Արև
ԱՐԸէՎ/ԱՐԷՎ 1.Արեգակնային համակարգության կենտրոնական երկնային լուսատուն՝ արեգակ, արև, 2.Արեգակի արձակած լույսը և ջերմությունը, 3.Արևոտ եղանակ, 4.Լուսավոր, պայծառ, 5.Փխբ. կյանք, գոյություն, երջանկություն, 6.Ցերեկ, օր, ոչ մութ:
Արևը պաշտամունքի առարկա էր և այսօր էլ մեր ընկալումներում այն այդպիսին էլ կա: Դեռևս հին ժամանակներից տարեց կանայք ծունր էին դնում նոր ծագող արևի առաջ և աղոթում, ծննդկանը առաջին անգամ արև տեսնելիս խաչակնքում էր, նորածնին առաջին անգամ տնից հանելիս դարձնում էին դեպի արեգակը և աղոթում: Առայսօր ննջեցյալին թաղում են երեսը դեպի արևելք, արևով երդվում են, արևով օրհնում են, արևով անիծում են:
Ըստ մի ավանդության՝ արևն ու լուսինը քույր և եղբայր են: Եվ քանի որ քույր արևը գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, մայրը տվել է արեգակին մի տրցակ ասեղ, որպեսզի նա դրանք ցերեկը շրջելիս խրի իրեն նայողների աչքերը: Դրանից հետո իբր արևը, նստած մի առյուծի մեջքին, ցերեկը սլանում է երկնակամարով, երեկոյան գնում մոր գիրկը, իսկ առյուծը պաշտպանում է նրան քաջքերից: Մեկ այլ պատումի համաձայն՝ անսալով մի հարսնացուի խնդրանքին՝ բարի արեգակը մայր չի մտել, մինչև նա կվերջացներ փեսացուի գուլպան գործելը, և երբ այդ մասին իմացել է արևի չար մայրը, անիծել ու քար է դարձրել հարսնացուին: Կան նաև այլ ավանդություններ:
Նախկինում հավատում էին, որ արևն ու լուսինը խավարում են, երբ քաջքերը կտրում են նրանց ճանապարհը և ցանկանում վիրավորել: Ահա թե ինչու նման դեպքերում մեծ սուգ էր տիրում, և քաջքերին փախցնելու համար հրացաններ էին արձակում, պղնձե ամաններ ծեծում, զանգեր խփում, աղմուկ-աղաղակ բարձրացնում:
Ղարաբաղի բարբառում գործածվում են արըէվ բաղադրիչով կազմված բարդություններ՝ արըէվ-գյո¨ւլո¨ւշմած կամ արըէվ-ըրվանա (արևոտ, պայծառ (եղանակ, օր), արըէվ-գյո¨ւնէղ (հարթավայր, տաք տեղ), ըրըվազուկ/ըրըվանցուկ (1.մայրամուտ, .զով, հովասուն), ըրըվաիփ (արևի տակ եփված), ըրըվալո¨ւս (1.արևի լույս՝ ճառագայթ, է.արևոտ, արևով լուսավորված), ըրըվահամ (արևի ջերմությամբ առաջացած համ), ըրըվահաս (արևի ջերմությամբ հասած՝ հասունացած), ըրըվգյո¨ւնա¨շ/ըրըվկյո¨ւնի (արևկող, արևահայաց), թուռ(ը)արըէվ (1.փոփոխական եղանակ, է.փխբ. անկայուն, հեղհեղուկ բնավորություն ունեցող (մարդ)։
Դարձվածներ՝ արըէվ էրած, թօռ թակած (1.շատ տանջված, չարչարված, 2.շատ փորձություններով անցած), արըէվը ծա¨քյիլ (1.լույսը բացվել, է.լավ վիճակ ստեղծվել, 3.դեմքը պայծառանալ), արըէվը հըղըցավը շօռ կյա¨լ (սաստիկ շոգ լինել), արըէվը յըրգյինքյին պօրտէն հըսնէլ (կեսօր դառնալ), արըէվ հըվաքէլ (արևի տակ տաքանալ), ըրէվէն գյահումը նըստէլ (իրեն բավարարված՝ լավ զգալ, գոհ լինել), ըրէվէն նըհըէտ տո¨ւս կյալ, ըրէվէն նըհը2էտ մար մըննէլ (առավոտից իրիկուն աշխատել), ըրէվու պըրանէլ (արևոտ եղանակներ սկսվել), ըրըվաքօռ ինիլ (արևին երկար նայելուց տեսողությունը խաթարվել), ըրըվգյո¨ւնա¨շի տալ (արևի տակ պառկել՝ նստել՝ ընկողմանել), իրըսկըհատը ըրըվհատ ա (շատ գեղեցիկ է)։
Երդման բանաձևեր՝ էն արըէվը վըկա, իմ արըէվ, իմ հօր արըէվ, մադար խուխէս արըէվ։
Անեծքներ՝ արըէվըտ թաղիմ, արըէվըտ խըվարէ, արըէվըտ մըէռնէ, ըրէվու հասըրաթ մընաս։
Բարեմաղթանքներ՝ արըէվըտ կըծիմ, արըէվըտ կընանչի, արըէվ տըէռնաս, ըշխարքէն լո¨ւս տաս ևն:
Արևն են բնորոշում հետևյալ հանելուկները․
Ինձ յէշիս, լաց ինիս։
Ինքյը կա, շօխկը կա վէչ։
Մին ղուշ` թուխպէրէն մաչավը լո¨ւս տալավ քյո¨ւնո¨ւմ ա։
Վըէսկէ պըլիթ՝ յըրգյինքյան կախ։
Ո¨ւրո¨ւգյո¨ւնը նի յա մընում տափը, Ուռթանան տո¨ւս կյամ։ _ Էրկու սաջ` մինը տաք-տաք, մինը հավ-հավ։
Մին ծօվում քուրըախպէր լըղանում ըն՝ վէչ տակ ըն անում, վէչ տո¨ւս կյամ ղըրաղ։
Մին ղըզղանում էրկու ծո¨ւ՝ մինը իփում ա, մինը՝ չէ։ _ Քուրըախպէր` մինը կյամ ա, մինը քյո¨ւնո¨ւմ: