Մեհտիշենի բարբառ

Նյութեր

Մեհտիշենի բարբառ

ՄԵՀՏԻՇԵՆԻ ԲԱՐԲԱՌ․ Մեհտիշենի բարբառը Ղարաբաղի բարբառի համեմատությամբ պահպանել է մի շարք առանձնահատկություններ.

  1. օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերը նման են են գրական հայերենին՝ բացառությամբ եզակի երրորդ դեմքի, որ ներկայում հաճախ լինում է ա/ա̈ (ասում ա), իսկ անցյալում՝ էր (ասում էր),

  2. ապառնի դերբայը հիմնականում ունի գրականի վերջավորությունը (ասէլու),

  3. վաղակատար դերբայը ունի ր վերջավորությունը (ասէր), որն ընկնում է, եթե օժանդակ բայը նախորդում է նրան (չէմ ասէ),

  4. անցյալ կատարյալի եզակի առաջին դեմքը վերջանում է մ դիմորոշիչով (ասամ), իսկ մյուս դեմքերի վերջավորությունները սովորաբար լինում են ար, ավ, անք, աք, ան նաև կանոնավոր բայերում (կյըրար, կյըրավ, կյըրամք, կյըրաք, կյըրան),

  5. սեռական-տրականը հոդ չի ստանում,

  6. բացառականը կազմվում է ից (քարից), գործիականը՝ օվ (քարօվ) վերջավորություններով,

  7. շեշտը դրվում է վերջին վանկի վրա,

  8. նախաշեշտ ձայնավորները սովորաբար չեն սղվում ևն:

Այս առանձնահատկություններն աստիճանաբար վերանում են, և ենթաբարբառը Ղարաբաղի բարբառի խոսվածքի վերածվելու միտում ունի:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft