ԴԷԳՅՈ̈ՒՆ/ԴՕ̈ԳՅՈ̈ՒՆ/ԲՈՒՐԸՆՏԻԿԻՆ/ԿՈՒԿ(Ը)ԼԱ/ՏԻԿՆԻ
ԴԷԳՅՈ̈ՒՆ/ԴՕ̈ԳՅՈ̈ՒՆ/ԲՈՒՐԸՆՏԻԿԻՆ/ԿՈՒԿ(Ը)ԼԱ/ՏԻԿՆԻ - խաղատիկնիկ։
Մինչև Յ0-րդ դարի կեսերը, երբ Արցախի գյուղերում գրեթե չէին վաճառվում գործարանային արտադրության տիկնիկները, փոքր աղջիկների համար դրանք պատրաստում էին մեծերը՝ որևէ փայտի կտորի ևն վրա փաթաթելով շորի կտորներ կամ կարելով և մեջը լցնելով բուրդ, բամբակ, լաթի կտորներ ևն:
Այս խաղը խաղում են փոքր աղջիկները: Լաթի կտորներից խաղատիկնիկ (դէգյո̈ւն) (կամ պատրաստի տիկնիկ վերցնելով) ու օրորոց (ուրուրունց) պատրաստելով՝ հերթով գրկում, փայփայում ու վերջում քնեցնում են տիկնիկին՝ երգելով օրորոցային երգեր: