ԾԸՏԸՔԱՐԷ/ԾԸՌԸԾԱՌԷ

ԾԸՏԸՔԱՐԷ/ԾԸՌԸԾԱՌԷ

ԾԸԷՏԸ ՔԱՐԷՆ/ԾԸՏԸՔԱՐԷ/ԾԸՌԸԾԱՌԷ - մինչև 20-րդ դարի վերջերը տարածված խաղատեսակ էր:

Հիմնականում խաղում էին 8-13 տարեկան երեխաները բարենպաստ եղանակներին գյուղամիջի կամ գյուղամերձ քարքարոտ տարածքներում:

Վիճակահանության (չօփ քըցիլ) արդյունքում մնացողը դառնում էր բռնող, մնացածները փախչող, որոնք, հետապնդումից խուսափելով, բարձրանում էին քարերի վրա՝ դառնալով անխոցելի:

Բռնողը վազում էր փախչողների հետևից՝ ձգտելով նրանցից մեկին բռնել կամ ձեռքով խփել այն պահին, երբ նա չէր հասցրել կանգնել քարի վրա, որի դեպքում դերերով փոխվում էին:

Խաղի մեկ այլ տարբերակով, որը կոչվում է Ծըռըծառէ, որը խաղում էին այգիներում, խաղակիցները բարձրանում էին ոչ թե քարերի, այլ ծառերի վրա:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft