Ավանդական երկրագործական և անասնապահական գիտելիքներ ու հմտություններ

Թեմաներ

Ավանդական երկրագործական և անասնապահական գիտելիքներ ու հմտություններ

Արցախի երկրագործությունն ու անասնապահությունը ձևավորվել են բնության պայմաններին համահունչ։ Երկրագործական աշխատանքները՝ վար, ցանք, հերկ, իրականացվել են հստակ մշակված ավանդական համակարգով, որտեղ յուրաքանչյուր փուլ ունեցել է իր նշանակությունն ու ժամանակը։ Հողը մշակվել է խնամքով՝ տարբեր եղանակներով պատրաստելով այն բերքատվության համար, իսկ գործիքներն ու աշխատանքային ձևերը փոխանցվել են սերնդեսերունդ։ Միևնույն ժամանակ, անասնապահությունը եղել է գյուղական կյանքի հիմքերից մեկը, որտեղ կենդանին ոչ թե բանող միջոց է՝ վարուցանքը կազմակերպելու, կամ սննդի հարցերը լուծելու, այլ այն ընտանիքի անդամի պես հարազատ էակ է։ Արցախցին համոզված էր , որ բարի հոգատար վերաբերմունքը կենդանիների նկատմամբ վերադարձվում է առատությամբ ու օգտակարությամբ։ Կովը, ձին, էշը և այլ կենդանիներ ունեցել են իրենց հատուկ դերերը՝ ապահովելով սնունդ, աշխատանքային ուժ և կենսական անհրաժեշտ այլ միջոցներ։ Երկրագործությունն ու անասնապահությունը փոխկապակցված են եղել՝ ձևավորելով միասնական կենսակերպ, որտեղ հողը, ջուրը, կենդանին և մարդը հանդես են գալիս որպես փոխլրացնող օղակներ։ Այս ամբողջ համակարգը արտացոլված է նաև բարբառում, բանահյուսական գրեթե բոլոր ժանրերում, առօրյա սովորույթներում՝ պահպանելով դարերի փորձը։ Արցախի գյուղատնտեսական կյանքը ներդաշնակ ամբողջություն է, որտեղ աշխատանքը, բնությունը և մարդը միավորված են՝ որպես կենսունակ միջավայրի անքակտելի բաղադրիչներ։

Հըրթնօթուրը սըէվ վըէղան ըն սըվէրում:

Ավելի մանրամասն գիտական աղբյուրները ՝ տե՛ս մեր Գրադարանի, Արցախի ժողովրդագիտություն մատենաշարը, հ 1-12 և թեմատիկ շարքը։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft