ՀՕԹԷ

ՀՕԹԷ

ՀՕԹԷ /ՀՕԹԷ/ՀՕԹԱԲԱՇԻ - մինչև 20-րդ դարի 70-ական թվականները տարածված խաղատեսակ էր:

Հիմնականում խաղում էին 12-16 տարեկան տղաները, երբեմն նաև երիտասարդներն ու տարեցները բարենպաստ եղանակներին գյուղամիջի հարթակներում՝ երկու կամ մի քանի հոգով: Գետնին մոտ 10սմ տրամագծով ու 6-7սմ խորությամբ մի փոս (հօբա) էին փորում: Վիճակահանության (չօփ քըցիլ) արդյունքում մնացողը կանգնում էր փոսի մոտ, իսկ մյուսը կամ մյուսները (հերթականությամբ) 7-8մ հեռավորությամբ գծված գծից մեկ բուռ ընկույզ (երբեմն նաև պնդուկ, վեգ ևն) էին նետում դեպի փոսը:

Եթե փոսի մեջ ընկած ընկույզների թիվը զույգ էր, ապա դրանց տերը նույնքան թվով ընկույզ ստանում էր փոսի մոտ կանգնածից ու ինքը կանգնում նրա տեղը, իսկ եթե կենտ էր, նույնքան թվով տալիս էր նրան, կամ հակառակը՝ համաձայն նախօրոք պայմանավորվածության:

Իսկ եթե չի հաջողվում որևէ ընկույզ գցել փոսի մեջ, ապա նետողը իր բոլոր ընկույզները հանձնում է փոսի մոտ գտնվողին և դուրս մնում խաղից: Խաղը հաճախ տևում էր ժամեր շարունակ, մինչև խաղացողները հոգնում էին, կամ նրանցից մեկին հաջողվում էր վերցնել մյուսների բոլոր ընկույզներն ու համարվել հաղթող:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft