Փառատոներ
Փառատոները Արցախի լիության ու շքեղության փայլն էին։
Արցախում փառատոնները մշակութային ինքնության ու համայնքային կյանքի կարևոր դրսևորումներն էին։
Դրանք մարդկանց միավորում էին համախմբման գաղափարի շուրջ։
Թթի, թոնրահացի, կորկոտի, խնոցու, ժենգյալով հացի փառատոնները վերածվում էին ազգային հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ ձևերի։ Յուրաքանչյուր փառատոն իր մեջ կրում էր ինչպես կենցաղային, այնպես էլ ծիսական ու խորհրդանշական շերտեր՝ ընդգծելով հողի և մարդու անքակտելի կապը։
Գինու ամենամյա փառատոնը, Բերքի տոնը առանձնանում էին իրենց խորքային խորհրդով՝ ներկայացնելով հողի առատությունն ու մարդու ստեղծագործ աշխատանքը։ Դրանք համախմբում էին մարդկանց՝ վերածվելով համընդհանուր ուրախության, փոխանակման և ավանդույթի շարունակության հարթակի։ Տարբեր ուտեստների և գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ կազմակերպվող փառատոնները ազգային խոհանոցի և կենցաղի պահպանության ու վերակենդանացման միջոց էին ։
Փառատոնային մշակույթն Արցախում արտահայտում էր կյանքի լիությունը, աշխատանքի արժևորումը և միասնականության ոգին։