part 1 icon

Ծառեր

Նյութեր

Ծառեր

Պտղատու ծառեր

Շահշահ են բոլոր ծառատեսակները, որոնք ձեռնասուն են, խնամվում են մարդկանց կողմից։ Մյուս ծառատեսակները վայրի են, ջըռ, ժէռ, շահ չեն։ Պտուղների շահ տեսակները տարբերվում են իրենց համային հատկանիշներով, տեսքով, բույրով, չափով։ Արցախում թթենիների, խնձորենիների, տանձենիների և այլ բոլոր մշակովի տեսակները շահ են։ Մյուս տեսակները ենթակա են պատվաստման։

Կան վայրի, անտառային ծառատեսակներ, որոնք ունենում են քաղցր ու խոշոր պտուղներ, միևնույնն է, նրանք շահ չեն։ Բարբառում շահ բառին հոմանիշ է Խոսրովի կամ Խօսրօվէնէ բառը։ Շահ խնձորի կամ խօսրօվէնէ խնձորի, շահ տանձի կամ խօսրօվէնէ տանձի և այլն, նույնն են։ _Շահ _բառը ներկա իմաստով, հավանաբար, գալիս է Խոսրով Կոտակ հայոց թագավորի ժամանակներից (4-րդ դար) և կապվում է նրա անվան հետ։ Մարդասեր թագավորի նախաձեռնությամբ՝ Հայաստանի անտառազուրկ տարածքներում անտառներ ու նորապտուղ այգիներ էին տնկվում։ Արցախի բանահյուսական նյութում թագավորի բարի անունը այդպես է հիշվում առ այսօր։

Ծառ բաղադրիչով կազմված բառեր

ծըռաշաջ (թեթև քամի, որից ծառերի ճյուղերն օրորվում են), _ծըռատակ _(1.ծառի տակը, որտեղից սկիզբ է առնում բունը, 2.ծառապսակի տակի տարածությունը), ծըռատօնգ (մատղաշ ծառ, տունկ), ծըռըկըլօ̈խ/ծըռըպըտօկ (ծառի գագաթ՝ կատար), ծըռըպըտօղ (ծառի պտուղ), _ծըռըտակըռէ _(ծառարմատ), ծըռծառուտ (ծառաշար, ծառապատ)։

Դարձվածներ՝

Ծառան ծըռատակը հիշտ ա ըրվամ (ասում են այն ժամանակ, երբ մեկը, անփորձ, անտեղյակ լինելով, թերագնահատում է գործի դժվարությունը),

Ծառէն շուքավը շօռ տալ (իր օգտին գործել, անախորժություններից խուսափել),

_Ծառը կըտըրալըս, էլ հօ՞ր ըս ասում՝ ծըտէրը հօր ըն _(երբ նման իրավիճակը դու ես ստեղծել, ինչո՞ւ ես դժգոհում),

Ծառը յըէր ինօղ ծիյին քօռակը ճըղնէրըն էլ յըէր կինի (վատ արարքի՝ անբարոյական կնոջ աղջիկն ավելի վատը կլինի),

Ծառը վէր վէր ըղնէ, կըցնավէրը կըշըտանա (հեշտությամբ ձեռք բերվող եկամուտից շատերն են ձգտում օգտվել)։

Առած-ասացվածքներ

_Ծառան ճըէղնը վէր կըղնէ։

Ծառէն կյէճըն ա չօ̈րը կյարունքըն ա մա̈հլում անում։

Ծառը բարավ ա ճընանչվում, մարթը՝ ըշխըդանքավ։

Ծառը հիշկան բար յըէր օնէ, էնքան կըլօ̈խը քաշ կըքըցի։

Ծառը վէր կըտըրիս, ո̈ւրա̈ն սամթին վէր կըղնէ։

Ծառը վէր շըղըհարիս, շէշման վէր կըղնէ։

Ծառը տակըռավըն ա պէնդ։

Ծըռէրէն քըմակէն ծըմակը ըրվալ չի։_

Անեծքներ

_ Ծառըտ բար չի տա։ Ծառըտ վէչ ծաղկէ։_

Բարեմաղթանքներ

_Ծառըտ ծաղկէ, ասթըխէր յըէր օնէ։

Ծառ ծիրանէ տըէռնաս։_

Հանելուկներ

1․ _Ինքյը իմըն ա, բարը էրո̈ւշ ա օտում։

2․Հա̈րը՝ վըէղ, մարը՝ հաչա, խօխան՝ պուզյավէր։

3․Մին կավ օնիմ՝ հա̈նդին ա,

Պօզյէրը Թուրանա հա̈նդին ա,

Տարէն մըէհէտ կըքըթիմ,

Ինքյը էլհա հա̈նդին ա։

4․Մին պէն օնինքյ` ամմէն տարէ ծընում ա, ամմա մարթ չօնէ։

5․Մին վըննանէ, հազզար ծըիրքանէ:_

Ծէրանը մինը կըէր, խընձօ̈րը՝ էրկունը, գյա̈վա̈լը՝ հիշքան փօրըտ տըղվարէ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 109, 112, 161-165, 420-423։ 2․24. Նշխարներ Արցախի բանահյուսության (կազմեց Հարությունյան Լ.Հ.), Երևանի համալսարանի հրատ., Ե., 1991, 400 էջ: 3․Ղահրամանյան Կ., Օջախի գիրք. Նշխարներ, Երևան, 2002, էջ 141։ 4․Շագոյան Գ., <<Յոթ օր, յոթ գիշեր>> հայոց հարսանիքի համայնապատկեր, Երևան, 2011, էջ 278-284։ 5․Ղուլյան (Ղուլունց) Ս., Բանաձոր, Երևան, 2013։ 6․Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 297-298, 312, 313։ 7․Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 475, 476, 546, 562, 574, 581, 588, 591:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft