Ենթաթեմաներ
Հավատք և պաշտամունք
Պաշտամունքը հավատքով ամփոփված հավատալիքների, խորհրդանիշների ու կանոնակարգված գործողությունների ամբողջություն է, որն ուղղված է սրբությունների, երկրպագելի կամ սրբացված երևույթների, իրողությունների, նաև անձանց հանդեպ հարգանքի ու հաղորդակցության հաստատմանը։ Այն ներառում է աղոթքներ, ծեսեր, պահք, ուխտագնացություն և սրբավայրերում կատարվող արարողություններ, որոնք ունեն խորհրդանշական և կարգավորիչ բնույթ։ Պաշտամունքը հավատացողի կյանքը կարգավորող համակարգ է, որն անպայման ունի ժամանակացույց, տարածք և վարքականոն։ Այն գործում է որպես ավագ ու կրտսեր սերունդների հաղորդակցության կամուրջ, որպես հասարակության շերտերը միավորող հյուսք՝ փոխանցելով արժեքներ, ձևավորելով համայնքային ինքնություն։ Արցախի համայնքներում երբեմնի գործող պաշտամունքային պրակտիկաներն այսօր կենսական գոյության հնարավորություններ չունեն, բայց դրանց ճանաչողությունն ու ուսումնասիրությունը կարևոր են հիշողության պահպանման ու ժառանգած արժեքները սերունդներին փոխանցելու տեսնակյունից:
Կաթնէն նըհըէտ նի մըտածը հո̈ւքյվէն նըհըէտ տո̈ւս կըկյա:

