, էտ ըխճըկա պէնն ա, վըէր օզից, մունք հի՞ նչ բիդմա ասինքյ»։
Հա̈րն ու մարը ըխճըկանը հըրցնըմ ըն, թա. «Հի՞նչ ըս ասում. քու նըշանածը քյէզ օզում ա մին լավ, ո̈ւրա̈ն անա յէլ հարուստ մին տղու»։
Հա՛, էն էլ մըննաս ընկավ, թա ասիմ, վըէր էս ըխճըկա նըշանածըն ասալ ար, թա․ «Սըրանա յէտը ինձ բէդմա հաշվիք ծէր վըէրթին, ծէր ախճիգյն էլ իմ հալալ քուրս ա»։
Ախճիգյն ասում ա. «Ա՛ հա̈ր, վըէր ինքյն ասում ա, ըստրանա յէտը յէս ո̈ւրա̈ն քուրն ըմ, էլ հինչ ա՞սիմ, տուք ըք գյո̈ւդում, վըէր ծէռքաս էլ փըռնիք, մին քօռու տաք էլլհա չէ ասօղը չըմ, իրէսըս շօռ տվօղը չըմ»։ Քուր ու ախպէր տըէռած, ըսկսում ըն հըրսընքին թադարիքյը քաշէլ, մին լավ հըրսանէքյ անէլ, հըղի քցում դիբա ծօվի էն ղըրաղի շըհա̈րը։
Հունց ա ինո̈ւմ, մին դօ̈նում, խօսք պէց ըլած վախտը էս ախճիգյն ասում ա ո̈ւրա̈ն մարթուն, թա․ «Պա ասէլ չըս, էս քու հընգէրէդ նըշանածն ըմ իլա̈լ, հըրսանէքյը վըէր յըտացալ ա, քու խաթըրու վա իլա̈լ, վըէր տու կյաս հըսնէս»։
Հընգէրը մաթ ա մնամ, շատ դա̈րդ ա անում, ամմա դէ հինչ կա՞րէ անէ, պէնը պէնան անց ա կացալ։ Յէր ա կէնում հընգէրէն մին նամակ ա կյիրում, թա. «էլ առանց քյէզ յէս կարէլ չըմ ապրէմ, վըէր տու իտի պէն ըս փըռնալ, իմ խաթրու տու քու նըշանածատ ծէռք ըս քաշալ ինձ տըվալ, յէս էլ առանց քյէզ կարէլ չըմ ապրէմ, յէ՛ր կաց, հինչ օնիս, չօնիս, լօխ ծախի, ծըխծըխօրէ, յէք իմ կօշտըս մինտէղ կօրծ անինքյ, մինտէղ էլ ապրինքյ, թա ինձ սէրում ըս, թա վըէր օզում չըս, յէս ինձ ըսպանիմ, յէր կաց, յէք»։
Էս հընգէրն էլ ջօղաբը կյիրում ա, թա. «Աչքէս յրրա, էս քանի վախտըս կօրծըս վէրչացնիմ, կյամ»։ Ամմա, քյընալը յըտըցնում ա։ Էս հընգէրը մին էլ ա կյիրում, էրկու էլ ա կյիրում։ Ամէն մին նամակին կըլխէն, տակէն, էն ա կյիրում, թա. «Յէր կաց, ծախի, ծըխծըխօրի իլա̈ծ-չիլա̈ծըտ, յէկ մինտէղ ապրինքյ, մինտէղ կօրծ անինքյ»։
Ճարը կըտրած էս հընգէրը յէր ա կէնում հինչ օնէ, չօնէ, լօխ ծախում, ծըխծըխօրում, վըէսկէ շինում, ածում մին քանի ղութի լըցնում, պարախօդ նըստում, թա քյինա հընգէրին կօշտը: Հըղըցին մին քամի յա յէր կէնօւմ, վըէր պարախօղը տըշէղու նման ծօվէն իրէսին խաղ ա անում: Մին վախտ խալխէն քօն իլած վախտը մին հարայ ա էր կէնում, թա հու վըէր կարում ա ո̈ւրա̈ն պըրծըցնէ, պարախօդը տակ ա անում: Մարթիքյ թօղ ըն ինում, ո̈ւրա̈նց կուրցըրած, վըէրը տըկլօր, վըէրը փուխանած ըստէղ վազ տամ, ընդէղ վազ տամ, հու վըէր կարում ա հըսցնէ, պուճուր-պուճուր գյամին ա նըստում, տըկլօր, առանց շօ̈րէրի պըրծընում, ըզադվում, հու վըէր էլ կարում չի, պարախօդին նըհըէտ տակ ա անում: Էս հընգէրն էլ մին թա̈հրավ ո̈ւրա̈ն քըցում ա պուճուր գյամին, տո̈ւս կյամ ծօվէն ղըրաղը մին փօխան, մին հալավավ։
Ծօվէն ղըրաղէն մարթիքյ էս հընգէրէն ըստղան-ընդղան, ճըրղօտած, քյօհնա շօ̈րէր ըն դո̈ւզուցընում, տամ էս հընգէրէն, վըէր մին թա̈հրա̈վ տըկլօր մարմինը ծասկում, կյամ ա քաղաք: Դիպա ո̈ւրա̈ն հընգէրին տօնը քյինալիս տըէսնում ա, վըէր հընգէրը ո̈ւրա̈նց բալկօնումը նըստած կընգանը նըհըէտ չայ ա խմում: Բըլկօնումը նըստած հընգէրը յէշում ա, տըէսնում, վըէր էս ա ո̈ւրա̈ն հընգէրը դիպա ո̈ւրա̈նց տօն ա կյամ, ամմա խէ շատ փիս հա̈լում ա։ Կյէցէն քյօ̈հնա, ճըրղօտած, ճընթռըմ շօ̈րէր, կյամ ա։ Նըստած տէղան յէր ա կէնում, մաչ կյուս նի մըննում, սվըրցընում ո̈ւրան քօծէն, թա էն մարթը վըէր կյա, թօղիքվէչ տօն նի մննի։
Էս հընգէրը կյամ ա տօռնը թակում, օզում ա, թա նի մննի մղակավը, քօծը տօ̈շին կուփէ յա տամ, տո̈ւս քըցում, տօռնը նըհըէտ անում, քըլլում։ Խէղճ հընգէրը մընամ ա քյուչումը, սօված, ծարավ, տըկլօր։ Հինչ ա՞նէ, թօ՞րը քյինա։ Ւլա̈ծ-չիլա̈ծ կարօղութունը ծօվէն տակն ա բաթմիշ իլա̈լ: Ո̈ւրա̈ն մին ա̈զիզ հընգէր ա իլա̈լ, էն էլ իրէս ա շօռ տամ։ Իստի մէտք ընէլավ ման ա կյամ, ման կյամ, կյամ մին քարու յըրա նըստում, քընընքյու մաչ ընկնում։ Էտ վախտը մուտանում ըն էրկու մարթ, մին չամադան ծէռքնէրին, պէրում ըն տամ ըստրան, ասում, թա.
— Էս չամադանը մունք կյուղացալ ընք, տու պահէ, մունք քյինամ ընք մին չամադան կա, էն էլ կյուղանանք։ Թա վըէր մինչէվ մին սըհաթը յէկէնքյ, յէկէնքյ, էն ա քյէզ շատ փօղ կըտանք, թա վըէր պէն ա, մունք յէկէնքյ վուչ՝ էտ չամադանը քյէզ ինի քու մօր կաթնէն նման քյէզ հալալ, տար քու բախտէն ինչ կինի մաչէն, կինի: Ասում ըն, ո̈ւրաք քյինում։ Էս հընգէրը մին սըհաթ ա յէշում, էրկու սըհաթ ա յէշում, տըէսնում ա մարթ չի կյամ: Ասում ա. «Պէց անիմ, տըէսնամ, մաչին հի՞նչ կա»։ Պէց ա անում, տըէսնում հի՞նչ։ Մաչը լօխ վըէսկէ յա, մին էլ թօխտ փօղ: Շատ յիշիլանը յէտը, վըէր տըէսնում ա՝ մարթ չի կյամ, յէր ա կէնում էս չամադանը յօր օնում, քյինում գաստնիցան, մին նումէր փըռնում, տո̈ւս կյամ բազար, ո̈ւրա̈ն համար մին ծէռք շօ̈ր առնում, կյէնում, տո̈ւս կյամ մէյդան։
Յէշում ա տըէսնում, էս ա էրկու մարթ կյամ ըն կօշտը, թա. «Ըստէղ մինը մին մաղազին ա ծախում, մաչին կինի էրկու հա̈րո̈ւր հազար մանէթի ապրանք, ամմա ինքյը տամ ա քառասուն հազարավ, առնէ՞լ չըք։
Էս հընգէրն ասում ա. «Խի՞ չըմ օզէլ, քյինանք, տըէսնանք» ։
Քյինամ ըն տըէսնում, վըէր դո̈ւզ վըէր էս մաղազինումը էրկու հա̈րո̈ւր հազարի ապրանք կինի։ Ասում ըն, խօսում, մարթը հէնգյ հազար մանէթ էլ էս էրկու մարթին ա տամ, քառասուն հազար էլ մաղազինին, ըսկսում առըտուրը։ Անց չի կէնում մին ամիս, էս մարթը սաղ շըհա̈րավը մին հայտնի յա տէռնում։ Մո̈ւշտարիքյն էլ անասէլի շատ ըն ինում։ Մին օր էլ տըէսնում ա, վըէր էրկու կընէգյարմատ յէկին մաղազինը, մինը խէ շատ ջահիլ, սէրուն հունց վըէր հո̈ւրո̈ւմա̈լա̈գյ ինի, էն վըէր ա էն մինը՝ մէծ ա ըրվում։ Էս ջա̈հիլին փռնում ա աչքը։ Շատ հավան ա կէնում, մտքումը տինում ա՛ ո̈ւրա̈ն հէտէ օզի։ Էն մէծէն մին ղըրաղ ա կանչում, հըրցըփօրց անում, իմանում, վըէր ախճիգյ ա, ա̈զափ ա։ Շատ խընթրում ա ո̈ւրա̈ն ծանօթացնի էտ ախճըկա հօրը, մօրը նըհըէտ, համ էլ ինդի անի, վըէր էտ ախճիգյը ո̈ւրա̈ն տան։ Էս կնէգյը խօսք ա տամ, տան տըէղն էլ նըշանց տամ, ասում թա. «Էս իրիկուն կարօղ ըս կյաս, վախէլմէր, էտ լօխ իմ ծէռքէս ա, հունց օզիմ, ընդի էլ կանիմ»:
Ուրո̈ւգյո̈ւնը , մաղազինը քըլլէլան յէտը, էս հընգէրը յէր ա կէնում, քյինամ նըշանց տըված քյուչան. նի մըննում հայաթը։ Յէրի թըրա̈փան վըէր տըէսնում ըն, կյամ ըն կանչում կըլխէ ատաժը։ Էս հընգէրը կյամ ա նի մըտնում մին մէծ օթախ, տըէսնում ա հա̈մա̈ն ըստէղ ո̈ւրա̈ն դավաճան հընգէրը, աչքը հընգէրէն իրէսն ա ընկնում թա չէ, մին ջուռա փիս ա տէռնօւմ, օզում ա յէտ տէռնա, օզում չի, վըէր իտի դավաճան հընգէրէն իրէսը տըէսնա, ասում ա․ «Քանի վըէր էտ դավաճանը էս տանն ա, էս ըստէղ ինիլ չըմ - ասում ա,-էս իտի մարթու նըհըէտ պարիկըմանալ կարէլ չըմ»:
Ասում ա, համ էլ օզում ա, տո̈ւս կյա: Ամմա էս դավաճան հընգէրը պէնդ փռնում, պաչում ա, պէնդ խըտտում, ասում. «Անգո՛ւջ կալ։ էս լօխ իմ սարքած պէնն ա: Ըռըչինը, էն չամադան վըէսկին ու թօխտ փօղէրը յէս ըմ քյըզ մըհար ըղարկալ։ Էն մաղազինն էլ իմըն ա իլա̈լ, թա չէ, էն վըէր պըէլն ա, վըէր էրկու հա̈րո̈ւր հազար մանէթանուց մաղազինը քառասուն հազարավ տան մարթու: Էն էրկու մարթիքյն էլ վըէր հէնգյ-հէնգյ հազար փօղ ըս տվալ, նահանք էլ իմ մարթիքյն ըն, էն էլ էն մարթիքյը, վըէր չամադանը փօղավ լիգյը պէրալ ըն քյէզ պահ տվալ։ Թա հըվատում չըս, կանչիմ տէս»։
Կանչում ա էտ էրկու մարթկանց, էս հընգէրը յէշում ա տըէսնում, դո̈ւզ վըէր նահանք ըն։ Էն վախտը հընգէրն ասում ա.
«Էն ախճիգյն էլ իմ քուրն ա, օզում ըմ քյէզ տամ, վըէր մէր բարէկամությունը էլ ավէլի ինի։ Թա խի չի քյէզ ըռչի դօ̈նումը մէր տօն թուղէցէ, էտ էլ ընդրա հէտէ, վըէր յէս օզում չի, քյէզ էտ ըղքատէն հա̈լին տըէսնամ»։
Պատումը <<Հայ ժողովրդական հեքիաթների>> VI հատորից (արցախյան բանահյուսություն)
Հայ ժողովրդական հեքիաթների VI հատորի բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․մատենաշար, հ․ 2(8):

ԷՇԻՆ ԷՇ ԱՍԷ, ԹԱՔԱՎԷՐԻՆ՝ ԹԱՔԱՎԷՐ
Ինո̈ւմ ա չինո̈ւմ մին տէսքավ-կէսկավ, բօյավ թաքավէր: Դէ հինչ անիս, վէր էտ թաքավէրին սըէրտը շատ չար ա ինո̈ւմ: Մին օր էտ թաքավէրը թօր ու թիվա̈նգյը կապում ա, յէր ինում ծին, քյինո̈ւմ վըէրսի: Հիշտէղա հիշտէղ ծըմակումը մին սէրուն պառավ՝ խըլէղը կյէցին, պա̈լին կապած, կյօտէն վըէսկէ, ծէրքը տինում ա ճըկատէն ու ծէն տամ.
_Ա̈դա՛, տու հո՞ւվ ըս, ծիյավո՛ւր, վըէննը կաց, ծիյին հաքյըվան փըռնիմ, կարիմ կյամ, նըղացալ ըմ:
Թաքավէրն ասում ա.
_Լյհա տու վըս պակաս կըլխէս, ղըրաղ կաց, թա չէ թօրըս տո̈ւս կօնիմ, մաչատ կըէս անիմ: Յէս էս յիրգյիրին թաքավէրն ըմ, քյըզ հըէտէ քըրէհտար չում:
Ասում ա ու կյըվըզանավը կուփէ տամ պըռավէն: Տու մէր ասէլ՝ պառավը կախարդ ա ինում: Էտ վախտը պառավը սա̈բիր ա կյամ, մին քավթառ էշ ա մուտանում: Պառավը էշին կըլօ̈խը պուք ա տամ, տինում թաքավէրին ուսէրէն, թաքավէրին կըլօ̈խըն էլ տինում էշին յըրա: Ու ասում.
_Դէ միհէնգյ իսկականն ա, քյէցէքյ ծէր կօրծէն:
Ասում ա, կօրչում ինքյը. վէչ իլա̈ծ, վէչ տըէսած:
Օրէր ըն անց կըէնում ծօխու նման, տարէ յա անց կըէնում, թա քանէ՜նը, Աստուծ ա գյիդում: Մին օր էլհա թաքավէրը թօր ու թիվա̈նգյը կապում ա, քյինո̈ւմ ծըմակը վըէրսի: Էն հա̈մին տըէղը էլհա պըտահում ա պըռավէն՝ նույն կէսկին՝ խըլէղը կյէցին, պա̈լին կապած, կյօտէն վըէսկէ: Թաքավէրը վըէնն ա կըէնում: Պառավը, տըրան տըսնալավ, մըտածում ա,վէր յէրէվի փօխված կընի: Սա̈բիր ա կյամ, էշը էլհա կյամ ա: Դէ գյիդվում չի, էշը ճինանչում ա թա չէ, բայց թաքավէրը ո̈ւրա̈ն կըլօ̈խը ճինանչում ա էշին յըրա, ու սուս ա անում:
Պառավը ասում ա.
_Քյըզանա էրկու պէն ըմ հրցըննական, թա ղօրթ ըսէցէր, գօրծէրըտ հաջող ա իննական, թա խըփէցէր, կյո̈ւլու ճա̈նգյ ըս ընգընական:
Թաքավէրին ջանը տօ̈ղ ա ընգընում, դէ կըլօ̈խը էշու յա, էշըն էլ կյուլան տըղտօ̈ղում ա:
_Քանէ տարէ կընի, վէր յէս ու տու ո̈ւրո̈ւր պըտահալ ընք:
_Կընի տասը:
_Էն չըխանց տըէսնա տու թաքավէ՞ր:
_Հա, հունց իլա̈լ ըմ, ընդի էլ կամ:
_Պալատադ վէշ մինն ասա՞լ չի, թա կըլխէտ տըէղ էշու կըլօ̈խ ա տիրած, յա խըէլքըտ պատառ պըկըսօթուն ա անում, յա տէսքա ընգալ ըս:
_Չէ՛, ըսկի էլ ասալ չըն:
_Ժուղուվուրթան էլ չի՞ ասօղ իլալ:
_Չէ՛, սկի էլ ասօղ չի իլալ:
_Տու վէլ չըս գյիդում, վէր առաչվանը չըս, կըլօ̈խըտ էշու յա, առաչվա կըլօ̈խը չի:
_Չէ՛, էլհա հա̈մին թաքավէրն ըմ, լօխ ըռաչիս փօրսուղ ըն տամ, վըէննէրըս լո̈ւզում, թա̈րիփ անում:
_Հիլյում էլ չը՞ս քյէզ յէշալ:
_Հիլին էլ ա հա̈մինը նըհաշ տամ:
_Պա տու հի՞նչ պէնէ յըս,- պառավը մին էլ էշին ա հըրցընում:
_Յէս էլ ըմ հա̈մինը: Գյո̈ւդո̈ւմ ում, վէր կըլօ̈խըս փօխվալ ա, բայց իմ գյիդա̈լին հո՞ւվ ա կյին տամ, հո՞ւվ ա միհա̈լ քըցում: Էլհա էն էշըն ըմ, էն փալանը: Կօզի կըլխըրնէս փօխվալ ա, էլհա ինձ էշ ըն ճինանչում, ո̈ւրա̈ն՝ թաքավէր:
Պառավը ըրկուքանուց պէց ա թօղում՝ առանց կըլօխնէն փուխէլի: Ինքյն էլ պիցըրանում մին սարու յըրա նըստում, թառանչ քաշում, ծօ̈րը լըսնում: Տիյէրան Աստուծ կըլօ̈խը տո̈ւս ա օնում թուխպէրան ու ասում.
_Տու ծօ̈րումը մընացէր, ա՛ պառավ, էշին կըլօ̈խը փուխէլի վախտը չի: Հիբը առանց չօրս ընգյունին յիշիլու, առանց իմ ու քու, առանց օքուտ-վընաս հըշէվու էշին էշ կասին, թաքավէրին՝ թաքավէր, էտ ծօ̈րան տո̈ւս կը կյաս: Էն վախտը ամէն կըլօ̈խ էլ ո̈ւրա̈ն տըէղը կընգընէ, լյհա ո̈ւրա̈ն տըէղը կընի:
ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՎ
ԷՇԻՆ ԷՇ ԱՍԱ՛, ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ԹԱԳԱՎՈՐ
Լինում է, չի լինում մի գեղեցիկ, բարձրահասակ թագավոր: բայց ինչ արած, որ այդ թագավորի սիրտը շատ չար է լինում: Մի օր այդ թագավորը զենք ու զրահ է կապում, հեծնում ձին և գնում որսի: Որտեղից որտեղ մի սիրուն պառավ կին է պատահում՝ տարազը հագին, գլխակապով, ոսկե գոտիով, ձեռքը դնում է ճակատին ու ձայն տալիս:
_Դու ո՞վ ես, ձիավոր, կանգնի՛ր, ձիու պոչից բռնեմ, կարողանամ գալ, հոգնել եմ:
Թագավորն ասում է.
_Հենց դու էիր պակաս գլխիս, այն կողմ քաշվի՛ր, այլապես թուրս կհանեմ ու քեզ մեջտեղից կես կանեմ: Ես այս երկրի թագավորն եմ, քեզ համար վարձկան չեմ:
Դու մի ասա պառավը կախարդ էր: Այդ ժամանակ փռշտում է, մի ծեր էշ է մոտենում: Պառավը էշի գլուխը պոկում է, դնում թագավորի ուսերին, իսկ թագավորի գլուխը դնում է էշի ուսերին: Ու ասում.
_ Դե հիմա իսկականն է, գնացեք ձեր գործին:
Ասում է ու կորչում ինքը, կարծես ոչ եղած-ոչ տեսած:
Օրերն անցնում են ծխի պես, տարի է անցնում, թե քանի՜սը, Աստված գիտի: Մի օր էլ նորից թագավորը զենք ու զրահը կապում է, գնում անտառը որսի: Այն նույն տեղում նորից հանդիպում է պառավին՝ նույն հագուստը հագին, գլխակապը գլխին, գոտին՝ ոսկի: Թագավորը կանգ է առնում: Պառավը, նրան տեսնելով, մտածում է՝ երևի փոխված կլինի: Փռշտում է, էշը նորից հայտնվում է: Հայտնի չէ, էշը ճանաչե՞ց իր գլուխը, թե՞ ոչ, բայց թագավորն իր գլուխը էշի վրա անմիջապես ճանաչեց, բայց լռեց: Պառավը հարցնում է.
_ Քեզ 2 բան եմ հարցնելու . եթե ճիշտ ասացիր, գործերդ հաջողելու են, եթե ստեցիր, գայլի ճանկն ես ընկնելու:
Թագավորի մարմինը դող է ընկնում, երբ լսում է գայլի անունը, քանի որ գլուխը էշի է, իսկ էշը գայլից սարսափում է:
_ Քանի՞ տարի կլինի, որ մենք հանդիպել ենք:
_ Կլինի 10 տարի:
_Այն ժամանակվանից ի վեր դու թագավո՞ր ես:
_ Այո՛, ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ:
_Քո պալատից ոչ ոք չի՞ ասել, որ գլուխդ էշի գլուխ է, կամ խելքդ պակասություն ունի, կամ տեսքդ փոխվել է:
_Ո՛չ, ամենևին:
_ Ժողովրդի միջի՞ց էլ ասող չկար:
_ Ո՛չ, բոլորովին:
_ Դու էլ չգիտե՞ս, որ առաջվանը չես, որ գլուխդ էշի գլուխ է, առաջվա գլուխը չէ:
_ Ո՛չ, նույն թագավորն եմ, բոլորը իմ առաջ գլուխ են խոնարհում, ոտքերս լիզում, գովքս անում:
_ Հայելու մե՞ջ էլ քո փոփոխությունը չես նկատել:
_ Հայելին էլ է նույնը ցույց տալիս, ոչինչ չի փոխվել:
Պառավը դառնում և էշին է հարցնում.
_ Իսկ դու ի՞նչ բանի ես:
_ Ես էլ եմ նույնը: գիտեմ, որ գլուխս փոխվել է, բայց իմ իմանալը ո՞վ է արժևորում, ո՞վ է կարևորում: Էլի նույն էշն եմ, նույն համետը: Թեկուզ գլուխներս փոխվել են, էլի ինձ էշ են ճանաչում, նրան՝ թագավոր: Պառավը երկուսին էլ բաց է թողնում՝ առանց գլուխները փոխելու:Ինքն էլ բարձրանում մի սարի նստում, հառաչում, ձորը լցնում: Երինքից Աստված գլուխը դուրս է հանում ու ասում.
_ Դու ձորում մնացիր, պառա՛վ, էշի գլուխը փոխելու ժամանակը չէ՜…Երբ որ առանց կողմնակալության, առանց հաշվենկատության, առանց օգտապաշտության էշին էշ ասեն, թագավորին՝ թագավոր, այն ժամանակ դուրս կգաս: Այն ժամանակ ամեն գլուխ իր տեղը կընկնի, հենց իր տեղում էլ կլինի:
Հ․Գ․Երբ ժողովուրդն ապրում է Էն օխծը վէր ինձ կըծըլան չի, թօղ հազզար տարէ ապրէ սկզբունքով, ապա այդպիսի էշի գլխով թագավորների գահակալությունը հավերժ է, ու պառավը ձորում էլ կմնա: Իհարկե, ըշխարքէս ամենադուզը օղտէն վէզն ա, մընացածը ընդըրանա ծօռ ա. սա հայտնի իրողություն է, ու պառավը հենց այս ճշմարտության ճանաչն է, բայց և կաթյը քըէրծ կըծակէ. ելք միշտ կա, այն գտնելու ազնիվ կամքը պիտի լինի...
Զրույցը՝ ըստ Լևոն Հարությունյանի(արցախյան բանահյուսությունից):
Լևոն Հարությունյանի բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար, հ․11(11)

ԹԱՔԱՎԷՐԸ ԿՅԸՂՕԹՈՒՆԸ ԿԸՏԸՐՑԸՆՈՒՄ Ա
Յէրգյիրը կյըղութունավ լըսնըվում ա, թաքավէրը կարում չի թա առաչը վըէնն անէ: Վօրօշում ա, շօ̈րէրը փօխէ, տո̈ւս կյա ժուղուվուրթէն մաչը, մին պէն ընէլի հինա̈րը ճարէ: Կյօղու շօ̈րէր ա կյէնում, տո̈ւս կյամ քաղաք: Հըռնանցէ տըէսնում ա, վէր էն ըն իրէք հօքի մին պատու տակէ նըստած, կըրակ ըրած, զո̈ւրո̈ւց ըն անում: Առանց քաշվիլի մուտանում ա:
-Յըս էլ ծէր հընգէր:
Նահանց անա մինը վըննըկլօխ չափում ա թաքավէրէն ու ասում.
-Պարավ ըս յէկալ: Մունք վօրօշալ ընք թաքավէրէն ըմբարէն վըէսկէն կյուղանանք: Ըռըչքաշին յէս ըմ իննական: Շատ տիժէր գօրծ ա, չէ՞: Գյո̈ւդո՞ւմ ըս հինչ կա, կյըղօթունը տըվօվի յա, մաչիդ բիդի, վէր կարիս անիս: Չօրս հօքյի ընք, մին-մին ըսըէցէքյ, թա հու հի՞նչ ա կարում անէ, հանցու էտ գօրծէն տական կարինքյ տո̈ւս կյանք: Օրինակ՝ իմ շընօրքըս էն ա, վէր մին մարթին մի հըէտ տըէսէ, վէր հա̈րո̈ւր ջուռնա էլ փօխին, էլհա կըճինանչիմ:
Կյուղէրէն էն մինն էլ ասից.
-Յէս օրիշ փահմը չօնիմ, յէս լյավ քյիլիդ պէց կանիմ:
Մին օրիշն էլ ասում ա.
-Յէս շանը լյո̈ւզուն գյիդում ում, վէր հա̈չում ա, գյիդում ում, թա հինչ ա ասում:
Թաքավէրն էլ ասում ա.
-Ըստուծանա յէկած շընօրք օնիմ, վէր շօնը ինձէրա հաչում չի:
Թաքավէրը գյիդում ա, վէր ուրան շօնը ո̈ւրան յըրա հիչիլան չի:
Պարզվում ա, վէր լօխ էլ շընօրք օնին: Մընամ ա բըխտըրնէն փօրցին: Արթէն վըրցըկկանչ ա, քյընո̈ւմ ըն հըսնում թաքավէրէն պալատը: Քյիլիդ պէց անօղը պէնում ա: Շօնը էնա ինո̈ւմ մաչան կապած, հա̈չում ա, լյհա վէր թաքավէրը նի յա մըննում, սուս ա անում: Տանը տակէն յըրա էլհա մին քյլիդ կար, էն էլ ըն պէց անում, առաչնէն լօխ վըէսկէ յար, ըսքըսում ըն խուրջիննէն լըսնէլը: Շօնը հա̈չում չի, բայց թուլէքյը սուս չըն անում: Կյուղէրէն մինը շանը լո̈ւզուն հասկանում ա.
Թուլէքյն ասում ըն.
-Մամա՛, խազնան տանում ըն, խէ՞ սուս ըս ըրալ:
Մարն ասում ա.
-Օրիշ չի տանում, մէրն ա տանօղը:
Վըէսկէն առանց շառ ու փօրցանքի տո̈ւս ըն տամ, տանում կյէղում կաղլէգյ պըռավէն թումբումը: Ու պայման կապում, վէր էս հինչ օրը, էս հինչ ժամէն կյամ ըն լօխ ու պիժէնում ո̈ւրո̈ւր մաչի: Ասած օրէն ու ժամէն լօխ կյամ ըն՝ թաքավէրան կըման:
-Խափից,- ասում ա ըռըչքաշին ու փուշմանում, վէր տըրա յէկած վախտը դա̈ստի կըլօ̈խը կըտրալ չի, հըվատալ ա:
Տու մէր ասէլ, թաքավէրը հըրաման ա տամ, վէր ըշտըղա վէրէ յա, ո̈ւրա̈ն մարթիքյը քյինին, կյուղէրէն ճարին, պիրին: Էտ մարթիքյը քյինում ըն, անմէղ մարթկանց փըռնում, թակում, վէր յըրննէրան տինին: Էտ վախտը մին գյիտկան պառավ ա կյամ ու ասում.
-Թաքավէրն ապրած կըէնա, թօղ քու մարթիքյըտ քյինին օզօղնէրան գյիդան՝ հուվ ա կյօղը: Յիրգյիրումըս տի պէն չըկա, վէր օզօղնէն գյիդան վէչ: Թաքավէրին մարթիքյը քյինում ըն տըէսնում մին թուռնու մաչի 3 օզօղ քիրէճ-պըլօճիգյ ըն օտում: Սահանց փըռնում ըն, պիրում պալատ: Թաքավէրը մին-մին ծէն ա տամ, պիրում խուսըցընում: Նըրանա յէտըն էլ լօխճին մինտըէղ ա ծէն տամ:
-Ճօկ-ճօկ հէչ, միհէնգյ պըտմըէցէքյ տըէսնամ՝ տուք հինչ մարթիքյ ըք, էտ կյուղէրան խաբար օնիքյ թա չէ: Կյուղէրէն ըռըչքաշին ասում ա.
-Թաքավէրն ապրած կըէնա, խէ՞ պէց տօռնըս թակում, պա մէր հընգէրէն մինը տու չը՞ս իլա̈լ, հի՞նչ ըս օզում մըզանա, էն ըս վըէսկուն տըէղըն էլ գյիդո̈ւմ ըս, ղարկէ քյինին պիրին, կամ էլ մըէզ իրավունք տօ, մունք պիրինքէ:
-Պիրիլը հիշտ ա, բայց յէրգյիրումը կյըղօթունը կըտըրցընէլը տիժէր ա: Միհէնգյ յէս ծըէզ տըրա հըէտէ յըմ ծէն տուվալ, տուք բիդի ասիք, թա հունց անիմ, վէր կյըղօթունը կըտըրվէ: Հունց անիմ յէս ծըէզ նըհըէտ, վէր մընըցածէն տա̈ս տըէռնա. ծիրքըրնէտ կըտրի՞մ, թա՞ կախաղան հանիմ մէյդանումը:
-Թաքավէրն ապրած կըէնա, ծէրք ու կըլօխ կըտրէլավ կյըղօթունը կըտըրվէլ չի, կյըղութունէն մահնան բիդի կըտըրցընիս: Մըէզ իրէքիս էլ մէր գօրծըն ա իլա̈լ. մինը՝ արհէստավուր, մինը կյիրօղ-ճինջօղ, մինն էլ նըկարօղ, բայց մէր յիրգյիրումը մէր գօրծէրը կյին չօնին, մէր խօխէքյը սօված ըն մընամ: Ըռըչան փայ ընք հըվաքալ, խօցը պահալ, դէ տա էլ անբադիվ պէն ա, էզզանա ուրիշին ծէրքէն բիդի յէշիս: Տըրան յըյտէ զինքյըրնէս տըվալ ընք կյուղութունէն:
-Հի՞նչ օնիքյտանը:
-Հէնգյ-վէց խօխա, կընէգյ, մար, հար:
-Թա աղքատությունը վէրանա, կյուղօթունն էլ կը վէրանա: Յէս իմ կարճ խըէլքավըս տի ըմ մտածում:
-Պա վէր հարուստ մարթիքյ էլ ըն կյուղանում:
-Կախաղանը լյհա տըրանց հըէտէ յա. վէր կարինքյ ապրինքյ, մունք տի պէնը անէլ չընք:
Թաքավէրը մարթիքյ ա ղարկում, քյինում ըն ստուգում տըրահանց տընէրը, տըէսնան դո̈ւզ ըն ասալ: Ղօրթ վէր տի յա ինում:
-Շատ լավ,- ասում ա թաքավէրը,- հունցը վէր ըսըէցէքյ, ընդի էլ կանիմ, տուք քյէցէքյ ծէր գյիդացածը պինըցըրէքյ, միհէնգյաս տէնը ծէր աշխադանքէն պէցուր կյին ա իննական:
Հըրամայում ա ամէն մինին էլ տասը վըէսկէ տան, ինքյըն էլ յիրգյիրումը կարքը հանց փօխում ա, վէր ամէն մարթ ո̈ւրա̈ն ըշխըդանքավը կարէ ապրէ ու ո̈ւրա̈ն խօխէքյը պահէ:
Ասում ըն տի էլ կյուղօթունը էտ յիրգյիրան վէրացալ ա: Թա մարթ ըս ծըմըրուկու թաղու նըման իլ: Պըտուղըտ հիշքան կարում ա, թօղ տըռըզի, բայց քյյըզըէտէ վէչ, յիրգյիրիտ հըէտէ…
ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՎ
ԹԱԳԱՎՈՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է
Երկիրը գողությամբ լցված էր, թագավորը չէր կարողանում դրա դեմն առնել: Որոշում է՝ շորերը փոխի, դուրս գա մարդկանց մեջ, ինչ-որ բան անելու հնարը գտնի: Գողի շորեր է հագնում ու դուրս գալիս քաղաք: Հեռվից տեսնում է, որ երեք հոգի պատի տակ նստած, կրակի շուրջ զրուցում են: Առանց ամաչելու մոտենում է.
_ Ես էլ ձեզ ընկեր:
Նրանցից մեկը ոտքից գլուխ չափում է թագավորին ու ասում.
_ Բարո՜վ ես եկել: Մենք որոշել ենք թագավորի գանձարանի ոսկին գողանալ, առաջնորդը ես եմ լինելու: Շատ դժվար գործ է, այնպես չէ՞: Գիտես՝ ինչ կա. Գողությունը շնորհք է, պիտի այդ շնորհքն ունենաս, որ կարողանաս: Չորս հոգի ենք, հիմա ամեն մեկը կասի՝ թե ով ինչ է կարողանում անել, որպեսզի միասին այդ գործը կարողանանք հաջողել: Օրինակ՝ իմ շնորհքն այն է, որ եթե ես մարդուն մեկ անգամ տեսնում եմ, որքան էլ փոխի տեսքը, այլակերպվի, միևնույնն է, ես կճանաչեմ:
Գողերից մեկն էլ ասում է.
_ Ես ուրիշ շնորհք չունեմ, ես միայն կողպեք կարող եմ բացել:
Մեկ ուրիշն էլ ասում է.
-Ես շների լեզուն հասկանում եմ. երբ հաչում են, ես գիտեմ, թե ինչ են խոսում:
Թագավորն էլ ասում է.
-Աստծուց տված շնորհք ունեմ, որ ինձ վրա շները չեն հաչում:
Թագավորը գիտեր, որ իր շունը չի հաչի տիրոջ դեմ:
Պարզվում էր, որ բոլորը ձիրք ունեն: Պարզապես բախտը պիտի փորձեն: Արդեն աքլորականչ էր, գնում ու հասնում են թագավորի պալատը: Գողերը կանգնում են միմյանց ուսերի, ամենաբարձրը հասնում է դարպասի գլուխը, պարանը ձգում ներքև, մյուսները բարձրանում են:
Կողպեք բացողը բացում է: Շունը ներսում կապած էր, սկսում է հաչել, բայց հենց որ թագավորը ներս է մտնում, շունը լռում է: Նեքնահարկում նույնպես կողպեք կար, դա էլ են բացում, ողջ ոսկին թափվում է նրանց առջև: Ոսկին լցնում են մախաղները: Շունը չի հաչում, բայց լակոտները չեն հանգստանում: Գողերից մեկը հասկանում էր շների լեզուն:
Շան լակոտները մորն ասում են.
_ Մա՛յր, ինչո՞ւ ես լռում, գանձարանը կողոպտում են:
Մայրը պատասխանում է.
-Ուրիշ չէ տանողը, մերն է:
Առանց փորձության՝ ոսկին դուրս են բերում և տանում թաքցնում կաղ պառավի բլուրում: Ու պայման են կապում, որ այսինչ օրը՝ այսինչ ժամին, կհավաքվեն և ոսկին կբաժանեն միմյանց միջև: Ասված օրն ու ժամին բոլորը գալիս են՝ բացի թագավորից:
_ Խաբե՜ց,- ասում է առաջնորդը և ափսոսում, որ թագավորի եկած ժամանակ անմիջապես գլուխը չի կտրել, այլ հավատացել է..
Դու մի ասա, թագավորը հրաման էր տվել, որ իր մարդիկ, գետնի տակից էլ լինի, գտնեն ու բերեն գողերին: Այդ մարդիկ գնում են անմեղ մարդկանց անհանգստացնում, ծեծում և ուզում մեղքը նրանց վրա բարդել: Այդ ժամանակ մի իմաստուն պառավ է գալիս ու ասում.
-Թագավորն ապրած կենա, թող քո մարդիկ գնան և մուրացկաններից փորձեն իմանալ՝ ովքեր են գողերը: Մեր երկրում այնպիսի բան չկա, որ մուրացկանները չիմանան:
Թագավորի մարդիկ գնում և տեսնում են մի թոնրի մեջ 3 մուրացկան հացի, մսի կտորտանք են ուտում: Նրանց բռնում և պալատ են բերում: Թագավորը մեկ առ մեկ կանչում է, զրուցում, հետո էլ բոլորին միասին կանչում:
_ Առանձին-առանձինը հաշվի մեջ չէ, հիմա պատմեցեք տեսնեմ՝ դուք ինչ մարդիկ եք, այդ գողերից լուր ունե՞ք, թե՞ ոչ:
Գողերի առաջնորդն ասում է.
-Թագավորն ապրած կենա, ինչո՞ւ ես բաց դուռը ծեծում, չէ՞ որ մեր ընկերներից մեկն էլ դու էիր, ի՞նչ ես ուզում մեզանից, դու ոսկու տեղն էլ գիտես, ուղարկի՛ր, թող բերեն, կամ մեզ իրավունք տո՛ւր՝ գնանք ու բերենք:
— Բերելը հեշտ է, բայց երկրում գողությունը վերացնելը դժվար է: Հիմա ես ձեզ նրա համար եմ կանչել, որ դուք ասեք, թե ինչ անեմ, որ գողությունը վերանա: Ի՞նչ անեմ ես ձեզ հետ, որ մյուսներին դաս լինի. ձեր ձեռքերը կտրե՞մ, թե՞ կախաղան հանեմ հրապարակում:
—Թագավորն ապրա՛ծ կենա, ձեռք ու ոտք կտրելով՝ գողությունը չի վերանա, գողության պատճառը պիտի վերացնես: Մենք՝ երեքս էլ մեր գործն ունեինք. մեկը արհեստավոր էր, մյուսը՝ գրող, երրորդն էլ՝ նկարող, բայց մեր երկրում մեր աշխատանքը արժեք չունի, չի կարևորվում, մեր երեխաները սոված են: Սկզբից մուրացկանություն ենք արել, դա էլ անպատիվ բան է, միշտ ուրիշի ձեռքին ու տվածին պիտի նայես: Դրա համար էլ որոշեցինք գողությամբ զբաղվել:
—Ի՞նչ, ո՞վ ունեք տանը:
_ 5-6 երեխա, կին, հայր, մայր…Եթե աղքատությունը վերանա, գողությունն էլ կվերանա: Ես իմ կարճ խելքով այդպես եմ դատում:
-Բայց չ՞է որ հարուստ մարդիկ էլ են գողանում,-հարցնում է թագավորը:
-Կախաղանը հենց դրանց համար է: Եթե մենք կարողանանք ապրել, այդպիսի բան չե՛նք անի:
Թագավորը մարդիկ է ուղարկում, գնում են և ստուգում նրանց ընտանեկան կեցությունը, պարզեն՝ ճի՞շտ են ասել: Իսկապես որ այդպես էր:
_ Շա՜տ լավ,-ասում է թագավորը,-ինչպես որ ասացիք, այնպես էլ կանեմ, դուք գնացե՛ք ու ձեր արհեստը բանեցրե՛ք, այսուհետ ձեր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն:
Հրամայում է, որ յուրաքանչյուրին տասը ոսկի տան, ինքն էլ իր երկրում կարգն այնպես է փոխում, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր աշխատանքով ապրել ու իր երեխաներին պահել:
Ասում են՝ այդպես էլ գողությունը այդ երկրից վերացել է:
Եթե մարդ ես, ձմերուկի թաղարի պես եղի՛ր: Պտուղդ ինչքան կարող է, թող մեծանա, բայց ոչ քեզ համար, այլ երկրիդ… Սա էր գաղտնիքը:
Հ․Գ․ Հեքիաթն այս մի քանի ասելիք ունի.
Նախ՝ խոհեմ մարդը որոշումներ կայացնելիս կարևորում է խնդրի խորքային ճանաչողությունը, և թագավորի ծպտված կերպարը հենց դա է հաստատում: Թա օզում ըս կօրծըտ ամալ կյա, տու քյինի հըէտան, թա օզում չըս, ուրուշու ղարկէ. սա թագավորի ճիշտ ընտրած ուղին է:
Երկրորդ՝ յուրաքանչյուր գործ, նույնիսկ ամենաանհնարին թվացողը, այս դեպքում՝ թագավորի ամբարը գողանալու միտքը, կարելի է հաջողել, եթե ճիշտ են ընտրված գործի անդամները և ըստ կարողությունների ճիշտ են վերաբաշխված գործառույթները: Աչի կուռնանը կօրծը ծէխէնը կարէլ չի անէ. սա պարզ ճշմարտություն է, մինչդեռ ամենուր ոչ միայն աջ ու ձախի անհամընկում է, այլև աջ ու ձախ ձեռքերի գործը ոտքերին է վստահվում: Հեքիաթի այս դրվագը կառավարման համակարգի ճշգրիտ բանալի է:
Ու ամենակարևորը՝ մին տըէղում ըշխըդանքէն վէր կյին չինի, ամէն հինչ վէրան կընի: Իսկ ըշխըդանքէն կյինը գյիդօղը մարթին կյինն էլ կըգյիդա, յիրգյիրինն էլ կըգյիդա։
Զրույցը ըստ Լևոն Հարությունյանի(արցախյան բանահյուսությունից)
Լևոն Հարությունյանի բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար, հ․11(11)

ԻՄԱՍՏՈՒՆ ՏԸՂԱՆ
Մին շէնում մին շատ հարուստ մարթ ա իլա̈լ ապրէլիս։ Էս մարթը պէնդ մարթ ա ինում, համ էլ խօխա չիլա̈լ ինիլիս։ Քիշէր-ցիրէկ մէտք ա անում էս մարթը։
Մին տարի խէ շատ հացու պըկըսօթուն, սօվ ա ինում էս շէնումը։ Շինացէքյ հըվաքվում ըն, կյամ էս հարուստ մարթին կօշտը, խընթրում, վըէր ցօրէն փօխ տա, էս սօվան ուրա̈ն ըզադէ, կալին վախտը կըպիրին էլլհա էտ կըտան, հինչքան էլ օզում ա շահ յօր օնէ։ Հարուստ մարթը տամ չի։ Շինացէքյ քօռ ու փօշման յէտ ըն տէռնում, տէրտակ ծէռքավ։ Կյամ ըն շինացէքյ, ժօղօվ անում, վըճիռ հանում, վըէր էքյսը քյինան մին էլ օզին, խընթրին, թա տըվավ, էն ա հու տըվավ, թա վըէր տա վուչ, էն վախտը ըսպանէն, էտ անզավակ, անհո̈ւքի հարուստէն ու պէց անէն ամբարնէն ցօրէնը ժըղուվուրթէն մաչին պըժին-պէժին անէն։
Հա̈մա̈ն էտ քըշէրը, էս ծէռքը պէնդ հարուստ մարթին կընէգյը մին ա̈րա̈զ ա տըէսնում։ Ռութանան յէր ա կէնում, մարթին պատմում․ ‹‹Էս քիշէր ըրա̈զի մին տըղա յի պէրալ, մին սէրուն ղաշանգյ տըղա, վըէր ասում իր՝ օտիմ վէ՛չ, խըմիմ վէ՛չ, լյըհա էս խուխէն թըմաշա անիմ։ Ա՛ մարթ, - ասում ա, - յէ՛կ, քարը փըշկէրքատ վէր ածէ, մէր շինացուց կանչինքյ, ցօրէնը տանք, թօղ տանէն, կյուրունքահան ինին։ Բա̈լքյամ ըտրա սըդրղավը մին խօխա ինի մըէզ»։
Մարթը իտի էլ անում ա։ Ռութանան կանչում ա շինացուց, ասում ա.
«Գյո̈ւդո՞ւմ ըք հինչ կա, ա՛ խալխը, կնէգյս էս քիշէր մին ա̈րա̈զ ա տըէսալ, մէզ մին տղա յա ինէլու, դրա հէտէ էլ հո̈ւր վըէր ցօրէն ա հա̈ջա̈թ, թօղ կյա տանէ, կյարունքըհան իլիքյ, շահն էլ օզում չըմ, ծէզ ինի»։
Ժուղօվուրթը ուրախանում ա, կյամ ըն ցօրէնը տանում, կյըրունքահան ինում։ Տըրկըլխէն էս մարթին կնէգյը մին տղա յա պիրում, մին սէրուն, նախշուն տըղա: Էս տըղան էլ խէ՞ շո̈ւտ- շո̈ւտ ա մըծանում: Ինքյն էլ խէլունք, խէլունք, հունց վըէր մին խէլքու ծօվ։ Էս տղան վըէր կյամ ա տըսնէրկու տըրէկան ա տէռնում, մարթը կընգանն ասում ա.
«Ա՛ կընէգյ, էս քյընամ ըմ հա̈նդը վար ընէլու, տօւ էլ խուխէն կըղարկիս կօշտըս, հանցուվըէր բօյին յէշիմ, բուսաթին յէշիմ, ուրխանամ»։
Կնէգյը էտ օրը թաժա հաց ա ինում թըխած, ամմա մին քյօհնա, ծաղկած հաց ա տինում հըբգյումը, վըէր խօխան տանի հօրը հէտէ։ Էնվէրա խօխան մօր տըված հացը թօղնում ա, մօրան թաքուն, էն թաժա թըխած փափուկ հացան նըհըէտ մին չօրսը յէր ա օնում հըբգյումը տինում, մին փարչ էլ կյինի, արաղ, կարաքյ, պանէր, հա̈բգյան քըցում ծիյին մաշքավը, ինքն էլ թօղ ինում ծին նստում: Կյամ ա տըղան տըէսնում հա̈րը մին կօդ վարած, մինն էլ ըսկսած: Սուփրան պէց ա անում, հացը, կյինին, պանէրը, կարաքյը տինում։ Հա̈րը վըէր կյամ ա տըէսնում մին չօ̈ր, ծաղկած հացին ա̈վա̈զ տըղան էտքան պէնէր ա պէրալ, ասում ա.
«Է՜, բալա՛, վըէր էս իտի կէրած ինիմ, պա էս հարըստօթունը հի՞նչ տըղան կյինար»,- ասում ա էս մարթը, յէտ քաշվում, էլ օտում չի, յէր ա կէնում վարէն հէտան քյընամ։
Էտ վախտը մին ծիյավէր ա կյամ, թա ըտըղավ անց կէնա, էս խօխան կանչում ա․
«Թաքավարէն փէսա, տու հէռու տէղ ըս քյինալու, քյըզ նըհըէտ հաց էլ չըն տիրալ։ Յէ՛ք, նըստի, հաց կէր, մին-էրկու հաց էլ քյըզ նըհըէտ յէր կալ»։
Դո̈ւզ, վըէր էս ծիյավէրը թաքավէրէն փէսան ա ինում: Էս ծիյավէրը նստում, հաց ա օտում, մին հաց էլ ո̈ւրա̈ն նըհըէտ ա յէր օնում։ Վըէր տօն ա յէտ տէռնում թաքավէրէն փէսան, կընգանն ասում ա.
«Տու հունց կընէ՞գյ ըս, վըէր ինձ նըհըէտ մին էրկու հաց չըս տիրալ, էնվէր ա մին շինացու տասնէրկու տըրէկան տըղա ինձ ճընանչից, կանչից հա՛մ հաց ուտացրուց, հա՛մ էլ հղըցու պաշար տիրավ ինձ նըհըէտ»։
Թաքավէրէն ըխճըկանը քյէփին շատ նի յա կյամ էս պէնը, մտքումը տինում ա, հունց վըէր էլ ինի, էտ խուխէն կլօ̈խն օտէ: Սօտ տէղան ազառու վա տէռնում։
Մարթը վըէր կյամ ա, հըրցնում ա, թա. «Ա՛ կընէգյ, հինչատ չը՞ս կարում»։ Կընէգյն ասում ա. «Հաքյիմնէն, փալչիքյն ու կյիր պէց անօղնէն ասալ ըն, տու կըսըղանաս. թա վըէր փըլան շէնումը մին տըսնէրկու տըրէկան տըղա կա, նըրան ըսպանէլ տաս, կըլխէն յիրա լըղանաս»։
Հի՞նչ ըրած, թաքավարէն ճարը կըտրած կանչում ա ո̈ւրա̈ն մարթկանցը, մին խուրջին վըէսկէ յա տամ, ասում.
«Քյէ՛ցէք էտ տըղէն պէրէք, հունց վըէր էլ ինի»։ Թաքավէրէն մարթիքյը կյամ ըն էս մարթէն կօշտը, ասում.
«Թաքավէրը քու տըղատ օզում ա, էս խուրջին վըէսկին էլ քյըզ մըհար ա ըղարկալ»։
Մարթն ասում ա. «Մին ու ճար մին տըղա օնիմ, տա՛լ չըմ»։ Խօխան ասում ա, «Ա՛ հա̈ր, տու վախէլ մէր, էս կըքյինամ, էլլհա էտ կիկյամ»։
Հա̈րն ասում ա․ «Լա̈վ, թա էս թըքըվէրին հրամանն ա, թօղ զօռօվ տանին, էլ վըէսկին հինչու վա՞ ըղարկալ։ Ինձ վըէսկէն հարկավէր չի, թա̈քյ լյըհա իմ խօխաս սաղ-սըլամաթ յէտ կյա»։
Խօխան ասում ա․ «Վախէլ մէր, ա՛ հա̈ր, վըէսկէն յէր կալ»,- ասում ա տըղան,- յէր ա օնում խուրջինը, մաչէն վըէսկին թափ տամ տափէն, տէրտակ խուրջինը տամ թաքավէրէն մարթին։ Ինքյն էլ նըստում թաքավէրէն մարթին թա̈րքյին, հըղէ ընկնում թաքավէրէն շըհա̈րը։
Հըղըցէն ջիհում ըն մին թա̈զա կյըրէզմանու։ Էս տըղան թաքավարէն մարթկանցըն ասում ա․
«Յէս գյո̈ւդըմ ըմ, թաքավէրը հինչո՞ւ հըէտէ յա ինձ օզում, ինձ ըսպընէլու հըէտէ յա օզում։ Էդ ինձ այան ա։ Ամմա էս ծէզ շատ ըմ խընթրում, քանդէցէք էս թա̈զա կյըրէզմանը: Ըստէղ թաղած ըն մին տըսնէրկու տըրէկան տըղա, մին օրում ինձ նըհըէտ ծընված, յէս խընթրում էմ կըտրէք էտ տըղէն կլօ̈խը, տարէք տըվէք թաքավէրէն ըխճըկանը, թօղ յըրան լղանա։ Յէտը հէտը էս ծէզ շատ պէտքը կըկյամ »։
Թաքավէրէն մարթիքյը իտի էլ անում ըն։ Էս մարթիքյր թաքավէրէն ծո̈ւկնուրսօղնէն ըն իլալ։ Էս ծո̈ւկնը ուրսօղնէն էդ թա̈զա թաղած տըղէն կըլօ̈խը կըտրում, տանում ըն թաքավէրին ըխճըկանը։ Ախճիկը լըղանում ա, սըղանում։ Թաքավէրը շատ ա ուրխանում, վըէր ախճիգյը սըղանում ա, տըրա հըէտէ էլ մին լավ քէֆ ա սարքում։ Ծո̈ւկնը փըռնօղնէրէն կանչում ա, թափշուր անում, վըէր քյէփէն մըհար էնքան ծո̈ւկնը փըռնին, վըէր կանչած ամէն մին մարթու մին ծո̈ւկնը ընկընէ։ Ծո̈ւկնը փըռնօղնին հինչքան անում ըն, կարում չըն թա ծո̈ւկնը փըռնին, թօրը հա տէրտակ ա տո̈ւս կյամ։
Վէրչը, վըէր մին դօ̈նում էլ թօրը քըցում ըն, մին ծո̈ւկն ա տո̈ւս կյամ, էն էլ հաքյվին յիրա կաղնած, հա պար ա կյամ. ծո̈ւկնը փռնօղնէն ըրմանօւմ ըն, ո̈ւրանց օրումը իտի պէն չին տըէսած։ Ճարնէն կըտրած կյամ ըն թաքավէրէն կօշտը, ասում, վըէր ո̈ւրանք ծո̈ւկնը չըն կըրէցալ փըռնին, մին ծո̈ւկն ա թօրն ընկալ, էն էլ հաքյվին կաղնած՝ մին կլօ̈խ հա պար ա կյամ։
Թաքավէրն ասում ա. «Տուք քյօհնա ծո̈ւկնը փըռնօղ ըք, կիմանաք, պէտմա ասիք, թա խէ ա էտ ծո̈ւկնը հաքյվէն յիրա դիքյ կաղնած պար կյամ»։
Շատ ըն մէտք անում էս ծո̈ւկնը փռնօղնին, ամմա կարում չըն մին պէն էլ ա կլօ̈խ հանէն։ Ճարնէն կըտրած, կյամ ըն էն իմաստուն տըղէն կօշտը, պատմում, թա կըլխնին հինչ խաթա յա յէկալ, վըէր թաքավէրը իրէք օր վախտ ա տըվալ, իրէք օրանը յէտը վըէր ասինքյ վէչ, թա էտ ծուկնը հաքյվին յրա կաղնած խէ՞ յա պար կյամ, մըէր կլօ̈խնին կըտրէլ ա տալու։
Տըղան ասում ա․
«Վախէլ մէ՛ք, քյէցէք, թաքավէրէն ըսէցէք. «Թաքա՛վէր, տու մին դօ̈նում վըէրսի յիր քյէցալ, խէ շատ էլ ծըրավալ իր։ Մին քէրծի քըշտավ քյինալիս տըէսէր, վըէր էտ քըէրծան նըհըէտ ճո̈ւր ա կըթկաթում, թասըդ տո՞̈ւս ըս օնում, տակին փըռնում, թասը խրէգյ ա մընամ թա լըցնէ, մին թավար ղուշ թըռած, կյամ ա թէվավը թըխում, ճո̈ւրը վըէր ածում, տու յըրա յըս անում ղուշին վէր քըցում , ամմա յէտնան յէշում ըս, տըէսնում, վըէր էտ ճո̈ւրը օխծու լըղէ յա։ Տու փուշմանում ըս, թա խէ՞ ըսպընէցէր քյէզ լյըվօթուն անօղ ղուշէն։ Թաքավէրն ապրած կէնա, մունք կարօղ ընք ասինք, թա խէ՞ ա ծո̈ւկնը պար կյամ հաքյվէն կաղնած, ամմա վախում ընք, թա տու փուշմանիս››։
Ծո̈ւկնը փըռնօղնին կյամ ըն իտի էլ ասում։
Թաքավէրն ասում ա. «Ըսէ՜ցէքյ, վա՜խէլ մէքյ, փուշմանիլ չըմ»:
Ծո̈ւկնը փըռնօղնին կյամ ըն տըղէն կօշտը ասում.
«Վըէր թաքավէրը փուշմանէլ չի, վըէր ասինքյ ծո̈ւկնը խէ՞ յա պար կյամ»։
Իմաստուն տըղան ասում ա. «Քյէցէք թաքավէրէն ըսէցէք. «Թաքա՛վէր, մին դօ̈նում տու տօն ըս կյամ, տըէսնում, վըէր ուրուրուցումը խօխատ ըռնըթաթախ, շօնն էլ քըշտին թէքյ ընգած։ Յէր ըս օնում շանը ըսպանում, գյո̈ւդում ըս, թա խօխատ շօնըն ըսպանալ ա։ Ամմա յէտըհէտը յէշում ըս, տըէսնում, վըէր խօխատ սաղ ա, ուրուրուցէն էն մին թըրափէն էլ մին ջանավար ա ըսպանած, վէր քցած։ Տու մի ասէլ, էտ ջանավարըն ա ուզէցալ, վըէր խօխատ օտէ, շօնը յըրա յա հասնում, էտ ջանավարին խէխտում։ Տու փուշմանալ ըս, վըէր նըհախ տէղան քյէզ լըվօթուն անօղէն խէ՞ ըսպընէցէր։ Կասինքյ՝-Թաքավէրն ապրած կէնա, վախում ընք ասինք, թա խէ յա ծո̈ւկնը պար կյամ, փուշմանիս»։
Ծո̈ւկնը փըռնօղնէն կյամ ըն իտի էլ ասում։
Թաքավէրն ասում ա. «Վախէլ մէքյ, ըսէցէք, փուշմանէլ չըմ»։
Ծո̈ւկնը փըռնօղնէն կյամ ըն իտի էլ ասում իմաստուն տըղէն։
Ւմաստուն տըղան ասում ա. «Վըէր իտի յա, տուք քյէցէքյ, յէս էլ էս ա կյամ ըմ»։
Իմաստուն տըղան կյամ ա թաքավէրին կօշտը, ասում. «Գյիդա՞ս, թա ծո̈ւկնը խէ՞ յա պար կյամ, կանչի քու տըսնէրկու ղարավաշնէրէտ, թօղ կյան ըստէղ, ջա̈րգյին կըղնօտէն»։ Թաքավէրը կանչէլ ա տամ ո̈ւրա̈ն կընգանը տըսնէրկու ղարավաշնէն կըղնըցընում ջա̈րգյին։
Տըղան ասում ա, «Թաքավէրն ապրած կըէնա, հըրաման ըրա, շօ̈րէրնին հանին, տըկլօրանան»։
Թաքավէրն հըրաման ա անում։ Ղարավաշնէն, վըէր շօ̈րէրնէն հանում ըն, յէշում ըն տէսնում, էտ տըսնէրկու կընգա շօ̈րէր կյէցած ղարավաշնէրան վէցը տըղամարթ ըն։
Տըղան ասում ա. «Թաքավէրն ապրած կէնա, քյըզանա կըման էս վէց հուքյին քու կընգանըտ մըրթօթուն ըն անում»։
Թաքավէրէն սըէրտը ճաքում, մէռնում ա։ Ժուղօվուրթը շատ հավան ըն կէնում էս տըղին խէլքին, պէրում ըն ո̈ւրա̈նց յըրա թաքավէր անում։ Տըղան թաքավէր տըռնալանը յէտը, պիրիլ ա տամ ո̈ւրա̈ն հօրն ու մօրը, ասում.
«Թօբա ըրէքյ ծէր պընդօթունը, ըպրէցէք բօլ, առատ, ժուղուվուրթէն էլ քաղցր աշկավ յէշէցէքյ»։
Պատումը <<Հայ ժողովրդական հեքիաթների>> VI հատորից (արցախյան բանահյուսություն)
Հայ ժողովրդական հեքիաթների VI հատորի բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․մատենաշար, հ․ 2(8):

ՀԻՐԻՇՏՐԱԿԷՆ ԲՕՂՕՔԸ ԸՍՏՈՒԾԷՆ
Մարթիքյ բօղօքում ըն, վէր Աստուծ ծօռ ա. մինին մին մըէծ բախտավըրօթուն ա տամ, մինին էլ հալյա ջ̈ահիլ, հօքյին տ̈ուս օնում, տանում: Էտ բօղօքնէն մին-մին հըսնում ըն հըրիշտըրակէն: Դէ քանէ վէր հիրիշտըրակը Ըստըծու օքնականն ա, ինքյըն ա Ըստըծու հըրամանավ քյինում ըստ̈ուր-ընդ̈ուր հօքյին օնում, պիրում, բօղօքնէն էլ հըվաքում ա ու կյամ: Վէրչը տի մին օր էլ, վէր բօղօքնէն շատ ա ինում, Ըստըծէն ասում ա.
_ Դ̈ուզ չըս անում, տու Աստուծ ըս, տու բիդի դ̈ուզօթուն պահիս, բայց տու ծօռ պէնէր շատ ըս անում: Մինին, վէր ջ̈ահիլ ա, հալյա կյանքը նօրում ա, հօքյին օնում ըս, էն մինին էլ թօղում ըս էնքան մըծանա, վըննըծէրքա ընգընէ, վեր ըսկի պահօղ էլ չի օնէ: Ըտի թօղում ըս թըռըվհակէ, ամէն հինչան նադայէլ տըէռնա, հըէտնան ըս տանում:
Աստուծ զարմանում ա.
—Ասէլըտ էն ա, յէ՞ս ըմ մէղավէր:
—Պա հո՞ւվ ա մէղավէր: Տու չը՞ս ասում քյինի էս մինին հօքյին տասումը առ, էն մինինը՝ քըսանումը, էն մինինն էլ իննասունումը:
—Լյավ: Յէք յէս ու տու պիցըրանանք էս ծառը, մին օր վէշ մին պէն չանինքյ, լյհա մին օրվա ̈ուր̈անց կարքը տըէսնանք: Յէս ըմ ստէղծալ մարթկանց, վէր ̈ուր̈ուր նըհըէտ հ̈աշտ ապրին, խաղաղ կըէնան, ̈ուր̈անց տարիքը հիբը կյա, էն վախտը կյան իմ կօշտըս: Յէս մըտածալ չում, վէր մարթիքյ ̈ուր̈անց ըշխարքումը խարդախություննէ յըն ընաան, մինմինու անա խըլիլական ըն, ̈ուր̈ուր կուտուրըլական ըն: Տա իմ կարքըս չի, տա ̈ուր̈անց ըրարմունքըն ա: Իմ ըստէղծածըս էն ա, վէր մարթը ութասուն-իննասուն տարէ ապրէ իմ կարքավըս, իմ օրէնքավըս: Դէ յէք նըստինքյ, յէշինքյ ̈ուր̈անց ըրարմունքը:
Ծառէն նըստում ըն ու ըսպասում: Էս ա հա մին ծիյավուր ա կյամ, ծին քըռնընքած, ինքյըն էլ նըղացած, վըննըհան իլ̈ած: Ծին կապում ա շուքումը՝ ըխպիրին կօխկէն, կանանչ տըէղը նըստում, մին կուտուր հաց օտում: Վէր դինջանում ա, յէր ա կըէնում ծին նըստում, հըղէ ինում, խուրջինն էլ մըննան քըցում, թօղում:
Հըրիշտըրակը ծառան օզում ա հարայ տա, էտ մարթին իմաց անէ, վէր խուրջինը թօղալ ա:
Աստուծ ասում ա.
—Տու գօրծ չօնիս, սօր յէս նան տու վըկա յընք: Նըստում ընք:
Մին պատառ վըխտանը յէտը մին օրիշ մարթ ա կյամ, էլհա նըստում, հաց օտում, լյհա օզում ա թա քյինի, աշկըն ա ընգընում խուրջինը, քըմըկառաչ ա յէշում, վէր տըէսնում ա մարթ չըկա, սուսուփուս էտ խուրջինը խըտէտն ա քըցում, քյին̈ում:
Հըրիշտըրակը տըմանում չի.
—Յէշի է՜, էն ̈ուր̈անը չի, յէր կալավ տարավ, պա տի պէնը սուս կանի՞ն, խէ՞ թօղում ըս:
—Յէս ըսըէցէ, սօր յէս ու տու յէշօղ ընք, խառնըվօղ չընք, համփէրէ, տըէսնանք, -ասում ա Աստուծ:
Տա ընցընում ա քյին̈ում, մին էլ ըհը յէրօրթ ծիյավուրն ա կյամ, խուրջինը պէնում, վէր հաց օտէ, մին պատառ էլ շունչ քաշի: Էտ վըխտումը առաչին ծիյավուրը թանչին տալավ յէտ կյամ ա, տըէսնում մինը նույն տըէղը հաց ա օտում, ասում ա.
—Քյըզանա առաչ յէս ըմ իլ̈ալ ըստըէղ հաց ուտէյիս, խուրջինըս էլ մըննաս ընգալ ա, թօղալ ըմ, միհէնգյ յէկալ ըմ տանիմ:
Էտ խըէղճ ծիյավուրը ̈ուրթ̈ումն-հավատ ա օնում, բայց սա հըվատում չի, թօրը տ̈ուս ա օնում, տըրա վըէզը կըտրում:
Հըրիշտըրակը լյհա տըէղան լօք ա տամ.
—Տա պէ՞ն ա վէր մունք ըրէնքյ, խէ՞ թուղըէցէնքէ, լէհա ընդի տըէղը էն անմէղ մարթին կըլ̈օխը կէրավ: Տա ըրարմունք ա, վէր մունք ըրէնքյ: Աստուծ ասում ա.
—Դէ միհէնգյ տըէս. էն առաչին ծիյավուրէն խուրջինումը վըէսկէ յա իլալ, տա ̈ուր̈անը չիլ̈ալ, կյուղացած ա իլ̈ալ, մընան էլ քըցալ ա, թօղալ: Էն յէրգըրօրթը ̈ուր̈ան հօրան կյուղացած վըէսկուն հըէտան ա իլ̈ալ քյինիյիս, տըրա հըէտէ յէլ ինքյըն էլ ճարալ ա: Յէրօրթըն էլ, վէր անմէղ ար քու ըսէլավ, հօրը ըրածէն հախը տըվավ, հօրը ըրածը ̈ուր̈ան առաչը յէկավ, տարինէ առաչ տա հ̈արը ընդըրա հօրը ըսպանալ ար մին տէրտէկ խօսկուզրուցու վախտ:
Յէս մարթկանց ըստէղծալ ըմ մինտըէղ ըպրէլի, ̈ուր̈անց կյանքը ̈ուր̈անց մաչին խըղըղթունավ ըպրէլի հըէտէ: Ամէն սըհաթ յէս քյինաան չում, ̈ուր̈անց ̈ուր̈ուր նըհըէտ հըշտըցընիմ, ̈ուր̈անց հարցէրը լուծիմ, հըղէն տըվալ ըմ, ըշտըէղ քյինիլն էլ ասած ա, քյինօղը ̈ուրանք ըն, հունց քյինին, վէր հըսնին, ո̈ւր̈անք ըն ընտրում: Յէս մէղավէր չում, ո̈ւր̈անք ըն ո̈ւր̈անց փիրթածը տ̈ուս տամ:
Հեքիաթից քամված առածանի
Մարթը մարթին վէր սիրի, աշխարքըս բարավ կըլըսնըվէ(Մարդը մարդուն որ սիրի, աշխարհը բարությամբ կլցվի):
Մարթին անա կյայիս վըէտն էլ բիդի պարի(Մարդու բույրն էլ պիտի բարի լինի)։
Մարթն ա ո̈ւր̈ան հանց պէն անում, վէր դո̈ւշմանն էլ չի դո̈ւշմանէն անէլյ(Մարդն է ինքն իրեն այնպիսի բան անում, որ թշնամին էլ չի անի)։
Աստուծ վէր փիսը տանէ, ըշխարքումըս մարթ չի մընալ(Աստված թե որոշեց վատը տանել, աշխարհում մարդ չի մնա):
Մարթը մըրթութունավ ա մարթյ(Մարդը մարդկությունով է մարդ):
Մարթը վէր ո̈ւր̈ան յէշի վէչ, Աստուծ էլ չի յէշիլ(Մարդը եթե իր արարքին չհետևի, Աստված էլ չի հետևի նրան):
Աստուծ սարէն յէշում ա, ծ̈ունը տինում(Աստված լեռը տեսնում է, ձյունը՝ դնում)։
Հեքիաթում նկարագրված երևույթները արցախյան հանելուկներում․
1․ Գյուդում ըս վէր կյիլան ա,
Գյուդում չըս՝ հիբ։ (մահ)
(Գիտես, որ գալու է,
Չգիտես՝ երբ)
2․Ծէրքը պէնի,
Վըէննը կյէրէզման։ (մարդ)
(Ձեռքը՝ բան ու գործի,
Ոտքը՝ գերեզմանին)
- Էն հո՞ւվ ա՝ Տօն չօնէ, պայց ամէն տան մաչի յա,
Անում չօնէ, պայց ամէն ընումա պէցուր ա,
Ըրվամ չի, պայց ամէն հինչ տըէսնում ա։ (աստված)
(Այն ո՞վ է՝
Տուն չունի, բայց ամեն տան մեջ է,
Անուն չունի, բայց նրա անունը բարձր է բոլոր անուններից,
Չի երևում, բայց ամեն ինչ տեսնում է)
Օրհնանք լավին ու բարուն․
Աստուծ արժան մարթին հակէն թէգյունք կըէնա(Աստված արժանի մարդուն թիկունք լինի)։
Աստուծ ընօղէն հըրէյին հըսնէ(Աստված անողին հասնի)։
Աստուծ վէրը լյավ ա, լյավն անէ(Որը լավ է, Աստված լավը կատարի)։
Իրէսըտ միշտ պարզ ինի(Միշտ պարզերես լինես)։
Հինչու անիս, կյարմուր խընձ̈օր տըէռնա, նի տըէռնա ծօցըտ(Ինչ անես, կարմիր խնձոր դառնա, լցվի ծոցդ)։
Արէվ տըէռնաս, ըշխարքէն լ̈ուս տաս(Արև դառնաս, աշխարհին լույս տաս)։
Հու վէր մին տա, հազար յօր օնէ(Ով մեկը տա, հազարը ստանա)։
Անեծք վատին ու չարին
Էս ըշխարքաս վէչ լիյանաս(Այս աշխարհից ոչ լիանաս)։
Վէչ ըրարիս, վէչ վըրարիս(Ո՛չ արարես, ո՛չ վարարես)։
Կյափրիյէլը հըէտատ պըրծընէ(Գաբրիելը/հրեշտակը/ հետևիցդ գա )։
ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՎ
ՀՐԵՇՏԱԿԻ ԲՈՂՈՔՆ ԱՍՏԾՈՒՆ
Մարդիկ բողոքում են, որ Աստված արդար չէ. մեկին մեծ բախտավորություն է տալիս, մյուսին էլ, որ դեռ երիտասարդ է, հոգին վերցնում տանում է: Այդ բողոքները մեկ-մեկ հասնում են հրեշտակին: Քանի որ հրեշտակը Աստծո օգնականն է, նա է Աստծո հրամանով գնում սրա-նրա հոգին առնում, բերում, բողոքներն էլ հավաքում ու գալիս: Ահա այդպիսի մի օր էլ, երբ բողոքները շատ են լինում, Աստծուն ասում է.
_ Ճիշտ չես անում, դու Աստված ես, դու պիտի ճշմարտությունը պահես, բայց դու անարդար բաներ ես անում: Մեկին, որ դեռ ջահել է, դեռ կյանքը նոր է սկսում, չես խնայում, հոգին վերցնում ես, մյուսին էլ, որ խնամող չունի, թողնում ես այնքա՜ն ծերանա, ոտք ու ձեռքից ընկնի: Այդպես թողնում ես թորշոմի, ամեն ինչից զզվի, ու հետո միայն տանում ես:
Աստված զարմանում է.
_ Ասելիքդ այն է, որ ե՞ս եմ մեղավոր:
_ Իհա՛րկե, իսկ ո՞վ: Դու չե՞ս ասում գնա այս մարդու հոգին, որ դեռ 10 տարեկան է, բեր, այն մյուսինը՝ 20 տարեկանում, այն երրորդինը 90-ը տարեկանում:
_ Լա՛վ: Արի՜ ես ու դու բարձրանանք այս ծառը, մի օր ոչ մի բան չանենք, միայն մարդկանց մեկ օրվա կարգը տեսնենք: Ես եմ ստեղծել մարդկանց, որ իրար հետ հաշտ ապրեն, խաղաղ մնան, իրենց տարիքը երբ գա, այն ժամանակ ինձ մոտ գան: Ես չեմ մտածել, որ մարդիկ իրենց աշխարհում խարդախություններ կանեն, մեկմեկուց կխլեն, իրար կկոտորեն: Դա իմ կարգը չէ, դա իրենց արարմունքն է: Իմ ստեղծածն այն է, որ մարդը 80-90 տարի ապրի իմ կարգով, իմ օրենքով: Դե, արի՛ նստենք, նայենք նրանց արարմունքին:
Ծառին նստում ու սպասում են: Ահա մի ձիավոր է գալիս, ձին քրտնած, ինքն էլ հոգնած, ոտք ու ձեռքից ընկած: Ձին կապում է ստվերոտ տեղում՝ աղբյուրի մոտ, կանաչի մեջ նստում, մի կտոր հաց ուտում: Երբ հանգիստ է առնում, վեր է կենում, ձին նստում, ճանապարհ ընկնում, մախաղն էլ մոռանում, թողնում: Հրեշտակն ուզում է ծառից գոռա, տեղեկացնի մարդուն, որ մախաղը մոռացել է, Աստված ասում է.
—Դու գործ չունես, այսօր ես և դու վկաներ ենք: Նստում ենք:
Մի որոշ ժամանակից հետո մի ուրիշ մարդ է գալիս, էլի նստում, հաց ուտում, հենց ուզում էր գնալ, աչքն ընկնում է մախաղին, հետ ու առաջ է նայում, որ տեսնի՝ մարդ կա՞, հետո սուսուփուս այդ մախաղը ուսն է ձգում ու գնում:
Հրեշտակը չի դիմանում և դիմում է Աստծուն.
— Նայիր , է՛, դա իրենը չէր, բայց վերցրեց ու տարավ, այդպիսի բանը կլռե՞ն, ինչո՞ւ ես թողնում...
—Ես ասացի, որ այսօր ես և դու դիտորդ ենք, չենք միջամտում, համբերի՛ր՝ տեսնենք,-պատասախանում է Աստված:
Ձիավորը գնում է, հիմա էլ երրորդ ձիավորն է գալիս, մախաղը բացում, հաց ուտում, որ մին քիչ էլ շունչ առնի: Այդ ժամանակ առաջին ձիավորը հևալով վերադառնում է, տեսնում նույն տեղում մեկը հաց է ուտում:
_ Քեզանից առաջ ես եմ եղել այստեղ հաց ուտելիս, մախաղս էլ մոռացել թողել եմ, հիմա եկել եմ տանելու:
Այս խեղճ ձիավորը երդվում է, որ ինքը չի տեսել ուրիշ մախաղ, բայց առաջին ձիավորը չի հավատում, թուրը հանում է, նրա վիզը կտրում է:
Հրեշտակը տեղից վեր է ցատկում.
-Դա արա՞րք է, որ մենք թույլ տվեցինք, իզուր տեղը այն անմեղ մարդու արյունը թափվեց: Դա արարմունք չէ՛, որ մենք արինք:
Աստված ասում է.
-Դե հիմա տես. այն առաջին ձիավորի մախաղում ոսկի կար, իրենը չէր, գողացած էր, մոռացավ ու թողեց: Այն երկրորդը իր հորից գողացած ոսկու հետևից էր գալիս, փնտրում էր, ու ինքն էլ գտավ: Երրորդն էլ, որ անմեղ ես անվանում, հոր արարքի պատասխանը տվեց. տարիներ առաջ իր հայրը մի դատարկ լեզվակռվի պատճառով սպանել էր նրա հորը: Ես մարդկանց ստեղծել եմ, որ միասին ապրեն, իրենց կյանքը իրենց տարածքում կարգաբերված տնօրինեն: Յուրաքանչյուր ակնթարթ ես չեմ գնա՝ նրանց հաշտեցնեմ իրար հետ, նրանց հարցերը լուծեմ, ճանապարհը տվել եմ, որտեղ գնալու հասցեն էլ տրված է, գնացողը իրենք են, իրենք էլ պիտի որոշեն՝ ինչպես գնան, որ հասնեն: Ես մեղավոր չեմ. իրենք իրենց բրդածն են ուտում:
Զրույցը ըստ Ալվարդ Ղազիյանի(արցախյան բանահյուսությունից)
Ալվարդ Ղազիյանի բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար, հ․2(8)

Ներկայացվող հեքիաթի տառադարձությունը թողած է անփոփոխ․ պահպանվել է բանահավաքի գրառման տառադարձությունը։
1.ՎԸԵՍԿԵ ԽԸՆՁՕ̈ՐԸ
Ինո ̈ւմ ա, չինո ̈ւմ մին թաքավեր։ Էտ թաքավերին ինո ̈ւմ ա իրեք տըղա, իրեքըն էլ մինը մինան ղա̈շա̈ նգյ, մինը մինան ղոչչաղ, ամմա պուճուր տըղան լոխճան ղոչչաղըն ա ինո ̈ւմ, համ էլ լոխճան խելունքը։ Ըտրանց ինո ̈ւմ ա մին գյո ̈ւլլո ̈ւ բաղ։ Բաղ, հի՜նչ բա՜ղ, վըեր աշխարքիս ամմեն ջուռա պըտուղ ըտրա մաչին կար, աշխարքիս ամմեն ջուռա ծաղիկնին ըտըեղ փըսնում ար, վըետը տամ չորս ղոլին։ Նախշուն-նախշուն, ռա̈ նգյ-ռա̈ նգյ ծըտերը ծլվըլում ին, ո ̈ւրա̈ նց քախծըր ծենավը մարթի սըերտ փառավըե՛րըմ։ Ամմա էտ գյո ̈ւլլո ̈ւ բաղին մաչին լոխճան կյեղեցիկը, լոխճան ղա̈ շա̈ նգյը մին վըեսկե խընձօ̈ րի ծառ ար։ Մին թըմա̈ ՜շա̈ , մին պատիժ պըեն, մին արմա՜նք... էտ խընձօ̈ րին ծառը վըեր ծաղկըմ չա՜ր, ո ̈ւրա̈ ն պեց կյա̈ րմո ̈ւր նան սըպտըկռա̈ նգյ ծաղիկներավը վըետը աշխարքըս օնըմ ար... Մարթ ասըմ ար օտիմ վըեչ, խըմիմ վըեչ, էտ խընձօ̈ րին ծաղկին վըետը քաշիմ... Ամմա դե հի՞նչ կանիս, վըեր էտ խընձօ̈ րնին հըսնըմ ար մըէծ-մըէծ, ղա̈ շա̈ նգյ, պըծըպածին տալիս, ինքն էլ վըեսկե, խնձօ̈ րներավ լըցնըմ, քըշերը կյամ ին, կյուղանըմ, էլ թողըմ չին, թա տա̈ րը մինն էլ ա, տըեսնա։ Վըեչ թա մինա̈ կ թաքավերը, լհա̈ էն խըեղճ բաղվանչին, վըեր պահալ ա, մըծըցրալ, մինը տըեսնա։ Իտի ամմեն տարի կյամ ին, կյուղանըմ։ Վերչը մին օր թաքավերը կանչըմ ա տըղորցը ո ̈ւրա̈ ն կոշտը, ասըմ.
—Ա՛ խոխերք, ա՛ ասլանի ճըտեր բալեքյ, ախեր իստի պըեն չի ինիլ, վըեր ամմեն տարի կյան մըեր բաղին վըեսկե խընձօ̈ րը քաղին, տանին։ Յըեկեքյ մին թահր անինք, մին պըեն անինք, էլ թողինք վըեչ, վըեր կյան կյուղանան։
Մըեծ տըղան ասըմ ա.
— Ա՛ հա̈ ր, մունք էլ ընք մա̈ թա̈ լ մընացալ, մըեր անըմին հետի էլ չի լավ, թող էս քըշեր յըես քյինիմ ղարավուլ կենամ, տըեսնամ, էտ հո՞ւ վա կյամ մըեր վըեսկե խընձօ̈ րը տանըմ։
Էն մին ղօ̈ լան միշնա̈ կ տըղան ասըմ ա.
— Հազըր յըես կքյինիմ իլի՜։
Պուճուրըն էլ թա.
— ՉԷ, յըես կըքյինիմ, խե՞, յըես ծըզանա, պակա՞ս ը՜մ։
Թաքավերն ասըմ ա.
—Թող ծըեր մըեծ ախպերը քյինի՜, տուք կացեք։
Մըեծ ախպերը ո ̈ւրա̈ ն զենքը-զըահը կապըմ ա, ո ̈ւրո ̈ւգյո ̈ւնատեմ քյընըմ բաղըմը էտ վըսկե խընձօ̈ րին տակին ղարավուլ քաշըմ, վըեր կյողին փըռնի, մըեչան էրկու անի՜։ Քըշերը ամառնան քըշեր ա ինո ̈ւմ, երգինքը ասթխերավ լի՜քյը, ծըլծըլը՜մ, սարերան հով ա կյամ ծառերը ըրորըմ, ասիս լհա̈ ասըմ ըն. «Քո՛ն իլ, ա՛ տըղա, քո՛ն իլ»։ Ամմա թաքավերին մըեծ տըղան քոն չի ինո ̈ւմ։ Անց ա կըենըմ մին խիլլա̈ վախտ, վախտը վեշ մին պըենի եշըմ չի, անց ա կըենըմ, տըեռնըմ ա քըշերվա կեսը։ Քըշերվա կեսանը տըենը թաքավերին մըեծ տըղին քոնը տանըմ ա։ Հիշքան օզըմ ա քոն չինի, էլհա ա̈ մա̈ լ չի կյամ, տա քընավ ա ընցնըմ։ Ուռութանա եր ա կըենըմ, տըեսնըմ վըեսկե խընձօ̈ րան մին խիլլա̈ քաղած, տարած։ Հըմընչիլավ, իրեսը սըեվ, քյընըմ ա հորը կոշտը, ասըմ. -Ա՛ հա̈ ր, պա ասել չը՜ս, քըշերվա կեսին քընավ ըմ ընցալ, եկալ ըն խընձօ̈ րը քաղալ, տարալ։
Հա̈ րը կըզնըվըմ ա, ասըմ.
—Դե, քյինա աշկաս հեռու, քյըզանա պըեն չի տո ̈ւս կյալ, լհա̈ մըեծ-մըեծ խոսըմ ըս, քյըեզ թա̈ րիփ անըմ, անըմըտ կա, ըմանըմըտ չիկա՜ ...
Էն մին քըշերը միշնա̈ կ տըղին ա ղարկըմ, վըեր վըեսկե խընձօ̈ րին ղարավուլ քաշի։ Միշնակ տըղան ո ̈ւրա̈ ն զենքերը յոր ա օնըմ, քյընըմ։ Քըշերը զով, ծառերը ըրորվըմ, ասթխերը թա մըեծ, թա պուճո ̈ւր լոխ տո ̈ւս եկած, վարթերին վըետը ընդեղերք ընգած, բո ̈ւլբո ̈ւլը յըերքըմ... էտ տըղան միջև քըշերին կեսը կանանչ խուտերըմը թեքյ ընգած երգյինքին ա եշըմ, ամմա կես քըշերանը ետը քոնը տանըմ ա, հիշքան օզըմ ա, թա քոն չինի, կարըմ չի, աշկերը ինքյը-ինքյը հոփ ա կյա՜մ․․․ Ուռութանա վըեր եր ա կըենըմ, տըեսնըմ ա էլհա եկած, մին խիլլա̈ խընձօ̈ ր քաղած։
Տա մըտածըմ ա, թա հո՞ւնց քյինի ո ̈ւրա̈ ն հորը իրեսին եշի, համութ ա, մին էլ ճարը կըտրած քյրնըմ ա, հորըն ասըմ․
— Ա՛ հա̈ ր, դե ինձ հինչ օզըմ ըս ըրա, հինչ պատիժ օզըմ ըս տո, կես քըշերին քոնըս տարալ ա, կըրեցալ չըմ ինձ պահիմ, դե կըներիս։
Հա̈ րը կըզնըվըմ ա, ասըմ․
—Տու նան քու մըեծ ախպերըտ լհա̈ մին ըք, ճոխտըտ էլ թո ̈ւնի հարա՜յ ըք, դե համոթ ծըեզ հետի, դե տու վէլ աշկաս կորի․․․ Մըղափուն էն հաց, վըեր տուք ըք կըերա՜լ...
Էն մին դօ̈ նըմըն էլ թաքավերին պուճուր տըղան ա քյընըմ ղարավուլ քաշըմ, էլհա ո ̈ւրա̈ ն զենքը-զրահը եր կալած։ Քյնըմ ա թուշ, էտ ծառին քըշտի մին քոլի տակի խե՞ լա̈ վ կանանչ խոտ կար, ընդեղ պըրանվըմ։ Քըշեր, հի՞նչ քըշե՜ր, ասթխերը կըթկաթըմ օքըստոսի քըշե՜ր, երգյինքյը ծիր-կաթին կյոտեն կապած, լո ̈ւսնընգյա̈ ն սարին քըմական տո ̈ւս կյալիս, հունցու մին թա̈ զա̈ հարս, գյարդակին քըմական տո ̈ւս կյալիս, ո ̈ւրա̈ ն լո ̈ւսին տակին ծառերին տիրևնին փլըստրատին տալիս, մոք-փո ̈ւրո ̈ւզա̈ քըշե՜ր, հովը մին ղոլան ա քոն պըերըմ, ծաղիկնըերին վըետը՝ մին ղոլան։ Կես քըշերը վըեր անց ա կենըմ, թաքավերին պուճուր տըղին քոնը տանըմ ա։ Հիշքան անըմ ա վըեր քոն չընի, էլհա քոնը տանըմ ա։ Տա տենակը ջուբան հանըմ ա, մաննը կըտրըմ, յրան աղ ածըմ, վըեր հըեռան քոնը տանե վրեչ։ Մին էլ ա տըեսնըմ, վըեր մինը թըմփթըմփալավ, զըմփզըմփալավ, դըղըրդալավ, մըրթմըրթալա̈ վ էս ա կյամ ա։ Եշըմ ա տըեսնըմ մին մըեծ, օխտը կըլխանե դօ̈ վ ա, կյամ ա, թա վըեսկե խընձօ̈ րնին կյուղանա։ Էտ տըղան եր ա թըռչըմ տըեղան, թորավը թըխըմ, չորս կըլօ̈ խը կըտըրըմ, մընըմ ա իրեք կըլօ̈ խը։ Էտ դօ̈ վը փախչըմ ա, քյընըմ։ Թաքավերին պուճուր տըղան վախըմ չի, ըտրա հըետան քյընըմ ա, մին գյա̈ հ հետքը կուրցունում ա, ամմա մին էլ ճարըմ ա, ա̈ ռնին կըթկաթած տըեղերավը քյընըմ ա, տըեսնըմ, էտ դօ̈ վը նի մըտավ մին խոր վըեր։ Թաքավերին տըղան ետ ա տըեռնըմ ո ̈ւրա̈ նց բաղը, վըեսկե խրնձօ̈ րնին հըվաքըմ, պերըմ ո ̈ւրա̈ նց պալատը։
Թաքավերը տըեսնըմ ա, ուրխանըմ, տըղին իրեսան պաչըմ, ասըմ․
—Շատ ապրիս, բալաս, թա իմ թախտըս ավադ անիս, տու յըս ընելու, մընացածը մին կապեկ չա̈ ժին: Էքյսը ըխպրըքըյ-ըխպերքըյ հըվաքվըմ ըն, վըեր քյինին դօ̈ վյին ըսպանին։ Ընդրանք ո ̈ւրա̈ նց նըհետ պաշար, զենք-զըրահ, քյանդիր, տես-տեն ըն յոր օնըմ, քյընըմ։ Էլհա ճընապարին վըեղին յրան ա̈ ռնին կաթերին եշիլա̈ վ քյընըմ ըն, քյընըմ, հըսնըմ էտ խոր վերին։
Մըեծ ախպերն ասըմ ա.
—Առաչ ինձ կախ տվիք։ Մըեծ ախպորը մըեշկան քյա̈ նդիր ըն կապըմ, կախ տամ։ Հա̈ լա̈ վըերին կեսին հըսած վըեչ, տա ճըղճըղոց ա տամ, թա.
—Էրվեցի՜,էրվեցի՜ տուս պըերիք, տո ̈ւս պըերի՜ք։
Ախպերքը տո ̈ւս ըն պըերըմ։ Ընդրանա ետը միշնա̈ կ ախպորը մըեշկան ըն կապըմ, վըերին մըեչան կախ տամ։ Հա̈ լա̈ վըերին կեսը հըսած վըեչ, բըղբըղոց ա տամ.
—Վա՜յ, հարա՜յ, էրվեցի՜, էրվեցի՜, տո ̈ւս պըերիք, շուտ ըրի՜ք վա՜յ էրվեցի՜։
Ախպերքը տո ̈ւս ըն պըերըմ։ Նոբաթը կյամ ա պուճուր ախպորը։ Պուճուր ախպերը ասըմ ա. - Հիշքան յըես ասիմ՝ էրվեցի՜, էրվեցի՜, ինձ տո ̈ւս չօնիքյ։
Պըերըմ ըն քյա̈ նդիրը ընտրա մըեշկան պենդ կապըմ, կախ տամ։ Հա̈ լա̈ վըերին կեսին չըհըսած, տա ծենա տամ.
—Վա՜յ ըրվեցի՜, ըրվեցի՜, հընեցիք ինձ, ըրվեցի՜, վա՜յ։
Ամմա ախպերքը հանըմ չըն, քրշըցնըմ ըն մինչև վերին տակը։ Թաքավերին պուճուր տըղան տըեսնըմ ա ո ̈ւրա̈ ն տիմացը մին տոռնը։ Էտ տոռնը պըենըմ ա, նի մըննըմ, տըեսնըմ էտ օթախին վըեսկե թախտին մին կյեղեցիկ ախճիգյ նըստած, ընդրա ծո ̈ւյնին էլ դօ̈ վը կըլօ̈ խը տիրած քոն ա իլա̈ լ։ Ըտրանց կոխ կին էլ մին արծաթի ըստօ̈ լ, ըտրա յրան էլ մին վըեսկե ղա̈ փա̈ զըմ մին զառ բըլբո ̈ւլ։
Էտ ախճիգյը վըեր տըեսնըմ ա թաքավերին պուճուր տըղին, ասըմ ա.
— Ա՛յ ղա̈ շա̈ նգյ տըղա, պա տու մեխկը չը՚՜ս, վըեր յըեկալ ըս ըստըեղ, շուտ ըրա ետ տըեռ, թա չէ դօ̈ վը քընուտըեղա եր կը կենա, քյըեզ կոլ տա։
Թաքավերին պուճուր տըղան ասըմ ա.
—Յըես դևան վախըմ չըմ, եր կըցըրու, թող կյա նհետս կըռըեվ անի։
Ախճիգյը տըեսնըմ ա, վըեր էտ տըղան վախող ունջուվար չի, ճարը կըտրած՝դօ̈ վին եր ա կըցընըմ։ Դօ̈ վը օզըմ ա, թա էտ տըղին կօ̈ տա՜, ամմա էտ տըղան թուրավըմին հենցթըխըմ ա, վըեր էտ դօ̈ վին էն մընացած իրեք կըլօ̈ խը մին դօ̈ նըմ ա կըտրըմ։ Ըտրանա ետը թաքավերին պուճո ̈ւր տըղան նի յա մըննըմ էտ օթախին մըեչավը պեցվող մին օրիշ օթախ, տըեսնըմ վըեսկե թախտին յրա մին ընդրանա էլ իվիլ կյեղեցիկ ախճիգյ ա նըստած, էնքան կյեղեցիկ , վըեր արևին ասըմ ա.» Տու տո ̈ւս մի կյալ, յըես ըմ տո ̈ւս կյալու», Ըտրա ծընգնին ո ̈ւրա̈ ն կըլօ̈ խը տըրած՛ քոն ա իլա̈ լ մին դօ̈ վ, վըեր եկողին սըերտը կըճաքի, էնքան անճոռնի ար, ինքըն էլ քառասուն կըլխանի։ Էտ ախճիգյը վըեր տըեսնըմ ա թաքավերին պուճուր տըղին, ասըմ ա.- Այ, խըեղճ տըղա, էտ հո՞ւնց ըստըեղ ընգիր, շուտ ըրա փախի, թա̈ չէ դօ̈ վը եր կըկենա, քյեզ կոլ տա։ Թաքավերին պուճուր տըղան ասըմ ա, - Յըես ըտրանա վախողը չըմ, եր կըցըրու, ո ̈ւրո ̈ւր նըհետ կըռըեվ անինքյ։ Ախճիգյը ճարը կըտրած եր ա կըցընըմ։ Ըսկըսըմ ըն ո ̈ւրո ̈ւր նըհետ կըռըեվ անելը, ըտրանց կըռվան երգյիրը տո ̈ւրո ̈ւր ա կյամ, երգյինքը թոզի թըխպերավ ծասկվըմ։ Ախրը-վըերչը թաքավերին տըղան ո ̈ւրա̈ ն թորավը էն քառասուն կըլոխն էլ կըտորըմ ա, դօ̈ վին եր քըցըմ։ Ախճիգյը ուրխանըմ ա, վըեր ո ̈ւրա̈ ն ազադից էտ դօ̈ վին ճա̈ նգյա̈ ն։ Հա̈ մին էտ օթախին մըեչավը մին օրիշ օթախ էլ ա պըենվըմ։ Թաքավերին տըղան նի յա մըննըմ էտ օթախը, տըեսնըմ, էլհա վըեսկե թախտին նըստալ ա մին օրիշ ախճիգյ, վըեր ըտրա քըշտին էն էրկունը մին ղոզ, էնքան կյեղեցիկ, սիպտա̈ կ ճըրա̈ քյ, արևի լո ̈ւս, աշխարքիս օխտը կյեղեցկութունը։ Ընդրա քըշտին տիրած վըեսկե ըստոլին յրան, մին վըեսկե ղա̈ փա̈ զըմ զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլը յըերք ա ասըմ: Քառասունըիրեք կըլխանե մին դօ̈ վ, ծըեռքը չա̈ նին տակավը տիրած՛ էտ ըխճըկանը ծընգնին քոն ա իլա̈ լ։
Ախճիգյը վըեր էտ տըղին տըեսնըմ ա, ասըմ ա.
—Ա՛յ ջա̈ հիլ տըղա, պա տու մըեխկը չը՜ս, վըեր քու վըեննավըտ, քու ծըեռքավըտ, յըեկալ ըս էս դօ̈ վին կոշտը, վըեր քյըեզ կոլ տա։ Շու՛տ ըրա, փախի՛, քյինի՛։
Թաքավերին տըղան ասըմ ա.
—Յըես դօ̈ վան վախողը չըմ, զո ̈ւրթ-նըցուրու, վըեր նըհետը կըռըեվ անիմ։
Ախճիգյը տըեսնըմ ա վըեր ճար չիկա, ասըմ ա. Ա՛յ ղոչչաղ տըղա, դե վըեր իտի յա, մըետըտ պահի, վըեր դօ̈ վին կըլխընին կըտրիս, ինքյը ասի. «Մին էլ թըխի», էլ թըխիս վեչ, թա չէ դօ̈ վը սըղանալու յա, քյըեզ կոլ տա։ Ասըմ ա պըրծընըմ, դօ̈ վին եր կըցընըմ։ Կըռըեվ անիլը ըսկըսըմ ըն։ Ընտրանց կըռվան աշխարքըս դղըրդըմ ա, երգյինքը ըրոտըմ։ Թաքավերին տըղան մին-մին դօ̈ վին կըլխնին կտրում ա, վերչի կլօ̈ խն էլ վըեր կըտրըմ ա, դօ̈ վը եր ա ընգնըմ, համ էլ ասըմ.
—Մին է՛լ թըխի, մին է՛լ թըխի։
Թաքավերին պուճուր տըղան ասըմ ա.
—Յըես իմ մոր փորան մին հըետ ըմ ծընվալ, էլ թըխիլ չըմ։
Դօ̈ վը ըստակըմ ա։ Թաքավերին տըղան ա̈ ռնոտ թորը սըրփըմ ա, տընըմ ո ̈ւրա̈ ն տըեղը, կյամ նստըմ էտ ըխճըկանը կոխկին։ Ախճիգյը ուր-խոթունան խըտտըմ ա ընդրան, վըեր ո ̈ւրա̈ ն ազադալա դօ̈ վին ճա̈ նգյերա̈ ն։ Ըտրանա ետը էտ ախճիգյը նան թաքավերին տըղան, քյընըմ ըն էն մընացած օթախնին, էտ դևերի վըեսկե-արծաթը, հարըստոթունը լոխ յոր օնըմ, վըեսկե խընձօ̈ րնեն էլ յոր օնըմ, ետ տըեռնըմ, կյամ էտ էրկու ըխճը-կանը կոշտը, ընդրանց էլ յոր օնըմ, ընդրանց ստոլին զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլնին էլ յոր օնըմ ո ̈ւրա̈ նց վըեսկե ղա̈ փա̈ զա̈ վը, ընգնըմ քունջըպոճախ, լոխ հը-վաքըմ, կյամ էտ վըերին մըեչը։ Թաքավերին տըղան ախպորցը կանչըմա, վըեր քյա̈ նդիրը կախ տան։ Կախ ըն տամ։ Առաչ հանըմ ըն էն առաչի օթախին կյեղեցիկ ըխճըկանը, ո ̈ւրա̈ ն զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլավը, օթախին հարըստոթունավը, ետավ հանըմ ըն էրկունջի օթախին ըխճըկանը, ո ̈ւրա̈ ն զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլավը ո ̈ւրա̈ ն հարըստո-թունավը։ Նոբաթը կյամ ա իրեքինջի օթախին ըխճըկանը։
Ախճիգյն ասըմ ա.
—Առաչ տո ̈ւ տո ̈ւս եկ, ետավ յըես։
— Չէ, առաչ տո ̈ւ տո ̈ւս եկ, ետավ յըես։
—Ախեր յըես գյուդում ըմ, վըեր քո ̈ւ ախպերք քյըեզ տո ̈ւս չըն օնելու, քյըեզ նախանձվելու յըն, մընալու յըս էս վըերըմը։ Դե վըեր իտի յա, էս ա ըստըեղ մին տոռնը կա, պեց կանիս, կտըեսնաս ընդեղ էրկու վըեչխար ո ̈ւրո ̈ւր նըհետ կըռըեվ ըն անըմ, ո ̈ւրո ̈ւր ղոչի յըն տամ։ Շո ̈ւտ կանիս նըստիս սիպտա̈ կ վեչխարին յըրան, վըեր սըեվ վեչխարին յըրան նըստե-ցիր, քյըեզ սըեվ աշխարքըն ա տանելու, ամմա վըեր սիպտա̈ կ վըեչխարին յըրան նստեցիր, քյըեզ լո ̈ւս աշխարքըն ա տանելու։
Էտ լո ̈ւսի պատառ ախճիգյը ո ̈ւրա̈ ն մաննան մտանին հանըմ ա, տամ էս տըղին, ասըմ. - Ինք առ էս մըտանին, վըեր նըեղ տըեղ ընդնիս, քյըեզ քյօ̈ մագյ կանի։ Ասըմ ա, պըրծընըմ, թաքավերին պուճո ̈ւր տըղան քյա̈ նդիրը ըտրա մըեշկան կապըմ ա, եր հանըմ, ետավ էլ ըտրա զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլը, վըեսկե ղա̈ փա̈ զըմ տիրա̈ ծ, յըետավ էլ ո ̈ւրա̈ ն օթախին վըեսկեն, բըռըլյանդը, իլա̈ ծ-չիլա̈ ծը լոխ եր հանըմ, ինքյը մընըմ վըերըմը, ըսպասըմ, վըեր էս ա ախ-պերքը քա̈ նդիրը կախ կըտան, վըեր ինքն էլ տո ̈ւս կյա։ Ամմա ախպերքը քա̈ նդիրը կախ չըն տամ, ո ̈ւրո ̈ւր նըհետ խոսկ ըն կապըմ, վըեր պուճո ̈ւր ախպորը վըերըմը թողին, էտքան վըեսկեն, էտ քան հարըստոթունը, էտ իրեք ախճիգյը յոր օնին, տանին պալատը, ո ̈ւրա̈ նց հորը ասին, վըեր ո ̈ւրա̈ նք դօ̈ վին ըսպանալ, ո ̈ւրա̈ նք ըն էտ քան հարըստոթունը, էտ ըխճը-կերքը, զա̈ ռ բո ̈ւլբո ̈ւլը, լոխ հին չու կա, ո ̈ւրա̈ նք ըն պերալ, պուճուր ախ-պորըն էլ դօ̈ վը կոլ ա տըվալ։ Իտի էլ անըմ ըն։
Ըտրանց թողինք ո ̈ւրա̈ նց ճընապան քյինին, տըեղ հըսնին, կյանք թաքավերին պուճուր տըղան խոսինք։ Էտ տըղան վըեր տըեսնըմ ա, ախպերքը ո ̈ւրա̈ ն թողալ ըն, ետ ա տըեռ-նըմ վըերին մաչին տես եշըմ, տեն եշըմ, տըեսնըմ մին տօ̈ ռնը։ Պենըմ ա տըեսնըմ երկու ղոչ էն ըն ո ̈ւրո ̈ւր պըզըհարըմ, ո ̈ւրո ̈ւր ղոչի տամ։ Էս տըղան հիշքան օզըմ ա սիպտա̈ կ ղոչին յըրան նըստի, ա̈ մա̈ լ չի կյամ, սըեվ ղոչը տակըն ա տամ, էլհա հիշքան օզըմ ա սիպտա̈ կ ղոչին յըրան նըստի, սըեվ ղոչը տակըն ա տամ, ըտրան տանըմ սըեվ աշխարքը, ըշտեղ օրը-քըշիր միշտ էլ մը թեն ա։ Էտ տըղան շատ ա տըխըրվըմ, քյեփը կոտրըմ ա, ամմա դե, էլ հի՞՜նչ, ընցածը ընցալ ա, ճարը կըտրած քյընըմ ա տըեսնա մին տըեղ կըճարի՜ , վըեր ընդեղ պատառ դինջանա։ Տես ա ընգնըմ, տեն ա ընգնըմ, վերչը մին պառավի տոն ա ճարըմ։ Պառավը օզըմ չար էտ տըղին ընթունի, ամմա էտ տըղան ըտրան մին հափուռ վըեսկե յա տամ, պառավը ընթունում ա։
Թաքավերին պուճուր տըղան խե շատ ծըրավըմ ա։ Ասըմ ա.
—Ա՛յա, մին մի փառչ, յա մին դոլչա Ճո ̈ւր տո խըմիմ, ծարավ ճիգյա̈ րս էրվըմ ա։
Պառավը ասըմ ա.
—Ա՛ բալա, Ճո ̈ւր չօնինք։
Ասըմ ա․
—Լհա̈ մին խրեգյ, մին ջամ ճո ̈ւր տո։
Ասըմ ա․
—Ախեր վըեր ճո ̈ւր չիկա, ըշտըղա՞ տամ։
Վըեր տըեսնըմ ա, ճար չիկա, էտ պառավը դոլչեն մաչին թաքուն կյուզո ̈ւմ ա, պըերըմ տամ էտ տըղին։ Տըղան խըմըմ ա, տըեսնում ախեր էտ ճո ̈ւր չի՜։ Ասըմ ա.
—Այա, էտ հի՞նչ տըվիր ինձ, ախեր էտ ճո ̈ւր չար։
Ասըմ ա.
—Այան քյըեզ մատաղ, ըստուծանա թաքուն չի, քյըզանա հի՞նչ թաքուն ինի, էս քաղաքըմը լոխ ճըրի կարոտ ըն։ Մին վարար ախպո ̈ւր օնինք, էն էլ էն ա մին օխտը կըլխանի օշափ ակնը կա̈ լա̈ ծ, թողըմ չի ճո ̈ւր յոր օնինք։ Ամմեն ճո̈ւր յոր օնելավ բիդի մին ախճիգյ քըցինք ըռեխը, վըեր թողի ճո ̈ւր յոր օնինք։ Էտ օշափը հազարներավ մարթ ա կոլ տըվալ, ըսօր էլ էս քաղաքին թաքավերին ըխճըկանը նոբաթն ա, բիդի պըերին ըռեխը քըցին, վըեր թողի ճո ̈ւր յոր օնինք։
Թաքավերին պուճո ̈ւր տըղան սուսըփուս ըտըղան տո ̈ւս ա կյամ, քյընըմ էտ ըխպըրան մուտանըմ, տըեսնըմ էս ա լա̈ ց, սոքյ ընելավ թա-քավերին պալատականնին, պարեկամնին, ծառեքյը ծըռքըներին խոնչեքյ, լա̈ վ-լա̈ վ պըեներավ լիքը, թաքավերին ախճիգյըն էլ եր կալած կյամ ըն։ Ժողովուրթն էլ ամեգյը մին կոժ եր կալած հըվաքվալ ըն, թա ճո ̈ւր տանին։ Լհա̈ օշափը պըերանը պեց ըրավ, թա ըճխըկանը կոլ տա, թաքավերին պուճուր տըղան կըծծակի մընան յրա յա հըսնըմ, թորավը հենց թըխըմ, վըեր օշափը էրկու կես ա ընո ̈ւմ։ Ճո ̈ւրը ըսկըսըմ ա վըրըխկալ, ամմա հա̈ լա̈ ա̈ ռնի նըհետ։ Թաքավերին ախճիգյը ծըեռքը թաթախ ա անըմ օշափին ա̈ ռնին մաչին, թաքուն էտ տըղին մըեշկին փիչատ թըխըմ։ Ճո ̈ւրը վըեր թըմըզվըմ ա, լոխ ժողովուրթը ո ̈ւրա̈ նց կոժերը լըցնըմ ըն, օրախ-օրախ ճո ̈ւր տանըմ։ Ժուղովուրթը շատ ա ուրխանըմ, վըեր ազադվեց էտ օշափան, վըեր ո ̈ւրա̈ նց խոխորցը էլ օշափը կոլ չի տալ, վըեր էլ ճրի նեղութուն չըն քաշիլ, վըեր ճո ̈ւր ը վարար կյամ ա, հիշքան օզըմ ըն յոր օնին։ Թաքավերը վըեր տըեսնըմ ա ո ̈ւրա̈ ն ախճիգյը սաղ սալամաթ ետ ա տըեռալ, վըեր լըսում ա օշափին ըսպանալ ըն, ճո ̈ւր ն էլ վարար կյամ ա, աշխարքըս ո ̈ւրա̈ նն ա տըեռնըմ, էնքան ուրխանըմ ա։
Ասըմ ա.
—Շո ̈ւտ արիք էն տըղին քիթիք, պըերիք, տըեսնամ էտ քաջը հո՞ւ վա իլա̈ լ։ Թաքավերին մեծամեծնին քյընըմ ըն տըես ման կյամ, տըեն ման կյամ, էտ տըղին ճարըմ չըն։ Ախճիգյն ասըմ ա.
—Ա՛ հա̈ ր, յըես ընդրա մըեշկին օշափին ա̈ ռնան իմ ծըեռքավըս փիչատ ըմ տիրալ, թող էտ փիչատին յրան էտ տըղին ճընանչին, պըերին։ Ւտի էլ անըմ ըն։ Տըղին ճարըմ ըն, պըերըմ թաքավերին կոշտը։ Թաքավերն ասըմ ա․
—Ա՛ ղոչչաղ տըղա, քու էտ վարմունքիտ հետի հի՞նչ ըս օզըմ քյըեզ տամ։
Ասըմ ա.
—Թաքավերը ապրած կըենա, վըեշ մին պեն օզըմ չըմ։ Թաքավերն ասըմ ա.
—Չէ՛, վըեր չէ՜, քու ըրած լըվոթունըտ մըտաս քըցիլ չըմ, ամմա բիդի ասիս, թա հինչ ըս օզըմ։ Օզըմ ը՞մ ախճիգյս քյըեզ տամ, օզըմ ըս թաքավերութունիս կեսը քյըեզ տամ, հի՞ նչ վըեր օզըմ ըս, տամ։
Էտ տըղան ասրմ ա.
—Թաքավերն ապրած կըենա, յըես օրիշ նպատակ օնիմ, յըես էտ նպատակին հետան ըմ քյընըմ, յըես կարիլ չըմ էս մըթեն աշխարքըմըս կըենամ, թա օզըմ ըս ինձ լըվոթուն անիս, մին թա̈ հր ըրա, էս մրթեն աշխարքան տո ̈ւս կյամ, ընգնիմ լո ̈ւս աշխարքը։ Թաքավերն ասըմ ա.
—Տա շատ տըժեր պըեն ա, տա իմ օժաս վըեր պըեն ա, տա վըեչ յըես, վըեչ էլ իմ երգյիրիս իմաստուննին գյիդա̈ լ չըն, մինա̈ կ էտ պըենին թա̈ հրը կըգյիդա̈ Զո̈ւմրո̈ւտ ղուշը։ Էն էլ էն ա օխտը սարի քըմակի, օխտը ծօ̈ րի քըմակի, մին ղալին, մըեծ ծըմակըմ, թա վըեր կըրեցիր ճարիս, էնա լա̈ վ կինի, քյըեզ էլ, վըեր պըեն պըեթկը կյա, ինձանա оզիս։ Թաքավերին պուճուր տըղան շունրակալ ա ընում, քյընըմ։ Քյընըմ ա, քյընըմ, օխտը սարի, օխտը ծօ̈ րի քըմակի մին ղալին, մըեծ ծըմակըմ, մին մըեծ ծառի տակի, վըեր ճըղները մինչև երգյինք ա հըսնըմ, տիրևնին էլ թողըմ չի թա տակը մին պատառ լո ̈ւս ընգնի, թեքյ ընգնըմ, թա մին խըրեգյ դինջա̈ նա̈ ։ Մին էլ ա տըեսնըմ մին մըեծ, շահմար օխծը, մին աժդահա, մին սարի չաք, էս ա յըեկավ, էտ ծառավը պըցրացավ թա Զո̈ւմրո̈ւտ ղուշին ճոտերը կոլ տա։ Էտ տըղան յըեր ա թըռչըմ, էտ ճըտերին ծըվծըվոցան սա̈ րսա̈ րի իլա̈ ծ, թորավը մին հենց թըխըմ էտ օխծեն, վըեր օխծը ծառան դա̈ ստի եր ա ընգնըմ, ըստակըմ։ Էտ տըղան էտ օխծեն լըեշը կտոր-կտոր ա անըմ, ծառին կոխկին կո ̈ւյտ տամ, ինքը էլհա քյընըմ թեքյ ընգնըմ, քոն ինըմ։ Զո̈ւմրո̈ւտ ղուշը քյնա̈ ցա̈ լ ար ո ̈ւրա̈ ն ճըտերին հետի կոտ ճարի, օտելի պըեն ճարի, պըերի։ Վըեր կյամ ա տըեսնըմ ընդըեղերք լոխ արուն, պո ̈ւնը ա̈ ռնոտ, գյուդո ̈ւմ ա, թա էտ ծառին տակին քոն իլա̈ ծ տըղան ա ո ̈ւրա̈ ն թըշնամին, գյուդո ̈ւմ ա, թա էտ տըղան ա ամմեն տարի կյամ ո ̈ւրա̈ ն ճոտերը կոլ տամ։ Զո̈ւմրո̈ւտ ղուշը օզըմ ա էտ տըղին կուտուցավը պըտըռ-պատառ անի, ճոտերը ըսկըսըմ ըն ծըվծըվալ, ճըղճըղալ, մորը հըսկըցնըմ ըն, վըեր վեչ թա էտ տըղան ա ո ̈ւրա̈ նց դո ̈ւշմա̈ նը, ո ̈ւրա̈ նց դո ̈ւ շմա̈ նը էն շահմար օխծըն ա, վըեր յըեկալ ա, թա ո ̈ւրա̈ նց կոլ տա, էտ տըղան թըխալ ա, ըսպանալ։ Էն վախտը Զո̈ւմրո̈ւտ ղուշը ուրխանըմ ա, վըեր ազադվալ ա էտ աժդահա օխծան, վըեր ամմեն տարի կյամ ա իլա̈ լ, ո ̈ւրա̈ ն ճոտերը կոլ տամ, աշկը թողըմ կոնյա լհա̈ մին ճըտի յրա։ Զո̈ւմրո̈ւտ ղուշը պըեց ա անըմ ո ̈ւրա̈ ն թևերը, էտ տրղին հով անըմ, վըեր քախծըր քոն ինի։ Վըեր էտ տըղան զո ̈ւրթնա̈ նըմ ա, եր կենըմ, Զո̈ւմրո̈ւտ ղուշը ասըմ ա. - Ա՛յ տըղա, տու վըեր իմ ճոտերըս ազադեցիր էն աժդահա օխծան, վըեր տու իմ դո ̈ւշմա̈ նիս ըստի կտոր-կտոր ըրիր, հի՞նչ ըս օզըմ - քյըեզ տամ։ Տըղան ասըմ ա.- Վըեշ մին պըեն չըմ օզըմ, լհա̈ թաքյ ինձ լո ̈ւս աշխարք տո ̈ւս պըերիս: Զո̈ւմրո̈ւտ ղուշը ասըմ ա.- Էս իմ աշկիս յըրան, յըես քյրեզ լո ̈ւս աշխարք տուս կօնիմ, մինա̈ կ տու բիդի իմ մին թևիս օխտը վեչխարի տըմակ տինիս, էն մին թևիս էլ օխտը տեգյ ճո ̈ւր , ամմեն մին կըռընչելավըս բիդի մին տըեգյ ճո ̈ւր, մին վեչխարի տըմակ քըցիս պըերանըս։
Թաքավերին պուճուր տըղան խոսկ ա տամ, վըեր էտ լոխ կըճարի պըերի։ Տա քյընըմ ա սըեվ աշխարքին թաքավերան օզըմ, լոխ պըերըմ ըտըեղ, Զո̈ւմրո̈ւտ ղուշին մին թևին օխտը տեգյ ճո ̈ւր ա տընըմ, էն մին թևին էլ օխտը վեչխարի տըմակ, ինքն էլ մըեշ տըեղը նըստըմ, Զո̈ւմրո̈ւտ ղուշը յոր օնըմ, թըռչըմ բիդի լո ̈ւս աշխարքը։ Թըռչըմ ա, թըռչըմ, սուվըծացած տըեղը կըռընչըմ: էտ վըեր կըռընչըմ ա, էտ տըղան մին վըեչխարի տըմակ, մին տըեգյ ճո ̈ւր ա քըցըմ պերանը: Իտի վեց հետ կըռընչըմ ա։ Խրեգյ ար մընացալ, վըեր լո ̈ւս աշխարքը տո ̈ւս կյան, վըեր օխտինջի դօ̈ նըմը կըռընչըմ ա, մին էլ ա տըեսնըմ, վըեր օխտինջի տըմա̈ կը ծըերքան եր ա ընգնըմ: Էտ տըղան ճարը կըտրած տենակը հանըմ ա, ո ̈ւրա̈ ն բուդան մին կըտորը կըտրըմ, քըցըմ ղուշին պըերանը։ Զո̈ւմրո̈ւտ ղուշը դա̈ ստի գյուդում ա, էտ բուդին կտորը կոլ չի տամ, լո ̈ւզվին տակին պահըմ ա։ Վըեր լո ̈ւս աշխարք ըն տո ̈ւս կյամ, Զո̈ւմրո̈ւտ ղուշըն ասըմ ա.
—Դե քյինի, մին տըեսնամ հունց ըս քյընըմ։ Էտ տըղան կըղլըգյե տալա̈ վա քյընըմ։
Զո̈ւմրո̈ւտ ղուշըն ասըմ ա․
—Ինքյ առ բուդիտ մըեսը, յըես կոլ չըմ տըվալ, լո ̈ւզվիս տակին պահալ ըմ: Էս թըեփուռըն էլ եր կալ, մըեսը տիր բուդիտ յրան, թեփուռավըս քըսի, լա̈ վանալու յա: Ասըմ ա պըրծընըմ, ինքը ետ թըռչըմ։
Թաքավերին պուճուր տըղան իտի էլ անըմ ա: Յարան լրվանըմ ա էլ կըղլըգի չի տամ: Տա ըտըղան ճանապարվըմ ա բիդի ո ̈ւրա̈ նց պալատը, բիդի ո ̈ւրա̈ ն հայրենիքը։ Տա օզից վըեչ բո ̈ւրդան ո ̈ւրա̈ նց տոն քյինի: Ասից հա̈ լա̈ մին պատառ կենամ, տըեսնամ հի՞նչ կա, հի՞նչ չիկա մըեր քըղաքըմը։ Ըտրա հետի նա շօ̈ րերը փոխից, քյինից մին զա̈ րգյարի քըշտի շա̈ գյերդ նի մըտավ։ Մին օր էտ ուստան ըտրան ասըմ ա.
—Պա գյուդում ըս հինչ կա, էս քանի օրըս թաքավերին մըեծ տրղան օզըմ ա փրսակվե ո ̈ւրա̈ նց պըերած էն լոխճան կյեղեցիկ ըխճրկանը նհետ։Մըհենգյ էն ախճիգյը օզըմ չի, ասըմ ա, թա. «Ինձ հըետի մին վըեսկե շոն, մին էլ մին կատու շինիլ տո, ամմա վըեր ո ̈ւրո ̈ւր նըհետ կըռեվ չանին, էն վախտը յըես քյըեզ կըկյամ»։ էտ մին շատ տըժեր կործ ա, էն էլ ինձ ըն տըվալ, վըեր անիմ, մըհենգյ մընացալ ըմ մա̈ թա̈ լ։ Գյո ̈ւդո ̈ւմ չըմ, թա հինչ անիմ, վըեր էտ ղազաբան պըրծընիմ: Թաքավերին պուճուր տըղան տըեսավ, վըեր ո ̈ւրա̈ ն ուստան շատ ա մըտածըմ, մըետը քըցից ո ̈ւրա̈ ն սիրած ըխճըկանը մըտանին, ընդրա զորութունը։ Ասից.- Ա՛յ ուստա, քընենքյ մանիլ, քյինի ինձ հետի մին փութ տըկողին առ պըեր, յըես էս քըշեր կըշինիմ... Ուստան հա̈ լա̈ հըվատըմ չի, ամմա մըթկըմը ասըմ ա.- Մին փութ տըկողինը հի՞նչ ա, առնիմ տամ ո ̈ւրա̈ ն, տըեսնամ հի՞նչ ա անըմ։ Քըշերը էտ տըղան տըկողին օտելավ շինըմ ա։ Քըշերավ ուստան կյամ ա տըեսնըմ պադրաստ, յոր օնըմ, տանըմ պալատը, տամ ո ̈ւրա̈ նց ։ էտ իրեք ըխճըկորցան լոխճան պուճուրը, էն լո ̈ւսի պատառ ախճիգյը, դա̈ ստի գյուդում ա, վըեր էտ թաքավերին պուճուր տըղին պըենն ա։ Հըրսանիքյը ըսկըսվըմ ա։ Թաքավերին պուճուր տըղան ո ̈ւրա̈ ն ուս-տան թաքուն սըեվ շօ̈ րեր ա կյենըմ, սըեվ ծի նըստըմ, քյընըմ հըրսանիքյը խընգարըմ։ Մին քանի օրանը ետը ուստան էլհա բեքյեփ կյամ ա, ասըմ.
—Պա ասիլ չը՞ս, միհենգյ էլ թաքավերը օզըմ ա էտ լո ̈ւսի պատառ ըխ-ճըկանը ո ̈ւրա̈ ն մաշնա̈ կ տըղին նըհետ փըսակի, ամմա ախճիգյը օզըմ չի, ասըմ ա. - «Ինձ հետի մին վըեսկե կատու, մին վըեսկե մոկըն շինիլ տա, վըեր ո ̈ւրո ̈ւր նըհետ խաղ անին, ամմա կատուն մոկնը օտի վըեչ»։
Թաքավերին տըղան ասըմ ա.
—Ուստա, քընենքյ մի անիլ, էս քըշեր յըես կշինիմ, մինա̈ կ ինձ հետի մին փութ շըմբալութ առ, վըեր օտիմ։
Ուստան քյընըմ ա բըզարան մին փութ շըմբալութ առնըմ, պըերում ո ̈ւրա̈ ն տամ, քյընըմ տոն։ Էտ քըշեր ուստան նան ո ̈ւրա̈ ն կընէգյը կյամ ըն դո ̈ւքյա̈ նին տըռնին ծական թաքուն եշըմ, տըեսնան, հի՞նչ ա անելու էտ շա̈ գյերդը։ Ըտրանք կարըմ չըն մին պըեն տըեսնան, ըտըեղ էլ քունավ ըն ընցնըմ։ Քըշերավ ուստան զա̈ րթնըմ ա, տօ̈ ռնը պըեց անըմ, տըեսնըմ վըեսկե կատուն նան մոկնը էնա պադրաստ։ Ուստան մընըմ ա մաթ մընացած, ամմա պըեն չի ասըմ, լհա̈ յոր ա օնըմ, տանըմ թաքավերին պալատը։ Էտ լո ̈ւսի պատառ ախճիգյը էլհա գյուդո ̈ւմ ա, թա էտ հո ̈ւր ծըեռքի հո ̈ւնա̈ րա։ Ո ̈ւրո ̈ւգյո ̈ւնը թաքավերին պուճուր տըղան ուստին անա թաքուն կյարմո ̈ւր շօ̈ րեր ա կյենըմ, կյարմո ̈ւր ծի նըստըմ, քյընըմ պալատը, էլհա հըրսանիքյը խանգարըմ։ Էքյսը թաքավերը հրամմայըմ ա, վըեր էտ հըրսանիքյը խանգարող տըղին ճարին։ Ման ըն կյամ, ման, կարըմ չըն ճարին։ Թաքավերին պուճուր տըղան գյիդալավ վըեր իտի յա, սիպտա̈ կ շօ̈ րեր ա կյենըմ, ուստին անա թաքուն, սիպտա̈ կ ծի նըստըմ, քյընըմ պալատը, թուշ ո ̈ւրա̈ ն հորը կոշտը, լոխ հորը նաղլ անըմ։ Հա̈ րը ըտըեղ ուրխանըմ ա, վըեր տըեսնըմ ա տըղան սաղ-սալամաթ յըեկալ ա, վըեր հունցը ասալ ին, դօ̈ վը կօ̈ լ չի տըվալ։ Թաքավերը իրավունք ա տամ էտ պուճուր տըղին, վըեր հինչ օզըմ ա անի, վըեր ո ̈ւրա̈ ն էտ փիս, նախանձկոտ ախպորցը հինչ պատիժ օզըմ ա, տա։ Թաքավերին պուճուր տըղան օզըմ ա ախպորցը ըսպանի, մին էլ սաղ ա թողըմ, հրամմայըմ ա, վըեր ախպերքը ո ̈ւրա̈ նց էն էրկու կյեղեցիկ կընանոցը յոր օնին, ըշտըեղ քյընըմ ըն, քյինին։ Ախպերքը տըխուր, աշկըունքան աղու կաթըմ, յոր ըն օնըմ ամեգյը ո ̈ւրա̈ նց կընանեքյը, մըեծ ախպերը մըեծ ախճիգյը, միշնա̈ կը՝ միշնակ ախճիգյը, քյընըմ, հըռանըմ ո ̈ւրա̈ նց երգյիրան։ Թաքավերը ո ̈ւրա̈ ն թախտան եր ա կյամ, ո ̈ւրա̈ ն պուճուր տըղին թախտին նստըցընըմ, ասըմ».
—Մըհենգյանց տենը տու կինիս թաքավերը, յըես էս ա պըռավալ ըմ։
Պըերըմ ա տըղին մին էլ էն լո ̈ւսի պատառ ըխճըկանը ո ̈ւրո ̈ւր նըհետ փըսակըմ, օխտը օր, օխտը քըշեր հըրսանիքյըն անըմ, սաղ ժողովուրթին կանչըմ, ուտըցընըմ, խըմըցընըմ, կըլխըներին վըեսկե շաղ տամ։ Իտի էլ թաքավերին պուճուր տըղան թաքավեր ա տըեռնըմ, էն լո ̈ւսի պատառ ախճիգյըն էլ թաքուհի։ Մին տըեղ մինչև ո ̈ւրա̈ նց էրգյան գյանքին վըերչը ապրըմ ըն սիրավ, լավ, ժողովուրթին էլ շատ ըն սիրըմ։
Ըտրանք հասին ո ̈ւրա̈ նց մուրազին, տուք էլ հասնիք ծեր մուրազին։ Երգյինքան իրեք վըեսկե խընձօ̈ ր եր ընգավ. մինը՝ ըսօ̈ ղին, մինը՝ կյրօ̈ ղին, մինը էլ՝ էս հա̈ քյաթը լո ̈ւս աշխարք հանողին։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ 1.ՎԸԵՍԿԵ ԽՆՁՈՐԸ․ Պատմել է Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ Ղումաշ Ավագյանը, գրի է առել Մարգարիտ Գրիգորյանը (Սպանդարյանը) 1922 թվականի ձմռա-նը Շուշի քաղաքում։ Հեքիաթի գրառման բնագիրը պահպանվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում1 (տես Մ.Գրիգորյանի ֆոնդ)։ Բանահավաք Մ. Գրիգորյանը ասացողի մասին թողել է հետևյալ ծանոթագրությունը. «Ասացող Ղումաշ Ավագյանը ծնվել է 1856թ., մահացել է 1928թ.։ Հայրը դերձակ էր։ Երեք եղբայրները Շուշում հասակ առնելուց հետո գնացել են Բաքու և երկար ժամանակ աշխատե-լուց հետո նորից վերադարձել Շուշի։ Երբ Ղումաշը արդեն հասակն առած աղջիկ էր, եղբայրները երիտասարդ հասակում մեռնում են խոլերայից (ողջ է մնում միայն փոքր եղբայրը)։ Ինքն էլ այդ բոլորից հետո չի ամուսնանում, մնում է հոր տանը մինչև իր մահը և ապրում կարիքի մեջ։ Ղումաշ Ավագյանը շատ տաղանդավոր, ընդունակ անձնավորություն էր, հրաշալի հիշողության տեր և լավ լեզու իմացող։ Նա ոչ միայն հեքիաթներ էր պատմում, այլև գիտեր շատ ժողովրդա-կան երգեր ու ջանգյուլումներ։ Նա վիճակախաղի երգեր էր սովորեցնում իրենց թաղի աղջիկներին, որոնք գալիս ու խնդրում էին տոնակատարու-թյան նախօրյակին։ Այդ աղջիկները պատմում էին նրան իրենց իղձերի, ձգտումների մասին, և Ղ․ Ավագյանը հորինում էր նրանց հոգուն մոտ ջանգյուլումներ ու խաղիկներ և սովորեցնում նրանց։ Նա մեղմիկ ձայնով երբեմն արտասվելով երգում էր ջանգյուլումներից։ Թեկուզ անգրագետ էր Ղումաշը, բայց զարգացած ու նուրբ ճաշակի տեր կին էր. վեհանձն էր, բարեկիրթ, գեղեցիկը սիրող, խելոք ու ազնիվ։ Շուշի քաղաքի թարմ օդը, լեռնային արևը, սարերի հովն ու ծաղիկների բուրմունքը նրա առողջությունն ու գեղեցկությունը պահպանել էին. դեմքը ճերմակ էր, այտերը՝ վարդագույն, աչքերը՝ կապուտակ։ Երբ նա հյուր էր գնում, իր կանաչ գույնի սնդուկից հանում էր թանկ կտորներից կարած իր տոնական զգեստները, գլխին գցում էր կապույտ գույնի «չարղաթ», որի տակից քիչ երևում էր սպիտակախառն մազերի մեջտեղից բացած սանրվածքը։ Նա հագնում էր սրածայր, քսուկով փայլեցրած սև կոշիկներ։ Ամեն տեղ նա վայելում էր հարգանք ու ակնածանք՝ իր զուսպ, հանդարտ, միևնույն ժամանակ խոհուն ու հպարտ բնավորության համար։ Նա քթախոտ էր գործածում, բայց այնքան մաքրասեր էր, որ այդ բոլորովին չէր նկատվում։ Ավելի մեծ հասակում նա լուռ ու խոհուն, ծալապատիկ նստում էր իրենց սրահում փռած կարպետին, ներքնակի վրա և աչքերը կուչ ածելով՝ գուլպա էր գործում։ Նա ամենից շատ սիրում էր ժողովրդական երգեր։ Գուլպա գործելիս հազիվ լսելի ձայնով երգում էր․ Բլբուլն ասեց՝ դեն մի գնա, յաղի կա, Տու ի՞նչ գիտես, որ սրտումս դաղի կա, Ես մի բըլբուլ, սարի սըմբուլ, Վարթս քաղած, թուրս դարտակ, Էսօր-էքուց թաղի կա։ Ղումաշը ջահել հասակում նշանված է եղել և շատ է սիրել իր նշանածին, բայց հարսանիքի գիշերը նրան ասել են․ «Ղումա՛շ, դու շատ սիրուն ես, առանց այն էլ դու մարդու կգնաս, թող քո հորեղրոր տգեղ աղջկանը տանք քո նշանածին»։ Եվ «զանդըրուկը» գցում են նրա հորեղրոր աղջկա գլխին, երեսը ծածկում ու ամուսնացնում։ Դրանից հետո Ղումաշը այլևս չի ամուսնանում։ Հետագա տարիների սովը, ցավը, գաղթը նրա վրա շատ են ազդում։ Նա դարձել էր լռակյաց ու էլ ավելի հպարտ, նա երբեք չէր տրտնջում, ոչ ոքից ոչինչ չէր խնդրում, թեկուզ կարիքի մեջ էր. ընդհակառակը, ցույց էր տալիս, թե ապահով է, և միշտ նստած էր լինում իր անկողնում։ Նրա վրա շատ էր ազդել իր սիրելի, պաշտած ծննդավայրի՝ Շուշի քաղաքի ավերումն ու կործանումը, իր հայրական օջախի մարումը։ Նա չդիմացավ այդ ցավին ու մահացավ 1928թ.։ Հեքիաթների գրառման հանգամանքների վերաբերյալ բանահավաքը իր ծանոթության մեջ գրել է. «Ղումաշ Ավագյանի ասած հեքիաթները ես լսել եմ ավելի մատաղ հասակում։ Նա ավելի շատ էր սիրում պատմել «Վըեսկե խընձօ̈րը», «Պըրա̈նա̈ն վարթ, մա̈նիշա̈կ թափվող ախճիգյը», «Ծաղկած բախչան» և մի քանի ուրիշ հեքիաթներ, որոնք ես լսել եմ մի քանի անգամ։ Նրա պատմած հեքիաթներից աոաջին անգամ գրի եմ առել 1922թ. ձմռանը, Շուշում, առանց մտածելու, որ հետագայում ես ժո-ղովրդական բանահյուսության հավաքող պիտի դառնամ։ Փոքր հասակից սիրել եմ հեքիաթները և ձգտել եմ գրի անցկացնել դրանք, որ չմոռանամ։ Այնուհետև ապրելով Բաքվում, ամառները եղել եմ Ղարաբաղում և ամեն անգամ այցելել եմ Շուշի քաղաքը, ուր ապրում էր Ղումաշը քաղաքի ներքևի մասում, վերանորոգված տանը։ Այսպես, 1922, 1926, 1927 թվականների ընթացքում գրի եմ առել շուրջ տասնհինգ հեքիաթ»։ Ղումաշ Ավագյանի պատմած հեքիաթները զետեղված են հեքիաթների այս հատորաշարի 1-16 համարների տակ:
Մարգարիտ Գրիգորյանի գրառած բոլոր հեքիաթները կարող եք գտնել մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար․ 1(7) գրքում։

Ներկայացվող հեքիաթների տառադարձությունը թողած է անփոփոխ․ պահպանվել է բանահավաքի գրառման տառադարձությունը։
1.ՎԸԵՍԿԵՔՅԱՔՅՈԻԼ ՏՂԵՆ ՀԱՔՅԱԹԸ
Իլա̈լ ա չիլա̈լ մին թաքավերու կնեգյ, վըեր օխտը ախճիգյ ա պերալ հու մին տղա չի պերալ։ Մին հետ էլ վըեր ետ ա ընգալ, էս թաքավերս տեսալ ա, վըեր էս դո̈նո̈ւմս էլ կինի ախճիգյ։ Ըստրա հետե ո̈ւրա̈ն նա̈զիր-վա̈զիրներեն կան-չալ ա, կնեգյը ընդըրանց տվալ հու մարթը մին թոր էլ տվալ թա․
«Տարեքյ ըստրան ըսպընեցեքյ հու թորը ըռնըթաթախ պերեքյ, վըեր տեսնամ»։
Ըստրանք էլ ասալ ըն. «Լա̈վ ա»։
Էս կընգանը տընելիս վախտը, ո̈ւրա̈ն մըեծ ըխճըկանը ասալ ա. «Ինձ նհետ եկ»։
Նա էլ ասալ ա. «Կյալ չըմ»։
Մաշնակեն հու ընդրանա պիծիններեն էլ ա ասալ, էլհա նհենց ասալ ըն․ «Կյալ չընք»։
Մինակ լոխճունց պիծինը ասալ ա. «Ես կկյամ»։
Էս ախճիգյն ու կնեգյը նա̈զիր-վա̈զիրներեն ըռաչնեն ըն ընգալ՝ քյեցալ, նրանք էլ քմական։ Նա̈զիր-վա̈զիրնեն շատ խրեգյ էս կընգանն ու ըխճըկանը տարալ ըն հսցրալ մին ծմակ հու ընդեղ խղճընեն ա եկալ թա ըսպանին, մին քչեղակ հու մին ակռավ վեր ըն քցա̈լ, մորթալ, թուրընեն ըռնըթաթախ ըրալ հու պերալ թաքավերեն կոշտը։
Թաքավերը հրցրալ ա թա. «Սպընեցե՞ք»։
Նրանք էլ ասալ ըն. «Հրամանքտ»։
Եննան նա̈զիր-վա̈զիրնեն քյեցալ ըն ո̈ւրա̈նց տեղը, ամմա մըետք ըն ըրալ, վրեր ամեն օր էն կընգանն ու ըխճըկանը հետե հաց տանին հու իստի մին քսան օր հաց ըն տարալ. քսանընջի օրումը թաքավերեն կնեգյը ցավում ա իլա̈լ, հա̈լա̈ հաց չի պերած։
Էս կնեգյը ո̈ւրա̈ն ըխճըկանը ասալ ա. «Քյինի մին տեղից կրակ օզե»։
Էս ախճիգյը քյեցալ ա մին տոն, ընդեղ տըեսալ ա, վըեր իրեք մարթ նստած խոսում ըն։ Էս ախճիգյս վեր տեսնում ա, կյուղլու ա կենըմ, թա տեսնա հինչ ըն խոսըմ։
Էս մարթուցը մինը ասալ ա թա. «Թաքավերը ո̈ւրա̈ն կնեգյը տո̈ւս ա քցա̈լ հու էն ա ծմակումը»։
Էն մի մարթն էլ ասալ ա. «Ղորթ ա, ըթհենց ա, ամմա թաքավերեն կնեգյը ծմակումը մին վըեսկեքյա̈քյո̈ւլ տղա ա պիրելու, վըեսկե չոմաղն էլ ծեռքեն. եննան մին էլ թաքավերը տնելու ա ո̈ւրա̈նց տոն հու ո̈ւրա̈ն յրան օխտն օր, օխտը քըշեր փսակե հու ամեն վախտ անց նման ո̈ւրա̈ն կնեգյ շինի»։
Իրեքընջի մարթն էլ ասալ ա. «Ղորթ ա, ըթհենց ա, ամա թաքավերեն տղեն նհետ մին չինա̈րի ա փսնելու թաքավերեն տռանը հու ո̈ւրա̈ն նհետ մծընալու ա. թաքավերըն էլ վըեր վախտ վըեր կնեգյը, տղան ու ախճիգյը տընելու ա ո̈ւրա̈նց տոն, թաքավերեն տղան էն չինարին տսնալու ա հու քյինալու ա եր ինի, եննան վեր ա ընգնելու՝ մըեռնե»։
Էս ըսելան ետը լոխ ըսեցեն թա. «Հու վըեր մինին ասե՛ նա քար տեռնա»։
Եննան էս ախճիգյը կյամ ա էն մարթուցը ասըմ ա, թա. «Մին քանե կրակ տվեքյ»։
Նրանք էլ կրակ ըն տվալ։ Էս ախճիգյը կրակը եր ա կալալ, տարալ մորը քշտեն կրակ ըրալ։
Մարը ըխճըկանան հրցրալ ա, թա. «Խե ը՞ ս ետե կյամ»։
Ախճիգյը ասալ ա. «Ըսկի՞ խե»։ Մին խիլա̈ վըխտան ետը էս կնեգյը մին վըսկեքյա̈քյո̈ւլ տղա յա պերալ՝ վըեսկե չոմաղն էլ ծեռքեն. հու վըեսկե չոմաղն էլ ո̈ւրա̈ն նհետ մըծանում ա իլա̈լ։
Մին պատառ վըխտան ետը տըեսալ ըն վըեր էս ա նա̈զիր-վա̈զիրներան մինը հաց պերավ հու էս նա̈զիրը վըեսկեքյա̈քյո̈ւլ տղան վըեր տըեսալ ա, շատ ուրխացալ ա հու քյեցալ ա նա̈զիր-վա̈զիրներեն ըչկըլո̈ւսա̈նք տվալ, թա. «Թաքավերեն կնեգյը մին վըեսկեքյա̈քյո̈ւլ տղա յա պերալ»: Սրանք էլ ուրխացալ ըն։
Ըստրա էքյսը թաքավերը թախտաբա̈նդին յրան բոլթա տամ ա իլա̈լ, ծմակեն ձոխը վըեր տըեսալ ա, կանչալ ա նա̈զիր-վա̈զիրներեն, հրցրալ թա. «էն հինչ ծո՞ խ ա, վըեր ծմակիցը եր ա ինըմ»։
Էս նա̈զիր-վա̈զիրներն ասալ ըն. «Գյո̈ւդո̈ւմ չընք»։
Թաքավերն էլ ասալ ա, «Քյեցեքյ տըեսեքյ էն հի՞նչ ծոխ ա»։
Նրանք էլ էն ծոխեն մտեգ ընելավ քյեցալ ըն տըեսալ էն կնեգյն ու ախճիգյը կրակ ըրած, քշտեն նստած։ Եննան եկալ ըն թաքավերեն ասալ, թա. «Թաքավերն ապրած կենա, էնա քու կնեգյը մին վըեսկեքյա̈քյո̈ւլ տղա յա պերալ, վըեսկե չոմաղն էլ ծեռքեն»։
Թաքավերը էս վըեր ըսկանում ա, շատ ուրխանըմ ա հու մին էլ կընգանը պո̈ւրո̈ւմ ա, օխտը օր, օխտը քշեր յրան հրսանեքյ անում, հու ամեն վախտանց նման ո̈ւրա̈ն կնեգյը շինում։ Էս վըեսկեքյա̈քյո̈ւլ տղան թաքավերեն տռանը չինա̈րին տեսնըմ ա, քյինում ա, թա եր ինի, էս պիծի ախճիգյս թողում չի իլա̈լ։ Մարն էլ տեսալ ա վըեր տղան օզըմ ա թա եր ինի, էս ախճիգյս թողում չի, ինքյը-ինքյը ասալ ա.
«էս ըխճկանը մաչին պեն կա, վըեր թողում չի, մին կանչիմ հրցնիմ»։
Եննան կանչալ ա ըխճըկանան հրցրալ, թա. «Խե չը՞ս թողըմ, վըեր եր ինի»։
Էս ախճիգյը ասալ ա. «Իսկի թա»։
Էս կնեգյը ասալ ա. «Չէ, սրա մաչին մին պեն կա, ասե»։
Էս ախճիգյը ասալ ա. «Իմ մըռնելի ամեն պենը հզրրեցեքյ, չո̈ւնքի վրեր ասեմ, քար ըմ տըռնալու»։
Ըստրանք էլ հըզըրալ ըն։ Եննան էս ախճիգյը էն մարթուցը խոսկը ասալ ա հու ինքյը քար տեռալ։ Եննան էս քարը թուլուլ ըն տամ, քցո̈ւմ թաքավերեն թախտեն տակը։ Էս թաքավերեն տղան էլ ամեն վախտ քյինում ա իլա̈լ հաղ անում հու կյամ մին հետ էս քարեն թխում։ Մին հետ էլ հաղ ա ըրալ հու ըջըղված եկալ էս քարեն մին պենդ չումազավը թխալ, բիրդա̈ն տըեսալ ա, վըեր քարը կոտրվից հու մաչան քուրը տո̈ւս եկավ։ Էս վըեր տեսալ ըն հա̈րն ու մարը, շատ ուրխացալ ըն հու ախպորը յրան օխտը օր, օխտը քշեր հրսանեքյ ըն ըրալ։
Ըստուծանա իրեք խնձոր վեր ինգյնե, մինն ըսողեն, մինը լսողեն, մինն էլ չլսողեն։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ ՎԸԵՍԿԵՔՅՔՈՒԼ ՏՂԵՆ ՀԱՔՅԱԹԸ․ Տպագրվում է ըստ Տ. Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» 8-րդ գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, «Հայ ժողովրդական հեքիաթներ», ութերորդ գիրք, Թիֆլիս, 1894, էջ 36-39)։ Հեքիաթի վերնագրի տակ նշված է՝ Ղարաբաղի բարբառով, իսկ էջատակին դրված է հետևյալ ծանոթությունը. «Ղարաբաղի բարբառով գրած սույն հեքիաթները - Վեսկեքյաքյուլ տղեն հաքյաթը, Թաքավերեն տղորցը հաքյաթը, Խալ անիմ, խալիչա անիմ, երան նստիմ, դիզան անիմ, Ասլան-Բալասուն հաքյաթը և Պառավ կնգանը հաքյաթը, հրատարակում ենք հանգուցյալ մանկավարժ Առաքել Բահաթրյանցի ստվար ժողովածուից, որը հանձնված է մեզ տպագրելու»։ ԲԱ-ում պահպանված Տ․ Նավասարդյանցի բաժնի նյութերից հայտնի է, որ Ա. Բահաթրյանցը այդ հեքիաթները ժողովել է 1860-ական թվականներին Շուշիում։Հեքիաթասացի և հեքիաթի գրառման հանգամանքների մասին այլ տեղեկություններ չկան։
2.ԱՍԼԱՆ-ԲԱԼԱՍՈԻՆ ՀԱՔՅԱԹԸ
Իլա̈լ ա̈ չիլա̈լ մին թաքավեր։ Էս թաքավերես վա̈դին մին պառավ կնեգյ եկալ ա թաքավերեն ասալ. «Թաքավերն ապրած կենա, քու տերությունումտ մին կնեգյ մին խոխա ա պերալ, վըեր մըծանա, քու թաքավերությունտ ծեռքատ խլելու ա, շո̈ւտ ըրա ընդրա կլո̈խը կեր»։ Թաքավերն էս վըեր ըսկացալ ա, վխեցալ ա, եր ա կացալ քյեցալ էն կնգանը ասալ. «Բա՛ջի, էտ խուխետ հի՞նչ տամ»։
Թաքավերն ապրած կենա,- ասալ ա էն կնեգյը,- էս խոխան ծախու չի։
—Քսան մանեթ տամ, ինձ տո՛,- ասալ ա թաքավերը։
—Տալ չը՛մ, - ասալ ա էն կնեգյը։
Հազար մանեթ տամ, ինձ տո։
—Տալ չը՜մ։
Էտ տղեն քշռքավը մին փող տամ, տո՜։ —Տալ չը՛մ ։ Էրկու- քշռքավը մին փող տամ,- ասալ ա թաքավերը։ —Լա̈վ ա, տոք, կտամ,- ասալ ա էն կնեգյր։ Թաքավերն էլ պերալ ա տղեն էրկու քշռքավը մին փող տվալ։ Էս կնեգյն էլ եր ա կալալ հու տղան տվալ թաքավերեն։ Թաքավերն էլ էս տղան տվալ ա ո̈ւրա̈ն նա̈զիր-վա̈զիրին, թա. «Տարեքյ մուրթեցեքյ հու պերեքյ փլավես յրան տիրեքյ, ես օտիմ»։
Նա̈զիր-վա̈զիրնեն էս տղան եր ըն կալալ հու մին էլ մին ղա̈մա̈ ըն տարալ վըեր ըսպանեն։ Էս նա̈զիր-վա̈զիրնեն հղըցեն մետք ըն ըրալ, վըեր ըսպանին վեչ, ամմա տանին տինին մին քոլու տակե հու մին օրիշ զատ ըսպանին։ Ըրկոքանն էլ հավան ըն կըցալ հու տարալ մին քոլու տակե տիրա̈լ։ Եննան ընդըղերքին մտեգ ըրալ, տեսալ ըն վըեր մին շնըլակուտ կա, փռնալ ըն մորթալ հու պերա̈լ տոն։ Եննան փլավը նան շնըլակուտը վըեր իփա̈լ ա պրծալ, փլավը ածալ ըն մին աման հու շնըլակուտը յրան տիրա̈լ, տարալ թաքավերեն ըռաչին տիրալ։ Թաքավերն էլ փլավը հու մին էլ շնըլակուտը իշտըհա̈լի կերալ ա պրծալ, եննան ասալ. «Ըշշա՛հ, ամմա հինչ համեղ ա»։ Էս տղեն վըեր տարած ըն իլա̈լ մին քոլու տակե տիրած, մին ճոտը ըստակած ասլան ամեն վախտ կյամ ա իլա̈լ էս տղեն ծեծ տամ։ Էս ասլանը էս տղես ամեն վախտ ծեծ ա տվալ, մնացալ ա էս տղան մեծ տղա տըեռալ։ Մին հետ էս նա̈զիր-վա̈զիրնեն ասալ ըն․«Քյինինքյ տեսնանք էն խոխան, վըեր տիրալ ընք քոլեն տակեն, հի՞նչ տեռավ»։ Քյեցալ ըն տեսալ, վըեր մազը սաղ ջանը եր ա կալալ հու ինքյն էլ սաղ մարթ։ Նա̈զիր-վա̈զիրնեն էս վըեր տեսալ ըն, շատ ուրխացալ ըն հու եր կալալ տարալ մորը տվալ, թա էս քու խոխատ ա, ինքյ կալ պահե հու անումն էլ տիրա̈լ ըն Ասլան-Բալասի։ Էս կնեգյն էլ ուրխացալ ա հու ինքյ ա կալալ խոխան, պահալ մըծըցրալ հու մազերն էլ խոզալ, ինսանու նման շինա̈լ։ ԸԷստրա ըրըլըղավը մին քանե տարե ա անց կացալ, թաքավերեն տղան մին օշափու ախճիգյ ա իլա̈լ օզում, մինը քթենում չըն իլալ, վըեր ըստրա հնգեր տան, վըեր քյինի։ Էս նա̈զիր-վա̈զիրնեն ասալ ըն. «Մինին տեղը գյուդում ընք»։
Թաքավերն ասալ ա. «Քյեցեքյ պերեքյ»։ Նրանք էլ քյեցալ ըն, պերալ։
Թաքավերն ասալ ա. «Կկարի՞ս իմ տղես նհետ քյինիս փլան օշափեն ախճիգյն оզիս իմ տղես հետե»։
—Կկարիմ,- ասալ ա Ասլան-Բալասին,- ամմա մին մեծ թոփուզ չինիլ պետմա տաս։
Թաքավերն էլ վզա̈վ ա կալալ։ Եննան ո̈ւրա̈ն երգյիրումը հինչքան դա̈մո̈ւռչիքյ ա իլա̈լ, պերալ ա ածալ մին դո̈ւզ հու ո̈ւրա̈ն երգյիրումը հինչքան արկաթ ա իլա̈լ, պիրիլ ա տվալ էն դո̈ւզը հու դա̈մո̈ւռչիքյը յըրա ըրալ վըեր շինին։ Մին քանե տարումը վըեր էս դա̈մո̈ւռչիքյը շինալ ըն պրծալ, թաքավերն էլ հրաման ա տվալ, վըեր պերին։ Դո̈ւլգյըրնեն մին շատ մըեծ ըրըբա ըն շինալ, թոփուզը մին թա̈հրավ քցա̈լ ըն ըրըբեն մաչը հու սաղ երգյիրումը հինչ եզնը, կյումաշ, տավար հու ամեն հինչ վըեր ըրբա քշո̈ղ հըեյվան կա, պերալ ըն լծալ, հու էն լծած հըյվըններեն ճոնդը եկալ ա թաքավերեն տո̈ռնը, ամմա կրեցալ չըն, թա թոփուզը տեղան տո̈ւրո̈ւր տան։ Հինչքան հըյվըններեն թակալ ըն, թա պատառ տո̈ւրո̈ւր տան, կրեցալ չըն։
Ասլան-Բալասին քյեցալ ա, տես ու տենին քռե տալավ թոփուզեն քշտեն մարթուցն ասալ, «էտ էլ չը՞ք կարում տո̈ւրո̈ւր տաք››. հու ըրըբեն վեր քռե ա տվալ, ըրըբան ինքյը-ինքյը քյեցալ ա։ Էս մարթիքյը մնացալ ըն զարմացած։ Ախրը Ասլան-Բալասին քռե տալավ տարալ ա թաքավերեն տոռնը։ Էս օրեն էքյսը վըեր քյինիլ պիտար Ասլան-Բալասին,սաղ երգյրին մարթիքը եկալ ըն հըվաքվալ թաքավերեն տո̈ռնը,թա հունց ա եր ունելու թոփուզը։ Քյինիլի վախտը վըեր եկալ ա, Ասլան-Բալասին եր ա իլա̈լ ո̈ւրա̈ն ծին հու ծիան կռացալ, թոփուզը ծիծիգյնավը պցըրցըրալ հու իրեք հետ կլխավը շոռ տվալ, կոխալ կյոտեգյը հու թաքավերեն տղան էլ եր ա իլա̈լ մին ծի, Ասլան-Բալասուն հետան քյեցալ։
Էս Ասլան-Բալասին հու թաքավերեն տղան շատ-խրեկյ քյեցալ ըն տըեսալ, վըեր մին վըտնանե մարթ բախրեքյ, ջեյրաննե առաչը քցա̈ծ պահըմ ա, մինին էլ թողում չի, վըեր տես ու տեն փախչի։ Էս մին վըտնանե մարթը հըրցրալ ա թա․ «Հոր ը՞ք քյինում»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Քյինում ընք օշափեն ախճիգյը օզինքյ»։
Էս մին վըտնանե մարթն էլ ասալ ա, «էրկու չինինքյ, իրեք ինինքյ, քյինինքյ»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Ե՛կ»։
Մին խիլա̈ էլ քյեցալ ըն տըեսալ, վըեր մին մարթ տափան անգուճ ա տինում։ Ասլան-Բալասին հարցրալ ա թա․- «Խե ը՞ս տափան անգուճ օնում»։
Էն մարթն ասալ ա. «Միրչեմնեն հարայ ըն անում, ընդրա ըմ անգուճ տինում»։ Տափան անգուճ տինող մարթը Ասլան-Բալասուն ասալ ա թա. «Հոր ը՞ք քյինում»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Քյինում ըմ օշափեն ախճիգյն օզեմ թաքավե-րեն տղեն հետե»։
Էս տափան անգուճ օնող մարթը ասալ ա, «Իրեք չինինքյ. չորս ինինքյ, քյինինքյ»։
Էս չորս մարթը շատ-խրեգ քյեցալ ըն տըեսալ, վըեր մին մարթ նի ա մտալ թոռնեն մաչը էրվում ա, էլհա ասում ա թա․ «Վա՜յ, մրսեցե, վա յ, մրսեցե», ամմա, վեր տո̈ւս ա կյամ իլա̈լ» տո̈ւս ղոլ էլ մրսում չի իլա̈լ, թըքանում ա իլա̈լ։
էս թորեն նի մտնող մարթն ասալ ա. «Հոր ը՞ք քյինում»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Քյինում ընք օշափեն ախճիգյն էս տղեն հետե օզինքյ»։
Էս թորեն նի մտնող մարթն ասալ ա. «Չորս չինինքյ, հինգ ինինքյ, քյինինքյ»։
Էս հինգ մարթիքյը շատ-խրեգյ քյեցալ ըն, հսալ օշափեն տոնը հու ընդեղ օշափներեն ասալ թա. «Եկալ ընք ծեր ախճիգյն օզինքյ թաքավերեն հետե»։
Էս օշափնեն ասալ ըն. «Կտանք, ամմա վըեր մին պեն ասինքյ՝ անիքյ»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Ըշկներես յրան, կանինքյ. ասեքյ, տըեսնանք հի՞նչ ըք ասըմ»։
Օշափնեն ասալ ըն թա. «էն ա մին բաղում մին վըեսկե խնձո̈րի կա, օխտը կլխանի օշափն էլ տակեն քոն։ Ծզանա հու վըեր քյինի էն խնձո̈րան մինը պիրի, մեր ախճիգյը ծեզ կտանք»։ Էս մին վըտնանե մարթը ասալ ա Ասլան-Բալասուն. «էտ իմ վզես, ես կանիմ»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Քյինի, ամմա շո̈ւտ եկ»։
Էս մին վըտնանե մարթը ասալ ա. «Լա̈վ»։
Էս մին վըտնանե մարթը քյեցալ ա մին սհաթում հըսալ բաղը հու տըեսալ առըե՜ բաղեն մաչին մին վըեսկե խնձո̈րի հու օխտը կըլխանե օշափն էլ տակեն քոն։ Էս կաղլեգյ մարթը վխեցալ չի, անսա̈ս քյեցալ ա եր իլա̈լ ծառը հու ընդեղան խնձո̈րը կտրալ։ Օզալ ա թա վեր կյա, օշափը զո̈ւրթնա̈ցալ ա հու տըեսալ ծառեն յրան։ Օշափը եր ա իլա̈լ ծառը հու օզալ թա փռնե, բիրդա̈ն էս մին վըտնանեն լոք ա տվալ, ծառան վեր եկալ տափը հու խնձո̈րը ծեռքեն փախալ։ Էս օշափը հինշքան հետան վազ ա տվալ, կրեցալ չի փռնե։ Ախրը մին վըտնանեն խնձո̈րը տարալ ա տվալ օշափներեն։ Ըստրա հետե օշափնեն մնացալ ըն զըրմարած հու ո̈ւրա̈նք-ո̈ւրա̈նք ասալ ըն թա. «էս հունց ա՞նինքյ, հունց չի ա՞նինքյ, եկեքյ հըմամեն ճո̈ւրը իփ ածինքյ հու նրանց ասինքյ՛ ծզանա հու վըեր նի մտնե հըմամեն մաչը, լղանա, մեր ախճիգյը ծեզ կտանք»։
Էս տափան անգուճ տինողը անգուճ ա տիրա̈լ հու եկալ Ասլան-Բալասուն ասալ։ Ասլան-Բալասին հնգերունցը ասալ ա. «էս հու՞ կանե, հու՞ չի անել»։
Էն թորեն նի մտնողը ասալ ա. «Ես կանիմ»։
Էքյսը օշափնեն եկալ ըն Ասլան-Բալասուն ասալ, թա. «Մին պեն ասինքյ, թա վըեր անիքյ, մեր ախճիգյը ծեզ կտանք»։
Ասլան-Բալասին ասալ ա օշափներեն. «Հինչ ա՞»։
Օշափնեն ասալ ըն թա. «Մեր հըմամումը ծեզանա մինը լղանա, էն վախտը մեր ախճիգյը ծեզ կտանք»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Լա̈վ ա»։
Եննան եկալ ա թորեն նի մտնողեն ասալ։ Թորեն նի մտնողն էլ քյեցալ ա հըմամեն կոշտը հու ընդեղ շորերը հանալ, լոք տվալ ընգալ մաչը, լղացալ հու տո̈ւս եկալ։ Էս օշափնեն մնացալ ըն զարմացած։ Եննան ախճիգյը տվալ ըն ո̈ւրա̈նց, տարալ ըն։ Էս Ասլան-Բալասին թաքավերեն տղեն տիրա̈լ ա մին ծիյի յրա հու ախճիգյն էլ տղեն թա̈րքյին հու ինքյն էլ եր իլա̈լ ո̈ւրա̈ն ծին, թոփուզը տիրա̈լ կյոտկումը։ Եննան ախճիգյը օշափներեն նհետ պըռոշտի ա ըրալ, եննան քյեցալ ըն։ Ըստրանց հընգեր մարթիքյն էլ քյեցալ ըն ո̈ւրա̈նց տեղը։
Ասլան-Բալասին, օշափեն ախճիգյը հու թաքավերեն տղան շատ-խրեգյ քյեցալ ըն, էս Ասլան-Բալասուն կյո̈ւզը եկալ ա։
Թաքավերեն տղեն ասալ ա. «Տուք յավաշ-յավաշ քյեցեքյ ես էս ա կյամ ըմ»։
Ասլան-Բալասին քյեցալ ա թա կյո̈ւզի, էս տղան հու ախճիգյը մին պատառ քյեըալ ըն տըեսալ, վըեր մին պառավ մարթ լըելումը թավուլ ա տամ։
Էս պառավ մարթը էս տղեն ըղաչանք ա ըրալ թա. «Ինձ էս լըելաս պրծըցըրու»։ Էս տղեն ծիյիցը կռացալ ա թա պըրծըցնե, էս ախճիգյը թողացալ չի, թա. «Կըլոխտ խաթա կիկյա»։
Էս տղան ասալ ա. «Չէ՛, ես պետմա եր օնեմ»։
Հինչքան էս ախճիգյը զոռալ ա, թա եր չօնե, էս տղան մտեգյ չըրալ, ծեռքը կռըցրալ ա, թա էն մարթին ծեռքան փռնե, բիրդա̈ն էս պառավ մարթը էս տղեն ծեռքան փռնալ ա հու շպռտալ քցա̈լ լըելը հու ինքյը ախճիգյը եր կալալ, փախալ։ Ասլան-Բալասին եկալ ա տըեսալ, վըեր թաքավերեն տղան լըելումը թա̈վո̈ւլ ա տամ, հու ախճիգյն էլ ընդեղ չի։ Ասլան-Բալասին էս տղեն ծեռքան փռնալ ա հու լըելան եր կցրալ, հրցրալ. թա. «էտ խե ը՞ս լըելը ընգալ»։
Էս տղան ո̈ւրա̈ն կլխավը եկած ամեն պեները պատմալ ա։ Ասլան-Բալասին էս տղեն եր ա կալալ հու քյեցալ էն օշափներեն տանը ըռաչին կաղնալ հու թոփուզը կեսըվեր յրա ա ըրալ, օշափներեն տանը կեսը ցրև ա տվալ։ Սաղ մնացած մեկալ օշափնեն վըեր տըեսալ ըն, վխեցալ ըն թա ո̈ւրա̈նց էլ կսպանե, եկալ ըն Ասլան-Բալասուն վետները ընգալ, թա. «Քըմատա՛ղ, մեզ խե ը՞ս ըսպանում»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Ախճիգյը մին էլ եկալ ըք տարա՞լ»։
Էս օշափնեն ո̈ւրթո̈ւմ ըն կերալ թա. «Մունք չընք տարալ»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Չէ վըեր չէ, տուք ըք տարալ»։
Էս օշափնեն էլհա ո̈ւրթո̈ւմ ըն կերալ, ճաքճաք ըն եկալ, թա տարալ չընք։ Եննան Ասլան-Բալասին ասալ ա, թա. «Տուք եր կալած էլ չինիքյ, տեղը կգյիդաք, ըսեցեքյ»։
Օշափնեն էլ ո̈ւրթո̈ւմ ըն կերալ, ճաքճաք ըն եկալ, թա. «Տեղը գյո̈ւդո̈ւմ չընք»։
Ասլան-Բալասին օշափներեն ասալ ա. «Ես քյինըմ ըմ, ամմա վայ էն օրեն, վըեր ըսկանամ թա էտա ծեր առեն ա, կա̈լու ըմ լոխճու էլ ղինա̈ր-ղինա̈ր կտորիմ»։
Օշափնեն ասալ ըն. «Լա̈վ ա, վըեր ըսկանաս, եկ»։
Եննան Ասլան-Բալասին օշափներեն ասալ ա. «Դե ինքյ կալիքյ էս տղան ծեզ ըմանաթ, ամմա վըեր կյամ տեսնամ նաչաղ ա, յա մեռած, կաշինետ գյա̈րգյո̈ւ վըմ տալու»։
Եննան օշափնեն Ասլան-Բալասուն ասալ ըն թա. «Տեսնըմ ը՞ս էն թաքյ ասթխը»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Տեսնըմ ըմ»։
Օշափնեն էլ ասալ ըն, թա. «Վըեր վախտ նիգյա̈րա̈ն մնաս, էն վախտը էն ասթխեն մտեգյ ըրա, թա վըեր տեսնաս լա̈վ հու պարզ ա՝ էն վախտը գյիդա̈, վըեր տղան սաղ ա, ամմա թա վըեր տեսնաս՝ մին հա̈նգյվում ա, մին պենվում, էն վախտը գյիդա̈, վըեր նաչաղ ա»։
Եննան էս Ասլան-Բալասին շատ-խրեգյ քյեցալ ա տըեսալ, վըեր մին մարթ քչեղակեն հա̈քյվեքյը մին-մո̈ւնո̈ւ ետև ա կոխում, նրանք էլ գյո̈ւդո̈ւմ չըն իլալ։ Էս մարթը Ասլան-Բալասուն անա հրցրալ ա, թա. «Հոր ը՞ս քյինում »։
Ասլան-Բալասին ասալ ա. «Օշափեն ախճիգյը կորալ ա, քյինում ըմ քթենամ»։
Էս մարթս էլ ասալ ա. «Մին չինինքյ, էրկու ինինքյ, քյինինքյ»։
Ասլան-Բալասին ասալ ա․ «Լա̈վ ա, ե՛կ»։
Սրանք քյեցալ ըն, տըեսալ մին մարթ ծառը հանում ա, մին էլ տնգում։ Էս մարթը Ասլան-Բալասուն հրցրալ ա, թա. «Հոր ը՞ք քյինում ։»
Ասլան-Բալասին ասալ ա․ «Օշափեն ախճիգյը կորալ ա, քյինում ընք քթենանք»։
Էս մարթս էլ ասալ ա. «էրկու չինինքյ, իրեք ինինքյ, քյինինքյ»։
Ասլան-Բալասին ասալ ա. «Լա̈վ ա, ե՛կ»։
Ասլան-Բալասին հու էն մարթիքյը շատ-խրեգյ քյեցալ ըն տըեսալ, վըեր մին մարթ թո̈ւթա̈գյը փչո̈ւմ ա՝ կյետեն քարերը պար ըն կյամ։ Էս մարթս Ասլան-Բալասուն ասալ ա, «Հո՞ր ըք քյինում»։
Ասլան-Բալասին ասալ ա. «-Քյինում ընք օշափեն ախճիգյը քթենանք»։
Էս մարթս էլ ասալ ա, «Իրեք չինինքյ, չորս ինինքյ, քյինինքյ»։
Ասլան-Բալասին ասալ ա, «Լա̈վ ա, ե՛կ»։
Ասլան-Բալասին, մին էլ էս իրեք մարթս շատ-խրեգյ քյեցալ ըն, մին տեղ մին տոն շինա̈լ հու էս չորս հո̈ւքյին ընդեղ կացալ հու նոբաթ-նոբաթան մինը տանը կենում ա իլա̈լ, մեկալնեն էլ քյինում ըն իլա̈լ վըերս։ Առչի դո̈նո̈ւմը քչեղակեն հաքյվեքյը մին-մո̈ւնո̈ւ ետև ա կոխալ, էն ա կացալ վըեր խորագյը իփի, մեկալնեն էլ քյեցալ ըն վըերս։ Էս խորագյ իփող մարթը տըեսալ ա, վըեր էս ա մին պիծի մարթ, մուրոքը տափավը քաշ ինելիս, եկավ էն մարթին ասից թա․ «Մին պատառ փլավ տու, օտիմ»։
Էս մարթս էլ տվալ ա։ Կերալ ա պրծալ, էլհա օզալ։ Էն մարթն էլ տվալ ա։ Էլհա կերալ ա պրծալ, մին դո̈նո̈ւմ էլ օզալ։ Էն մարթն էլ տվալ ա։ Կերալ ա պրծալ, մին դո̈նո̈ւմ էլ օզալ։ Էն մարթը յրան կզնըվալ ա, էլ տվալ չի։ Էս պիծի մարթս էլ եր ա կացալ էս մարթիս թոփուզավը թխալ։ Էն մարթը ըշտափալ ա։ Եննան էս պիծի մարթս սաղ փլավը կերալ ա հու ղըզղանը տափեն յրա փրսըվերալ հու տո̈ւս եկալ քյեցալ։ Եննան ըշտափած մարթին հնգերունքը կյամ ըն, տըեսնում, վըեր էս մարթս ըստեղ ըշտափած հու ղզղանը տափեն յրա փրսըվերած։
Էս մարթիս յրա ճո̈ւր ըն շաղ տվալ, մին թա̈հրա̈վ եր կըցրալ հու հրցրալ թա. «էտ խե ը՞ս ըշտափալ»։
Էս մարթըս էլ էն պիծի մարթին նաղլը ըրալ ա։ Եննան նոր մին էլ հաց ըն շինա̈լ, կերալ։ Էքյսը էն ծառ հանող մին էլ տնգողն ա կացալ։ Էլհա պիծի մարթը եկալ ա նհենց ըրալ հու փլավը կերալ։ Էլհա ըշտափած մարթին հնգերունքը եկալ ըն տըեսալ, եննան սղրցրալ ըն։ Ըստրա էքյսը թո̈ւթա̈գյ ածողն ա կացալ հու նրանք քյեցալ ըն վըերս։ Էլհա էն պիծի մարթը եկալ ա, էլհա ըշտըփցըրալ հու փլավը կերալ։ Էլհա նրանք եկալ ըն տըեսալ ըշտափած, փլավն էլ կերած։ Ընդրանց նման էլհա էս մարթին եր ըն կցրալ հու մին էլ նոր հաց շինա̈լ, կերալ։ Ըստրա էքյսը նոբաթը վըեր Ասլան-Բալասունն ա իլա̈լ, կացալ ա։ Ասլան-Բալասուն հնգերունքը վխեցալ ըն, թա քյինին վըերս։ Քյեցալ ըն տանը քմակեն կյողլու կացալ։ Ասլան-Բալասին խորագյը իփիլիս վախտը տըեսալ ա, վըեր հրես էն մարթը եկավ ո̈ւրա̈ն կոշտը, թա․ «Մին պատառ փլավ տո, օտեմ»։ Ասլան-Բալասին էլ տվալ ա։ Էս պիծի մարթըս էլ կերալ ա հու էլ օզալ։ Ասլան-Բալասին էլ տվալ ա։ Էս մարթըս էլ կերալ ա, մին էլ օզալ։ Ասլան-Բալասին էլ տվալ ա։ Էլհա կերալ ա, մին էլ օզալ։ Ասլան-Բալասին յրան կզնըվալ ա, թա․ «Բոլ ա»։ Էս պիծի մարթըս էլ եր ա կացալ, թա թուփուզավը թխե։ Ասլան-Բալասին էս պիծի մարթիս թոփուզը խլա̈լ ա հու էս պիծի մարթիս կլխեն վեր թխալ ա, կիլո̈խը կտրվալ ա։ Եննան կիլո̈խը հու ջանը թուլուլ-թուլուլ ա ընգալ, տըռնավը տո̈ւս եկալ, քյեցալ։ Ասլան - Բալասին հետան վազ ա տվալ թա փռնե, կրեցալ չի։ Էս մարթիս կիլո̈խը նան ջանը քյեցալ ըն։ Կլո̈խը քյեցալ ա, քյեցալ, բիրդա̈ն մին հոր ա պեցվալ հու նի ա ընգալ մաչը հու մին էլ կա̈լվա̈լ ա։ Ջանն էլ մին տեղավ ա քյեցալ, էլհա մին հոր ա պեցվալ հու նի ա ընգալ մաչը հու հորեն ըռեխը մին էլ կա̈լվա̈լ ա։ Ասլան-Բալասին քյինացալ ա մին էլ ո̈ւրա̈ն տեղը հու փլավն իփա̈լ։ Տըեսալ ա վըեր էս ա հնգերունքը եկեն։ Ասլան-Բալասին էլ ո̈ւրա̈ն ըսպանած մարթին նաղլն ըրալ ա։
Եննան ասալ ա, թա. «Եկեքյ քյինինքյ էն հորը մտնինքյ տեսնանք»։ Նրանք ասալ ըն. «Եկեքյ»։
Եննան քյեցալ ըն էն հորեն կոշտը հու ո̈ւրա̈նց հնգերներեն մինին կախ տվալ, առռե էն կեսումը էս մարթըս ասալ ա. «Վա՜յ, ըրվեցե, վա՜յ, ըրվեցե»։
Հնգերունքը տո̈ւս ըն կալալ։ Եննան մհենգյ էն մինին ըն կախ տվալ, էլհա առռե էն կեսումը ասալ ա. «Վա՜յ, ըրվեցե, վա՜յ, ըրվեցե»։ Էլհա տո̈ւս ըն կալալ։
Եննան էլհա էն մինին ըն կախ տվալ, էլհա առաչվանեն նման ա ըրալ։ Եննան նոբաթը եկալ ա Ասլան-Բալասուն։ Կապալ ըն, կախ տվալ։ Էլհա ասալ ա, «Վա՜յ, ըրվեցե, վա՜յ ըրվեցե», հնգերունքը տո̈ւս ըն կալալ։
Եննան էլհա Ասլան-Բալասին ասալ ա, թա. «էս դո̈նո̈ւմս էլ վըեր հինչու անիմ, կախ տվեքյ։
Սրանք էլհա կապալ ըն, կախ տվալ։ Ասլան-Բալասին ասալ ա. «Վա՜յ, ըրվեցե», տո̈ւս չըն կալալ։ Կախ ըն տվալ, հսալ ա առռե էն տակը հու ընդեղ եր ա եկալ։ Քյեցալ տըեսալ, վըեր էն ախճիգյը մին տեղ նստած հու օխտը կլխանի օշափն էլ ծնգանը յըրան քոն։
Էս ախճիգյն Ասլան-Բալասուն ասալ ա. «Հոր ը՞ ս եկալ, օշափը օխտը օրան վա̈դի քոն ա իլա̈լ հու վա̈դա̈ն մին օր ա մնացալ, եր ա կնալու քյեզ փըչափարախ անե»։
—Բա հունց ա՞նիմ,- ասալ ա Ասլան-Բալասին։ Թոփուզտ առռե էն մաչի կլխեն մին հետ թխե, էլ թխիս վեչ հա՜, վըեր մին հետ էլ թխիս, սղընալու ա, կյա̈ քյեզ ըսպանե։ Հու հինչքան ասե, թա․ «Մին հետ էլ թխե», թխիս վեչ։ —Լա̈վ ա̈,- ասալ ա Ասլան-Բալասին։ Եննան Ասլան-Բալասին օշափեն առռե էն մաչի կլխեն թխալ ա, կլո̈խը կտըրվալ ա, ընգալ ընդեղ։ Էս օշափը ասալ ա. Մին հետ էլ թխե, հա՜յ մին հետ էլ թխե։ —Թխել չըմ, - ասալ ա Ասլան-Բալասին,-քունը էտ ա, վըեր քյեզ տվե։
Էս օշափը ըստեղ ըստակալ ա, պրծալ։ Ասլան-Բալասին հորեն մաչումը իլա̈ծ զատերը հու էս ըխճկանը եր ա կալալ, տարալ հորեն կոշտը։ Լոխ զատերը տո̈ւս ունելան ետը էս ախճիգյը Ասլան-Բալասուն ասալ ա․ «Առաչ տու եր իլ»։
—Առաչ վըեր ես եր ինիմ,- ասալ ա Ասլան-Բալասին,-տու կյա̈լ չըս։
էս ախճիգյն ասալ ա. «Տե՛ս, ես վըեր եր ինիմ, ինձ եր ըն ունելու, փախճին։ Դե վըեր տհենց ա, ինքյ կալ իմ վըեսկե չըմոշկս, առետ պահես։
Եննան էս ըխճըկանը մաշկան քյա̈նդիրը կապալ ա հու երե ղոլե մարթիքյը ծիքյ ըն տվալ տո̈ւս կա̈լա̈լ։ Եննան էլհա քյա̈նդիրը կախ ըն տվալ, Ասլան-Բալասին մաշկան կապալ ա, նրանք էլ ծիքյ ըն տվալ։ Առռե էն կեսումը քյա̈նդիրը տինակավ կտրալ ըն, հու Ասլան-Բալասին թրըմփացալ ա տակը։ Եննան էս մարթիքյը էն ըխճըկանը եր ըն կա̈լա̈լ, տարալ։
Ընդեղ Ասլան-Բալասին մին խիլա̈ վախտ կացալ ա, տըեսալ վըեր էս ա քյարվան ա կյա̈լիս։ Ասլան-Բալասին ծվվացալ ա, քյարվանեն մարթիքյն էլ, եկալ ըն տո̈ւս կալալ։ Ասլան-Բալասին էն ըխճըկանը հետե ման կյա̈լավ քյեցալ ա, տըեսալ վըեր էն իրեք մարթը մին քոլու տակ նստած, ախճիգյն էլ մաչ տեղ հու ըխճըկանը յըրան չոփ ըն քիցո̈ւմ, թա տըեսնան՝ հու՞ր կընգնե։
Էս ախճիգյն էլ ասում ա. «Հու վըեր իմ չմոշկս պիրի, ես ընդրա կքյինիմ»։
Ասլան - Բալասին ո̈ւրա̈ն իրեք հընգեր մարթուցը ասալ ա․ «Տուք ինձ ընհե՞նց ըրեքյ»։ Ասալ ա հու ըսպընոտալ, ախճիգյը եր կալալ, տարալ։
Ասլան-Բալասին նիգյա̈րա̈ն ա մնացալ թաքավերեն տղեն հետե, ասթխեն մտեգյ ա ըրալ, տըեսալ, վըեր մին հա̈նգյվում ա, մին էլ պենվում ։ Ասլան-Բալասին շո̈ւտ քյեցալ ա оշափներեն կոշտը, օշափներեն յրան կզնըվալ։ Օշափնեն էլ ասալ ըն թա. «Հինչ ա՞նենքյ, մարթ ընք վըերս անում, ինքյը օտում չի»։
Եննան Ասլան-Բալասին թաքավերեն տղեն մին էլ օշափեն ախճիգյը եր ա օնում, քյինում։ Թաքավերը վըեր ըսկանում ա, շատ ուրխանում ա, ախճիգյը տղեն յրան օխտը օր, օխտը քշեր հրսանեքյ ա անում։ Ըստուծանա իրեք խնձո̈ր եր ընգնե. մինը՝ ըսողեն, մինը՝ լսողեն, մինն էլ՝ չլսողեն։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ 2.ԱՍԼԱՆ-ԲԱԼԱՍՈԻՆ ՀԱՔՅԱԹԸ․ Տպագրվում է ըստ Տ. Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթ-ների» 8-րդ գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, «Հայ ժողովրդական հեքիաթներ», ութերորդ գիրք, Թիֆլիս, 1894, էջ 48-60)։ Հեքիաթի վերնագրի տակ նշված է՝ Ղարաբաղի բարբառով։ Հեքիաթը գրի է առել Ա. Բահաթրյանցը 1860-ական թվականներին, Շուշիում։
Առաքել, Ալեքսանդր, Գրիգոր Բահաթրյանների գրառած և տպագրված բոլոր հեքիաթները տե՛ս մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար 2(8) գրքում։

Ներկայացվող հեքիաթների տառադարձությունը թողած է անփոփոխ․ պահպանվել է բանահավաքի գրառման տառադարձությունը։
ԱՍՏՎԱԾ ԸՆՈՂԱՑՆ Ա ՊԱՐՏԱԿԱՆ
Չոբանը նան աստված ըխպըրանում ըն, միշտ ո̈ւրո̈ւր տոն քյինա̈լ-կյալ ա ինո̈ւմ, ո̈ւրո̈ւր ջան ըն ասում, ջան ըսկանում։ Ամըեռնը կյամ ա, աշխարքըս իլլում-լըսնըվում ա։ Խուտահարքը ըսկըսվում ա, չոբանը վըեչ մին պենու հոքսը չի քաշում։ Հըրվըննեն հըրցնում ըն, ասում.
—Չոբան ախպըեր, խե չը՞ս հիյվըններետ հոքսը վախտըեն քաշում, միշտ իստի ամմըեռնը չի ըննա̈կան, խոտ պիտի ինի, վըեր ծմըեռնը հիյվըննետ օտըեն։ Չոբանն էլ ասում ա.
—Աստված իմ ախպըեր ինիլավ խե՞ պիտի դա̈րդ անըեմ։
Խուտահարքը հընցնում ա, չոբանը հա̈լա̈ մին կըռքըպըտըռե խոտ պիրիլու։ Արտըերը հնձո̈ւմ ըն, կալերը թակում, տերմանն ածում մըրըքյնեն։ Չոբանը վըեչ մին պեն անում չի։ Հըրվըննեն ասում ըն.
—Չոբան ախպըեր, էն տերմանը խե չը՞ս ածում մարաքյըտ, խե չը՞ս հիյվըններետ հոքսը քաշում։
Չոբանն էլ ասում ա.
—Աստված իմ ախպըեր ինիլա̈վ ծո̈ւն չի կյիլական, հիյվըննես կըտորե։
Ամըեռնը կյամ ա հընցնում, մոտըե սարերը ծո̈ւն ա կյամ։ Ծմըեռնը յըվըշ-յավաշ մուտանում ա։
Մին օր էլ չոբանը քշերավ քունըտեղա եր ա կենում, տըեսնում ծո̈ւնը եկալ ա, ո̈ւրա̈ն տռանը չոքալ, հիյվըննեն էլ սուվըծթունան կըտորվում ըն։ Չոբանը եր ա կենում, քյինա̈մ ո̈ւրա̈ն ախպըեր ըստուծըեն կոշտը։ Աստված տըեսնում ա, վըեր չոբանը շատ ա բեքյեփ, ասում ա.
—Հը, չո՛բան ախպըեր, դա̈րդըտ հինչ ա՞։ Չոբանն ասում ա.
—Պա մունք ո̈ւրո̈ւր ախպըեր ինիլա̈վ հունց ը՞ս ծո̈ւն կյամ, հիյվըննես կըտորում, էտ դո̈ւզոթուն տըեռա՞վ։
Աստված էլ ասում ա. — Ես քեզ վախտըեն դույուղ ըմ ըրալ, էն վըեր ախշարքըս իլլա̈լ ա լըցվալ, տու էն վըխտեն հիշտեղ ը՞ս իլա̈լ, էն վըեր սարերը ծո̈ւն ա եկալ, տու հինչ ըս իլա̈՞լ ընելիս, տու քու հոքսըտ քաշալ չըս, ուզըեցալ ըս ո̈ւրո̈ւշո̈ւ իմա̈գյավ ապրըես, մեհենգյ ես մեղավըեր ը՞մ, աստված ընողացն ա պարտական։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՍՏՎԱԾ ԸՆՈՂԱՑՆ Ա ՊԱՐՏԱԿԱՆ․ Գրի է առել Միքայել Առաքելյանը 1964 թ. փետրվարին, Ստեփանա-կերտում։ Պատմել է Արշակ Բաղդասարյանը: Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Առաքելյանի ֆոնդ:
ՄԱՐԹԻՆ ԹԵՎ ՏՎՈՂԸ ԿՆԵԳՅՆ Ա
Մին թաքավըեր շորերը փոխում ա, տո̈ւս կյամ ո̈ւրա̈ն երգյիրը վըեր շոռ կյա̈, տըեսնա հի՞նչ կա, հինչ չի կա։ Քյինա̈մ ա տըեսնում մին քըղաքում մըեծ շենք ըն շինո̈ւմ, շըտերեն նհետ մին մարթ պար կյա̈լավ պեն ընելիս։ Քար ար պիցըրցնում՝ պար կյա̈լավ ար անում, ցեխ ար կրում՝ պար կա̈լավ, ղում ար կրում՝ պար կյա̈լավ։ Հինչ վըեր անում ար, լոխ պար կյա̈լավ։
Թաքավըերը հըրցըփորց ա անում, ասում ըն էն մըեծ-մըեծ քարերը վըեր չորս-հենգյ հոքի բիրա̈դի կարել չըն պիցըրցնեն, ինքյը մենակ ա պիցըր-ցընում, տա ո̈ւրա̈ն հնա̈րը չի, ո̈ւրա̈ն կնգանը հնա̈րն ա, կնեգյն ա, վըեր տրան թև ա տամ, օզում ա թա թռչի։
Էտ թաքավըերը մտկումն ասում ա փուրցըլական ըմ, տըեսնամ դո̈ւզ ը՞ն ասում, թա՝ չէ։ Քյինա̈մ ա մին պըռավու սուվըրցնում, թա քյինա̈ էտ կնգանն ասե թաքավըերը քեզ օզում ա։ Պառավը քյինա̈մ ա ասում, էտ կնեգյն առաչ չեմուչում ա անում, մինգյել տըեսնում, վըեր թաքավըերեն ըսածան տո̈ւս կյա̈լր տիժար ա, ասում ա՝ պա հի՞նչ մհանա քցիմ։ Թաքավըերը պըռավեն անավ էտ կնգանը փսպարում ա, թա սուտըսոտ հիվընդաց, տըեղըտ մըտե, ետնան կըմտածենքյ, մին մհանա քթենանք։
Էտ կնեգյը սուտըսոտ հիվընդանում ա տըեղեն տակն ինգյո̈ւմ։ Շատ ա կենում, թա խրեգյ, թաքավյըերը նորից ա քյինա̈մ էտ շենքին քշտավն անց կենում, տըեսնում էտ մարթը թո̈ւլո̈ւմո̈ւլ, ճլորված, մին կուճուր թլըշա ել չի կարում պիցըրցընե, տանե ուստեն տա։ Թաքավըերն իսկապես կլխու վա ինգյո̈ւմ, վըեր մարթին թև տվողը կնեգյն ա։
Մին օր էտ մարթը քյինա̈մ ա տոն, տըեսնամ ո̈ւրա̈ն երեսուն տըռնըվան կատուն ըստըկելան ետը նոր պերածը մռմռում ա։ Ասում ա. —Չոռ, ա՛ անդար, մինչև քու խսյաթըտ սուվերելը հոքիս տո̈ւս կըկյա̈: Էտ խոսկը կնեգյը վըեր ըսկանում ա, տըեղան լոք ա տամ, եր կենում, թա մինչև էն մինին խսյաթը սուվերելը իմ հոքիս էլ տո̈ւս կըկյա։
Մարթին կոլավն ա ինգյո̈ւմ, ամեն հինչ նաղլ անում, ետնան էլ թա օզում ա թաքավըեր չինի, հու օզում ա ինի, վըեչ մինն էլլա քու մին մազետ նհետ փոխել չըմ։ Տըրանա ետը էտ մարթն ըսկսում ա էլլա առաչվա մնան ծանդըր քարեր պիցըրցնել, էլլա ինդի պար կյա̈լավ կործ անելը։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ ՄԱՐԹԻՆ ԹԵՎ ՏՎՈՂԸ ԿՆԵԳՅՆ Ա․ Գրի է առել Միքայել Առաքելյանը 1961 թ. հուլիսին, Ստեփանակերտի շրջանի Բադարա գյուղում։ Պատմել է Սարու Այդինյանը։ Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Առաքելյանի ֆոնդ։
Միքայել Առաքելյանի գրառած ու տպագրված բոլոր հեքիաթները կարող եք գտնել մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար 2(8) գրքում։

Ներկայացվող հեքիաթի տառադարձությունը թողած է անփոփոխ․ պահպանվել է բանահավաքի գրառման տառադարձությունը։
ԱՇԱՆՑԻՆԵՐԻ ՍՈՏԸ
Մեր շենումը մին մարթ ա ինո̈ւմ, անունը՝ Աթա, Բութանանց Աթա յըն ասում։ Մըն էլ մին Լքսան ա ինո̈ւմ, Կպանանց Ալեքսան ըն ասում։ Ըստրանք մին չեթվեր կյինա̈վ մարջ ըն կյամ, թա տեսնան՝ հու լա̈վ սոտ կասե։
Ալեքսանը ասում ա.
—Օխտը ճոխտ կյումաշ օնիմ։ Մին օր էս կյումշնեն կորալ ըն, շոռ ըմ եկալ, շոռ, քլեցալ, տեսալ մին սոյնու տակ շքուհան ինիլիս։
Աթան ասում ա․
—Արա՛, էտ հի՞նչ սոտ ա։ Մին վերցակ օնի, մին օր էս վրցակեն էրկու մափռաշ եմ պեռնալ, ես էլ մաչին նըստալ, մին մեշուկ ճղուպուր էլ առաչըս տիրա̈լ, մին չա̈քյո̈ւճ ծերքս եր կալալ, էս ճղուպուրեն էս վրցակեն կտարեն յրա̈ կոլտրելավ- օտելավ քյեցալ սարը։ Քյինո̈ւմ ժամանակ քուլերեն տական մին ըլբաստրակ ա տո̈ւս կյամ։ Մհակը յրա̈ յըմ անում, էս ըլբստրակեն քմական մին կանվերտ ա վեր ըղնում, յար ըմ օնում կա̈րթո̈ւմ, տեսնում մաչին կլիրա̈ծ, վեր Ալեքսանենը սոտ ա, Աթա ա̈մո̈ւնը՝ ղորթ։ Մին չեթվեր կյինի ըմ տանում տերտա̈կ, խմում ընք, խմում, լիքը չեթվերը տոն ըմ պիրո̈ւմ:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՇԱՆՑԻՆԵՐԻ ՍՈՏԸ․ Պատմել է Լեռնային Ղարարաբաղի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Գրիգոր Վարդանյանը: Գրի է առել Ա. Ղազիյանը 1967 թ. օգոստոսին, Աշան գյուղում։ Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Ա. Ղազիյանի ֆոնդ: Գ. Վարդանյանը (Կուքի դային) ծնվել է 1889 թ. Աշանում: Գրաճանա-չություն սովորել է ինքնուրույն: Ինը տարի ծառայել է ցարական բանակում: Ապրել է Միջին Ասիայում, Կիրովաբադում: 1929 թ. մշտապես հաստատվել է գյուղում: Արհեստով քարտաշ է, բայց պարապել է նաև հողագործությամբ: Այժմ թոշակառու է: Վերնագիրը նշանակել է բանահավաքը:
ՄԱՐԹԸ ՆԱՆ ԿՆԵԳՅԸ
Ըլա̈լ ա չլա̈լ մին մարթ, մին կնեգյ։ Էս մարթը քյնո̈ւմ ա հա̈նդին հոնձ անըմ, խոտ հարըմ, վար անըմ, իսկ կնեգյը տոնը պահըմ ա, խմոր ա անըմ, հավեն ճոտեն եշըմ ա և շատ հալալ-զուլալ ապրում ըն։ Մին օր մարթը հա̈նդա̈ն նղացած կյամ ա տոն, կնեգյը մարթին վենները լվանըմ ա, հաց տամ, չայ տամ, տեղը քցո̈ւմ և ասըմ.
—Ա՛ մարթ, եր կաց քոն իլ, նղացած ըս։
Մարթը կնգանը ասըմ ա.
—Ա՛ կնեգյ, էս աստված յոր կոնե՞, վեր տու տանը դինջ նստիս, իսկ ես քյնիմ հա̈նդին չրչարվիմ։
Կնեգյը ծծաղըմ ա և ասըմ.
—Ա՛ մարթ, վեր իտի յա, տու կաց, տոնը պահե, իսկ ես քյնիմ հա̈նդըմը ըշխադիմ։ Մարթը ռազի յա կենըմ։
Ըռավոտը կնեգյը եր ա կենըմ մարթուն հրցնում: Ա՛ մարթ, ես քյնո̈ւմ ըմ հա̈նդը, ասե տեսնամ հի՞նչ բիդի անիմ։ Մարթը բադասխանըմ ա.
—Նորման քսանըհենգյ խորթն ա, քյնի հնձի, էշը կես օրեն ճո̈ւր տոք, իսկ գործա կյա̈լիս պատառ խոտ պեր, վեր ո̈ւրո̈ւգյո̈ւնը էշը օտե։ Էտ պայմանան ետը մարթն ա կնգանան հրցնում, թա բա ի՞նքյը հինչ բիդի անե։
Կնեգյը մարթին ասըմ ա. —Էն ա միկա մածուն կա, խնեցեն ածե հարե, ճոտերին եշի, վեր չլղանը չտանե, համ էլ մին թուրուն հաց կթխիս։
Մարթը համաձայնվում ա։ Կնեգյը քյնո̈ւմ ա հա̈նդը, իսկ մարթը մնամ ա տանը։ Էս մաըթը հա̈լա̈ կնեգյը քյնա̈լանը ետը մին երկու ստաքան արաղ ա խմում, խմորը խաշ անըմ, հավեն ճոտերը թիլա̈վ կպոտում և լոխ մինտեղ կապում հավեն վտներան, նրա համար, վեր քշտան ղրաղ չի կենան։ Ետավ կյամ ա խմորը թա հունցե, մին էլ մտածըմ ա, ասըմ ա, կարող ըմ երկու գործը մին տեղ անել և ճելլի պրծնիմ, դինջ նստիմ։ Էս մարթը խնեցեն մաշկն ա կապում, չոքում ըսկսում խմորը հունցել, հանցու համ խնեցեն մաշկեն հարվե, համել խմորը հունցվե։ Էս թո̈ւնդ գործեն վախտը հրևանը հարայ ա տամ, թա արա հե՜յ, Առաքել, ճոտերը չլղանը տարավ։ Չլղանը վեր մին ճոտա փռնալ ա, սաղ ճոտերը թուխսկանը նհետը տարալ ա։ էս մարթը թայդի տո̈ւս ա կյամ, վեր չլղանան ճոտերը խլի, մաշկեն կապած խնեցին տռանը պատեն նի յա կյամ կոտըրվում, շալվարը թանավ լսնում։ Էս Առաքելը ճուտերեն հա̈շիրավը շաղվում ա, իսկ էս շաղված վախտը խռոկ կալած խոզը նի յա մըննում տոնը, ըսկսում տաշտին խմորը թա̈մո̈ւզ օտիլ։ Էս մարթը տխուր, դիլխոր տռանը նստում ա մինչև մթենը։
Մթնում ա թա չէ, կնեգյը կյա̈մ ա և ասըմ. —Ա՛ մարթ, նորման քսանըհենգյ խորթն ա, ես երեսունն ըմ հնձալ, էշը ճո̈ւր ըմ տվալ, լա̈վ կանաչ խոտ ըմ պերա̈լ, ճափկուն ըխպրա̈ն կոլան լցալ ըմ պերա̈լ, կա մին լավ խմե, - ասըմ ա, կոլան տալիս ա մարթին։
Ըտրանից ետը կնեգյը հրցնում ա. —Ա՛ մարթ, խմորը հինչ հա՞լի յա։ Մարթը ասըմ ա.
—Խմորը խոզան հրցրու.
—Իսկ խնեցի՞ն։
Մարթը ասըմ ա.
—Խնեցեն պատան հրցրու.
Իսկ ճոտերեն պե՞նը չա̈լղանան։
—Համ էլ ա՛ կնեգյ, կաց տոնտ պահե, իսկ ես քյնիմ իմ գործիս։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ ՄԱՐԹԸ ՆԱՆ ԿՆԵԳՅԸ․ Պատմել ու գրի է առել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա գյուղի բնակիչ Աշոտ Առուստամի Առուստամյանը 1967 թ. սեպտեմբերին, նույն գյուղում: Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Ա. Ղազիյանի ֆոնդ:
Ալվարդ Ղազիյանի գրառած հեքիաթները կարող եք գտնել մեր Գրադարանում․ Արցախի ժողովրդագիտություն․ մատենաշար․ 2(8), 10(10) գրքերում։
Հեքիաթ
ՀԵՔԻԱԹ . վիպական բանահյուսության ժանր է հեքիաթը: Նշանակում է նաև զրույց (զըրո̈ւց): Հեքիաթներում արտահայտված են ժողովրդի դարավոր ձգտումներն ու երազանքները, համառ պայքարը բնության տարերային ուժերի ու անարդարությունների դեմ, ձեւավորված կարծիքն ու վերաբերմունքն այս կամ այն դեպքի ու երեւույթի, ստեղծված իրավիճակի հանդեպ: Հերոսներն ու կերպարները հաճախ ներկայացվում են չափազանցված կամ այլաբանորեն, հրաշապատում ձևով: Դրանց բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը ևն: Արցախյան հեքիաթների մեծ մասին բնորոշ են ավանդական սկսվածքները՝ Իլա̈լ ա, չիլա̈լ…, Շատ առաչ մին թաքավէր ա իլա̈լ..., Բո̈ւննա̈ն ա̈վա̈լա̈ ըստըէղէրք մին թաքավէր ա իլալ...», Էրկու ախպէր ըն ինում..., և վերջաբան բանաձեւները՝ Յիրգյինքյան իրըէք խընձօ̈ր ա վէր ըղնում. մինը՝ էս քաթը ըսօղէն, մինը՝ ըսկընօղէն, մինըն էլ՝ լո̈ւս ախշարք տուս ընօղէն, Ըտի էլ չարը վիրանում ա, պարին հախտում ա, ո̈ւրա̈նք հըսէն ուրանց մուրազէն, տուք էլ հըսնիքյ ծէր մուրազէն, Էս ա մէր քաթէն վէրչը, մատաղ ինիմ, դէ միհէնգյ ըստըքըննէն մէր էն ըծյըպածյի ընէս թօթէն ըրաղան ըծէ՛ցէքյ, խըմինքյ մէր վըէղէն-ճիրին, մէր ժուղուվուրթէն, ըշխարքէս տակէն հինչքան էլ լյավ, հըրէյին հըսնօղ մարթ կա, լօխճին կէնացը ևն: Մի շարք հեքիաթների հատուկ են նաեւ միջնամասային բանաձեւները, որոնց միջոցով սկիզբ է առնում նոր գործողությունների պատումը կամ անդրադարձ կատարվում նախորդ գործողություններին՝ Վէրչը, շատ ա քյիս, խըրէգյ ա քյիս, հըսնէս ա մի խօր ծօր…, Ախըրը էս խաբարը էրուշ յէրգյիրնէ յէլ ա հըսնում, հըրէվան թաքավէրըթունումը մին անըմը ըշխարքավը մին տըէռած իմաստուն ա ինում, ըսկանում ա կյամ», Միհէնգյ էս օշափ ըխճըգանը թօղինքյ ըստըէղ, խաբար տանք ախպօրը անա… ևն:\
Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի` հրաշապատում կամ կախարդական, իրապատում և կենդանական:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․ Նավասարդյան Տ., Հայ ժողովրդական հեքիաթներ, պրակ 8, 9, 10, Թիֆլիս, 1894, 1902,1903։ 2․Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. V, Երևան, 1966։ 3․Հայ ժողովրդական հեքիաթներ,հ. VI, Երևան, 1973։ 4․Հայ ժողովրդական հեքիաթներ, հ.VII, Երևան, 1979։ 5․ Գրիգորյան-Սպանդարյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը, Երևան, 1971, էջ 290-332։ 6․Առաքելյան Մ., Ղահրամանյան Ռ., Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից, Երևան, 1978, էջ 7-56։ 7․Ղազիյան Ա., Արցախ, <<Հայ ազգագրություն և բանահյուսություն. Նյութեր և ուսումնասիրություններ>>, Երևան, 1983, հ. 15, էջ 12-119։ 8․Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1991, էջ 24-68։ 9․Սարգսյան Ա., Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 17-22, 77-177: 10․ Արցախի ժողովրդագիտությունը․ մատենաշար. բանահյուսություն, հ. 8(8), հ. 9(9), հ. 10(10), հ. 11(11), հ. 12(12), Երևան, <<Արմավ>>, 2022-2023: