Շաղախի ենթաբարբառ

Նյութեր

Շաղախի ենթաբարբառ

ՇԱՂԱԽԻ ԵՆԹԱԲԱՐԲԱՌ․ Հադրութի շրջանի Խըծա̈պէրթ, Դօլանլար, Սարէն շէն, Միրիշկյա̈լո̈ւ, Խըրմանջուղ, Ըլբըլաղ (նախկինում՝ նաև Մարտակերտի շրջանի Չինգյաթաղ) գյուղերի խոսվածքների ամբողջությունը: Տարբեր լեզվաբանների կողմից ներկայացվում է նաև Շաղախի բարբառ, Շաղախ-Խծաբերդի բարբառ, Քեյվան-Շաղախի բարբառ անուններով՝ հիմնականում հիմք ընդունելով սահմանական եղանակի ներկա և անցյալի անկատար ժամանակաձևերի կազմությունը ս-ով վերջավորվող դերբայով (ըսիս ըմ, ըսիս ըմ լա̈լ): Առաջացել է 1928-1930թթ. այդ բնակավայրերում բնակություն հաստատած նախկին ղարադաղցիների բարբառի (Ղարադաղի բարբառ) վրա Ղարաբաղի բարբառի և հատկապես Հադրութի ենթաբարբառի ազդեցության արդյունքում: Վերջինիս համեմատությամբ պահպանել է մի շարք առանձնահատկություններ. 1.առկա է շեշտակիր ը ձայնավոր ոչ բնաձայնական միավանկ բառերում (մըծ, սըրտ), 2.անձնանունները հաճախ հոդ չեն ստանում (Աշօտ ասից, Մաքսիմի ախչիգյը), 3. ունի երկու խոնարհում՝ ա (աղալ) և ի (շինիլ), Հադրութի ենթաբարբառի է խոնարհմն բայերը պատկանում են ի խոնարհման (ասիլ), 4. ներկա ժամանակի հոգնակի երկրորդ դեմքի օժանդակ բայն է էքյ (ըսիս էքյ), 5. օժանդակ բայի անցյալը կազմվում է ներկայից և լա̈լ բայից (ըսիս ըմ լալ), 6. անցյալի վաղակատարը և անցյալ կատարյալը նույնանում են վաղակատարին (ասալ ըմ), 7. ըղձական անցյալն ու պայմանական անցյալը արտահայտվում են նույն ձևով՝ անորոշ դերբայի, օժանդակ բայի ներկայի ձևերի և լալ բայի հարադրությամբ (ասիլ ըմ լա̈լ), որից էլ բիդը/բէդի/բիդի եղանակիչով կազմվում է հարկադրականի անցյալը (բիդը ասիլ ըմ լալ), 8. վերլուծական բացառականը նըէստա/նըստա բառ մասնիկով չի կազմվում, այլ միայն անա բառ-մասնիկով (տըղէն անա):

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft