Երկնային մարմիններ

Ենթաթեմաներ

Երկնային մարմիններ

ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Արէվը կըլխըտակատ տո¨ւս կյա, լո¨ւսնինգյան՝ վըննըտակատ։

Երկնային մարմինների արցախյան ընկալումները մեր առջև բացում են մի աշխարհ, որտեղ արևը, լուսինը և աստղերը ոչ միայն տիեզերական մարմիններ են, այլև հավատալիքների, ծեսերի, խոսքի, մշակույթի կարևոր խորհրդանիշներ։

Այս բաժնում մեկտեղված են արևի, լուսնի և աստղերի մասին հին պատկերացումները, ավանդությունները, օրհնանքները, անեծքները, հանելուկներն ու ասացվածքները, որոնք դարերով ապրել են ժողովրդի հիշողության մեջ՝ բացահայտելով լեզվի ու մշակույթի կենդանի կապը երկնային երևույթներին։

Մենք կտեսնենք, թե ինչպես են մեր նախնիները բնությունը վերածել իմաստնության, հավատքի, գիտելիքը դարձրել ապրելու ուժի աղբյուր, ոգեշնչում ու կամք՝ ստեղծելով արևի ջերմությամբ, լուսնի խորհրդավորությամբ ու աստղերի ցոլքով լեցուն հոգևոր-մշակութային ժառանգություն։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft