ՃԻՆՋԷԽ ԱԾԷԼ/ՃԸԼՕՐԹԻ ԱԾԷԼ
ՃԻՆՋԸէԽ/ՃԻՆՋԻԱԾԷԼ/ՃԸԼՕՐԹԻ ԱԾԷԼ
Հիմնականում խաղում են 13-16 տարեկան աղջիկներն ու տղաները, հաճախ նաև երիտասարդներն ու փոքրերը բարենպաստ եղանակներին բակերում և գյուղամերձ հարթ տարածքներում:
Մի բարձր ծառի հորիզոնական ճյուղից կամ կամ տանիքի գերանից պարան անցկացնելով ու ծայրերն իրար հանգուցելով, որը կոչվում է ճինջըէխ, նստում (սովորաբար որևէ ծալած շոր կամ փոքրիկ ներքնակ դնելով) կամ պպզում կամ կանգնում են ու սկսում ճոճվել, իսկ մյուսները անընդհատ հրում են առաջ, որից ճոճքը թափ է առնում՝ մի քանի մետր բարձրանալով ու իջնելով:
Նախկինում ընդունված սովորության համաձայն՝ հատկապես Վըրթէվուր, Հըմփէրցում, Պարիկյէնթան տոների ժամանակ աղջիկները բարակ ճիպոտով խփում էին ճոճվող աղջկա ոտքերին՝ պահաջելով ասել հավանած (ըշկըտիրած) երիտասարդի անունը, իսկ սուրբ ծառերից կախած ճոճքով ճոճվելիս նաև գուշակություններ էին անում. Ճոճվող աղջիկը, որևէ ցանկություն մտապահելով, աշխատում էր շատ բարձրանալ և ծառից մի տերև պոկել: Եթե հաջողվում էր, հավատում էին, որ ցանկությունը կկատարվի: