Թեմաներ
Բնաշխարհ և գիտելիք
-Էն հինչըն ա՞ Վաղինակը տափը հինից, Կընընչկյարմո̈ւր գյաբա շինից, աշկէտ դ̈արմ̈ան, սըրտէտ դ̈արմ̈ան:
-Կյարունքն ա։
«Բնաշխարհ և գիտելիք» ենթաբաժինը բացահայտում է, թե ինչպես են Արցախի բնապատկերները և երկնային երևույթների մասին պատկերացումները ձևավորել համայնքային աշխարհընկալումն ու բնության մասին գիտելիքի համակարգերը։ Այստեղ ներկայացված են երկնային մարմինների, բուսական ու կենդանական աշխարհների մասին ավանդական պատկերացումները, գործնական հմտությունները՝ նկարագրերով, նմուշներով, տեսանյութերով ու լուսանկարներով։
Ենթաբաժինն ուղղորդում է՝ ճանաչելու և ընկալելու բնական նշանների և գյուղատնտեսական ու առօրյա պրակտիկաների փոխկապակցվածությունը, իսկ հարթակի միջոցով հաղորդակցությունը թույլ կտա համալրելու և ամբողջական դարձնելու հիշողությունները, ու նաև բոլորի համար ընթեռնելի դարձնելու դրանցում պահված մշակութային կոդերը:


