part 1 icon

Ղարաբաղի բարբառ

Թեմաներ

Ղարաբաղի բարբառ

Ղարաբաղի բարբառը հայերենի ամենատարածված, ուսումնասիրված ու դեռ ուսումնասիրության ընդգրկուն դաշտ ունեցող բարբառներից է: Դեռևս 8-րդ դարի քերական Ստ. Սյունեցին, հայ բարբառները աշխարհագրորեն դասակարգելով, հայերենի 8 բարբառների շարքում առանձնացրել է նաև Արցախյանը. «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին և զԽութայինն և զՉորրորդ Հայեցին և զՍպերացին, և զՍիւնին և զԱրցախայինն. այլ մի միայն զՄիջերկրայսն և զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան. այլև օգտակարք ի պատմութիւնս, զի մի վրիպեսցի անընդել գոլով լեզուացն»: Ըստ Կարո Դավթյանի՝ Ղարաբաղի տարածքում գոյակցում են 6 բարբառ՝ Ղարաբաղի, Հադրութի, Շաղախ-Խծաբերդի, Չայլուի, Մարաղայի, Մեհտիշենի. վերջին 4-ը 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Ղարադաղից, Ուրմիայից, Խոյից, Մարաղայից գաղթած հայ բնակչության խոսվածքների դրսևորումներն են: Հրաչյա Աճառյանը նշում է, որ բարբառը ձևավորվել է 12-րդ դարում՝ հիմք ընդունելով այդ շրջանում բարբառի բաղաձայնական համակարգում կատարված հնչյունափոխական իրողությունները, իսկ Գևորգ Ջահուկյանը հաստատում է, որ Ղարաբաղի բարբառը, ի թիվս հայերենի այլ բարբառների, առաջացել և զարգացել է հայ ժողովրդի ձևավորման ու պատմական զարգացման ընթացքին զուգահեռ, ինչը հիմնավորվում է լեզվաբանական հիմնավոր փաստերով:

Ղարաբաղա պարպառը շօղուլ կաղնէ յա, օզում ըս համնը շինի, օզում ըս՝ մա̈սա̈ն:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft