ՔԱՂՎԱԾՔ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

ՔԱՂՎԱԾՔ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԱՍՆԱԲԱՆՅԱ

  1. Ամեն օր ուտելուց առաջ և հետո ձեռքերդ ու երեսդ լվացիր օճառով, բերանդ ողողիր մաքուր աղբրաջրով։ Երեսդ լվանալիս սառը ջուր ցողիր քունքերիդ` մի քանի անգամ կրկնելով։ Շաբաթը մեկ ատամներդ լվա կաղնու տերեւի թուրմով։

  2. Քնելուց առաջ

ա) ոտքերդ դիր տաք ջրի մեջ եւ պահիր մինչեւ գոլանալը,

բ) տրորիր ոտքերիդ մատները եւ մերսիր` խորքից դեպի ծայրերը։

  1. Օրական երեք անգամ աջից ձախ, ձախից աջ, վերից վար (ծոծրակից), եւ վարից վեր սանրվիր։

  2. Ամեն օր քնելուց մեկ-երկու ժամ առաջ շարժիր մարմնիդ այն մասերը, որոնք տվյալ օրվա ընթացքում անշարժ են եղել։

  3. Ամեն առավոտ վաղ, մինչեւ ճաշելը զբաղվիր վազքով ու մարմինդ մարզելով։ Չմոռանաս տրորել ականջներդ եւ մարզել աչքերդ` մի քանի անգամ ամուր կկոցելով, արագ թարթելով և շրջանաձեւ տրորելով։

  4. Ամեն օր տանը գտնվելու ժամանակ սովորություն դարձրու քայլել ոտաբոբիկ։

  5. Ամեն գարնան (ապրիլ, մայիս) մեկ շաբաթ տևողությամբ մինչեւ ազդրերը մերկ ոտքերով քայլիր շաղոտ խոտերի միջով, մարմինդ շփիր այգաբացի շաղով կամ մերկ մարմնով կանգնիր ծառի տակ եւ ծառը թափահարիր այնպես, որ նրա վրայի շաղը ցողվի քո մերկ մարմնին։

  6. Սովորություն դարձրու ջուրը (եւ բոլոր հեղուկները) խմել կումերով եւ առանց շտապելու։ Չշտապես նաեւ ուտելիս և չծանրաբեռնես քո ստամոքսը։ Հիշիր, սիրտը ծանր է տանում փքված փորը։

  7. Տարին երկու-երեք անգամ լվա ստամոքսդ, աղիքներդ ու միզուղիներդ։ Լվացումը կատարիր հիմնականում թարմ թութ ուտելով, (7-10 օր), ձմերուկ ուտելով (10-15 օր), փիփերտով, շրեշով, ավելուկով, հանքային ջրով եւ այլն։ Հիշիր պտուղն ու բանջարեղենը ուտել անոթի վիճակում, օրը երեք-չորս անգամ, իսկ շրեշը գործածել հացի հետ։

  8. Մի խնայիր քո ժամանակը կյանքում ամենակարևորը` առողջ մարմին ունենալու համար։ Խուսափիր ծայրահեղություններից, չափավորությունը դարձրու քո կենսակերպը, և դու գոհ կլինես քո ծերությունից։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft