Անձրևախափան և անձրևաբեր ծեսեր

Անձրևախափան և անձրևաբեր ծեսեր

ԳՕԴԻ

Մինչև 20-րդ դարի կեսերը կատարվող անձրևախափան, իսկ որոշ պատումների համաձայն՝ նաև անձրևաբեր ծես էր գոդին։ Այդ ծեսի ժամանակ գործածվող կանացի կերպարանքով խրտվիլակը կանայք պտտեցնում էին գյուղերի փողոցներով ու անձրևախափան կամ անձրևաբեր եղանակ աղերսելով՝ երգում․

Գօդի, գօդի, այ գօդի,

Մարթը մըէռած, այ գօդի,

Տըղան մըէռած, այ գօդի,

Ծըվծըվօցատ նըղացալ ըմ,

Կըթկըթօցատ նըղացալ ըմ,

Կյա̈րմո̈ւր արըէվ ըմ օզյում,

Կանանչ սարէր ըմ օզյում,

Ցօրտ-ցօրտ ըխպըրէքյ ըմ օզյում,

Մին ծու տըվէքյ՝ թաթէն տինիմ,

Փուշի տըվէքյ` վարսը քըսիմ,

Գօդի, գօդի, այ գօդի…:

Տե՛ս նաև ՃՕԼԻ:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft