Խաղ

Թեմաներ

Խաղ

Խաղը որպես կատարողական արվեստի ժանր արտահայտում է մարդկային մտքի ստեղծագործականությունը, փոխազդեցությունը և մշակութային ինքնությունը՝ համադրելով շարժում, կանոններ և խորհրդանշական իմաստներ։ Խաղի միջոցով փոխանցվում են ավանդույթներ, արժեքներ և սոցիալական վարքաձևեր։

Արցախյան ժողովրդական խաղատեսակները բազմաթիվ են և բազմազան: Հիմնականում խաղում են երեխաներն ու պատանիները, որոշ խաղերում՝ նաև երիտասարդները, անգամ տարեցները: Առավել տարածված են խմբային խաղերը, որոնք սկսելուց առաջ մասնակիցները բաժանվում են խմբերի, ընտրում իրենց ղեկավարներին և վիճակահանությամբ որոշում, թե ով (որ խումբը) պետք է խաղն առաջինը սկսի, հարձակվի, ցատկի, հեծնի ևն, և ով (որ խումբը)` պաշտպանվի, կռանա ևն:

Արցախյան ժողովրդական խաղերը սոցիալական փոխազդեցության, համագործակցության և մրցակցության կարևոր միջոց են՝ ձևավորելով վարքականոններ ու թիմային մտածողություն։ Դրանք պահպանում և փոխանցում են համայնքային ավանդույթները, դերաբաշխման ձևերը և ազգային ինքնության տարրերը։

Խօխան հինչու տըէսնա, էն էլ կըսըվէրէ:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft