Աստղեր

Աստղեր

ԱՍԹԸԽ/ԱՍՏՂ 1․Երկնային լուսատու՝ աստղ 2.Աստղի ձևով՝ մի քանի ճառագայթներով կամ սուր անկյուններով զարդանկար, նշան, շքանշան ևն, 3.Նշանավոր, հռչակավոր գործիչ, 4.Բախտ:

Հայոց մեջ հնում իշխում էր այն հավատալիքը, որ յուրաքանչյուր մարդ ծնվելիս երկնքում նոր աստղ է հայտնվում ու լույս է տալիս նրան մինչև կյանքի վերջը և վայր ընկնում, հենց որ նա մեռնում է: Հավատում էին նաև, որ խոշոր ասթխերը պատկանում են նշանավոր, իսկ փոքրերը՝ հասարակ մարդկանց, առավել պայծառ են բարեգործ ու առաքինի, իսկ աղոտ՝ չարագործ և անբարոյական մարդկանց աստղերը, բարի աստղի տակ ծնվածը՝ երջանիկ, իսկ չար աստղի տակ ծնվածը դժբախտ է լինում: Երկնքում գիսավոր աստղերի հայտնվելը համարվում էր մեծ աղետի նախանշան:

Ղարաբաղի բարբառում գործածվում են ասթըխ բաղադրիչով կազմված բարդություններ՝ ասթխավ (ոչ շատ գեղեցիկ, բայց դուրեկան՝ գրավիչ), ասթըխհաշը2վ (անհամար, բազմաքանակ), ասթխօտ/ըսթըխալի (աստղերով պատված, աստղալից), ըսթխալո¨ւս (1.աստղի լույս, է.աստղերի լույսով լուսավորված)։

Դարձվածներ՝ ասթխէրը հըղէ ընգընէլ (գիշերն անցնել, լույսը կամաց-կամաց բացվել), ասթխէրը հըմբարէլ (1.անհնարին՝ անմիտ գործ ձեռնարկել, 2.պարապ լինել, անգործության մատնվել), ասթխը ծըլլալ/հանգ2իլ (մեռնել), ասթըխը ծըռվէլ/ճըլկավէրը ըղնէլ (անհաջողության մեջ ընկնել), ասթըխը ծուվվալ/կօրծ անէլ/պէնվալ (հաջողության մեջ ընկնել), ասթխը փըռնէլ (դուր գալ, հավանել), ըսթխէրէն հըսնէլ (շատ բարձրանալ), ըսթխէրէն նըհըէտ խաղ անէլ (արագավազ լինել (ձիու մասին), ըսթխահաչ տալ (1.առանց պատճառի հաչել, յ.անտեղի՝ ավելորդ խոսել, դատարկաբանել), պարի ասթխ (բախտավորություն, երջանկություն, հաջողություն) ևն:

Աստղերն են բնորոշում հետևյալ հանելուկները

Հա¨րո¨ւր բուխալտէր էլ վէր հաշվին, կարէլ չըն ընդըրանց հաշէվը պահին։

Ցիրըէկը քօն ըն ինում, քըշէրը` զո¨ւրթնանում։

Քըշէրը վէր փըռնիմ, ցիրըէկը հըվաքիմ։

Մին արտ օնիմ` վարվէլ չի, մաչի քարէրը հըմբարվէլ չի:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft