part 1 icon

Մարաղայի բարբառ

Նյութեր

Մարաղայի բարբառ

ՄԱՐԱՂԱՅԻ ԲԱՐԲԱՌ ․ արևելյան _–ել (լ) _ճյուղի բարբառ է: Որոշ լեզվաբաններ համարում են Ուրմիայի բարբառի խոսվածք: Հիմնականում խոսվել է Պարսկաստանի Մարաղա քաղաքում ու նրա շրջակա բնակավայրերում, իսկ 19-րդ դարի 30-ական թվականներից՝ նաև Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

Ձայնավորներն են՝ ա, է, ը, ի, ու, օ, ա̈, ո̈ւ, օ̈, երկբարբառները՝ ըէ, ըի, ուէ, ուի, օի, օու: Գործում է ձայնավորների ներդաշնակության օրենքը: Բառասկզբում ձայնեղները խլանում են, հ-ն դառնում է խ, իսկ ետնալեզվային բաղաձայններն ունեն քմայնացած տարբերակներ:

Բաղաձայնից առաջ առկա է կ-յք, նք-հյ փոփոխություն և կիսաշփականների շփականացում: Բացակայում է ֆ խուլ շփականը, գործածվում է ղ կոկորդայինը: Գոյականն ունի թվի, հոլովի, առկայացման կարգեր: Հիմնական հոգնակերտներն են՝ -իր, -նիր, -քիր: Բացառականն ունի –էն , գործիականը` -օվ վերջավորություն:

Սահմանական ներկան կազմվում է անորոշ դերբայ+օժանդակ բայ կաղապարով (սիրել իմ-սիրում եմ), իսկ անցյալի անկատարում դրան ավելանում է էր մասնիկը (սիրիլ իմ էր): Վաղակատար դերբայն ունի ր տարրը: Եղանակների կազմը նման է գրական հայերենին:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft