ԻՇԸՔՈՒՌԱԿԷ/ՇԸԼԸԿ – ՇԸԼԱԿԷ/ՇԸՄՓՈՒՐ - ՇԸՄՓՈՒՐԷ

ԻՇԸՔՈՒՌԱԿԷ/ՇԸԼԸԿ – ՇԸԼԱԿԷ/ՇԸՄՓՈՒՐ - ՇԸՄՓՈՒՐԷ

ԻՇԸՔՈՒՌԱԿԷ/ՇԸԼԸԿ – ՇԸԼԱԿԷ/ՇԸՄՓՈՒՐ - ՇԸՄՓՈՒՐԷ : Հիմնականում խաղում են 8-16 տարեկան տղաները գարնանը և աշնանը՝ գյուղամիջի հրապարակներում կամ գյուղամերձ հարթ տարածքներում, սովորաբար 6-12 հոգով: Նախապես բաժանվում են երկու խմբի (հալա կյալ), որոնցից յուրաքանչյուրն ընտրում է իր ղեկավարին (մար), որոնք էլ վիճակահանությամբ (չօփ քըցիլ, գյիր-ղուշ, թաց-չօր) որոշում են, թե որ խումբը պետք է կռանա, որը՝ հեծնի: Կռացող խմբի ղեկավարը, մեջքը հենելով որևէ ծառի, պատի, սյունի կամ այլ ամրության, կանգնում է: Խմբի անդամներից մեկը կռանում և գլուխը նրա գոգը դնելով՝ ամուր բռնում է ազդրերից, իսկ մյուսները, շարվելով նրա հետևից, նույնպես կռանում և կառչում են իրարից: Հեծնող խմբի անդամները, իրենց ղեկավարի գլխավորությամբ, հերթով մի քանի քայլ հեռավորությունից վազում և ցատկում են կռացածների վրա: Պետք է այնպես ճարպկորեն ցատկեն ու նստեն, որ բոլորը տեղավորվեն: Վերջին նստողը ծափ է զարկում, մեկ շնչում հաշվում մինչև 10-ը, որից հետո բոլորը իջնում և նորից են հեծնում: Յուրաքանչյուր անգամ համրանքն ավելանում է հինգով: Եթե ցատկողներից մեկն ընկնում է կամ մյուսներից կախվելով՝ ոտքը դիպչում է գետնին, կամ հաշվողը չի հասցնում մեկ շնչում հաշվել, խումբը համարվում է պարտված և դերերը փոխվում են: Ըստ խաղի կանոնների՝ ցատկողներն իրավունք չունեն կռացողներն խփելու կամ հրելու, իսկ կռացողներին չի թույլատրվում իրարից բաժանվել կամ դիտավորյալ բարձրանալ ու կռանալ: Որոշ խոսվածքներում բաբադուշի են կոչվում, նաև դուշ-դուշման, որոշներում` կըլխավը լօք տալի:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft