ՊՕԶՅԻ
ՊՕԶՅ(Ի) - ՊՕԶՅ(Ի)/ՊՈՒԶՅԸՊՕԶՅԷ – խաղատեսակ, որ սովորաբար խաղում են 5-1Յ տարեկան երեխաները՝ հիմնականում ձմռանը սենյակների հատակին, սեղանի շուրջ, հարթ տեղ նստած և որևէ մեկին ընտրելով_ մար_:
Վերջինիս հրահանգով բոլորը իրենց աջ ձեռքի ցուցամատերը կպցնում են հատակին: Նույնը անում է նաև մարը՝ արտասանելով` _պօզյ-պօզյ-պօզյ, էսհինչին _(տալիս է որևէ եղջերավոր կամ անեղջյուր կենդանու ևն անուն) պօզյ և մատը վեր բարձրացնելով:
Եթե հիշատակածը եղջերավորի անուն է, ապա բոլորը պետք է մատները վեր բարձրացնեն, իսկ եթե անեղջյուր էակ է, ապա պետք է չբարձրացնեն:
Սխալվողները պատժվում են նախօրոք պայմանավորված ձևով (ականջից քաշել, գլխին թեթևակի խփել ևն):
Մեկ այլ տարբերակով խաղացողները հատակին կպցնում են իրեբց ձեռքի ճիպոտների ծայրերը՝ սխալվողին ծեծելով այդ ճիպոտներով: