Ժողովրդական երգեր
Նյութեր

Տղա
Մին օր քյէցէ, տըէսնամ Դէրունց ծյօ̈րումը,
Մին ղաշանգյ ախճիգյ կընընչ-կյա̈րմո̈ւր շօ̈րումը,
Կասիմ՝ ախճի՛, հուվ ը՞ս, հինչո՞ւ շօռ կըկյաս,
Տու իմ սազէ յէրէ դա̈մէն տո̈ւր կըկյաս:
Աղջիկ
Ա՛ սըէ՛վ տըղա, ախճին քու հա̈ր, քու մար ա,
Ինձ ասում ըն Մանաս Դայունց Թամարա:
Սազէտ սիմին կըրօտալ չըմ, լյավ ըսկա՛ց,
Տօն ըմ քյինամ, իմ հըղըցան ղըրա՛ղ կաց:
Տղա
Ա՛խճի, լյավն ըս իմ սազ ու սօ̈բաթիցը,
Ամա շատ ըմ վախում Մանաս Դայուցը:
Յէս էն տարէն նօքա̈ր ըմ իլա̈լ ծէր տանը,
Քու հա̈ր ասալ ա՝ իրէս չըտաս էդ շանը:
Աղջիկ
Թա օզում ըս ծէր տօնը ինձ հարս տանիս,
Վախում ըմ, թա տանիս, յէտնան փուշմանիս:
Իմ հա̈ր սար ա, տու էդ մինը գյիդա պարզ,
Դըրա թօփէն տու կարէլ չըս տէմ կըէնաս:
Տղա
Վէր սիրում ըմ՝ քու հա̈ր էլ կյա, քու մար էլ,
Զօռավ էլ ա՝ պիտի տանիմ, ա՛յ իմ սէր:
Յէս փօխէլ չում քա հօր խըէլքը քու մազին,
Վէ՛ղըս քա հօր տէմ ու տէրտակ կընդազին:
Աղջիկ
Պա էն հունց ա, էն վէր մին օր տու քյէցէր
Մէր պանէրն ա չուրաթանը կյուղացէր:
Իմ հա̈ր յէկավ շանը փադյը յէր կալյավ,
Մի մէծ փա̈նար աշկէդ տակէն ցէց տյիրավ:
Տղա
Ախճի՛, հի՞նչ ըս քյօ̈հնա տէրման քամուն տամ,
Զօռավ հինչ ը՞ս խամ յէզանը սամուն տամ:
Յէս գյիդում ըմ, մըտքումդ կա, յէկ խօսք տանք,
Յէտնան ո̈ւրո̈ւր ջա՜ն ասինք, ջա՜ն ըսկանանք:
Աղջիկ
Էսա քանէ վախտ ա ըստըէղ յէս ղուղու,
Աշկըս յիրան քիզ նըման ղաշանգյ մին տըղու,
Թա հիբ կըկյա ըստըէղ մին լյա̈վ խաղ կանչի,
Վէր իմ սըէրտըս նրա խաղան կընանչի:
Միասին
Սէրէն հըէտէ հարուստ-քյասիբ պէն չի կա,
Հըվատում չըս` առ էս պաչըս՝ քյէզ վըկա:
Սէրը սէր ա, սէրը յէրք ա ու կյինի,
Ծէրքըտ ինձ տօ՛, իմ սէրը թօ՛ղ քյէզ ինի:
Գուսան Բագրատ

Պուժկէս տակէն վէրչին փուշին
Յէկավ, տարավ Դէրանց Նուշին,
Էն մին հափուռ կօրէկըն էլ
Բալաս տըվավ ծըտէն, ղուշին:
Կրկներգ. Աղէ՛, ա՛րկանք, մաղէ՛ ա՛րկանք, Քյըզանում կա էլհա հարգանք…
Ճըղըցնէրէն՝ ճյո̈ւրը պակաս,
Կյըցըրնէրէս՝ ճյո̈ւլը պակաս,
Էն հիբ ա ինան, վէր մունք տըէսնանք
Փըյըրնէրէս՝ կյո̈ւլը պակաս:
Կրկներգ
Կուրկո՛ւտ ըրա, վէր ճա̈շ անինքյ,
Փո՛ւշի ըրա՝ լավա՛շ անինքյ,
Ախրը մինչ հի՞բ բիդի մունք
Դա̈րդին ծէրքին ախ-վիշ անինքյ:
Կրկներգ
Ըստի հա̈լբա̈թ էլ կըէնալ չընք,
Շատ չընք մընալյ դօնգի սյա̈մա̈,
Հա̈լբա̈թ մին օր մըէզ մըհար էլ
Մին տը2էղա լո̈ւս կըլո̈ւսանա:
Կրկներգ

Մատաղ ինի ծըէզ աքան,
Յէկէքյ քյօ̈մագյ ըրըէցէքյ,
Չաթուն կախ տանք ուճօրքան,
Կօրծի քըցինքյ խընըէցէն:
Կրկներգ. Խընըէցէ, հըրըէցէ,
_ Յէղավ պարտքըս տըվըէցէ,_
Թանավ տօնըս պըհըէցէ:
Կյարունք ինի, թօռը կյա՝
Կօվըս յօնջա ըրածէ,
Կօրծը լիգյը տօնը կյա՝
Թացան պիրի չօ̈ր հացէն:
Կրկներգ ․․․
Մէր ապրուստը մին կօվ ա,
Մին էլ տըէսէր՝ կյուղացէն,
Ըրտասունքը մին ծօվ ա,
Դէ հո՞ւնց ապրէ շինացէն:
Կրկներգ
Մատաղ ինի ծըէզ աքան,
Դէ՛ հա, պըրծէքյ, թօռ կըկյա,
Մարթյ ա յէկալ քըղաքան,
Ասըմ ա՝ լյավ օր կըկյա:
Կրկներգ
Խոսքը՝ Գուրգեն Գաբրիելյանի

Խաչան
— Հէ՜յ, հէ՜յ, հէ՜յ Հուռում,
Խըլղէտ փէշկը պէ՛ց ըրա,
Էս ա կյամ ա Խաչանը,
Ծա՛փ տօ, պա՛ր յէք, քյէ՛փ ըրա,
Կրկներգ․
— **_Դը՜ռ հա, դը՜ռ հա, տըմբըլա՛,
Խաչանէն քյէփը պէցո̈ւր ա_**:
Հուռում
— Ջա՜ն, ջա՜ն, ա՛յ Խաչան,
Վէր սօ̈՞րփա̈ յա, վէր խաչա՞,
Էս սըհաթէս փա̈րշ կանիմ
Վըէնէտ տակէն խալիչա:
Կրկներգ․
Խաչան
— Համ լյա̈վ կյինի, լյա̈վ փըլավ,
Բօլ կըէրալ ըմ, բօլ խըմալ,
Ջուբըս լիգյը շաբաշ ա,
Տօն ըմ պէրալ քյէզ մըհար:
Կրկներգ․
Հուռում
—Չէ՛, չէ՛, ա՛յ Խաչան,
Հըրսանէքյը մահնա յա,
Թա̈զա հարթնանը պաչալ ըս,
Էտ շաբաշըտ շահնա յա:
Կրկներգ․
Խաչան
—Կարքէն պահէ՛ քյէզ, Հուռում,
Հի՞նչ ըս յարաս քըրքըրում,
Վէր Խաչանը կըզնըվից,
Հա՛մ կըրակ ա, հա՛մ զուլում:
Կրկներգ․
Հուռում
— Մէր բուստանըմը թա̈նա̈գյ ա,
Դըրբըզումը փա̈լա̈նգյ ա,
Կըզնըվումէ՛լ, ա՛յ Խաչան,
Հինչ ասըմ ըմ, հա̈նա̈գյա:
Խաչան
—Մատաղ ինիմ հինա̈գյիտ,
Էտ քու տընգած թինա̈գյիտ,
Հի՞նչ ըս մըհակավ անըմ
Տըռանը կապած փիլա̈նգյին:
Հուռում
— Սէրը սըրտէտ լէն կըէնա,
Հըրսնքնէրըմը քյէ՛փ ըրա,
Իմը տուվ ըս, ա՛յ Խաչան,
Վըէնն ըմ իլա̈լ քու պաչան:
Միասին
Սէրավ ինինքյ, լյա̈վ ինինքյ,
Կըտօց կըտցու հավ ինինքյ,
Հիշքան ապրինքյ ըշխարքում,
Միշտ սէրավ ու լյա̈վ ինինքյ:
Դը՜ռ հա, դը՜ռ հա, տըմբըլա՛, Խաչանէն քյէփը պէցո̈ւր ա:
Խոսքը՝ Վազգեն Օվյանի
Երաժշտությունը՝ Կիմ Առաքելյանի

Ըստըէղըս յէր հա̈նդէր ա, արա հօ՜,
Լօխ ըրծաթէ բա̈նդէր ա, արա հօ՜,
Տէնակ պէրէքյ՝ սըէրտ ճըղինքյ,
Բօղում-բօղում դա̈րդէր ա, արա հօ՜, հօ՜:
Գյառ վըէրցակը բաղըմը, արա հօ՜,
Ճօխտ վըէննէրը շաղըմը, արա հօ՜,
Յէս մին դա̈ստա գյուլ բիդի
Իմ յարէն փըփաղումը, արա հօ՜, հօ՜:
Սիրած յարս Քալին ա, արա հօ՜,
Հըրսնաշօ̈րըս ծէլին ա, արա հօ՜,
Հու գյո̈ւդո̈ւմ չի, թօղ գյիդա
Հըրսանէքյըս կալին ա, արա հօ՜, հո՜:
Ծըէրքըս ցավից մուղանան, արա հօ՜,
Աշկըս՝ աղու սուղանան, արա հօ՜,
Հու հո̈ւր օզի անէսկ տա,
Ասէ՝ յարըտ կյուղանան, արա հօ՜, հօ՜:
Ա՛ ժըղօվուրթ, շէն կըէնաք, արա հօ՜,
Սըրտըրնէտ միշտ լէն կըէնաք, արա հօ՜,
Յարըս յէկալ ա կօշտըս,
Հի՞նչ կընի, վէր տէն կըէնաք, արա հօ՜, հօ՜:
Վըէննըս ընգավ մօշավը, արա հօ՜,
Մըռըմօշէն փօշավը, արա հօ՜,
Ծէռքըս հի՞բ ա անց կըննաան
Յարէս շիմշա̈տ տօ̈շավը, արա հօ՜, հօ՜:
Փունջը՝ Գուրգեն Գաբրիելյանի

Ինձ ասում ըն՝ Նախշուն բաջի,
Ղարաբաղա Նախշո՛ւն բաջի,
Ինձ ասում ըն՝ Նախշուն բաջի,
Ղարաբաղա Նախշո՛ւն բաջի:
Յէս քյինացի տավարածի,
Տավարըս կօրավ, ես մընացի….
Ինձ ասում ըն՝ յէր կաց պա՛ր յէք,
Բօյիդ մատա՜ղ, յէր կաց պա՛ր յէք,
Ախր պար կյալ գյո̈ւդո̈ւմ չում,
Կարում չում, օզում չում:
Վընաս չօնէ` կսըվէրիմ
Համօթ պէն չի` կսըվէրիմ,
Տընգըլը-գըդը, կըսըվէրիմ,
Տընգըլը-գըդը, կըսըվէրիմ:
—Տէփը թակէ, զուռնան փիչի, թա̈ռը ածէ,
Յէր ում կըէնում պար կյամ…
— Հի՞նչ պըտահից:
—Սիրում չում էտ հավան:
—Պա վէ՞ր հավա յըս սիրում:
—Ուզո̈ւնդա̈՛րա…
—Չէ՜, չէ՜, չէ՜… տա իմ հավաս չի:
—Թարաքյամա…
—Չէ՜, չէ՜, չէ՜… տա էլ չի իմ հավաս…
Իմ հավաս ա Տասնըչօրս.
—Մին, էրկու, իրէք, չօրս,
Իմ հավան ա Տասնըչօրս.
Մին, էրկու, իրէք, չօրս,
Յէս պար կըկյամ Տասնըչօրս:
Օրիշ հավա օզում չում,
Իմ հավան ա Տասնըչօրս…
Տըղէրք, մին յէկէքյ տըէսնանք՝
Էս հուվ ա կյամ կըլխըպէց։
—Ա̈դա՛, էն հո՞ւվա կյամ կըլխըպէց:
—Ա̈դա՛, էն Հայկանուշին թօռնը՞ն ա:
—Չէ՛, Նախշո՛ւն, չէ՛:
—Ա̈դա՛, էն Վարթանուշին թօռնը՞ն ա…
-Ա՜, չէ՛, է՜, չէ՛:
—Իշխանէն կընէգյ Զո̈ւմբրո՞̈ւտըն ա…
-Չէ՛, է՜, Նախշո՛ւն, չէ՛:
—Վը՜յ, ախճի՛… տու մէր ասէլ մէր Սաքօյէն հարէվանէն ախպօր կընկա պիլըկընգա քըվօրը թօռնանը պարիկամէն ըստըղան քոչած թօռնըն ա…
-Պա՜հ…
Ժողովրդական երգեր
Արցախի ժողովրդական երգերը ժողովրդի առօրյայի, ապրումների, հույզերի, հիշողությունների ու մտահոգությունների արտահայտությունն են։
Այս երգերում միահյուսվում են սերը, կարոտը, ուրախությունն ու ցավը՝ ստեղծելով անկեղծ ու անմիջական պատկերներ ու պատմություններ գյուղական կյանքի և մարդկային հարաբերությունների մասին։
Դրանք իրական պատմությունների երաժշտական ստեղծագործություններ են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ պահպանելով ազգային ինքնությունը։
Այս էջը կբացի մի տարածք, որտեղ խոսքը երգով է հնչում՝ սիրով լի հնչյուններով, հիշողություններով ու ապրող ավանդույթով, իսկ երգի մեջ ժողովրդի հոգին է բաբախում։