
Զվարճախոսություն
Նյութեր

ՄԻՆ ԾՕ̈Ր Ա ՄԸՆԱՑԷԼ
Տիկօշանց էշը կօրչում ա: Մըէրըն ու տըղան ճօկ-ճօկ աման տըէղ շօռ էն կյալիս: Մի տըէղ մըէրը քըթանում ա, տըղէն ղէ յա տալիս ասում.
—Տի՛կրան, յէ՛կ , էշը քիթէլ էմ:
Տըղան շատ ա ինում բիզարած, ասում ա.
—Մա՛մա, ասա թօղ օրիշ տըէղ չըքինա, մի ծօ̈ր ա մընացէլ, էս մի ծօ̈րըն էլ յաշէմ՝ նօր կյամ:
Իմ ռըէխըս հինչ ա
Թըվուսէն տանում ըն բանակ: Վայինկօմը մուտանում ա, անըմը, ազգանըմը, հայրանըմը հըրցընում: Թէվուսը ասմա.
—Շէգյան Թէվուս Աղաբէգյի, Միխայիլի:
Վայինկօմը մընամ ա մաթ մընացած, թա.
—Աղաբէգյը քու հինչըտ ա՞:
—Իմ հա̈ր ա:
—Պա Միխայի՞լը:
—Իմ ղօրփէր ա:
—Ա՛ խօխա, յէս քու հօր անըմըն ըմ հըրցըրալ, քու ղօրփէր պըրիչօ՞մ ըստըէղ:
Թէվուսը ծիծաղում ա, թա.
—Ընգէ՛ր վայինկօմ, հունց թա՞, պա իմ ռըէխըս հինչ ա՞, վար առանց իմ մըէծ ղօրփէր պա̈ն փըռնէմ:
ԽԱՐԱՇՕ ՎԱՆՅՈՒՅԷՇ
Ակուփ դային պատմում ա, թա հունց ա քյէցալ բանակ, կըռվալ, մէդալնէրավ տօն յէկալ: Պատառ վար պատմում ա, յէտ ա տա̈ռնում, թա.
—Վար օխտը նէմէց ո̈ւրո̈ւր յիրա սըքյէցէ, տըէսնամ ընգէր Ըստալինը դալուս թակում ա.
—Մալադէ՛ց Շէկյան, խարաշօ վանյույէշ:
Ակուփ դային տի էլ մինչէվ վէրչ ո̈ւրո̈ւր անա ճոկում չար ռուսէրէն վանյույէշ՝ քյըզանա վէտ ա կյամ, եւ վայույէշ՝ կըռէվ ըս անում, բառերը:
ԼՕԽ ԸԶԳՈՒՇՕՆՆԻ ՄԱԼԱԿՕ ԿԸԷՐԱԾ ԸՆ
Թօռնը քըղաքան կյամ ա տատինց տօն: Էս թօռնը ասում ա.
-Տա՛տի, մին հալալ կըթնակէր քըթի՛ր, նըհէտը փըսակվէմ:
Տատին ասում ա.
-Տատին քու ցավըտ տանէ, մըհէնգյ հալալ կըթնակէր կա՞, լօխ ըզգուշօննի մալակօ կըէրած ըն:

ՊԱԼԻԾԻՉԷՍԿԻ ԶԸՆԱՉԷՆՆԻ ՉԸԿԱ
Մուսան պարթկօմ ա ինո̈ւմ: Ռայօնան մի պըրապագանդիստ ա կյամ, Մուսէն նըհէտ քյինամ ըն Խանսկ, հանցու պըրապագանդա անին, վէր ժուղօվուրթը կազէթ կյիրվին: Վէր ժուղօվուրթը հըվաքվում ըն, Մուսան յէր ա կէնում, թա.
—Ա՛ ժուղօվուրթ, բիդի լօխ կազէթ կ2իրվիք, էս նըէղ դա̈րումըս մէր ծէրքան փըռնօղը կազէթըն ա. վէր ակուշկէն հիլին կօտրում ա, կազէթը ծէթուտ ընք անում տինո̈ւմ հիլվին տըէղը: Վէր հա̈նդ ընք քյինամ, տէսը-տէնը պըտատում ընք կըզէթումը տանում: Վէր արէվ ա ինո̈ւմ, կազէթը թասակ ընք շինում, տինո̈ւմ կըլխընէրէս: Վէր տափը նամ ա ինո̈ւմ, կազէթը տինում ընք նըստում...
Ռայօնան յէկած պըրապագանդիստը Մուսէն կօխկէն ա կյամ, թա.
—Մո՛ւսա, բօ՛լ ա, միհէնգյէլ կըզէթին պալիտիչէսկի զընաչէննան խօ՛սէ:
Մուսան յէտ ա տըէռնում, թա.
—Ընկէ՛ր պըրապագանդիստ, պալիտիչէսկի զընաչէննի չի կա, յէս նաղդըն ում ասում. վէր փիչը նի յընք կըցնում, էլլա ծըրքըրնէս բիդի կազէթըն ընք մըէկնում: Վէր ըբօռնի յընք քյինամ... Կարճ ասած՝ ա՛ ժուղօվուրթ, մունք առանց կազէթ կարէլ չընք ապրինքյ, լօխըս պիտի կազէթ կյիրվինք:
ՀՈ՞ՒՆՑ ԻԺԱՆ ՏԱՄ
—Բա՛բօ, ծո̈ւն սըվէժի յա՞, խուխու հէտէ յում տանում:
—Ինձ թաղիս, հա՛, էրկու օրվա ծո̈ւ յա:
—Բա՛բօ, պատառ իժան տօ, յօր օնիմ:
—Ա՛խճի, էրկու ամէս ա՝ զօռավ էսքան ծո̈ւյում թուփ ըրալ, հո՞ւնց իժան տամ:
ՔԸՌՆԸՆՔԷ՛, ԿԷ՛Ր
Սիրդըրշինացէ կյօղ Արզումանը հըրէվան շէնան հէնգյ-վէց վըէխճար ա կյուղանում, քափ-քըռնօնք կօխած՝ պիրում ո̈ւրանց հայաթը:
Վէր սարավը անց ա կէնում, նըստում ա մի քարու, ճըկատէն քըռնօնքը մաննավը քաշո̈ւմ թափ տամ, թա.
—Բա̈զի շան տըղա յէլ ասում ա՝ քըռնընքէ՝ կէ՛ր, ըստըրանա յէրըն էլ քըռնընքէլ կընի՞:

ՀԻՏԼԷՐԻՆ ԿԸՌԿԸՌՕՑԸ
Հէյրան աքերը ո̈ւրա̈ն գյանքըմը քաղաք տըէսած չի լա̈լ: Սաղ վախտը շէնըմըն ա կացալ, ղաթըմըն էլ յէր իլա̈լ էշը, տարալ Հադրութ ճուղուպուր-զատ ծախալ, տէսան-տէնան իքյ կալալ, պէրալ խօխօցը պահալ: Մէհէտ էլ քյէցալ ա Ստէփանակէրտ: Դէ Ստէփանակէրտըն էլ Հըղդրութա յէշած, քաղաք ա, լի՞, Հէյրան աքօրը մաթը-ղութը կըտըրալ ա: Էտ էլ նէմէցին կըռվէն վախտըն ա լալ: Յըէկալ ա շէնը, շէնին կընանուցը վըհաքալ կըլխէն, թա.
-Ա՛ կընանէքյ, էտ Հիտլէրէն կըռկըռօցը սաղ Ստեփանակերտա յըրա յա, ա՛խչի, քաղաք ըմ ասալ է՜-, հի՜նչ ղաշանգյ, հի՜նչ թա̈մո̈ւզ, յէղը վէր ածիս, կըվըհաքվէ:
ՏԱՆԳԸ
Հըղդրըղթըէցէ մին տըղա բընական կյաս ա, քյիս սավխօզէն դիրէքտըրէն կօշտը, թա.
-Հընգէ՛ր Հայրապէտյան, բընակըմը տանկիստ ըմ լա̈լ, ինքյըն էլ սէրժանտ ըմ, պըրծալ ըմ յըէկալ, մին կօրծ տօ՛, անիմ:
Հայրապէտյանըն էլ յըէտ ա տըռաս, թա.
-Բա՛լա, դէ մէր արտէրը հալա տըրախտըրավ ընք վըրէս, ամմա խօսկ ըմ տաս, լիհա ըռաչի տանգը վէր սավխօզը ըստանա, քյըէզ ըմ տըլական՝ քըշիս:
ՊԱԺԱԼԸՍՏԱՆ ՔՈՒ ՄԱՐ Ա․․․
Հէյրան աքօրը տըղան բընական ռուս կընէգյ ա պէրալ: Դէ Հէյրան աքէրը հինչ ա՞նէ, համ թընթօրալ ա, համ անէսկ ա տուվալ, համ էլ ղըրաղան էտ ըխչըկանը սըքսալ ա մէր լո̈ւզո̈ւն սըվըրցընէլը․
—էս մինը հաց ա, էս՝ խընըէցէ յա, էս մէրան ա, էս թէշտ ա…
Մէհէտ էլ հառթնանը ասալ ա.
—Բա՛լա, տու խումօրը հո՛ւնցէ, յըէս միսըհաթ քյինիմ բօստանը ճիրիմ, կյամ: Հառթնըն էլ կօզի լյավ չի կուլօ̈խ ընգալ, ասալ ա.
— Պաժա՛լըստա, ա՛յա:
Ըստըէղ Հէյրան աքէրը խայինլամիշ ա լալ: Մըթկըմը պաժըլըստա ըսէլավ քյըէցալ ա մըէծ թօռանը կօշտը, թա.
—Շօ՛րա, տու փայտօնավ քաղաք-զատ քյը2էցած ըս, պաժալըստան հինչ ա՞, էն տափը մընացած ղուրփուրակէնըտ ինձ ասալ ա՝ պաժալըստա:
Շօրան էլ դա̈լիդո̈ւզ խօխա յա լա̈լ, կուլօ̈խ ա ընգալ` պէնը հինչըմըն ա, բայց ասալ ա.
—Ա՛յա, էտ շատ փիս պէն ա, հաշը2էվ ըրա, թա քյըէզ հա̈րավ-մարավ ա ասալ, ազգէտ-ծուպէտ մըռըլնէն տո̈ւս կալալ, ածալ շընէրէն առաշկը:
Հէյրա՜ն, տու Հէյրան, հունցը շընէրէն կապիս, ո̈ւրա̈ն պէց թօղիս: Մին մունուտումը նի յա հըսնէս տօն, հառթնանը միզէրան փըռէս, էլ ըսէլի չի մընաս, վէր ասէ վուչ.
—Պաժալըստան քու մար ա, պաժալըստան քու հա̈ր ա, պաժալըստան քու ազգըտ-ծուպըտ ա, քու օխտը պօռտըտ ա...
Ախըրը, հիրիվանէրը կյաս ըն մաչը տաս, Հիյրանէն ղըրաղ քըշիս, համ էլ թա. _Ա՛խչի, Շօրան խօխա յա, Շօրան հինչ ա՞ գյիդաս՝ պաժալըստան հինչ ա, վէր քյինիս Հադրո̈ւթ, ընդըղան հըրցըրո°ւ, ընդըէղ կըգյիդան:

ՅԷՍ ԸՍՏԸՂԱՑԷ ՉՈՒՄ
Ըստէփանակէրտցէ Արտէմ դային քըշէրը տօն քյինալիս յէշում ա տէսնում՝ էրկու հա̈րփա̈ծ մարթ, իրըսըրնէն բիդի լո̈ւսնինգյան կալած, յըխըբօղազ ըն անում. մինը ասմա՝ էս լո̈ւսնինգյա յա, մինը թա՝ չէ՛, էս արէվ ա: Ա՛խըրը, տահանք կյամ ըն Արտէմ դայուն յըխան փըռնում, թա.
—Ա՛սէ, տէսնանք՝ էս հինչ ա՝ լո̈ւսնինգյա յա՞, թա ա՞րէվ:
Արտէմ դային տէսնում ա, վէր հունց էլ ասէ, վէրչը թակ ա ուտըլական, յէտ ա տէռնում, թա.
—Ծէզ մա՛տտաղ, յէս ըստըղացէ չում, հինչ գյի՞դամ, հա՛մ լո̈ւսնինգյու վա նըման, հա՛մ ըրէվու:
ԹԱՅԴԻՆ Ըստէփանակէրտ մին փօշտալյօն մարթ ա իլա̈լ՝ փօթ անըմը Թայդի: Մինը էն ա իլա̈լ մըշինավ քյինալիս, ասալ ա.
—Յէ՛կ նըստէ մաշինը, տանիմ:
Սա էլ թա.
—Չէ՛, թայդի յում:
ՋԱ՜Ն, ՍԱ̈ՍԻԴ ՄԱՏԱՂ
Կըռվէն փիս վախտէրքն ար, Ստէփանակէրտա յըրա ամէն օր գրադավ թըխում ին Շուշըվա: Մըէծ կընանօցը, կուճիր խօխօրցը շատ տիժէր ա իլա̈լ էտ վախտը քըղաքումը կըէնալը:
Միհէնգյ Ստեփանակէրտցէ մին կընէգյ էտ վէրթըկօցնէրէն վախտէրքը քյէցած ա ինո ̈ւմ Յէրէվան՝ ըխճըկանը տօնը, մինչէվ մին ծա̈քյկը ծա̈քյի: Ամմա տի օր չինո̈ւմ, վէր ըխճըկանը ըստիբի վէչ, վէր ո̈ւրան յէտ ղարկէ.
—Յէս կարում չում ըստըէղ, ինձ տար մէր տօնը, տար թօղ իմ հա̈նդավարումըս հինչու կընի, կընի: Վէրչը վէր ախճիգէը կարում չի մօրը համօզէ, պահէ ո̈ւրան կօխկէն, մին թա̈հրավ հըղէ յա տինում Ստէփանակէրտ:
Լյհա Ստէփանակէրտ նի մըտած՝ ըսքըսվում ա գըրադէն վէրթակօցը.
—Ջա՜ն, սա̈սի՜դ մատաղ,- գրադէն սա̈սը ըսկընալյավ, տօն հըսնէլի ուրխութունան սըէրտը լիգյը՝ լըցըկումած ասում ա էտ կընէգյը:
ՍՕԼ ՅԷ՞ՍՏ
Մանասըն ա Հա̈բին հօ̈նձ ըն անում: Քյիսօ̈րէն Մանասը քյո̈ւնո̈ւմ ա, վէր ծառէն տակէն տիրած հացը-զատը պիրի, վէր ըխպիրին ղըրաղէն օտին: Մին էլ տըէսնում ա` մին ըլըբաստըրակ կուչօռ ըրած: Էս տընաշինը չըքէլանը ըլըբաստըրակը փըռնէլը ծէն ա տամ.
- Հա̈բի¯, սօլ յէ՞ստ:
Ըլըբաստըրակը սա̈սին յըրա զո̈ւրթնանում ա, փախչում: Հաբին իրըսարանք ա տամ Մանասէն.
-Ա՛ ախմախ, կարում չը՞ս անսա̈ս խօսիս:
Մանասը ասմա.
-Հա̈՛բի, դէ յըէս հինչ գյի՞դամ, թա շան տըղէտ անդարը ռուսօվուր էլ ա գյո̈ւդո̈ւմ:

ԴԱՄԱՆ ՎԷՐ ՀԸՂՈՒՐՏԸԷՑԷ ԻՆԻ
Հուրըտըղա կարտէ յըն խաղ անում: Տըղան ասում ա.
— Ա՛պա, դաման կարօլին կըտրում ա՞:
Հարըն էլ, կընէգյը հուղօրտըէցէ յա ինո̈ւմ, ասում ա.
—Մատաղ անիմ, դաման վէր հուղօրտըէցէ ինի, հա՛մ կարօլին կըկըտըրէ, հա՛մ տուզէն:
ՄԻՆԱԿ ԹԱ ԿԸՌԱՆԸ ԿԱՊԷ
Կըռվէն էն թիժ վախտը Վաղօվէն տըղէրքը պօստ քյինիյիս չըն իլա̈լ: Էտ վախտը շէնումը կյինի, արաղ ծախէլըն էլ արգէլալ ըն: Վաղօն թաքուն կյինի յա իլա̈լ ծըխէյիս:
Ավօն տըրա մասին գյո̈ւդո̈ւմ ա, կյամ Վաղօվանց տօն, տըէսնում՝ չանը կյինավ լըցցած, փըռնում ա կյինո̈ւն կըռանը պէց թօղում, կյինին սըքսում ա վէր տըէռնալը:
Վաղօն ղանչանք ա անում Ավօյէն, թա.
- Մէր տըղէրքըն էլ ըն կյիլան պօստ, հալյա յըս էլ ում կյիլան, մինակ թա էտ կըռանը կա՛պէ:
ԼՅԱՎԸՆ ԷՆԱ Ա ԹԸՂԸՎԱՐԹԱ ՀԻՆԳՅԻՍՏՈՒՄԸ ՄԸԷՌԱԼ ԻՆԻՍ, ՔԱՆ ՔԸԷՐԹԱ ԿԸԼԽՕԶՈՒ ՆԱԽԱԳԱ
Քըէրթ ա̈դա̈թ ա՝ ճըլլի-ճէլլի նախագա յըն փօխում: Մի հըէտ մինին տիրա̈լ ըն նախագա, էրկու ամսանը յըէտը բունտավատ ըրալ, վէր տո̈ւս քըցին: Մին օր էլ էտ նախագէն պարիկամը Թըղավարթ մըէռնում ա, քյո̈ւնում ա ընդըղէն հանգյիստը: Դէ Թըղըվարթա հանգյիստըն էլ հի՜նչ հանգյիստ, տըրա՛խտ ա, տըրախտ՝ ծաղկում-կանանչում կօրչած: Էս նախագան չօրս անգյո̈ւնը թըմաշա յա անում, թա.
—Սա մըէռալը վայ տամ, հանգյիստը ըստի կընի յէ՜, լյավըն էն ա՝ Թըղըվարթա հանգյիստումը մըէռալ ինիս, քանց Քըրթա կըլխօզու նախագա:
Ի՛ՆՁ ՏՕ՝ ՄԻՆ ՊԱՏԱՌ ՊԱՀԻՄ
Մարտունըէցէ մին մարթ կըռվէն վախտը պասիլկա յա ըստանում Յէրէվանա, պիրում տօն, տըէսնում՝ մաչին կալբաս, կամփէտ, տէս-տէն, լի՞. քուրըն ա ղարկալ: Դէ կըռըէվ վախտ, ըստըրան խօխան, դէ հինչ ա՞ գյիդո̈ւմ` կալբասը, կամփէտը հի՞նչ ա, էն վախտը Ղարաբաղ ըշտըղան ա՞ լա̈լ կալբասը, կամփէտը: Պատառ օտում ա, քյէփը կյամ ա, մին մըէծ կուսօկ էլ յէր ա օնում, տո̈ւս կյյամ քյո̈ւչան, սըքըսում խօխօցը ղըջի տալը:
Մին խօխա մուտանում ա, թա.
-Մին պատառ ինձ տօ՛, օտիմ, տըէսնամ՝ էտ հինչ ա: Ա՛խըրը, վէր տըէսնում ա` տամ չի, ասում ա.
-Լավ է¯, լյըհա ինձ տօ՛, մին պատառ ծէրքէս պահիմ, էլլըհա քյը2էզ տամ:
Պըլը Պուղին այն եզակի դեմքերից է, որ բանահյուսության մեջ իր անվամբ նշանավորվող տարածքն ուներ: Սովորաբար բանահյուսությունը առանձին անուններ չունի, այն ժողովրդի համահավաք մտածողության արտահայտությունն է, բայց Պըլը Պուղին Արցախի բանահյուսության մեջ խորհրդանիշ և ուղենիշ անուն է:
Կարևոր է նշել, թե ովքեր են այն երախտավորները, որոնց շնորհիվ Պըլը Պուղու զվարճախոսությունները գրավոր պահպանվել ու դարձել են մեր ժառանգությունը:
Նրա որոշ զվարճախոսություններ առաջին անգամ հրատարակվել է՝
1878թ. Գալուստ Շերմազանյանի կողմից.
1883թ. Մ. Բարխուդարյանը տպագրել է <<Պըլը Պուղի>> ժողովածուն.
1923թ. Ալեքսանդր Աբելյանը ստեղծում է <<Պըլը-Պուղի. Օպերետ չորս արարով>> երաժշտադրամատիկ գործը.
1956թ. Սարգիս Իսրայելյանը տպագրում է <<Ղարաբաղի զվարճախոս Պըլը Պուղին>> շարքը.
1960 թ. Արտաշես Նազինյանի «Ժողովրդական առակներ ու զրույցներում» Պըլը Պուղու զրույցներն են նաև ընդգրկվում.
1963թ. Արարատ Բարսեղյանը հեղինակում է <<Պըլը Պուղի: Հերոսական կոմեդիա չորս գործողությամբ>> կատակերգությունը.
1971թ. Մարգարիտ Գրիգորյան-Սպանդարյանը իր՝ Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը ժողովածուում ընդգրկում է Պըլը Պուղու զրույցներից:
1978թ. բանահավաքներ Միքայել Առաքելյանի և Ռոբերտ Ղահրամանյանի աշխատասիրությամբ լույս է տեսնում «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի բանահյուսության» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին Պուղու զրույցներից:
1979թ. լույս տեսած «Հայ ժողովրդական հեքիաթների» 7-րդ հատորում ևս Պուղու զրույցներից նշխար կա:
1983թ. Ալվարդ Ղազիյանի հավաքագրությամբ հրատարակված «Հայ ազգագրություն և բանահյուսություն» հատորաշարի 15-րդ հատորում Պըլը Պուղին դարձյալ ներկա է:
1988թ. Սերո Խանզադյանը հրատարակում է իր «Պըլը Պուղի» մեծարժեք ժողովածուն, և նշում, որ իր հոգեկան անձնաշխարհում Պըլը Պուղին թանկ անուն է:
1991թ. Լևոն Հարությունյանի «Նշխարներ Արցախի բանահյուսության»1-ին հատորում էլ Պըլը Պուղուն հասցեագրվող զրույցներ կան:
1993թ. Վազգեն Օվյանը «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» ժողովածուով դառնում է նոր ժամանակներում Պըլը Պուղու մտքերի թարգման և Պուղու կերպարի վերակերտող:
Իսկ 1998թ. Հրաչյա Բեգլարյանի «Կատակում է Պըլը Պուղին» ժողովածուն է լույս տեսնում՝ որպես տառապանքից ծնված չխլվող ժպիտ ու արցախցու ապրելու ուղենիշ խոսք:
Ի թիվս ուսումնասիրողների՝ 1991թ. Ստեփանակերտում ստեղծվել է «Պըլը Պուղի» երգիծական նկարազարդ հանդեսը, հիմնադիրը Վարդան Հակոբյանն էր: Խմբագրել են Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանը, Դավիթ Միքայելյանը, Կիմ Գաբրիելյանը: Հանդեսում մեծ տեղ է հատկացվել հատկապես Պըլը-Պուղուն նախորդ դարերի ու արցախցի նորօրյա առակախոսների անվան շուրջ ստեղծված զվարճապատումներին: «Պըլը Պուղի» երգիծական հանդեսը իր շուրջն է համախմբել Ղարաբաղում ապրող մեծ խումբ մտավորականների, որոնց մեջ առանձնապես աչքի են ընկնում Լևոն Հարությունյանը (Աշանից), Խորեն Բաղդասարյանը (Տումիից), Միքայել Բալյանը (Մեծ Թաղլարից), Նորայր Ավետիսյանը (Հաղորտիից), Կառլեն Սողոմոնյանը, Հենրի Հայրապետյանը (Ղշլաղից), Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը (Ստեփանակերտից), Ադելա (Արշալույս) Սարգսյանը (Աբովյանից), Լենա Գրիգորյանը (Ստեփանակերտից), Գրիգոր Մելիք-Սարգսյանը (Երևանից), Ռոբերտ Գրիգորյանը, Բորիս Բաղրյանը, Սոֆյա Սարգսյանը (Ստեփանակերտից): Նշված հեղինակներից յուրաքանչյուրի գրական ժառանգության մեջ Պըլը Պուղու զվարճախոսություններն առկա են:
Արմեն Սարգսյանի՝ 2014թ. լույս տեսած «Արցախյան զվարճախոսությունները» գրքում «Պըլը Պուղուն ազալու- մազալու պինէրան» շարք կա: Ու դրանք կամ նոր ժամանակների պատումներ են՝ ստեղծված նոր իրականությունից, կամ ժողովրդի հիշողության մեջ պահված զրույցներ:
Ի պատիվ նշենք, որ Պըլը Պուղու գործը, նրա զրույցները վկայել են բազում երախտավորներ, որոնք արցախյան բանահյուսության մեջ պուղիագիտություն ուղղության մշակներն են:
Պըլը Պուղու դիմանկարը չի պահպանվել արխիվներում, բայց նրա զրույցներից ու նրա շուրջ ստեղծված պատումներից Հրաչյա Ռուխկյանն առաջինն է ստեղծել նրա դիմանկարը(նկարը էկրանին պատկերել): Իսկ Սարգիս Իսրայելյանի ժողովածուն նկարազարդել է Ռաֆայել Իսրայելյանը՝ դարձյալ նյութերի բովանդակությանը համապատասխան: Ինչպես պատումներն են տարբեր, այնպես էլ նկարիչների հեղինակած Պըլը Պուղու դիմանկարներն են տարբեր. և դա օրինաչափ է, որովհետև յուրաքանչյուրի նկարում արցախյան հազարերանգ ու բազմախոս բներանգի մի պատառիկ է:
Պըլը Պուղու բանահյուսությունը լիարժեք ճանաչ դարձնելու համար առանձնացնելու ենք մի քանի հիմնական շրջաններ, որոնք առավել նպաստավոր են գտնվել պուղիագիտության զարգացման առումով: 1․ Առաջին շրջանն սկսվում է առակախոսի մահվանից մոտ յոթանասուն տարի հետո, երբ բանահավաք Գալուստ Շիրմազանյանցը 1878թ. Թիֆլիսում հրատարակում է «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր և առակներ մեր ազգային կյանքից առած» գիրքը: Գալուստ Շիրմազանյանցը փաստորեն առաջին հեղինակն է, որն ընթերցողին ներկայացրեց Պըլը-Պուղու «Երգիծական զրույցներն ու մանրապատումները»: Ու նրա նպատակն էր զվարճալի զրույցներով, իր իսկ խոսքով՝ զբոսեցուցիչ դեպքերի ու առակների միջոցով զարգացնել պատանիների միտքը: Ու նա վստահ էր, որ իր գործը ազգային տարերքներից առնված ու ազգին մատուցվող նվիրականություն է:
2․ Այնուհետև շնորհակալ գործ է ձեռնարկում անվանի արցախագետ, պատմաբան ու բանահավաք Մակար Բարխուդարյանցը, որը Շիրմազանյանցի գրքի լույս տեսնելուց ուղիղ հինգ տարի անց՝ 1883թ., հրատարակում է Պըլը-Պուղու զվարճախոսությունների ու առակների մի ամբողջական հատորյակ` իր մշակումներով: Գ. Շիրմազանյանցն ու Մ. Բարխուդարյանցը փաստորեն, Պուղու բանահյուսության ամբողջականացման գործի նախաձեռնողները հանդիսացան: Կատարվեցին առաջին և ամենադժվարին քայլերը: Մակար Բարխուդարյանն իր գրքի առաջաբանում իրավացիորեն նկատում է. «Ավա՜ղ, Հայաստանում, ով գիտե, քանի-քանի այսպիսի զվարճախոսներ, առակախոսներ և սրախոսներ եղած են, որոնց խոսածներն, առանց լույս տեսնելու, հօդս ցնդած և կորսված են: Պարզապես կերևի, որ մեր նախնիք բնավ կարևորություն տված չեն այս ճյուղին: Իմ կարծիքով, Պուղու պարզ առակները, զվարճախոսություններն ու սրախոսությունները հայի համար ավելի արժեք ունեն, քան թե Եզոպոսի, Նասրադի, Հոջայի, Դանթեի, Կռիլովի ու Լաֆոնտենի, որովհետև հայկական կյանքից բխած լինելով՝ ավելի հարմար են հայկական սովորության, հայկական բնավորության, հայկական ընտանեկան կենաց, վարուց և բարուց: Այս պատճառով թեև ուշ, սակայն հետամտելով, որչափ կարելի էր ձեռք բերել, ի մի վայր հավաքեցի ծերունիներից Պուղու խոսածները, որք ավանդությամբ մնացած են հասարակության մեջ զօրս և ահա լույս հանելով կնվիրեմ մեր սիրելի Ազգին, հուսալով, որ ամեն ոք կարող է յուր բաժին խրատական օգուտները քաղել սույն գործից»: Որտեղ ճշմարիտ խոսք լինի, այնտեղ Պըլը Պուղին միշտ կլինի:
3․ Սարգիս Իսրայելյանը Գալուստ Շիրմազանյանցի և Մակար Բարխուդարյանցի շնորհակալ գործի արժանավոր շարունակողը եղավ: Նա ծնվել է Շուշիում 1882թ.: Մանկավարժ էր, բանահավաք, հասարակական գործիչ: 1890-1898թթ. սովորել էր Շուշիի թեմական դպրոցում: 1906թ. Արցախի Տող գյուղում բացել էր ծխական դպրոց: Արցախի տարբեր բնակավայրերից 1910-1940-ական թվականներին գրառել էր բանահյուսական հարուստ նյութ, կազմել էր բարբառային և փոխառյալ բառերի բառարան, շարադրել Ղարաբաղի բարբառի առանձնահատկությունները և բանահյուսության ուսումնասիրությունը: Գրական հայերենով կազմել և որդու՝ նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի` նյութերի բովանդակությանը համաձայն նկարազարդումներով հրատարակել է <<Պըլը Պուղի>> ժողովածուն: Այն ընդգրկում է 40 զրույց, բայց այդ զրույցները լուրջ արժեք են Պուղու բանահյուսական նկարագրի ամբողջացման և ամփոփման առումով: Կան սյուժեներ, որոնք կրկնվում են ու կան նախորդ բանահավաքների գրառած նյութերում: Եվ սա բնական է, որովհետև նույն սյուժեները ժողովրդի շրջանում տարբեր զարգացումներով ու տարբեր վերջաբաններով են պատմվում: Դա էլ արտացոլվել է բանահավաքների պատումներում: Ու քանի որ Սարգիս Իսրայելյանի այս ժողովածուն գրական հայրենենով է ներկայացված, դա նպաստել է նաև Պըլը Պուղու կերպարի համահայկական ընկալմանը:
4․Ինչպե՞ս հանդիպեցին Սերո Խանզադյանն ու Պըլը Պուղին: Սերո Խանզադյանը գրում է. <<Գիշեր էր, երբ նա այցի եկավ ինձ: Եկավ երազո՞ւմ, թե՞ իրականից: Հավանական է՝ երազում: Չեմ թաքցնում, երբ նա երևաց գյուղական ուսուցչիս անշուք խրճիթում, ես վախեցա: Բարձրահասակ էր՝ նիհար ու ձիգ, կարծես քիչ առաջ կուլ էր տվել իմ բահի կոթը, որով հող էի փորում պարտեզում: Կանգնեց դիք: Քիթը մեծ էր՝ դեղնած բադրիջան, որի ծայրը իշախառուկ միջատը երկու տեղից ծակել էր: Բարակ, երկար բեղերից մեկը վեր , մյուսը՝ ցած: - Դե, տղաս, ես եկա,-ասաց նա: Նրա ձայնը ոչ կոշտ էր, ոչ փափուկ, ոչ մտերիմ, ոչ էլ հանդիմանող,- նշում է Խանզադյանը: Ու հիշում՝ ահով պատասխանել է, որ նա իր պապը չէ: Իսկ խորհրդավոր անծանոթը նրան ասել է, որ եկել է իր կանչով, և ինքը Պըլը Պուղին է… Խանզադյանը խանդաղատանքով գրում է. —Ախ, ուրեմն դու Պըլը Պուղին ես, հա՞: Ի՜նչ ցանկալի հանդիպում: Ես քեզ վաղուց գիտեմ, սիրելի Պըլը Պուղի: Դեռ երեխա էի, երբ հանգուցյալ հայրս ամեն օր մի քանի անգամ տալիս էր քո անունը: Բայց ոչ միայն հայրս, մեր գյուղի տղամարդիկ, նրանք, ովքեր շատից-քչից խելք ունեն, օրը մի տասը-տասներկու անգամ տալիս էին քո անունը: Ես նույնիսկ հիշում եմ, թե դու որտեղ ես թաղված, Պուղի ապեր: Խանզադյանը հիշում է այդ պահին Պըլը Պուղու կիտած թավ հոնքերը: Որտե՞ղ հարցին Խանզադյանը պատասխանում է, ու ակամա ասում նաև. —Մեռած ես: —Մեռածը դո՛ւ ես,- երազում պատասխանում է Պըլը Պուղին: Խանզադյանը ներողություն է խնդրում և առաջարկում նստել ու նրան հյուրասիրում է Ղարաբաղի հաց ու մոթալի պանիրով, որ ուղարկել էր Ղարաբաղի իր ընկերը: Նրա հոգին թնդում էր՝ ախր իր հյուրն էր Ղարաբաղի պարծանք, հռչակավոր առակախոս Պըլը Պուղին: <<Երբ հետ եկա, նա չկար>>,- գրում է նա ու հիշում, որ դա եղել է 1935 թվականի նոյեմբերի 24-ը: Իր իսկ վկայությամբ՝ այդ երանելի գիշերվանից սկսած Պըլը Պուղին մնաց նրա հոգում, նա սկսեց շատ հաճախ վերհիշել Պըլը Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էր գրեթե օրորոցից: Ու հետո Խանզադյանը մի քանի անգամ եղավ Պըլը Պուղու ծննդավայր Հայոց Արցախ աշխարհում, համբուրեց նախնիների այն հողը, որ պարգևել է նաև հայկական Եզոպոսին` Պըլը Պուղուն: Եվ այս հանդիպումից տարիներ հետո՝ 1988թ., ծնվում է «Պըլը Պուղի» ժողովածուն: Նրա ամեն մի պատում ճշմարտության օրհնաբեր խոսք է:
5․Պուղիագիտության էջերի թերթումով ճանաչելու ենք արցախցի մի նվիրյալ մտավորականի, որի անունը նույնականացվում է ազնվությանն ու ճշմարտախոսությանը:
Վազգեն Օվյանն է այդ պայծառ անունը՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Նա ծնվել է 1932թ. Արցախի Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում: Խորհրդային տարիներին, երբ ազգայինի համահարթեցման դեմ լռում կամ խոնարհվում էր մտավորականության ստվար մասը, Վազգեն Օվյանը ճշմարտության ազդարարն էր՝ չլռող ու չհանդուրժող: «Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագ այլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Հիմա է՞լ լռենք». սրանք ստեղծագործություններ են, որոնք ուղղված էին ժամանակի նազարների դեմ: Վազգեն Օվյանի կյանքն ու ստեղծագործությունը արդարախոսության նվիրում էին: Իսկ դա նշանակում է, որ Պըլը Պուղին անպայման նրա խոհակիցն էր, նրա սրտախոսն էր: Ու պատահական չէ, որ ծնվել էր «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» ժողովածուն. այն տպագրվել է հետմահու՝ 1993թ.: Հետմահու լույս տեսած ստեղծագործություններից է նաև «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը: Վազգեն Օվյանը մահացել էր 1987 թվականին:
«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» ժողովածուն բանտված մնաց, մինչև բացվեց Արցախի անկախության արշալույսը, և այդ արշալույսին Վազգեն Օվյանի շնորհիվ Պուղու կերպարը վերակերտվեց, ու նորից կյանք առան ճշմարտությունն ու բացխոսությունը:
6․Պուղիագիտության երախտավոր մշակներից յուրաքանչյուրը ոչ միայն Պըլը Պուղու զրույցների ներկայացմամբ է ճանաչ, այլ նաև Արցախյան եզերքի յուրահատուկ բներանգն է կրում: Հրաչյա Բեգլարյանն է մյուս պայծառ անունը : 1998թ. լույս է տեսել «Կատակում է Պըլը Պուղին» ժողովածուն: Ժողովածու, որը ներկայացվել էր որպես տառապանքից ծնված չխլվող ժպիտ ու արցախցու ապրելու ուղենիշ խոսք: Հրաչյա Բեգլարյանը գրում է. << Կազմելով «Կատակում է Պըլը Պուղին» եռահատոր գիրքը, ես ձգտել եմ հեռու մնալ տպագրված անեկդոտներից, ընթերցողներին մատուցել նոր զվարճախոսություններ: 1998 թվականին տպագրվեց առաջին գիրքը: Անդրադառնալով իմ հավաքած հարուստ նյութերին՝ համոզվեցի, որ Պըլը Պուղին սոսկ առակախոս չի եղել: Իմաստուն են նրա խորհուրդներն ու նրա այլաբանական, հիսուսյան ոճով զրույցները: Դրանց կողքին պետք է նկատել հրաշալի խրախճանքներ, բժշկական ժողովրդական խորհուրդներ, ավանդապատումներ, ղարաբաղյան խաղիկների գրական գոհարներ: Ինչ փույթ, թե այդ բոլորը հաստատապես չի արել մի մարդ, ներկա դեպքում ասենք՝ Պըլը Պուղին: Կարևորն այն է, որ ժողովուրդն իր համար իրական կերպարից ստեղծել է իր լեգենդար հերոսին>>:
7․1991թ., երբ թափ էր առել արցախյան համահայկական ազատագրական գոյամարտը, Արցախի գրողների միությունը հիմնեց «Պըլը-Պուղի» երգիծական ամսագիրը. հանդեսի հիմնադիր-խմբագիրը Վարդան Հակոբյանն էր: Խմբագրել են նաև **Հրաչյա Բեգլարյանը, Դավիթ Միքայելյանը, Կիմ Գաբրիելյանը: **
Հայոց բեմի վարպետներից մեկը՝ Սոս Սարգսյանը, իր ողջույնի խոսքում, դիմելով ղարաբաղցի առակախոսին, շեշտում է. «Մեր նեղ ժամանակներն են՝ ուժ ենք առնելու քո իմաստությունից, քո կենսախինդ խոսքից»։ Զորի Բալայանն էլ նշում էր, որ պատերազմում գործում է հանրահայտ բանաձեւը. «Պատերազմում` ինչպես պատերազմում»։ Կյանքը շարունակվում է, եւ դրա առհավատչյան լեգենդար Պըլը-Պուղու անմահությունն է»: Իսկ «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր, գրող Արամայիս Սահակյանը այսպես էր ողջունել.
Հանուն արդար մեր Արցախի,
Հանուն արդար մեր ծիծաղի,
Հանուն արդար մեր մայր հողի,
Հանուն արդար պայքարողի...
...Կռվիր, հաղթիր «Պըլը-Պուղի»
...Ձեռքիս՝ բռնած թթի օղի,
Քո կենացը, Պըլը-Պուղի։
Հանդեսի հանձնարարական-խմբագրականում Պուղին իր նորածնունը այն ժամանակ մեկնաբանեց այսպես. «Իմ Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ ծռություն, իմ իմաստություն, իմ ժողովուրդ... Պուղուն բերողը ժողովրդի սերն է, կարոտը և էն նեղությունը, որի մեջ է Արցախը... Պուղին պիտի մեռած լինի, որ ձեր նեղ օրին չհասնի... Պի՛նդ կացեք... Եկել եմ... Պուղին որ եկավ, էլ Արցախին պարտություն չկա» :
Այսօր կրկին Արցախը նեղության մեջ է, և Պըլը Պուղու այս կենդանությունը նույն առաքելությունն ունի. նեղ օրին լույս ու հույս բերի, վերքերին դարման լինի, ապրելու կամքը նորոգի:
8․Բանահավաք Բարխուդար Ղազիյանը և բանագետ Ալվարդ Ղազիյանը մեծ երախտիք ունեն Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման գործում: Բանագետ, ժողովրդագետ, հրապարակախոս Ալվարդ Ղազիյանը արցախցի չէր, ծնունդով նա ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղից էր. 1930 թվականին էր ծնվել: Նա արցախցու հարս էր. Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր նրա ամուսինը՝ բանահավաք, արձակագիր, դերասան Բարխուդար Ղազիյանը: Հայ բանահյուսության ուսումնասիրության բնագավառում նրանց վաստակը մեծ է, ու առանձնաբար հատկանշելի են նրանց՝ Արցախյան եզերքին վերաբերող բանահյուսական նյութերի ուսումնասիրությունը, գրառումը: 1983 թվականին հրատարակվել է <<Արցախ>> բանահյուսական ժողովածուն, որն ընդգրկում էր Ղազիյանների՝ 1970-ական թթ. Արցախի տարբեր բնակավայրերից գրառած բանահյուսության նմուշներ: Որոշ հեքիաթներ տպագրվել են <<Հայ ժողովրդական հեքիաթներ>> համահավաք հատորաշարի VII հատորում: Արցախի բանահյուսական նյութերը գրառած բոլոր բանահավաքների ստեղծագործություններում Պըլը Պուղու մասին զրույցներն անպայմանորեն կան: Ու հաճախ միևնույն զրույցը մենք կարող ենք վկայված տեսնել տարբեր բանահավաքների գրառումներում: Դա էլ բնական է, որովհետև այդ սյուժեները սերնդեսերունդ, բերնեբերան փոխանցվել են, ու դրվագային որոշ փոփոխություններով կամ լեզվական նոր հովելումներով գրանցվել բոլոր բանահավաքների կողմից: Հիշե՛ք այս անունները. նրանց գործը նվիրական է, նրանք են, որ բոլոր ժամանակներում դառնում են ժողովրդի լեզվամտածողությունը սղագրողները:
9․Լևոն Հարությունյան. Արցախի պատմության մատյանում լուսավոր ու թանկ անուն՝ բանագետ, բանահավաք, ազնվագույն մտավորական: Հաստատապես նա ծնվել էր արցախյան բառ ու բանի նոր ընթացքն ուղղորդելու համար, իսկ նրա միտքն ու ստեղծագործությունն արտացոլում էին իր ժողովրդի համահավաք մտածողությունը: Նրան ճանաչողը արցախցուն է ճանաչում: Հիշո՞ւմ եք՝ Պըլը Պուղուն չճանաչողը չէր կարող ղարաբաղցի լինել հայտնի զրույցը, այդպես և Լևոն Հարությունյանին չճանաչողը չի կարող արցախյան բառ ու բան իմանալ, այդ բառ ու բանին գիտակ ներկայանալ: Ու քանի կհնչի արցախյան բառն ու բանը, անպայման լինելու է Լևոն Հարությունյանի ներկայությունը:
Լևոն Հարությունյանը ծնվել է 1928 թվականին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում: Կարևոր ու գնահատելիորեն մեծ է նրա ներդրումը Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման, նաև ստեղծման գործում: Նա է հեղինակը <<Նշխարներ Արցախի բանահյուսության>> հինգհատորյակի: Այդ 5 հատոր ժողովածուներում ընդգրկված են Արցախի տասնյակ բնակավայրերից գրառված բազմաթիվ պատումներ, բանահյուսության տարբեր ժանրերի նմուշներ, տրված են Ղարաբաղի բարբառի հարյուրավոր բառերի ու դարձվածների մեկնություններ, ազգագրական տարաբնույթ նյութեր:
Ժողովածուի առաջին հատորը տպագրվել էր 1991թվականին՝ 25 000 տպաքանակով, ու դա Արցախյան գոյապայքարի թեժ օրերին էր: Այն բացառիկ նշանակություն ուներ ազգային ինքնության գաղափարախոսության ուղենշման համար, բայց նաև կարևոր էր Արցախի ժողովրդագիտական նյութերի հավաքագրման գործընթացի նոր մեկնարկի առումով:
Լևոն Հարությունյանը հավատում էր, որ ժողովրդի ստեղծած ամենասովորական պատմության մեջ թաքնված է ճանապարհ նշող և ուղղորդող մեծ իմաստ։ Նրա գրառած զրույցները մեր լեզվի ու մտածողության քարտեզն են: Ու նա գրի էր առնում ոչ միայն հին զրույցները, այլև հայրենակիցների խոսքը, բառերը, սովորությունները։
10․Երախտավորներից ևս մեկը՝ առանձնահատուկ մի արցախց, որը ոչ միայն Պըլը Պուղու զրույցերն է մեզ հասցրել, այլև իր երկրի ու իր ապրած ժամանակի կենսագիրն է դարձել: Նա պուղիական արդարամտության արժանավոր կրողն էր և կյանքում այն կենսագործողը:
Կոնստանդին Մելիք – Շահնազարյան կամ Տմբլաչի Խաչան. ահա թե ով է նա:
Կոնստանդին Մելիք – Շահնազարյանը ծնվել է 1857թ. Շուշիում: Հանրագիտարանային բնութագրությամբ՝ նա հայ երգիծաբան, արձակագիր, բանահավաք, գյուղատնտես, ժողովրդագետ էր, իսկ Արցախի ժողովրդի պատմության կենսամատյանում նա ժողովրդական կյանքի վարքագիրն էր, իր ապրած Շուշին պատկերագրողը, Պըլը Պուղու խոհակիցն ու նրա գործի շարունակողը:
1874թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը:
1874-1878թթ. սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
1883-1885թթ.՝ Ֆրանսիայի Մոնպելիեի երկրագործական բարձրագույն դպրոցում, Ժնևում և Բոննում ուսումնասիրել է պանրագործություն ու գինեգործություն:
Որպես ուսուցիչ աշխատել է Դերբենդում և Թիֆլիսում, Անդրկովկասի տարբեր վայրերում ծավալել գյուղատնտեսական լայն գործունեութուն` զբաղվելով այգեգործությամբ, գինեգործությամբ, շերամապահությամբ, ծխախոտագործությամբ, բամբակագործությամբ, թղթակցել է մի շարք պարբերականների: Հեղինակ է գյուղատնտեսությանը նվիրված տասնյակ գիտագործնական ուսումնասիրությունների.
( <<Բուսական աշխարհից: Անմշակ և մշակված ծառի կյանքը>> (1885), <<Ուղեցոյց գործնական գինեգործութեան>> (1885), <<Ծխախոտը և իր վնասները>> (1888), <<Ուղեցույց գործնական շերամապահության>> (1890, 1908), <<Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը>> (1908), <<Վազի մշակությունը>> (1902, 1930), <<Գինեգործություն>> (1909), <<Բուսական աշխարհ: Տարրական այգեգործություն>> (1910), <<Դաշտային մկները և նրանց դեմ կռվելու միջոցները>> (1924), <<Ծխախոտի մշակությունը>> (1925, 1931, 1936), <<Կտավատը և կանեփը>> (1926), <<Տիզկանեփ (գենագերչակ)>> (1926), <<Ոչխարապահություն>> (1926), <<Գործնական ձեռնարկ արևի տակ պտուղներ չորացնելո>> (1929), <<Գարնանային ցորենի մշակությունը>> (1930), <<Ինչպես ոչնչացնել մրիկը>> (1930), <<Սորգոյի մշակությունը>> (1932), <<Վնասակար մորեխները, նրանց կյանքը և կոտորելու միջոցները>> (1933), <<Ինչպես պետք է հավաքել դեղաբույսերը>> (համահեղինակ՝ Վ. Կալաշնիկով) (1934):
Այդ ամենով հանդերձ՝ նա մեզ ճանաչ է առավելաբար իր բանահյուսական վառ կերպարով. Ղարաբաղի բարբառով գրել է բազմաթիվ մանրապատումներ, ֆելիետոններ, որոնք հրատարակվել են նաև առանձին ժողովածուներով՝ <<Ղըլըցե կնանոց պընը-փեշակը>>, <<Շոշվա ղալին խերն ու շառը>>, <<Զուռնա-Տմբլան>>՝ բաղկացած 2 մասերից: Սրանք գործեր են, որոնք ներկայացնում են Շուշիի իրական կյանքը, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու ընտանեկան ու սոցիալական հարցերը, վերհանում կյանքի հոռի կողմերը՝ քննադատելով անիրավ իշխանավորներին, օրինազանցներին, քաղքենիներին, պաշտպանելով խեղճերին և անարդարության զոհերին:
Անգնահատելի մեծ ու կարևոր դերակատարում ուներ Կ. Մելիք-Շահնազարյանը Արցախի ժողովրդագիտական նյութերի հավաքման գործում: Տարբեր տարիների նա Արցախում գրառել է բազմաթիվ հեքիաթներ, զրույցներ, նաև Պըլը Պուղու զրույցներից, առակներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, հանելուկներ, շուտասելուկներ, ժողովրդական բժշկությանը վերաբերող, նաև ազգագրական այլ բնույթի նյութեր:
Իսկ նրա չլռող Տըմբըլան, որ միշտ և ամենուր ազդարարում էր ու հանրությանը հայտնի դարձնում լավ ու վատի մասին, բոլոր անցուդարձները, այդ Տըմբլան դեռևս այն ժամանակ ուներ խոսքի ներգործության ու հանրայնացման այնպիսի կշիռ ու զորություն, ինչպես որ կունենան նոր ժամանակի տեղեկատվական բոլոր հարթակները միասին վերցրած:
Կոնստանդին Մելիք- Շահնազարյանի լեզուն տարբերվում է թե՛ գրական հայերենից, թե՛ Ղարաբաղի բուն բարբառից: Իր իսկ վկայությամբ այդ լեզուն Վարանդայի, Խաչենի, Դիզակի՝ այդ գավառաբարբառների հղկվածն ու կոկվածն է , որ 1870-80-ական թթ. գործադրվում էր Շուշիում:
11․Եվս մեկ պայծառ անուն, որ Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման գործում նշանակալի դեր ու ավանդ ունի: Իսկ երբ խոսում ենք Արցախի բանահյուսությունից, Պըլը Պուղու ներկայությունն այդ տարածքում անհրաժեշտ ու պարտադիր բաղադրիչ է: Մարգարիտ Գրիգորյան- Սպանդարյան. բանահավաք, գրականագետ. ծնվել է 1906թ. Շուշիում, սովորել է Շուշիի Կանաչ ժամի երեքդասյա, ապա Մարիամյան օրիո րդաց դպրոցում: Հետագայում ստացել է բանասիրական կրթություն: Դեռևս աշակերտական տարիներից զբաղվել է բանահավաքչությամբ, շրջագայել է Արցախի բազմաթիվ բնակավայրերում, գրառել է բանահյուսական տարբեր ժանրերի, ազգագրական և բարբառային մեծաքանակ նյութ, որի զգալի մասը տպագրվել է: Շուշիում և Արցախի տարբեր գյուղերում գրառած նրա հեքիաթներից կազմվել էր <<Հայ ժողովրդական հեքիաթներ>> համահավաք ժողովածուի 5-րդ հատորը: Նշանակալի ու արժեքավոր է նրա <<Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը>> աշխատությունը, որտեղ ընդգրկված են խաղիկներ՝ 2000-ին հասնող, հեքիաթներ, ավանդություններ, հանելուկներ, զրույցներ, զվարճախոսություններ, շուտասելուկներ, առած – ասացվածքներ, անեծք – օրհնանքներ: Արցախյան քնարական բանահյուսության հավաքագրման գործում Մարգարիտ Գրիգորյանի ավանդն ամենամեծն է, եթե չասենք, որ հենց նրա անունն է հասցե՝ արցախյան խաղիկների մասին խոսք ասելիս: Մեծ ու կարևոր երախտիք ունի նա: Մ. Գրիգորյան – Սպանդարյանի հավաքագրած նյութերից դեռ կան անտիպ հավաքածուներ, որոնք պահվում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում և պահվում էին նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանում: Պըլը Պուղու մասին զրույցները նրա՝ Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը աշխատության մեջ փոքր մաս են կազմում, բայց ըստ էության զրույցների թագախումբ են դրանք:
12․Մտավորական յուրաքանչյուր արցախցու տան անպայմանորեն կար «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունից» գիրքը, որը բանահյուսական բազմաժանր ստեղծագործությունների լավագույն ժողովածուներից է, որի մեջ, բնականաբար, Պըլը Պուղու զրույցներն ամբողջացնում են բանահյուսական համապատկերը: Գիրքը համահեղինակել են Միքայել Առաքելյանն ու Ռոբերտ Ղահրամանյանը: Նրանց ճանաչելը տուրք է առ նրանց երախտիքը: Միքայել Ներսեսի Առաքելյանը ծնվել է 1926թ. Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն(Դաշբուլաղ ) գյուղում: Սովորել է Շուշիի (հետագայում՝ Ստեփանակերտի) երկամյա մանկավարժական ինստիտուտում, դասավանդել է Արցախի տարբեր դպրոցներում, հետո տեղափոխվել է Երևան, երկար տարիներ աշխատել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1960-1970-ական թվականներին Արցախի, ինչպես նաև Զանգեզուրի տասնյակ բնակավայրերից գրառել է բանահյուսական հարուստ նյութ՝ հեքիաթներ, զրույցներ, զվարճախոսություններ, ավանդություններ, առակներ, հանելուկներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, շուտասելուկներ, մականուններ և այլն: Դրանց մեծ մասն անտիպ է ու դեռ պահվում է հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում: Արցախի տարբեր շրջաններից՝ Հադրութից, Մարտունուց, Մարտակերտից, Ասկերանից, նրա հավաքագրած նյութերով կազմվել է <<Հայ ժողովրդական հեքիաթներ>> համահավաք ժողովածուի VII հատորը: Իսկ <<Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից>> ժողովածուն՝ բանահավաք Ռ. Ղահրամանյանի համահեղինակությամբ, կազմվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդական ստեղծագործության մարզային տան կողմից հավաքված նյութերի հիման վրա՝ առանձին բաժիններով ընդգրկելով հեքիաթներ, առակներ և զրույցներ, ավանդություններ, հանելուկներ, առած-ասացվածքներ, ժողովրդական խաղիկներ, կցելով նաև բարբառային ու փոխառյալ բառերի բառարան: Ռոբերտ Միքայելի Ղահրամանյանը նույնպես Արցախի Աստղաշեն գյուղից է, ծնվել է 1937թ., ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը և աշխատել ԼՂԻՄ մշակույթի վարչությունում, ժողովրդական ստեղծագործության մարզային տան տնօրեն, և հենց այդ ժամանակաշրջանում էլ հավաքագրվել են բանահայուսական արժեքավոր ստեղծագործություններ: Ռ. Ղահրամանյանը նույնպես զբաղվել էր բանահավքչությամբ, Արցախի տասնյակ բնակավայրերից գրառել է (հիմնականում գրական հայերենով) բանահյուսական տարբեր ժանրերի նյութեր` հեքիաթներ, զրույցներ, զվարճախոսություններ, անեկդոտներ, ավանդություններ, առակներ, հանելուկներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, և տպագրել փոքրածավալ տարբեր ժողովածուներում:
13․Տարբեր ժամանակահատվածներում գրառված կամ Պուղու անվան շուրջ ստեղծված այդ բազում զրույցներում սղագրվել են մարդու և ժամանակի հարաբերությունները. դրանք թե՛ պատմական իրողությունների արտահայտություններ են, թե՛ կենցաղային հարաբերությունների արձանագրումներ, թե՛ մարդկային բարոյականության ու մտքի պարունակների ճանաչողության բանալիներ: Բոլոր զրույցներում առանցքայինը ճշմարտասությունն էր. Պուղին դարձել էր արդարախոս բլբուլ, և նրա խոսքը ստեղծագործ մտավորականը իր հորդորակն էր դարձնում: Յուրաքանչյուրն ուներ իր Պըլը Պուղին, որը բոլոր ժամանակների կամուրջն էր մտավորականի ու շինականի միջև:
<<Իմ Պըլը պուղին>>, <<Պըլը Պուղու նորօրյա արկածները>> ժողովածուները այդօրինակ հորդորակներ են: Ժողովածուները հեղինակել է 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, ստեղծագործող, հայերենի ուսուցիչ ու նվիրյալ մտավորական Նորայր Ավետիսյանը:
Նորայր Հայրապետի Ավետիսյանը ծնվել է 1933թ. Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում, սովորել է Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտում, ապա և հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Աշխատանքի է անցել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում և երկար տարիներ դասավանդել հայոց լեզու և գրականություն: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ շուրջ 60 տարի կատարել է լրագրողական և գրողի ստեղծագործական աշխատանք, հեղինակել է _Հաղորտի _փաստագրական գիրքը, Բալլադ զոհված զինվորի և մոր մասին, Սիրտս անհանգիստ է, Սրտի կայծեր պատմվածքների ժողովածուները, որոնք հիմնականում Արցախյան գողտրիկ այդ բնակավայրի մարդկանց ու նրանց կյանքի մասին պատումներ են: <<Սիրել եմ գյուղը, գյուղի մարդկանց, նրանք եղել են իմ ներշնչանքի աղբյուրը>>, -այսպես է գրում Նորայր Ավետիսյանը: Նրա Պըլը Պուղու զրույցներում էլ գեղազարդումը գյուղական պատկերներով է տալիս, որից ճառագում է սերը առ հայրենի եզերքը:
14․Արցախյան բառ ու բանի գրառման պատմությունը(ոչ թե ստեղծման) շուրջ մեկուկեսդարյա պատմություն ունի: Անշուշտ, այդ թանկ պատմությունը վավերագրողները մեծ երախտավորներ էին, և Արցախյան բառն ու բանն ապրեցնելու առաքելությունը նրանց հավատամքն էր: Տարբեր ժամանակահատվածներում այդ աշխատանքներն իրականացվել են տարբեր հաճախականությամբ ու վերաբերմունքով: Արցախի անկախության շրջանում բանահյուսական ստեղծագործությունների հավաքագրումն ու քննությունն արժևորվում են գիտական տեսանկյունով: Եվ այդ տարածքում Արմեն Սարգսյանի երախտիքը գնահատելիորեն մեծ է: Արմեն Յուրիկի Սարգսյանը ծնվել է 1968 թ. Արցախի Հադրութի Պլեթանց գյուղում, սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, ապա և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ լինելով բանասիրական ֆակուլտետի դեկան, ապա՝ համալսարանի ռեկտոր, աշխատել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում՝ որպես փոխնախարար: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու ժողովածուների և շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը վերաբերում է Ղարաբաղի բարբառին և բանահյուսությանը։ Արցախի բարբառի հուշարձան կոթող է նրա Ղարաբաղի բարբառը բառարանը: Առանձին ժողովածուներով լույս են տեսել նրա «Արցախյան հանելուկներ», «Արցախի բանաձևային բանահյուսություն», «Արցախյան ավանդություններ», «Արցախյան զվարճախոսություններ» գրքերը: Այդ ամենի բյուրեղացումն էլ «Արցախի բանահյուսությունը» համահավաք ժողովածուն է, որ լույս է տեսել 2016 թ.: Այդ ժողովածուում Արցախի ժողովրդական բանահյուսության շուրջ 8078 բնագիր է ներկայացված, որի մի կարևոր բաժին էլ Մեծն Պըլը Պուղու զվարճախոսություններն են՝ 84 զրույց՝ հայտնի ու նորահայտ, արցախյան տիպական ընդհանրական գծերով: Հատկանշական է հեղինակի՝ Պըլը Պուղուն վերագրվող առկա բազում զվարճախոսություններից կատարած ընտրությունը. քաղվել են այնպիսի զվարճախոսություններ, որոնք արցախյան իմաստունի ուղղամիտ, ուղղախոս, բայց և զուսպ վերաբերմունքն են արտահայտում: Սա պատահական չէ և առավելապես ընդգծում է արցախցու թե՛ արդարախոս լինելը, թե՛ տիրահարգությունը, ինչը նաև առածով է բանաձևվում` Ուրուշին լավը քէզ չըն տըլան: Բայց ժամանակները գլխիվայր են, և Պուղու հորդորը այսօր ահազանգում է. Յէրգյիրը մին վըրցակու չըն պէռնէլյ:
(պատումը ըստ Մակար Բարխուդարյանի)
ԱՄԵՆԱԼՅԱՎ ՇԷՆԸ
Մին օր Մէլիք Շահնազարը ծէն ա տամ Պըլը-Պուղուն ու հըրցընում.
— Պուղի՛, ըշխարքէս ամենալյավ շէնը վէ՞րն ա:
Պուղին յէշում ա Մէլիքին ու կըլօ̈խ ընգընում տըրա մըէտկը. «Էտ հարցը տամ ա, վէր յէս ո̈ւրա̈ն խուսկավ սըղալիմ, մին քախծըր պէն ասիմ, ո̈ւրա̈ն ծընված շէնին անումը տամ»:
Բայց դէ Պուղին մընամ ա Պուղի.
—Մէլիքն ապրած կըէնա,- ասում ա,- ըշխարքէս ամէնալյավ շէնը ամէն մարթու հըէտէ ո̈ւրա̈ն շէնն ա, ըշտըէղ վէր ինքյը ծընվալ ա:
—Ավըէլի տօշնի կարէլ չըս ասիս,- ժուլիկվաչի հըրցընում ա Մէլիքը:
—Կասիմ, խէ՞ ասէլ չըմ. սաղ ըշխարքումըս ամէնալյավ շէնը Շօշըն ա:
— Խէ՞:
—Վօրօվհէտէվ յէս ընդըէղ ըմ ծընվալ:
—Պա վէր յըս էլ Շօշումը ծընվէ՞յի:
—Դէ, վէր տի ինա̈ր,- կօխկէն չի ընգընում Պուղին,- նախ քու ընդըէղ ծընվէլըտ կինար պատահական, յէրգըրօրթըն էլ՝ մէր շէնին անումը կինար վէչ թա Շօշ, այլ կինար Մըննաշոշ:
(«Մըննաշոշ» Արցախի բարբառով նշանակում է` մատի թարախակալած վերք):
(պատումը ըստ Սարգիս Իսրայելյանի)
ԸՍՏՈՒԾՎԱՐԻ՞, ԹԱ՞ ՄԸՐԹԸՎԱՐԻ
Էս Մէլիք Շահնազարը մին շաբաթ օր մին հէրէնջ ա մօրթում ու ժուղուվուրթէն հըմէցիքյ անում: Դէ ո̈ւրա̈ն անա հի՞նչ ա քյինում, ժուղուվուրթան ըստացածըն ա, էնքան ա յօր օնում ժուղուվուրթան, վէր ինքյըն էլ չի հաշէվն ու չափը գյիդում: Էրկան սուփրէն էրկու ընգյունան տափէն շարքավ-կարքավ նըստում ըն ժուղովուրթը: Ըստուլնէրէն յէշում ին հատուկ մարթիքյ, հուր վէր <<վըէննըկըցըծնէ>> յին ասում, կյինին էլ պիժէնում ար սաղին. տի յին ասում տըրան: Ամէն մին սուփրա օնար ո̈ւրա̈ն սաղին, վէրը մին ծէրքէն կյինուն կօժն ար պահում, իսկ էն մինավը կյէվաթը ածում ու պիժէնում: Լօխ հէրթավ խըմում ին կյըվաթան: Մին դօ̈նում էլ սաղինէրան մինը Պուղին ար: Կյէվաթը ծէրքըն ար օնում ու նըստըծնէրան հըրցընում.
—Ժուղօվուրթ, հո՞ւնց ըք օզում, վէր կյինին պիժէնիմ՝ ըստուծվա՞րի, թա՞ մըրթըվարի:
—Ըստուծավարի, ըստուծվարի,- ամէն ընգյունա լօխ մին պէրան կյօռում ըն:
— Լյա՜վ,- ասում ա Պըլը-Պուղին,- յէտնան նըղանաք վէչ:
Ու ըսքըսում ա կյինին ածէլը կյէվաթը. մինին մինչէվ խըզատակը լըսնում ա, կյէվաթը պըտըկպըտօկ ածում, մինին էլ կյըվաթէն տակը ըսկի թըռչում չի:
—Է՞ս ա քու ըստուծվարին, Պուղի՛,- ամէն ընգյունա բօղօքում ու կյօռում ըն նըստըծնէն,- մինին յէղում ըս, մինին` դաղում:
—Յէս հի՞նչ անիմ,- ասում ա Պըլը-Պուղին,- տուք ըք տի օզալ: Հատէ յըշըէցէքյ տըէսէք. Աստուծ Մէլիք Շահնազարէն հիշքա՜ն ա տըվալ, էնքա՜ն, վէր գյիդում չի թա հինչ անէ, հունց տըղվարէ, ամմա Ակունունց Մըրտիրօսէն էլ մին պէն չի տըվալ, թա լյհա էտ խըէղճը ո̈ւրա̈ն տըկլօր ջանը ծասկէ:
—Պուղին ղօրթ ա ասում, Պուղին ղօրթ ա ասում,- ասում ըն ըստըղան-ընդըղան,- դէ վէր տի յա մըրթըվարի յընք օզում:
—«Տընտէ՛ս, հըվասար տե՛ս», ասալ ըն մէր պապերը,- ասում ա Պըլը-Պուղին ու ըսքըսում կյինին պիժէնէլ ո̈ւրա̈ն արթար սըրտավը, արթար մարթու նըման:
(պատումը՝ ըստ Սերո Խանզադյանի)
ԾԸՌԱԾԸՏ ԴՈՒԶՈՒՑԸՐՈՒ, ՍԱ ՅԱ ԹԱՀՐԸ
Մին օր Մէլիք Շահնազարը Պըլը Պուղուն ասում ա.
—Ա՛ Պուղ, յըրկէ իրէք մարթ ա յէկալ իմ կօխկըս՝ սուդը: Նահանց անա մինն ասում ար թըղլըրըէցէ յըմ, ապրում ում Պարիժում, էն մինն ասում ար շուշըվըէվցէ յըմ, բայց տօն ըմ տիրալ Արաբստանում, էն մինն էլ ասից սըխընխըէցէ յըմ, էն ըմ քյէցած Մասկվա: Ըրմընալի չի՞: Էս խէ՞ յըն մէր ղարաբաղցէքյ, իմ յիրգյիրիս մարթիքյ թօղում ուրանց տօնն ու տըէղը, քյինում ցըրէվ կյամ ըշխարքավըս մին:
Պուղին հաստ ունքէրէն տակավը աղուն կըթիլավ յէշում ա Մէլիքյին վէր ըրած իրէսէն, կռիսու նըման կուճի ու փօս ընգած ըշկէրէն ու ասում.
—Մէլիքյն ապրած կըէնա, ըրբէն կյուռալի տըէղ՝ ըրբաչին ա կյօռում: Էտ հարցը յէս բիդի տամ քյէզ: Քու իշխանության տակ իլած մարթիքյ քու ծէռքատ, քու իէսատ կըրակն ընգած փախճում ըն: Տու Փանահ ավազակէն պադարկա յըս տըվալ Շուշին: Շուշըվա հայը տըրա ծէրքան ա փախճում: Տու Հօրիզադ ըխճըկանըտ տըվալ ըս Փանահէն ավազակ տըղէն՝ Իբրահիմէն, նըհըէտըն էլ Թաղլարըն ըս պէժինքյ տըվալ: Թըղլըրըէցէն էլ փըսէտ իրէսան ա փախճում: Տի էլ մընըցընծնէն: Գյիդա, վէր էշին կամ ծիյին պէռնը ծըռվում ա, քար ըն յօր օնում, տինում ծըռված հակէն յըրա: Ուրէմնը պէռնը ծըռվէլ չի բիդի, վէր քարը ղարիբօթուն չընգընէ: Ղարաբաղա պէռնը տու վըս ծըռըցըրալ:
(պատումը՝ ըստ Սերո Խանզադյանի)
ՇՈՒՇԸՎԱ ՇԻՆԻԼԸ
Մէլիքյ Շահնազարը ո̈ւրա̈ն ախրանան յէր կալյած, մին էլ Պուղին, քյո̈ւնում ըն Շուշի: Մէլիքյը քյո̈ւնում ա տըէսնա, թա հունց ա ո̈ւրա̈ն պադարկա տըված քաղաքը, վէր մին քանէ տարէ առաչ տըվածա ա իլա̈լ Իրանան փախած յէկած ավազակնէրու մըէծ Փա̈նահէն: Լյհա վէր նի յըն մըննում քաղաքը, Մէլիքյը գյա̈ռ-գյա̈ռ ասում ա.
—Էս Շուշին իմ ապուպապէրն ըն շինալ, Պո՛ւղի, գյո̈ւդում ըս, օխտը հա̈րո̈ւր տարէ առաչ:
—Գյո̈ւդո՛ւմ ում,- ասում ա Պուղին,- մինակ թա մըղափուն, վէր էն վըխտէն յէս ըստըէղ չըմ իլա̈լ:
—Հի՞նչըս էլա խաղավ հընցէր, ա՛պըլըկատար, օխտը հա̈րո̈ւր տարէ առաչ հո՞ւվա իլա̈լ մըզանա ըստըէղ, վէր տու ինիս, յէս իմ պըպէրան ըմ խօսում, տու հի՞նչ ըս ասում:
—Դո̈ւզ ըս ասում, Մէլիքյ աղա, բայց օխտը հա̈րո̈ւր տարվա պէրթը տու վըս չէ՞ տըվալ Փա̈նահէն:
Մէլիքյին ըշկէրան կըրակ ա վէր տըէռնում.
—Ադա՛, ա՛յ շինացէ, քյէզ հի՞նչ, վըէղը իմը, պէրթը իմը, հո̈ւրը կօզիմ, կըտամ, կօ՞զիմ, առռէ մին շան կըտամ:
—Դէ հօ՞ր ըս կըզնըվում, աղա՛: Ղօրթ ըս ասում: Ախպէրը ախպօրը պադարկա տալի հարցում չըբիդի ըսկըպույօթուն անէ:
Մէլիքյը էլ կարում չի խօսէ, մըթնըվում ա, սուս անում:
ՕՐԸ ԿՅԻԼԱԿԱՆ Ա
Մին օր Պուղին կյամ ա Մէլիքյին կօխկը՝ ծէռքէն էլ մին հիլիվի բօթուլ՝ մաչը վըէղ ու ճո̈ւր ածած: Մէլիքյը ըրմացած յէշում ա ու հըրցընում.
—Էտ էլհա հի՞նչ ըս անում, ա՛ ծըլըպակաս:
Պուղին պադասխանում ա.
—Յէշում ում, տըէսնամ թա հունց ա վըէղը քըշանում, ճո̈ւրը պարզվում:
Մէլիքյը ասում ա.
—Էլհա դընգըլ-մանգլա պէնէր ըրէ՞ր:
Պուղին դինջումը պադասխանում ա.
—Չէ՛, աղա՛, սա մէր ապագան ա: Հիբը վէր վըէղը տըվալ ըս դո̈ւշմանէն, ամէն հինչ պըրտօ̈ղվալ ա, հունցը իմ բութուլումըս ա պըրտօ̈ղվում, բայց մին օր՝ շատ տարինէ յէտը, մունք կարօղ ա ըսկի տըէսնանք վէչ, ամէն հինչ նօրը պըրզվիլական ա, վօրօվհէտէվ վըէղը մուռանալ չօնէ, վըէղը մըէտը ամէն հինչ պահում ա: Վըէղը ո̈ւրա̈ն տըէղըն ա ընգըլական, ճո̈ւրն էլ պըրզվիլան ա, իրէսը հընցընէ: Էտ օրը կյիլական ա…
ՊԷՐԹԷՆ ՔԱՐԷՐԸ
Վէր Շուշին հալյա նօր-նօր ար Փա̈նա̈հէն ծէրքէն, Պուղին մին օր տըէսնում ա, վէր քաղաքէն ճիրավէրը շինիլի հըէտէ քարէրը պէրթին պըտէրան ըն պիրում: Մուտանում ա Մէլիքյ Շահնազարէն ու ասում.
—Մէլի՛քյ աղա, գյո̈ւդում ըս լյավ ճո̈ւր ինիլի հըէտէ հի՞նչ ա հարկավէր:
Մէլիքյը օնքէրը յէր ա քաշում, թա.
—Դէ հի՞նչ, բիդի լյավ ակնը ճարիս, պէնդ էլ ըվազան սարքիս: —Դո̈՛ւզ ըս ասում, բայց վէր էտ ըվըզանէտ քարէրը պէրթին քարէրան ինի, վէրը պըհէլի հըէտէ, վէրին յըրա քու պապէրէտ ա̈րո̈ւնն ա, էտ ճո̈ւրը վէշ մինին ծարավն էլ անց չի կըցընաան, հալյա իլա̈ծն էլ խըխտիլական ա: Մէլիքյը կըզնըվում ա. —Դէ բօլ ա լի, էլհա քու կյէնգյատնէրավըտ ըս ըզբաղվում: Քարը քար ա, ճո̈ւրը՝ ճո̈ւր, հի՞նչ ըս հընարում: Պուղին ասում ա. —Դո̈ւզ ըս, քարը քար ա, բայց քարէրը հիշօղություն օնին, հիշօղությունն էլ վէշ մին վախտ սուս չի անում, կօրչում չի:
(պատումը ըստ Սարգիս Իսրայելյանի)
ԹԱ ՀՈՒՆՑ Ա ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԷՆ ԱԽՊՈՒՐԸ ՏԱՆՈՒՄ, ԾԱՐԱՎ ՅԷՏ ՊԻՐՈՒՄ
Մին օր Մէլիք Շահնազարը օզում ա ուրան հինարը նըհաշ տա, իփըր թա սօր մըտկ օնէ, Պուղուն էլ կարէ խուսկու տակէ թօղէ: Տա ինում ա էն վախտը, վէր էն ըն ինում լօխ միջլիսումը, մին խիլլա մէլիքնէ ու ազնըվագան մարթիքյ էլ ընդըէղ ըն ինում: Պուղին քըթէն տակէն ծիծաղում ա ու ասում.
—Վէր Մէլիքյը ուրան խըէլքէն իվըլցընէ ուրան ապօրը, մին էլ ուրան հօրը խէըլքը, էլհա կարէլ չի ինձ խուսկավ յէխնէ:
— Հու՞նց կարիս հըստադիս,- հըրցընում ըն մարթիքյ:
Պուղին ըսքըսում ա.
—Տիզակա Մելիքյը մին օր Մէլիքյ Շահնազարէն ապօրը նըհըէտ մարջ ա կյամ՝ ըսէլավ, վէր ինքյը կարէ հանց անէ, վէր Մէլիքյին ապան տըէղը ցուփ՝ վըէննը կըէնա:
—Դէ, փօրցի, տըէսնամ՝ հունց կարիս,- ասում ա Մէլիքյին ապան, - յէս քյինիմ, տու լյհա կարումըս ինձ վըէննը կըցըրու:
Ասում ա հու հըղէն ընգընում:
—Թոքո՛ւշ, թօքո՛ւշ, -քըմական ծէն ա տամ Տիզակա Մելիքյը:
— Հըմանչում չըս, -վըէնն ա կըէնում ու կըզնըված հըրցընում Մէլիքյին ապան,- էսքանէն մաչին ինձ էշու տըէղ ըս տիրալ, էշ ըս շինում:
—Չէ՜, էշու տըէղ չըմ տիրալ, էշ չըմ օզում շինիմ, օզում ում քյէզ վըէննը կըցընիմ,- պադասխանում ա Տիզակա Մելիքը:
Ու տի յէլ ասածը անում ա,- պատմում ա Պուղին ու շարունակում. —Էտ մէր Մելիքյին ապան, միհէնգյ էլ յէտ տըէռնանք հօրը: Ուրան հարն էլ միշտ գյըռանում ար ուրան վէրսին ղուշավը(բազէյավը): Ըշտըէղ վէր նըստում ար, ուրան թավար ղուշէն թարիփ ար անում. Լյավ վըէրևս անօղ ա, կաքավ, միրհավ, գօլուբ… Մի հըէտ էլ մարթիքյ հըվաքվում ըն, թա՝
— Ախպե՛ր, էտքան թարիփ ըս անում, պէր տըէսնանք՝ հինչ ղուշ ա:
Ու մին խիլլա ժուղօվուրթ ըն հըվաքվում: Էս Մելիքին հարը գյառ-գյառ պիրում ա ղուշէն ու պէց թօղում վըէրսի: Էս ղուշը մին քանէ պուտուտն ա տամ, պուտուտնը ու յըրա պըրծընում ուրանց հըվէրան մինը հախռում: Ժուղօվուրթը շըխկարա յա տամ՝ քահ-քահ… Մէլիքյին հարը հըռըշնում ա, կյիրմիրում ա, բայց ուրան ասածը չըկուտրէլի հըէտէ ասում ա.
—Շատ ար սօված, տըրանա յա:
Մին էլ ա պէց թօղում, էս ղուշը մին քանէ հըէտէ էլլա պուտուտն ա տամ, պուտուտնը, ու յէտ տըէռնում կյամ Մէլիքյին հըվէրէն ղըրըն-ղարան անում:
Էս մէր Մէլիքյին ապէրը ավըլի յա հըռըշնում, խայտառակ տըէռնում: Միհէնգյ էլ Մէլիքյ Շահնազարն ա օզում ինձ խուսկավ յէխնէ, էլ գյիդում չի վէր կըտանիմ ախպուրը, ծարավ յէտ պիրիմ:
Մէլքյը, վէր ըսկանում ար էս ամէն հինչը, ասում ա. — Կարէ՛լ չըս:
—Կարի՛մ, պադասխանում ա Պուղին:
— Յէք քյինինքյ, - Պւողուն թէվան քաշ ա տամ Մէլիքյը,- թա կըրըէցէր վէչ, կըլօխըտ կըտըրըլական ըմ:
—Քյինինքյ, հո՞ւվ ա հինչ ասում:,- ասում ա Պուղին ու հըղէ յըն ինում:
Վէր Մելիք Շահնազարն ու Պըլը Պուղին հըսնում ըն ըխպիրին, Պըլը-Պուղին ասում ա. —Կա՛ց, Մէլիքյ, պա հո՞ւվ ա ինական մէր սըվիձէտէլյը, վէր տու ճուր ըս խըմալ. տու ըսըլական ըս՝ խըմալ ըմ, յըս էլ ըսըլական ըմ՝ խըմալ չի: Հի՞նչ տըէռավ տա: Լյավն էն ա, վէր քյինինքյ մին սըվիձէտէլ պիրինքյ:
—Լյավ,- համաձայնվում ա Մէլիքյը:
Յէտ ըն տըէռնում, կյամ: Հըվաքված մարթիքյ էն ըն ինում ըսպըսէյիս.:
—Հը՞, ըխպիրին ճուրը սա՞ռն ա իլալ,-հըրցընում ըն Մէլիքյին:
— Պուղին թօղալ չի խըմիմ, ասալ ա սըվիձէծէլ չըկա, քյինինքյ պիրինքյ, յէտնան:
—Վա՛յ քու տօնըտ քանդվի վէչ, Մէլի՛քյ, պա մարթ էտքան դօնգի կընի,- ասում ըն ու ծիծըղօտում: Մէլիքյը մընամ ա լուզուն կապ ընգած…
(պատումը ըստ Սերո Խանզադյանի )
ԴԷ ՎԸԷՉԽԱՐ ԸՍ ԼԻ Դէդօն Պուղուն հըէտէ թա̈զա տըրխըննէ ու տըրխըտանէր ար կյօրծալ: Պուղին կյէցալ ա, քյէցալ ըշկօլ: Տըրխըտաննէրը շատ ղաշանգյ ըն իլա̈լ, աշկ ծըկէլի: Ըշկօլան տօն կյայիս, շէնին քըթավը էն ա ինո̈ւմ ո̈ւրա̈ն հըէտէ խաղ ընէլավ կյայիս: Կօխկէ շէնան մին ընումավ շուլուղչի մարթ կյամ ար Ըրկըթալի-Մխիթարաշեն՝ շէնին շուլուղչի մարթկանց նըհըէտ խըէլք չըփէլի: Շէնը նի մըննէյիս տըէսնում ա, վէր ո̈ւրա̈ն տըրխըտանէրը փըրթված ըն, շատ քըրքըրված, համօթ ա տի շընօրքավ ղարիբ տըէղ քյինիլ, էն էլ մըրցէլի հըէտէ: Տըէսնում ա Պուղուն, Պուղուն տըրխըտանէրը՝ աշկը ծակօղ, ու ասում ա. -Բալա՜ն կըծիմ, յէ՛ք քու տըրխըտանէրըտ ինձ տօ, քաշիմ տըրխընէրէս, հիբը շէնան կյամ, քունը կըհանիմ քյէզ տամ, հալյա մին ծամօն էլ նըհըէտը: -Շատ լյավ,- համաձայնվում ա Պուղին,- տու վըչխարու նըման մի հըէտ բա՜աաա… ըրա, տըրխըտանէրըս քյէզ տամ: Էս ղարիբը չօրս անգյունը յէշում ա, տըէսնում ըսկանօղ չըկա, ծէռքը տինում ա ընջուկնէրէն, կըռանում ու մըկըկամ. -Բա՜աաա: Պուղին ասում ա. -Ա՛յ դայի, էնա տու լյհա վըէչխար ըս լի, էլ տըրխատանը հի՞նչ ըս անում: Պո̈ւրթըտ խօզի, քյըէզ հըէտէ տըրխատան կյօրծէ: Էս ղարիբը կըլօ̈խ ա ընգընում կըլխէն պէրածը, լյհա յէտ ա տըէռնում, քըմակէն յիշիլավ փախչում՝ մըտըծէլավ. -Վէր էս շէնին քյօ̈րփա̈̈ն ըստի յա, պա մըէծը հի՜նչ կընի:
1 Տրեխ - հում կաշվից պատրաստած ոտնամաններ: 2 Տրխետան - տրեխը ոտքին կապելու, ագուցելու համար տափակ, հաստ քուղ: Գործում են ոչխարի բրդից:
(պատումը ըստ Սարգիս Իսրայելյանի)
ԽԸԷԼՔԷՏ ԱՂ ԱՆԻՄ
Մի հըէտ մին ջահիլ ա կյամ Մէլիք Շահնաարէն կօշտը,ասում, վէր ուրան հանէրը ուրան խափալ ա:
_ Իմ հանէր ինձ խափալ ա: Կուճիր ըխճըկանը տըէղակ, վէրը մին սէրուն, շընօրքավ, իրէսը շափաղ ախճիգյ ար, տըրա տըղէակ ուրան մըէծ ըխճըկանն ա ինձ նըհըէտ փըսակալ: Էտ մըէծէն իրէսըն էլ էնքան չէչուտ ա, վէր մին կօտ կյարի կըտըղվարէ:
_ Հիշքա՞ն վախտ ա, վէր փըսակվալ ըք,- հըրցընում ա Մէլիքյ Շահնազարը:
_ Էրկու ամէս:
_ Տա՛ր, յէ՛տ տօ էտ մըէծէն, կուճիրին պէ՛ր քյէզ կընէգյ, - ասում ա մելիքյը:
Պուղին վէր էնա ինում ըսկընայիս, տըէսնում ա, վէր Մէլիքյ Շահնազարէն վօրօշուման արունու հէտք ա ըրվամ: Ազափ ըխճըկանը էրկու ամէս պըհէլանը յէտը էլ հո՞ւ կօզի: Սուս չանում.
_ Ա՛ ջահիլ, անումըտ ինձ բախշի:
_ Սաքի՛:
_ Սօրփ Սարիբէգյը քու դըլվումըտ ինի: _Մէլիքն ապրած կըէնա, կարըլի յա էրկու խօսկ էլ յէս ասիմ:
_ Ասէ՛, Պուղի՛,- համաձայնվում ա Մէլիքը:
_ Սարքի՛ս ջան, տու ըսկացած ըս մէր պապէրէն էն խօսկը, վէր ասում ա՝ Նախշուն կընգանը, մին էլ քյօհլան ծի պըհօղէն նըհըէտ հըղէ չի քյինիս: Թա ըսկացած չըս, յէս ասիմ՝ նախշուն կընէգյը վէր կա, տա տըէղավը մին խաթա յա: Հըրիվանէն տըղօրցը աշկը միշտ յըրան ա իննական, թա էրկու տըղամարթ հըվաքվին մին տըէղ, նախշուն կընգանան ըն խուսըլական, թա շէնը յասավուլ յէկավ, կամ խանէն մարթյը յէկավ, նաշխուն կընգա յըն ման կյըլական, թա հըղէ քյինիյիս ավազակնէն հարձակվին, նախշուն կընգանըն ծէռքա խըլիլական: Հի՞նչ գօրծ օնիս նախշուն կընգա նըհըէտ, իրէսէն փըլավ չըս հու ուտըլական: Քու բախտըտ մըէծ քուրն ա, հաշտվի բախտէտ նըհըէտ, կըլօխըտ հանգիստ, առանց ղըլմըղալի քյինի ու ապրէ:
Էտ ջահիլը մին պէն քըթածու նըման ուրխանում ա, Պուղուն ասածան սըրտըվէրվում, հաշտվում բախտէն նըհըէտ:
Մէլիքյն էլ ա հավան կըէնում Պուղուն ըսածէն:
Լյհա էտ վախտը ծառանէրան մինը Մէլիքյ Շահնազարէն հըէտէ խըյար ա պիրում, մին էլ արաղ: Մէլիքյը խըյարէն յըրա աղ ա ածում, օտում: Էտ վախտը Պըլը Պուղին յօր ա օնում ըղամանը ու Մէլիքյ Շահնազարէն կըլօխը աղավ անում:
_ Ա՛ Պուղ, էտ հի՞նչ ըս անում, ա՛ մըէռած, էլա կյիժըվալ ը՞ս:
__ Մէլիքյն ապրա՛ծ կըէնա, խըէլքըտ ընհըմացալ ա, աղ ըմ ածում, վէր համը տըէղը կյա, -պադասխանում ա Պուղին:
(Պատումը՝ ըստ Արմեն Սարգսյանի Բանասաց՝ շոշեցի Հայրապետ Ավանեսյան)
ՇԱՀԷՆ ՄԱՐԹԻՆ ԹՕԽՍ ՏԻՆԻԼԸ Իրանա շահը ըսկանըմ ա, վէր Չանախչի Մէլիքյ-Շահնազարը մին ծառա օնէ, վէրը լուխճին խօսկավ կապըմ ա: Տա վօրօշում ա՝ ո̈ւրա̈ն մարթը ղարկէ, կյա, տըէսնա՝ էտ հուվ ա: Պուղին գյիդում ա էտ մասին, ո̈ւրա̈ն ընէլիքյը վօրօշում ա. մին ճուվըրանըմ քըսան ծո̈ւ ա տինում, կօխկէն վըէննը կէնըմ: Շահէն մարթը վէր կյամ ա դըրբըզան թակըմ, Պուղուն ասում. -Մէլիք-Շահնազարէն կօխկըն ընք յէկալ, ասէ՛, թօղ տո̈ւս կյա: -Չէ՛,կարէլ չում, տըէսնըմ չը՞ս, վէր էն ըմ թօխս նըստած, վէր յէր կէնամ, ծըվէնը սըռչիլաան ա, յէք տու ծո̈ւվէնին յըրա նըստէ, վէր սառչի վէչ, յէս քյինամ ասիմ` տո̈ւս կյա: Շահէն մարթը կյամ ա, նըստում ծո̈ւվին ճուվըրանէն: Մէլիքյ-Շահնազարը տո̈ւս ա կյամ, թա. -Հինչ ա՞ իլա̈լ, հո՞ւվ ա ինձ տըէղակ անօղը: Շահէն մարթիքյը թա. -Պա յէկալ ընք ծառէտ նըհըէտ խըէլքավ օժ չափինքյ, քյալա̈գյու յընք յէկալ: -Ա՛ շան տըղա, հալյամ դըրբըզավը նի չըք մըտալ, ծառաս արթէն ծո̈ւվէն յիրա թօխս ա տիրալ, պա վէր պիցըրանաք տօն, հի՞նչ ա իննան:
(պատումը ըստ Վազգեն Օվյանի)
ՎԸԷՉԽԱ՞Ր, ԹԱ՞ ԷՇ Միրզա խանը, վէրը Մէլիքյ Շահնազարէն խարջը հըվըքօղնէրէն մըէծըն ար, ո̈ւրա̈ն վըխտէն կարում չի հըվաքէ խարջը, Մէլիքյը ծէն ա տամ ու յըրան կըզնըվում. -Միրզա՛ խան, տու վըէչխար ըս: Միրզա խանը, քյէփէն նի յէկած, Պուղուն ասում ա շինըմաչումը. -Պուղի՛, տըէսէ՞ր՝ հինչ ասից Մէլիքյը, ինձ ասալ ա՝ վըէչխար: -Պէնիտ կաց, Միրզա՛ խան, Մէլիքյն ա լի, մին-մին սըխալվում ա էշէրէն վըէչխար ասում: Միրզա խանը առէ լափ ա տըռըզվում ու կյամ Մէլիքյին կօխկը, թա. -Մէլիքյն ապրա՛ծ կըէնա, Պուղին ինձ խալխէն մաչին խայտառակ ա ըրալ: -Հի՞նչ ա ըրալ: -Ասալ ա՝ տու Մէլիքյ Շահնազարէն էշըն ըս: -Դո̈ւզ ա, ասալ ըմ,- վըէզ ա օնում Պըլը Պուղին,- յէս իմ խուսկէս տարըն ըմ: -Համօթ ա, Պո՛ւղի, Միրզա բէկը հո՞ւնց կարող ա իմ էշըս ինի: -Դէ վէր տի յա, թօղ սօրանց տէնը կյա իմ տըռանըս զըռռա ընդի, հունց վէր խալխէն մասին կյամ ա ո̈ւրա̈ն կյէնգյատը քու տըռանըտ զըռռամ: Հիբը կյա, յըս էլ քյինական ըմ խալխէն մաչը ու ասիմ, վէր Միրզա բէկը Մէլիքյին էշը չի, իմ էշըս ա:
(պատումը ըստ Սարգիս Իսրայելյանի)
ԴԱՆԳԼՕՑԸ, ՄԻՆ ԷԼ ԿՅԻԺԷՐԷՆ ՑՈՒՑԱԿԸ
Մին օր Մէլիքյ Շահնազարը տըէսնում ա, վէր կարում չի Պուղուն յէխնէ, մըտածում ա.
-Դանգըլօցը մին էլ կյիժէրէն ցուցակը կյիրիլ տամ Պըլը Պուղուն, թօղ ո̈ւրա̈ն անումը ո̈ւրա̈ն ծէռքավը կյիրի. ո̈ւրա̈ն անումը թօղած ո̈ւրո̈ւշինը չի՞ հու կյիրլական: Պուղին հի՞նչ ա գյիդում՝ հինչու հըէտէ յըմ կյիրիլ տամ:
Լյհա էտ վախտը Պուղին նի յա մըննում:
-Մէլիքյն ապրած կըէնա, ծէն ը՞ք տըվալ,- հըրցընում ա Պուղին:
-Հա՛, ծէն ըմ տըվալ, ինձ հարկավէր ա մէր մըհալէն լօխ դանգըլօցը, մին էլ կյիժէրէն սպիսօկը: Կարի՞ս կյիրիս:
-Հա՛, խէ՞ չէ, մէլիքյն ապրած կըէնա, ուռթանա սպիսօկը կյիրած կըպիրիմ:
Էքյսը օրը Պըլը Պուղին պիրում ա սպիսօկը, տամ Մելիքյ Շահնազարէն:
Մէլիքյը տըէսնում ա, վէր սպիսօկէն ըռչի անումը ո̈ւրա̈ն անումըն ա:
-Արա՛, Պուղի՛, տու էտ հինչ ը՞ս ըրալ:
-Հի՞նչ ա, մելիքյն ապրա՛ծ կըէնա:
-Իմ անումըս խէ՞ յըս կյիրալ քունին տըէղակ: Խէ՞, յէս դանգլա՞ յըմ, կյի՞ժ ըմ: Վէր կարիս վէչ հըստադիս, կըլօ̈խըտ կըտըրըլական ըմ:
-Մէլիքյն ապրած կըէնա, թա կըզնըվիս, հըստըդըլական չըմ, թա դինջ կըէնաս, լօխ բացատըրըլական ըմ:
-Ասէ. շո̈ւտ ըրա՛, տու քանէ՞ կըլօխ օնիս, վէր իմ անումըս դընգըլօցը, մին էլ կյիժէրէն նըհըէտ ըս կյիրալ:
-Մէլիքյն ապրա՛ծ կըէնա, յէս ասիմ, տու ըսկա՛ց: Լյավ ա, վէր մինակ չընք: Մըէտը՞տ ա, վէր սըրանա 2 տարէ առաչ Պարսկաստանա մին թաջիր ար յէկալ: Տու նըրան օրիշ տըէղ տըէսա՞ծ իր, ճինա̈նչո՞ւմ իր:
-Չէ՛, էտ ար վէր տըէսալ ըմ: Յէտնան հի՞նչ, թա տըէսած չում, ճինանչում չում:
-Յէտնան էն, վէր վէչ մին խէլունք մարթ անտէս ու անճանաչ ղարիբին 1000 թուման վըէսկէ չի տամ, թա տար ինձ հըէտէ թինգյանուց քըրէղան պէր:
Դէ ըսըէսէքյ, խէլունք մարթը հըղըցավը քյինօղ ղարիբին մին փէշ վըէսկէ կըտա, թա ինձ հըէտէ բըռլյանդ կըպի՞րիս: Սա խըէլքը կըլխէն մարթո՞ւ փըռնած կօրծ ա:
-Պա վէր պէ՞րավ,- կըզնըված հըրցընում ա Մէլիքյը,- էն վախտը հի՞նչ կասիս:
-Էն վախտը, Մէլիքյն ապրա՛ծ կըէնա, քու անումըտ ճինջիլական ըմ, ո̈ւրա̈նը կյիրիմ:
(պատումը ըստ Մակար Բարխուդարյանի)
Ա՜Խ, ԱԴԱՄ Պուղին շո̈ւտ-շո̈ւտ ար Մարասա ընգյունէքյում ինում: Ամէն ընդէղ իլա̈ծ վախտ մին մարթու ար պըտահում, հու վէր, ո̈ւրա̈ն տըսնալավ, խըչըկընքվում ար ու թառանչ քաշում ու ծէն տամ. -Ա՜խ Ադամ, ա՜խ Ադամ: -Ա՛ Խաչի, Ադամը քյէզ հի՞նչ ա ըրալ, վէր ամէն դօ̈նում Ադամ ըս ծէն տամ: -Պո՛ւղի, քյէ մատաղ, դէ վէր Ադամը էտ անդար խընձօ̈րը կըէրած չինար, մունք սօր ըստի չըրչարմունք չինքյ քաշիլյ: Պուղին էտ մարթին տանում ա, լյավ-լյավ շօ̈րէր կյէց տամ, ո̈ւրան կընգանը նըհըէտ Մէլիքյին պըլատէն բաղումը առօք-փառօք տըէղ տամ ու ասում. -Էս հինչու կա, ծըէզ փէշքյէշ, ըպրըէցէքյ ու դա̈րդ չանիքյ, ամէն բարա կարիքյ օտիքյ, մինակ թա էն ռըէխը ծասկած ղըզղանը պէց չանիքյ, թա պէց ըրէքյ,ծըէզ տո̈ւս ըմ ըննական ըստըղան, շո̈ւրըրնէտ էլ ծիռքըրնէրատ յօր օնիմ: Էն ա լյհա հալա իրէք օրը թամամ չար, վէր էս մարթին կընէգյը արթէն դանգյասար ար անում. -Ա՛ մարթ, պա բա̈լի էն ղըզղանը վըէսկավ լիգյըն ա, յէք քյինինքյ տո̈ւս տանք, մին դո̈ւնումանց հըրուստանանք, հո՞ւվ ա գյիդըլական էս քըշէրվա կյէսին: Վէրչը վէր շատ կընէգյը նըէղում ա, մարթը ըսկանում ա, ու քյինում ըն ղըզղանէն կըրիշկան պիցըրցընում: Մաչան մին մօկուն ա տո̈ւս կյամ, փախճում: Պահակնէն տըէսնում ըն ու Պուղուն ասում ըն ըտրա մասին: Պուղին ծէն ա տամ Խաչուն ու ասում. -Խա՛չի, էն ղըզղանէն ռըէխը խէ՞ պէց ըրէր, օտէլըտ ար պակա՜ս, կյէնալըտ ար պակա՜ս, յէս քյէզ ասալի ըմ, վէր պէց չանիս: -Պո՛ւղի, հինչ կյէղիմ քյզանա, կընէգյըս ա պիտի-պիտի ըրալ, յըս էլ խափվալ ըմ: -Դէ գյիդա, վէր Ադամէն կընէգյըն էլ ա պիտի-պիտի ըրալ, վէր վէրչը տի յա տըէռալ: Դէ քյինի շօ̈րէրըտ հանէ, քու քյօհնատ կյէց, քյինի քու փադըտ շիլակէ: Ու տու ինիս, տու, թա մին էլ Ա՜խ Ադամ ասիս, հիբը պէրանըտ պէց անիս, ղըզղանէն մօկունը մըէտըտ կըքըցիս:
(պատումը ըստ Վազգեն Օվյանի)
ՀԸՎԸՏԱՓՕԽԸ Մին հըլէվուր քըրիստօնյա մարթյ կյամ ա Պըլը Պուղուն կօխկը. -Օզում ում հըղէ ինիմ բիդի Յէրուսաղէմ՝ մէղքէրըս քավիմ, հօքիս դինջ Ըստըծու տամ: Պուղին էլ ասում ա. -Հի՞նչ կարիք կա էտքան էրկան հըղէ կըտրիս էտ օրէն ու հա̈լյին, էտ նույնը մէր յէխցումըն էլ կարիս անիս: Էս հըլէվուրը ասում ա. -Ախըր մէղքէրըս շատ ա, օզում չում մէր Ըստուծէն զըզըվցընիմ: Պուղին ըստէղ ասում ա. -Վէր տի յա, կընգանըտ ասէ, մին մօլլա ճարէ, գօրծըտ տըէս: Էս հըլիվուրը կըլխու յա ընգընում Պուղուն մըէտկը, կընգանը ասում ա. -Ա՛ կընէգյ մին մօլլա ճարէ, պէն օնիմ ըսէլի, մէղքէրըս բիդի քավիմ: Կընէգյըն էլ ասում է. -Ա՛ հըլիվուր, մըծօց խըէլքըտ լըրիվ պըկասալ ա, մօլլէն նըհըէտ հի՞նչ գօրծ օնիս: Էս մարթը սա̈սը ավըլի յա պիցըրցընում. -Խըէլքըս տըէղըն ա, տու մօլլա ճա՛րէ: Վէրչը էս կընէգյը ճար չօնար, քյինում ա Շուշվա մին մօլլա պիրում: Մօլլան մուտանում ա մահէն նըհըէտ կըռըէվս տըվօղ հըլիվուրէն ու հըրցընում. -Ա՛ հայ, ասէ տըէսնամ, հի՞նչ ըս օզում: -Օզում ում հավատըս փօխիմ, մահմէդական տըէռնամ,- պադասխանում ա հըլիվուրը ու մին էրկու վըէսկէ էլ կօխում մօլլէն հափուռը: Մօլլան դա̈ստի Ղուրանը տո̈ւս ա օնում, մին քանէ բառ կարթում ու ասում. -Սօրանց յէտը տու ալլահէն կամքավը մահմէդական ըս: Էս հըլիվուրը մին թա̈հրավ կըլօ̈խը պիցըրցընում ա, վէրջին փուհան առաչ ասում. -Փա՜ռքըտ շատ, տէ՛ր Աստուծ, էս ըշխարքան մին մուսուլման էլ պըկասից,- ու փո՛ ւհ անում:
(պատումը ըստ Հրաչյա Բեգլարյանի)
ՊՈՒՂՈՒՆ ԽԸՆՁՈ̈ՒՐԱՃԱՐԸ — Ա՛ Պուղի, քյուքանում ում, ճար օնիս, տըէս,- մին օր Մէլիք Շահնազարը Պուղուն ա խընթրում: — Խնձօ̈ր կըէր, Մէլի՛ք Շահնազար, թըթօ խընձօ̈ր, քըլըխընձօ̈ր: Մին ամսանը յըէտը Մէլիքը մին հափուռ կապէկ ա ածում Պուղուն ջուբը: — Էտ հինչու հըէտէ յա,- հըրցընում ա Պուղին: —Խնձօ̈րին հըէտէ, կըէրալ ըմ, պիրակալ: Հընցընում ա մին խիլլա ժամանակ, Մէլիքը նօրըն ա Պըլը Պուղուն վըէննը կյամ. — Ա՛ Պուղի, հո̈ւշըս կօրալ ա, ճար օնի՞ս, ըրա՛: —Յանի քյէզ հո̈՞ւշ ա իլա̈լ: —Ադա՛, գյո̈ւդում թա իլա̈լ ա: —Դէ, վէր իլա̈լ ա, խընձօ̈ր կըէր, թօշը կյա̈րմո̈ւր, քախծըր խընձօ̈ր: Մէլիքն էս դօ̈նումն էլ ա Պուղուն մին լյավ ճիրում: Ընցընում ա ժամանակ, Մէլիքը էլլհա բօղօքում ա, դա̈րդ ա անում. —Փօրըս գյըրըն-գյա̈րա̈ն ցավում ա, հանց ա մինը մաչան մըխաթավ ծըկէյիս ինի, հի՞նչ անիմ: —Տանձյ ես կըէրալ, տըրանա յա, խընձօ̈ր կըէր, խնձօ̈ր: Մին օր էլ Մէլիքը էլլա Պուղուն ընջուկէն ասում ա. —Ա՛ Պուղի, յէս քյէզ մատաղ, ճար օնի՞ս, տըէս, օժըս պըկասում ա, հանց ա պըռավում ում… —Պահօ՜, Մէլիք Շահնազա՛ր… էդ օրն ըս ընգա՞լ… Խնձօ̈ր կըէր, խնձօր կըէր, վէր ուժիղանաս: Իսկականից վէր էտ հըրաշք խընձօ̈րը ամէն դօ̈նում փրկում ա Մէլիքին: —Ա՛ Պուղի, մի հրաման տօ իմ ընումաս, վէր Վարանդումը լօխ մարթիքյ խնձօ̈րու բաղէր տընգին: Զարգյար Հակուփէն էլ ասէ, թօղ մին վըէսկէ խաչ սարքէ, անումը տինի «Խնձօ̈րու խաչ», տինի Բուլուխանէն/Բովուրխանի/ կըլխէն: Թօղ մարթիքյ գյիդան, վէր խընձօ̈րը ամէն հինչու դա̈րմա̈ն ա : Ու կըդարվում ա Մէլիքին հըրամանը. սաղ Ղարաբաղ, ավըլի շատ Վարանդէն շըրջանումը շըտանում ըն խընձո̈ւրբաղէրը: Տըրա հըէտէ ընդըէղ մարթիքյ ըպրէյիս ըն իլա̈լ էրկան ու առօղճ՝ միշտ վըէտէց: Ու ամէն տըէղ Պուղուն խըրատըն ա. —Օրանը մին խընձօ̈ր օտողը դուխտուրու կօշտ չի քյինիլյ: Տի յէլ մինչէվ վէրչ… Ղարաբաղ հուվէր քյինիյիս ա իլա̈լ հիվանդէն կօխկը, խընձօ̈ր ա իլա̈լ տընէյիս՝ հըվըտալավ, վէր տա օտօղը վըէննը կըփըռնէ:
(պատումը ըստ Հրաչյա Բեգլարյանի)
ԷՍ ՄԱՐԴԸ ՂԱՐԱԲԱՂՑէ ՉԻ Շուշըվա բըզարումը հըվաքված տաք-տաք խօսում ին, վէր տահանց մուտացավ Պըլը Պուղին: —Ա՜, բարէվ՛, պարավ տըէսէնք, Պուղի՛ ախպեր,- ամեն ընգյունա մուտանում ին ու ծէռք տամ Պուղուն: Տահանց մաչին մինը էն ար մո̈ւլո̈ւր-մո̈ւշկյո̈ւլ վըէննը կացած: —Էս մարդը ղարաբաղցէ չի,- ասում ա Պուղուն հընգէր Ղազա̈րը: —Դո̈ւզ ա, պա հո՞ւնց գյիդացէր,- հըստադում ա մին շուշըցէ: —Վէր ղարաբաղցէ ինա̈ր, կըճինա̈̈նչար մէր Պուղուն։
(պատումը ըստ Լևոն Հարությունյանի)
ՂԸԶՂԱՆԸ Պըլը Պուղուն աշկը էն ա ինո̈ւմ Մելիք- Շահնազարէն ղըզղանէն յըրա: Մին կիրէկի ծէն ա տամ, -Մէլիքյն ապրած կըէնա, ղըզղանըտ տօ, տանիմ, մաչին փըլավ իփիմ: Պո̈ւրո̈ւմ ա, էրկու օր պահում, մին պիծի ղըզղան էլ նըէհըէտը տանում, տամ Մէլիք Շահնազարէն: -Պո՛ւղի, էս պիծինը հի՞նչ ա: -Մէ՛լիքյ, պա ասէ՞լ չըս, ղըզղանըտ ծընալ ա: Մէլիք սուս ա անում, ճօխտ ղըզղանը յօր ա օնում: Մին շէբթանը յէտը հա̈մին ղըզղանը Պուղին մին էլ ա օզում: Մէլիքը մըտածում ա. -Ղըզղանը տամ, բա̈լի մին էլ ա ծըննական: Մին ամէս անց ա կըէնում, Պուղին ղըզղանը պո̈ւրո̈ւմ չի: -Պո՛ւղի, ա՛ պըէլ մըէռած, պա ղըզղանը խէ՞ պուրում չըս: -Մէլիք, պա ասէլ չը՞ս, ղըզղանը սատկալ ա: -Ա՛ Պուղի, պա ղըզղանը կըսատկէ՞: -Էդ հո՞ւնց ա, ծընէլին հըվատում ըս, սըտկէլին հըվատում չըս:
(պատումը ըստ Լևոն Հարությունյանի)
ՍՈՒՏԷՐԸՏ ԿԸՐՃԸՑԸՐՈՒ
-Պո՛ւղի, մարթունցը մասին հիշքան սուտէր ըմ ասում, տու իմ սուտէրըս հաստատէ: Վէր տի ըրէր. ամէն մինին մին շա̈հի ըմ տըլական:
Պուղին Մէլիք Շահնազարէն պայմանէն համաձայնվում ա: Մէ հըէտ մէլիքը շընըմաչումը լըղվօթուն ա անում:
-Հատէ՛ վըկա Պուղին, թըվա̈նգյը յըրան ըմ ըրալ, ասալ ըմ՝ հանց անիմ, մին գյո̈ւլլա̈վ յէղջէրըվէն էրկու տըէղան նի կյա, համ էլ փախչի քյինի:
Ըսկընօղնէն ծիծաղում ըն: Սուտավը կըծիծաղին:
-Ա՛ ժօղօվուրթ, խէ՞ ծիծաղում ըք: Մէլիքը ղօրթ ա ասում: Հանց վախտ ա յըրան ըրալ, յէղջէրուն էն ա ըլալ քըմակէ կըճըղակավը անգուճը քուրէյիս: Գյո̈ւլլա̈ն քյէցալ ա կըճըղակէն քըէթըն էլ ծակալ, անգուճէն ղըրաղըն էլ, յէղջէրուն սաղ-սըլմաթ փախալ ա քյէցալ:
-Ա՜յ տա հըվըտալի յա:
Վէր մարթիքյ ցըրէվ ըն կյամ, Պուղին ասում ա.
-Մէլիքյ, յէս կարէլ չըմ քու պուզավուր սուտէրըտ մին շա̈հա̈վ ղուրթըցընիմ: Յա սուտէրըտ կըրճըցըրու, յա հախըս ըվիլցըրու:
(պատումը ըստ Վարդան Հակոբյանի)
ՊԸԼԸ ՊՈՒՂՈՒՆ ՔԱԹԸ
Էտ ալաբաշնէրէն թուփակը՝ Փանահէն կըլօ̈խ ըրած, թիվինգյնէրէն տաք-տըրաքուցավը, զուռնա- տըմբըլավը մուտանում ին Մէլիքյին տանը: Խնձօրին ծառէն յըրա շինած պո̈ւնէրան տո̈ւս ըն թըռչում յըղօնէգյնէն՝ գուլուբնէն, ու հըռանում բիդի Քիրսին յըրա կյո̈ւն տըված ամպէրը: Պուղին տի պէն տըէսած չար. Մին յըղօնէգյ էլ չի մընացալ: Տա խըրէգյ ար, հալա կյուման գամփըռնէն էլ տո̈ւս տըէռէն, կապէրը կըտրած, ու յըրա տըէռէն էտ ալաբաշնէրէն:
_ Էս շընէրը ղունաղէն յըրա ըռըչի դօ̈նո̈ւմըն ա, վէր հաչում ըն,- ասից Պուղին:
-Պուղի՛, այ մըէռած, էս հի՞նչ ըրէր,- կըտաղած ու ո̈ւրա̈ն կուրցըրած ասում ա Մէլիքյը: Ու տըէսնում, վէր Պուղին էնա ո̈ւրա̈ն կօխկէն ու վէշ մին պինա խաբար չի: Լյհա կըտըղթունան ծույնին ա կյամ.
_ Խայտառակ տըէռէ: Էս Փանահէն թիվընգյըվուրնէն գյո̈ւլլաթակ ըն տամ շընէրէն: Մին յըղօնէգյ էլ, վէր հալյա հըսցըրած չի ինում թըռչի պէցուր, էլհա գյո̈ւլլին ռըէխըն ա ընգընում:
Մէլիքյը տի կըլօ̈խը կուրցըրած ղունըղնէրէն առաչըն ա տո̈ւս կյամ ու կըմկըմամ.
—Պարավ ըք յէկալ, կընէրիքյ, վէր ըստի յա տըէռալ, Էս փուչ Պուղին ուրխընալյան մըննան քըցալ ա տըռնէրը կապէ, յըէս էլ ստուգալ չըմ, ուրխութունան կըլօ̈խըս կուրցըրած ըմ իլալ:
—Վէչինչ,-պըտահում ա, ասում ա Փանահը,-հու չի կըլօ̈խը կուրցընում,- ու յիշիլավ ըռնուտ գօլուբին՝ ըվիլցընում ա._ Ուրխութունան թէվ էլ անում, թա թըռչին, հի՜նչ մընաց կըլօ̈խը կուրցընէլին…
Ու տըսնալյավ Պուղուն՝ օզում ա գյափ անէ.
_ Տու հի՞նչ կասիս, Պուղի՛:
Պուղուն սըրտավը ա̈րո̈ւն ա քյինում, ասում ա.
_ Վէր կյամ, կասիմ,- հու գյուլլու նըման տո̈ւս ա կյամ տըռնավը:
_ Ըշտըէղ քյէցէր, քըմական ծէն ա տամ Մէլիքյը:
_ Քյինում ում հանդէրը շօռ կյամ, տըէսնամ կըլօխըտ ըշտըէղ ըս կուրցըրալ, քըթանամ, պիրիմ:
Լօխ մին դունումանց ծիծըղօտում ըն: Մէլիքյն օզում ա էտ տէմպը պահէ, ասում ա․
_ Իմ շուլուղչիս ա, վէր խօսում ա, փօրատ փըռնէ, վէր ընգէր:
_ Հա՛, ըրվամ ա, վէր սօր մըէտկ օնէ, հինչ անիս կյանքը՝ առանց շուլուղի:
Մէլիքյը ղունըղնէրէն մաշկյուս ա տանում, ծառանէրէն էլ հըրամայում, վէր շընէրէն լէշէրը տանին ծօ̈րը թափին: Ըսքըսվում ա քէփ-ուրխօթուն…
Փա̈նահը էնքան լակում, վէր արթէն ո̈ւրա̈ն խազային ա ըզգում, ըսքըսում ա խըրատնէ տալյը պօվուրնէրէն.
_ Ղըզղանէն խըրըվածէն յըրա տախտէղ չըն ածէլյ , տա ղուրանավը արգէլվում ա, բիդի քաղծըր նօռնը միզիս… Դէ վէչինչ, կըմընց-մականց սըվըրըլական ըք…Ամէն ակարէվօրն էն ա, վէր ծէրքըտ խօզու մըսու նի չի կյա, թա չէ…
-Խանն ապրած կըէնա,- կյինա՞ն, թա ՞ կէղծավըրութունան ծըռմըռված դէմքավ Մէլիքյն ա ասում,- իմ տանըս խօզին մըէսը արգէլված ա էն օրանը տէնը, հիբ վէր Իմ պարիկամըս Փա̈նահ խանըն ա տըէռալ:
Արթէն քըշէրվա տէմ ար, հալյա քէփը շարունակվում ար…Պուղին էլ օզում չար վէշ մինին պատկէրը տըէսնա, քյինում ա բիդի Շըռըշըռանէն քըէրծը, ըշտըղան վէր շընէրէն ածալ ըն ծօ̈րը: Հալյա քըրծէն չըհըսած՝ շան կընձկօնձօց ա ըսկանում, մուտանում ա, տըէսնում.
_ Վազանիկն ա, Վազանի՛կ…
Շօնը տըղան յէր ա կըէնում, մուտանում ու ըսքըսում լուզ տալյը Պուղուն վըննըծէռքը:
Էն ըն ինո̈ւմ Վազանիկին ախպէրք Զա̈նգին ու Բասարն էլ անշունչ վէր ընգած: Պուղին ու Վազանիկը մուտանում ըն, Պուղին շօյում ա, Վազանիկն էլ լո̈ւզ ա տամ վէրքէրը: Ըրկօքան էլ յէր ըն կըէնում: -Տուք իմ հավատարիմ հընգէրունքըս ըք, տուք շօն չըք,- ասում ա Պուղին,- շօնը Մէլիքյ Շահնազարն ա, վէր Շուշին ծախալ ա, միհէնգյ էլ մընացածըն ա ծախում:
_ Համօզ ընք,- խօսում ըն շընէրը,- մունք քու հընգէրունքըն ընք, տու՝ մէր, բայց Մէլիքյին էլ շօն մէլ ասէլ, տա ամէն շան հըէտէ յէլ քյէփէ նի կյալի յա:
Պուղին համաձայնվում ա: Բայց շընէրը վօրօշում ըն՝ շէնը չի կյան, Մէլիքյին իրէսը տըէսնան վուչ, քյինում ըն բիդի սարէրը, բիդի Քիրսը:
Պուղին մո̈ւլո̈ւր-մո̈ւշկյո̈ւլ յէտ ա կյամ: Քյէփը հալյա շարունակվում ար: Պուղին պիցըրանում ատիյէր, Փանահէն ըռաչին մին կապած բօխճա տինում:
_ Էս հի՞նչ ա…
_Կըլօ՛խ:
Փանահն ու Մէլիքյը հըռհըռամ ըն լակած:
_ Պուղուն շուլուղնէրէն վէրչ չըկա,- ասում ա Մէլիքյը:
_ Պա հի՞նչ կըլօ̈խ ա, - զօռավ բառէրն ո̈ւրո̈ւր ընէլավ հըրցընում ա Փա̈նահը,- Յէրէվի Մէլիքյին կըլօ̈խըն ա, վէր կօրչալ ար մըէզ տըսնալու ուրխութունան, հա՞, Պուղի՛…
Պուղին խօսում չի, ըսպասում ա, վէր Փանահը ինքյը պէց անէ բօխճան: Տա լյհա բօխճան պէց ա անում, թա չէ, մին ծէնու ծըկըլթամ ա.
_Էս հի՞նչ տընազ ա, էս հի՞նչ ղարազ ամ սա արթէն շուլուղ չի,- կիրմկիրտակած, կիպտըված կյըռկյօռում ար Փա̈նահը:
Էս ղունըղնէն մին դո̈ւնո̈ւմանց յէր ըն կըէնում՝ խըմած-չըխըմած, քընըքօն, լընգըլանգու ընէլավ, առանց Մէլիքյին ղաչանք-պըղըտանքէն մըտէգյ ընէլյի, հըղէ ինում յէկած հըղըցավը:
Մէլիքյը կյամ ա, ուրան աշկավը տըէսնա բուխճէն մաչինը: Եվ հի՞նչ: Ըստօլէն բուխճումը խօզու կըլօխ ա ինում:
_ Պուղի՛, ա՛ տընաքանդ, էտ հի՞նչ ըս ըրալ,- համ ասում ա, համ գյուդում, վէր ղունըղնէրէն փախճիլը ուրան յըրա թանգյ ա նըստըլական:
-Մէլիքյն ապրած կըէնա, տըէսալ ըմ, վէր որ թանգյ ղունըղնէ օնիս, ըսըէցէ՝ քյինիմ կուրկուտացու պիրիմ, ուռթանա քըշէրավ կուրկուտ քըցինքյ:
-Արա՛, ա՛ տափը մտած, բա տու գյուդում չը՞ս, վէր տահանք խօզին մըսան զըզըվում ըն:
-Պա վէր խօզին մըսան զըզըվում ըն, խէ՞ յըն օզում Մէլիքյին կըլօխը օտին…
Տըէսնալյավ, վէր տէնակը վըսկըէռէն ա հըսալ, Պուղին ամէն տըէղ ուրան խայտառակ ա անում, Մէլիքյ Շահնազարը մըտկումը վօրօշում ա էն մին օրը մին պէն մըտածէ, Պուղուն անա ըզադվէ:
-Վէչինչ, սօր էլ տէմ կըէնամ, էքյուծ յէս տըրա կըլխըկյալիքյը տըէսնամ,- մտածում ա Մէլիքյը:
Պա քըշէրը… Պուղին լյհա կըրըվաթըն ա նի մըննում թա չէ, ըսքըսում ա ճըղճըղալյը՝ իփըր իրազի յա.
_ Ժուղօվո՜ւրթ, աշկէրըտ պէ՛ց ըրա, Մէլիքյ Շահնազարը Շուշին ծախում ա…Ժուղօվո՜ւրթ…
Էս Մէլիքյը լյհա լյաղ ա անում ակուշկէքյը կապէ, վէր տո̈ւսո̈ւմը ըսկանօղ չինի: Քըշէրը ծանդըր ա անց կըէնում: Սաղ քըշէր Պուղին իրազումը ծէն ա տամ: Մէլիքյն էլ կըլօխը օռած թա խըմէլան, թա անքօն ինիլյան, յէր ա կըէնում, բայց Պուղուն նըհէըտ սիլիբիլիյավ ա խօսում:
_ Մէլիքյն ապրած կըէնա, էտ վէր լո̈ւզո̈ւտ քըխծըրալ ա, էտ մին փիս պէն ա իննական:
_ Չէ՛, Պուղի՛, մինակ թա էն յըրկըվա ըրածըտ լյավ պէն չար: Յէ՛ր կալյ, յէ՛ր կալյ, մին կուտուր պէն կըէր, յէս ու տու սօր տա̈նձի յընք քյիննական:
Դէ Պուղին Մէլիքյին նօր չի ճինանչում. Մէլիքյը ըսկուպօյ մըէռնում ա, միհէնգյ էլ ծըրի հացու յա հըմէցիքյ անում:
-Հաստատ մըտկումը մին պէն կա,- մըտածում ա Պուղին…
(պատումը ըստ Նորայր Ավետիսյանի)
ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ Ա̈ՐԱ̈Զ ԲԻԴԻ ՏԸԷՍՆԱ
Տըէղ ին քյինում, խօսում ին հազար ու մին պինա: Ըմըռնան օր ար, արէը կըրակ թըփէյիս, Խօնաշէն տանօղ հըղէն էլ ավըլի էրկան ար ըրվամ, ասիս թա վէրջ չօնէ:
—Ա՛ Պուղ,- ասում ա Մէլիք Շահնազարը,- քըշէրէս մին արմանք-զարմանք ա̈րա̈զ ըմ տեսալ, իմ ա̈րա̈զըս էլ թըրու նըման կտրում ա: Հազար հըէտէ փօրցալ ըմ…
Ասում ա, հու պըտկան պըտօկ պատմում՝ ղաթումըն էլ ուրան օզածնէն մաչը քըցիլավ:
—Յէս ըրա̈զի վէր մարթ ըմ տըէսնում՝ թյո̈ւվանգյը ճըտումը, մինչէվ շէբէթը թըմամելը տափը կըկյա, ու վըէղ տըէռնա,-ասում ա Պուղին:
Էս խուսկէն յըրա Մէլիքյը մին թէվուր ա տըէռնում, մին պատառ սուս անում , մըտկէն դօնն ընգընում: Ծիյէնը հանդարտ քյինո̈ւմ ին. Մէլիքյին ծին ըռըչան, Պուղուն ծին՝ քըմական:
Ընցընում ա մին քանէ օր, Մէլիքյ -Շահնազարը Պուղուն հացու յա ծէն տամ: Սուփրան լըսնում ա՝ իփած հո̈ւնդո̈ւշկա, համավ խո̈ւրըգյնէ՝ ջուռըջուռա, ֆըրուկտը…
Սուփրէն մաշտըէղըն էլ Մուշկըպատա ըլըվ- ալավ ընէյիս կյինին ար, Հըղօրտըվա թութէն արաղը, վէրը Քյամալ դային ար քաշալ՝ սաղ Ղարաբաղ անումը յէր իլած:
—Մէլիքյին փօրումը մին ցավ կա,-դա̈ստի մըտածում ա Պուղին,- յա աղըն ա պակաս, յա մաղը:
—Պո՛ւղի, քա հօր հօքին լյո̈ւս տըէռնա, արա՛, մին թահր ըրա, էն շան տըղէն ըրա̈զումըտ տըէս՝ թյո̈ւվանգը ճիտումը, ռադ ինի, քյինի, շօքըն էլ չըրվա:
Պուղուն հըէտէ մէկան մէկա գյիդալը, վէր տա վըէրսկան Թիվուսէն մասին ա խօսկը:
—Շան վէրթին սըրէրումը կաքավ, միրհավ չի թօղալ, կընէգյըն էլ էտ վիրի մըսէրն ուտէլավ օրկանց օր ղըշինգյանում ա, հանցա մարալ ինի,- Մէլիքյըն ա դա̈րդ անում:
Պարզ ա, վէր յէթէ Մէլիքյը օզի, մին օրումըն էլ ռադ կանէ Թիվուսէն, կընգանըն էլ ծէռքը քըցի, բայց անում չի. յա Թիվուսէն թիվանգյան ա վախում, յա օզում չի առանց էն էլ ուրան մէխքավ լիգյը շըլընքին մինն էլ իվըլցընէ: Սպասում ա՝ ինքյը ո̈ւրա̈ն կըլօ̈խը օտէ:
—Մէ՛լիք Շահնազար, հազար ուղօրմի քա հօր կօխկէ մըէռըլնէրին, էտ ա̈րա̈զը տըսնալի հըէտէ ինձ մին ամէս ժամանակ տօ,- խնթըրում ա Պուղին:
—Էրկունը տըվէ,- ուրխութունան յըրա յա պիրում Մէլիքյը, ձէռքէրը ուրուր քըսում, հանց ինի մին թինգյանուց պէն քըթած:
Ընցընում ա ըռչի ամէսը: Տըրա հըէտան էլ էրկունջինը, յէտնան՝ իրէքընջինը, յէտնան՝ չօրրօրթը… Ամմա Թիվուսէն վէշ մին պէն էլ պըտահում չի, քյըքյուլին մազըն էլ չի ծըռում: Հակառակը՝ Չանաղչու ծուրէրումը հիշքան վէրս կա, լօխ տօն ար պիրում: Կընէգյն էլ օրկանց օր հո̈ւրըմալագյ ար տըէռնում Մէլիքյին աշկումը:
—Ա՛ Պուղ, արա հիշքա՞ն սպասիմ: Պա ա̈րա̈զը խէ տըէսնո՞ւմ չըս,- մին օր էլ տըմանում չի Մէլիքյը:
—Մէլիքյն ապրա՛ծ կըէնա, Պուղին խօխա յա, վէր մըննան քըցի: Ամէն շէբէթ ըրազումըս տըէսնում ըմ Թըվուսէն, ամմա թյո̈ւվանգը ճըտումը չի ինում: Շան տղան հանց ա պէն ինի կըլօ̈խ ընգած…,- «արդարանում ա» Պուղի ապան: _Թէվօսը շան տըղա յա, համաձայն ըմ, մարդիք կան՝ մէխկավ ըն տօնը պահում, բայց տօն պահէլն ա խըէղճը պահէլը նույն պէնը չըն։ Տու՝ մինը օնիս, մինը՝ օնիս վէչ։
(պատումը ըստ Նորայր Ավետիսյանի)
ՏԷՐՏԱԿ ՋՈՒԲ, ՏԷՐՏԱԿ ԿԸԼՕԽ
Մէլիքյ Շահնազարը մին օր հըրցընում ա Պուղուն.
—Խէ՞ յըս միշտ ջուբէրըտ տէրտակ պահում:
Պուղին ասում ա.
Տէրտակ ջուբը խէլունք մարթին միշտ ըսկըցընում ա, վէր մին օր կըլօ̈խըտ էլ կարօղ ա տիրտակէ, լյավ ա ջուբըտ տէրտակ ինի, քան կըլօ̈խըտ:
Մէլիքյ Շահնազարը կըլօ̈խ ա ընգընում սըրա նամյօկը, օնքէրը ո̈ւրո̈ւր ա տամ ու ասում.
—Յէթէ վըէղ օնիս, պէրթ օնիս, էլ հինչ տիրտըկօթուն, էտ յէնթակա մարթին կըլօ̈խըն ա ջուբէն նըման տէրտակ ինում:
Պուղին ասում ա.
—Վէր վըէղըտ ո̈ւրո̈ւշու ծէրքէն ա, պէրթըտ էլ ո̈ւրիշու մաշկ ա պէնդ պահում, ջուբըտ վէր լիգյըն էլ ինի, կյանքըտ տէրտակ ա իննական:
Մէլիքյը կըզնըվում ա ու ասում.
—Ջիհնամվէ՛ աշկաս:
(պատումը ըստ Արմեն Սարգսյանի)
ՏԸԺՕԽԿԸ ԳՅՈ̈ՒԼԼԱ ԿԸՔԸՑԻ…
Մէլիք Շահնազարէն հա̈րը մըէռնում ա, տանում ըն վէր թաղին:
Մէլիքյը Պուղուն հըրցընում ա.
_ Ա՛ Պուղ, հի՞նչ խօրուրթ ըս տամ, դո̈ւզը վէ՞րն ա, յէս ղութուն ըռաչան քյինիմ, թա քըմական:
_ Մէլիքյ -Շահնազար, տու վըս գյիդում, բայց վէր ինձանա ինի, տու լյավ էն ա մաչին քյինիս, լյավը էտ կընի:
Մէլիքյը մըռըխում ա ու ծէն չի հանում:
Մին էլ ժուկ ա ընցընում, Մէլիքյին մարն ա մըէռնում, Մէլիքյը մօրը ղութուն ըռաշկէն չօքում ա ու ըսքըսում խօսէլը.
_ Ա՛յա, ապուն կասիս դա̈րդ չանէ, յըրան լյավ քար ըմ քըցալյ, կասիս 1000 վըէխճար ըս թօղալ, 4000-ըն ըմ շինալ, կասիս թօռնէրըտ մըծացալ ըն, սօր-էքյուծ փըսըկվըլական ըն, ա՛յա, մըննատ քըցիս վէչ, կասիս: Պուղին էտ լօխ ըսկանում ա, մուտանում, ծէռքան փըռնում ու ասում.
-Մէլիքյ, այան պառավ կընէգյ ա, էտքանը հո՞ւնց պահէ մըէտը, մաննը մին թիլ կապէ, մըննան քըցի վէչ, յա տու վէլ նըհըէտը քյինի, տըէղը-տըէղէն իմաց ըրա:
Վէր մօրը թաղում ըն կյամ, Մէլիքյը մըտկէրէն դօնն ա ընգընում: Ծէն ա տամ Պուղուն, հըրցընում.
_Պո՛ւղի, յէս վէր մըէռնիմ, հի՞նչ ըս մըտածում, տըրախտը ինձ կընթունէ:
_ Տըրախտը գյուդում չում, Մէլիքյ –Շահնազար, ամմա տըժօխկը հըէտէտ գյո̈ւլլա կըքըցի:
(պատումը ըստ Արմեն Սարգսյանի)
ԼՅԱՎՆ ԷՆ Ա
Մէլիքյ Շահնազարէն տանը օտէլ-խըմէլ ա ինում: Պուղին պէն չի օտում, լյհա վարին մըէղըր ա օտում, դէ հա, դէ հա նի յա տամ. Մէլիքյը յէտ ա տըէռնում թա.
_Ա՛ մըէռած, խըրէգյ կըէր էտ մըէղըրը, դա̈րդըս մին պէն չի, մըռնըլական ըս, ըսըլական ըն Պուղին մըէղըր ա կըէրալ, մըէռալ:
Պուղին ո̈ւրա̈ն կուրցընում չի, ասում ա.
_ Մէլիքյ –Շահնազար, տու քյէզ յէշի, լյավն էն ա ասին՝ մըէղըր ա կըէրալ մըէռալ, քան թա ասին՝ Ղարաբաղը ծախալ ա, տո̈ւզնը մըէռալ:
Էս Մէլիքյը օզում ա խօսկը փօխէ.
_ Պո՛ւղի, Ղարաբաղը քյըզ ըէտէ հի՞նչ ա:
_ Ղարաբաղը ինձ ըէտէ մամա յա:
_ Պա յէս քու հի՞նչըտ ըմ,-հըրցընում ա Մէլիքյը:
_ Տու վէլ իմ պապաս ըս:
_ Ափփա՛րիմ, Պո՛ւղի, միհէնգյ հի՞նչ կօզիս քու հօր ու քու մօր հըէտէ:
_ Կօզիմ հօրավ յէթիմ ինիմ:
Մէլիքյը իփըր չըսկընալին ա տամ.
_ Պուղի, պա ըշխարքէս ամէնալյավ պէնը հի՞նչըն ա:
Ըշխարքէս ամէնալյավ պէնը քու տանըտ քըթէնվալ չի, Մէ՛լիքյ:
_ Հո՞ւնց թա, տի պէն չըկա, վէր իմ տանըս ճարվէ վէչ, յէս վէր օզիմ, Իրանա կըէսը կարիմ ինքյ օնիմ:
_ Ըշխարքէս ամէնալյավ պէնը փօղը չի Մէլիքյ, վէչ էլ ինքյունօվի յա. ըշխարքէս ամէնալյավ պէնը ազատ խօսկըն ա, ազատ ապրէլը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․․
Զվարճախոսություն
ԶՎԱՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ կամ ՄԱ̈ԶԱ̈ԼՈՒ ՊԻՆԷՐ. վիպական բանահյուսության ժանր է:
Զվարճախոսությունների թեմաները բազմազան են՝ ընդգրկելով մարդկային կյանքի տարբեր բնագավառներ։ Նյութերի մի մասի հերոսներն առանձնանում են սրամտությամբ, հանպատրաստից սրախոսելու արվեստով, մյուսներն էլ իրականում կատակի նյութ են դառնում իրենց պարզամտության, միամտության, չափից դուրս շիտակության, հոգեկան անհավասարակշիռ վիճակի, տարօրինակության, շփոթմունքի, ստախոսության, տարբեր արատների պատճառներով։
Երգիծական զրույցներից շատերն ունեն տեղական տարածվածություն․ ստեղծված լինելով այս կամ այն անձի շուրջ՝ դրանք հաճախ պատմվում են տվյալ կամ հարեւան բնակավայրերում։ Մի շարք պատումներ էլ ստացել են ընդհանուր արցախյան գործածություն։
Վերջիններիս մեջ առանձնանում են Պըլը-Պուղու զվարճախոսությունները, որոնք տարածվել են նաեւ Արցախի սահմաններից դուրս։ Պատահական չէ, որ այս կամ այն գյուղերում զվարճախոսներին կոչում են հենց Պըլը-Պուղի մականունով: Մեծ զվարճախոսի անվան շուրջ ստեղծված զրույցներն այնքան են ծավալվել, որ հաճախ նրան են վերագրվում նաեւ հայտնի եւ անհայտ այլ զվարճախոսների մասին պատմվող պատումները։ Իրականում հայ բանահյուսության մեջ նա ժողովրդական էպոսի հերոսներից հետո ամենից հայտնի կերպարն է, որի մասին ստեղծվել են նաեւ գեղարվեստական գործեր, նրա անունով հրատարակվել երգիծական հանդես (<<Պըլը-Պուղի>>) ։
Պըլը-Պուղու սրախոսության նյութ են դառնում բոլորը՝ անկախ դիրքից, սոցիալական վիճակից, իր հետ ունեցած հարաբերությունից։ Սակայն դրանց մեջ առանձնանում է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարը, որի ապարանքում՝ որպես կատակաբան, իր կյանքի մեծ մասն անց է կացրել մեծ զվարճախոսը։
Արցախում գրեթե յուրաքանչյուր գյուղ ունի իր զվարճախոսը։ Դրանցից են Թալիշէցի Տիկօշը, Ղըզղըլըէցէ Բուդին, Ճըրտըրըէցէ Վաղօն, Ղըլէչի Միշան ևն:
Բազմաթիվ զվարճախոսություններ են ընդգրկված Արցախի բանահյուսական տարբեր ժողովածուներում:
Այս պատմությունները երբեք չեն ավարտվում, եթե կա մեկը, ով դրանք հիշում է կամ կհիշի ու կպատմի, ուրեմն դրանք կապրեն։
Եթե ժպիտը ծնվում է, դա ապացույցն է, որ լույսը հաղթում է մութին։ Եթե հիշում ենք, նշանակում է՝ մենք այնտեղ ենք, մեր հողի, մեր պատմության ու մեր նախնիների հետ։
Զվարճախոսությունները հաստատում են, որ մենք ժպտացինք, երբ ցավ կար, հիշեցինք, երբ գիր գրելու ժամը չէր, և պահ տվեցինք ժամանակը զրույցներում:
Հիմա, բարեկամնե՛ր, այս հուշերն այլևս միայն մերը չեն։
Նրանք պիտի ապրեն ամենուր, այնտեղ, ուր լույս կա, պիտի ապրեն երեխաների մեջ, ովքեր լսեցին, զգացին ու կհիշեն։ Պիտի ապրեն, որ հիշողության զանգը երբեք չլռի: