Բանահավաքչություն

Նյութեր

Բանահավաքչություն

Արցախի բանահյուսությունը հարուստ ու բազմաժանր ժառանգություն է, որը ձևավորվել և պահպանվել է դարերի ընթացքում՝ արտահայտելով ժողովրդի մտածողությունն ու կենսափիլիսոփայությունը ։

Այն ներկայացվում է ենթաթեմաներով՝ բանահյուսության գրառման պատմություն, ժանրային-թեմատիկ առանձնահատկություններ, բանահյուսական նյութերի գրավոր փոխադրության առանձնահատկություններ և բանահավքների էջեր, որոնք բացահայտում են թե՛ բանահյուսության ձևավորման ուղին, թե՛ բովանդակային բազմազանությունը։

Բանահավաքչությունը կարևոր դեր է ունեցել ժողովրդական ստեղծագործության ու ժառանգության պահպանման գործում՝ սկսած Բահաթրյաններից մինչև նոր շրջանի բազմաթիվ հետազոտողներ, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն ունի ազգային արժեքների փոխանցման գործում ։

Նրանց գործունեության շնորհիվ ապահովվել է բանավոր մշակույթի շարունակականությունը։ Այս էջում ներկայացվում են ինչպես այդ ենթաթեմաները, այնպես էլ բանահավաքների անհատական ներդրումները՝ ամբողջացնելով Արցախի բանահյուսական պատկերը։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft