
Բուսական աշխարհ
Ենթաթեմաներ

Պտղատու ծառեր
Շահ ․ շահ են բոլոր ծառատեսակները, որոնք ձեռնասուն են, խնամվում են մարդկանց կողմից։ Մյուս ծառատեսակները վայրի են, ջըռ, ժէռ, շահ չեն։ Պտուղների շահ տեսակները տարբերվում են իրենց համային հատկանիշներով, տեսքով, բույրով, չափով։ Արցախում թթենիների, խնձորենիների, տանձենիների և այլ բոլոր մշակովի տեսակները շահ են։ Մյուս տեսակները ենթակա են պատվաստման։
Կան վայրի, անտառային ծառատեսակներ, որոնք ունենում են քաղցր ու խոշոր պտուղներ, միևնույնն է, նրանք շահ չեն։ Բարբառում շահ բառին հոմանիշ է Խոսրովի կամ Խօսրօվէնէ բառը։ Շահ խնձորի կամ խօսրօվէնէ խնձորի, շահ տանձի կամ խօսրօվէնէ տանձի և այլն, նույնն են։ _Շահ _բառը ներկա իմաստով, հավանաբար, գալիս է Խոսրով Կոտակ հայոց թագավորի ժամանակներից (4-րդ դար) և կապվում է նրա անվան հետ։ Մարդասեր թագավորի նախաձեռնությամբ՝ Հայաստանի անտառազուրկ տարածքներում անտառներ ու նորապտուղ այգիներ էին տնկվում։ Արցախի բանահյուսական նյութում թագավորի բարի անունը այդպես է հիշվում առ այսօր։
Ծառ բաղադրիչով կազմված բառեր․
ծըռաշաջ (թեթև քամի, որից ծառերի ճյուղերն օրորվում են), _ծըռատակ _(1.ծառի տակը, որտեղից սկիզբ է առնում բունը, 2.ծառապսակի տակի տարածությունը), ծըռատօնգ (մատղաշ ծառ, տունկ), ծըռըկըլօ̈խ/ծըռըպըտօկ (ծառի գագաթ՝ կատար), ծըռըպըտօղ (ծառի պտուղ), _ծըռըտակըռէ _(ծառարմատ), ծըռծառուտ (ծառաշար, ծառապատ)։
Դարձվածներ՝
Ծառան ծըռատակը հիշտ ա ըրվամ (ասում են այն ժամանակ, երբ մեկը, անփորձ, անտեղյակ լինելով, թերագնահատում է գործի դժվարությունը),
Ծառէն շուքավը շօռ տալ (իր օգտին գործել, անախորժություններից խուսափել),
_Ծառը կըտըրալըս, էլ հօ՞ր ըս ասում՝ ծըտէրը հօր ըն _(երբ նման իրավիճակը դու ես ստեղծել, ինչո՞ւ ես դժգոհում),
Ծառը յըէր ինօղ ծիյին քօռակը ճըղնէրըն էլ յըէր կինի (վատ արարքի՝ անբարոյական կնոջ աղջիկն ավելի վատը կլինի),
Ծառը վէր վէր ըղնէ, կըցնավէրը կըշըտանա (հեշտությամբ ձեռք բերվող եկամուտից շատերն են ձգտում օգտվել)։
Առած-ասացվածքներ․
_Ծառան ճըէղնը վէր կըղնէ։
Ծառէն կյէճըն ա չօ̈րը կյարունքըն ա մա̈հլում անում։
Ծառը բարավ ա ճընանչվում, մարթը՝ ըշխըդանքավ։
Ծառը հիշկան բար յըէր օնէ, էնքան կըլօ̈խը քաշ կըքըցի։
Ծառը վէր կըտըրիս, ո̈ւրա̈ն սամթին վէր կըղնէ։
Ծառը վէր շըղըհարիս, շէշման վէր կըղնէ։
Ծառը տակըռավըն ա պէնդ։
Ծըռէրէն քըմակէն ծըմակը ըրվալ չի։_
Անեծքներ
_ Ծառըտ բար չի տա։ Ծառըտ վէչ ծաղկէ։_
Բարեմաղթանքներ․
_Ծառըտ ծաղկէ, ասթըխէր յըէր օնէ։
Ծառ ծիրանէ տըէռնաս։_
Հանելուկներ
1․ _Ինքյը իմըն ա, բարը էրո̈ւշ ա օտում։
2․Հա̈րը՝ վըէղ, մարը՝ հաչա, խօխան՝ պուզյավէր։
3․Մին կավ օնիմ՝ հա̈նդին ա,
Պօզյէրը Թուրանա հա̈նդին ա,
Տարէն մըէհէտ կըքըթիմ,
Ինքյը էլհա հա̈նդին ա։
4․Մին պէն օնինքյ` ամմէն տարէ ծընում ա, ամմա մարթ չօնէ։
5․Մին վըննանէ, հազզար ծըիրքանէ:_
Ծէրանը մինը կըէր, խընձօ̈րը՝ էրկունը, գյա̈վա̈լը՝ հիշքան փօրըտ տըղվարէ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 109, 112, 161-165, 420-423։ 2․24. Նշխարներ Արցախի բանահյուսության (կազմեց Հարությունյան Լ.Հ.), Երևանի համալսարանի հրատ., Ե., 1991, 400 էջ: 3․Ղահրամանյան Կ., Օջախի գիրք. Նշխարներ, Երևան, 2002, էջ 141։ 4․Շագոյան Գ., <<Յոթ օր, յոթ գիշեր>> հայոց հարսանիքի համայնապատկեր, Երևան, 2011, էջ 278-284։ 5․Ղուլյան (Ղուլունց) Ս., Բանաձոր, Երևան, 2013։ 6․Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 297-298, 312, 313։ 7․Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 475, 476, 546, 562, 574, 581, 588, 591:

Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՊԱՀԱԾ ԱՐՑԱԽԻ ԲՈՒՍԱՇԽԱՐՀԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ․․․․
Բնաշխարհի լավ իմացություն, խելացի տնօրինություն ու արարումի հմտություն. ահա արցախցու կենսահայեցությունը:
Արցախյան բնաշխարհը ճանաչելի է դարձնում վաղնջական արցախցիների բնական պայմանները Դրանք չափացույց են հասարակության զարգացման որոշակի աստիճանի և արտահայտում են կյանքն ու աշխարհը ճանաչելու մեր գիտելիքներն ու մտքի հնարավորությունները:
Նյութեր

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՐԱՏՆԵՐ
- Գարնանը ծառի կոտրված ճյուղը արագ է բողբոջում ու ծաղկում, այդ այն դեպքում, երբ ծառը դեռևս չի բողբոջել ու չի ծաղկել։
- Եթե պտղատու ծառը սակավաբեր է, խորհուրդ է տրվում 1-2 տալ (մեծ ճյուղ, ոստ) կտրել կամ տակը որոշ խորությամբ փորել և կտրել մեկ-երկու արմատ։
- Այգեգործները խաղողենու շահ (բարունակ) շիվերը կապում են ըստ հարկի, իսկ թողնված մյուս շիվերը (մատերը) «հօռ ըն անում» (ոլորում են)։
- Երբ ծառը սովորականից ավելի, արտակարգ բերքով է ծանրանում, դրան հաջորդում է նրա տկարությունը, դառնում է կիսաչոր կամ չորանում է։
- Ծառաբնի կողին բուսած ու մեծացած ճյուղը կոչվում է «ճութռվէ», որը վաղ թե ուշ պետք է ճոթռվի` պոկվի։ Նման տալերը շատ բերք են վերցնում, դրանով իսկ տարբերվում մյուս տալերից։
- Մեր նախնիները գարեջուր պատրաստելիս գործածում էին գայլուկ բույսը (Արցախում անվանվում է կյիլ, կյլախօտ)։ Իսկ հնձանում, ցաքանի երեսին հաստ շերտով փռում էին ղռոթնը (կռուտն) խոտաբույսը։ Խաղողը ճմլելու ողջ ընթացքում ճմլվում էր նաև բույսը։
- «Արաշտ տարԷն թօ̈զը (թուզ պտուղը) շատ կընի»։
- Նռնենուն ջուր տալը կախված է նռնենու տեսակից։ Եթե բույսը սովոր է ջրին, ապա պետք է ջրել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Եթե չորասեր է` չպետք է ջրել։ Ե՛վ ավելորդ մի կաթիլ ջուրը, և՛ երաշտը, հավասարապես կարող են ճաքեցնել պտուղները։

ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ՄԻՋՈՒԿԸ
Տրվում է՝
գրական հայերեն անվանումը- բարբառային հնչատարբերակը-ռուսերեն անվանումը- լատիներեն գիտական անվանումը
- Աստղիկ սովորական-Ճըռճըռօկ- Звездчатка - Stellariamedia L
- Կերբելուկ մոմատերև-Կընձմընձուկ - Купырь бутeнелистый - A.serefolium L Hoffm
- Հորթալեզու լազուր- Պըռավու պօրտ - Воловик итальянский - Anchuza azurea Rest.
- Անմոռուկ տարաոտիկ/ Անմոռուկ անտառային - Սիմսիմօկ Незабудка полевая -Myosotis arvensis L
- Ավելուկ գանգուր - Իվիլյուկ - Щавелаь курчавый - Rumex crispus
- Ծվծվուկ սպիտակ-Կյըռնանջուկ - Смолевка белая - Silene alba Mill
- Ծտապաշար սովորական-Ծըտըպաշար/Տըտըպաշար - Пастушья сумка - C.bursa-pastoris L
- Թրթնջուկ սովորական – Թըրթընջուկ-Щавель кислый -Rumex acetosa L
- Խազեզ/Սոխ տարօրինակ-Խազյազյ - Лук странный - All. paradoxum (M. Bieb.)G.Don
- Կակաչ քնաբեր- **Պըտուտկուն **- Мак снотворный - P. somniferum L
- Եղինջ երկտուն-Պէնջյար - Крапива двудомная -U. dioica L
- Սպանախ-Սպանաղ- Шпинат - S. olerac eae
- Բազուկ սպիտակ-Ճականդէղ/ցողունները՝ Տըկաթէր/ Свекла столовая B.
Այս 13 բույսերը (բույսերը տրված են օգտագործման առավելության և կարևորության հերթականությամբ) գարնան և աշնան ամիսներին շատ տարածված են լինում և այս բաղադրությամբ ժենգյալով հացը շատ համեղ է լինում: Իսկ այն ժամանակաշրջանում երբ նշված բույսերից առաջին 11 վայրի բույսերը գրեթե չեն լինում, նրանց փոխարինում են մշակովի բույսերը: Մշակովի բույսերից ժենգյալով հացի միջուկ կարող են դառնալ նաև՝
- Դաղձ/Անանուխ-Նանա - Мята перечная- M piperita. Սրա օգտագործումը որպես բաղադրիչ հիմնականում Մարտունու շրջանի գյուղերում է տարածված
- Բողկ ամսական – Ռիդիսկա(թևերը)- Редька посевная - R. sativus L
- Աղբուկ/Խոզակնճիթ/Շաղգամ -**Պէխկէգյ ** - Гулявник Лезеля - S. loeselii L. Սրա օգտագործումը որպես բաղադրիչ հիմնականում Մարտունու շրջանի գյուղերում է տարածված
- Սամիթ-Սամէթ - Укроп - An. graveolens L
- Գինձ/Համեմ ցանովի Կինձյ Кишнец, кориандр посевной - A. sativum L
- Սոխ սովորական- Սօղան - Лук репчaтый - All. cepa L
- Սխտոր ցանովի- Սըխտօր - чеснок посевной - All sativumL- շատ հազվադեպ, ըստ ցանկության և պահանջի
- Շրեշ-Շիրիշյ- Эремурус представительный - Er. spectabilis M.Bieb-քիչ քանակով, որովհետև դառնահամ է
- Մանուշակ բուրավետ- Մընէշակ - Фиалка душистая - V. odorata L
- Թելուկ սպիտակ-Փուշաթալ - Марь белая - Ch. album L
- Թալ փռված-Կյիրկիրաթալ - Лебеда раскидистая - At. patula L
- Բազուկ կարմիր-Ճականդէղ/ - Свекла - BetavulgarisL.
- Կարտոֆիլ-Կարտօշկա /թէվէր/ - Картофель - S. tuberosum L
- Սինձ/Այծեմորուս արևելյան-Սինձյ - козлобородник восточный -Tr. orientalis L
- Սալաթ/հազար/Կաթնուկ կուլտուրական- Մարօլ - Салат, латук посевной, молокан - L. asativa L- Արցախում հազվադեպ են այն օգտագործում որպես միջուկ
- Թարխուն-Թարխուն - Полынь эстрагонная, тархун -Art. dracunculus L- հազվադեպ են այն օգտագործում միջուկի մեջ
Բուսական աշխարհ
Արցախի բուսական աշխարհն առանձնանում է իր բացառիկ բազմազանությամբ՝ միավորելով թե՛ մշակովի, թե՛ վայրի բազմաթիվ տեսակներ, որոնք ձևավորվել են տեղական բնապայմանների ու դարավոր փորձի արդյունքում։ Այստեղ հանդիպում են բնիկ պտղատու ծառատեսակներ՝ թթենի, տանձենի, խնձորենի, թզենի, նռնենի և այլն, որոնցից շատերը ոչ միայն սննդային, այլև բուժիչ նշանակություն ունեն։
Բուսական աշխարհը սերտորեն կապված է մարդկանց կենցաղի, ավանդույթների և հավատալիքների հետ։ Արցախի բույսերը բազմաֆունկցիոնալ դեր ունեն․ նույն բույսը և՛ սնունդ է, և՛ դեղ է, և՛ հումք է արհեստների համար, ու սա վկայում է բնության ու մարդու ներդաշնակ փոխհարաբերության մասին ։
Վայրի և մշակովի տեսակների համատեղ գոյակցությունը ձևավորել է յուրահատուկ կենսաբազմազանություն, որտեղ յուրաքանչյուր բույս ունի իր տեղն ու նշանակությունը։ Միևնույն ժամանակ, բուսական աշխարհը կարևոր դեր ունի նաև համայնքային կյանքի կազմակերպման մեջ՝ դառնալով հավաքների, տոների ու ծեսերի հիմք։
Արցախի բուսական աշխարհը ոչ միայն բնական հարստություն է, այլև մշակութային ժառանգության անբաժանելի մաս, որը փոխանցում է սերնդեսերունդ կուտակած գիտելիքներ ու կենսականորեն կարևոր փորձառություն։
Խինդէղնէն տակռան մընէշակ չի տո̈ւս կյալ: