ԴԱՐԱՆԴՈՒԹԷ/ՏԱՐԱՆՏՈՒԹԷ/ԼՕ-ԼՕ/ԱՎ-ԱՎ/ՈՒՎՈՒՎԱՆԷ

ԴԱՐԱՆԴՈՒԹԷ/ՏԱՐԱՆՏՈՒԹԷ/ԼՕ-ԼՕ/ԱՎ-ԱՎ/ՈՒՎՈՒՎԱՆԷ

ԴԱՐԱՆԴՈՒԹԷ/ՏԱՐԱՆՏՈՒԹԷ/ԼՕ-ԼՕ/ԱՎ-ԱՎ/ՈՒՎՈՒՎԱՆԷ մինչև 20-րդ դարի 70-80-ական թվականները տարածված խաղատեսակ էր: Խաղում էին 15-30 տարեկան պատանիներն ու երիտասարդները, երբեմն ջահել աղջիկներն ու հարսները( գիշերը գյուղամիջում):

Վիճակահանության (չօփ քըցիլ) հետևանքով մնացողը, դեմքով դեպի որևէ պատ, ծառ, սյուն ևն շրջվելով ու աչքերը երկու ձեռքով փակելով, հաշվում էր մինչև 50-ը և սկսում փնտրել այդ ընթացքում թաքնվածներին, որոնք, տարբեր ձայներ հանելով, մթան մեջ անհրաժեշտության դեպքում փոխում էին իրենց տեղը:

Ում գտնում էր, նա դուրս էր գալիս խաղից՝ միաժամանակ մյուս թաքնվածներին բարձր ձայնով հայտնելով փնտրողի մոտավոր տեղը, օրինակ՝ դարանդութէ (կամ ավ-ավ, կամ լօ-լօ), Դօրուց թուրնէն տակավը, դարանդութէ, Սումբաթ դայուց տանը կօխկավը, դարանդութէ, Հաբուն թութուն կըլխավը ևն:

Եթե փնտրողին հաջողվում էր գտնել բոլորին, խաղը նորից էր սկսվում, որի դեպքում փնտրողի դերը ստանձնում էր նա, ով առաջինն էր խաղից դուրս եկել: Հաճախ խաղում էին երկու խմբի բաժանվելով (հալա կյալ), որոնցից մեկի անդամները թաքնվում, մյուսինը՝ փնտրում էին: Խաղը երբեմն տևում էր մինչև լուսաբաց:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft