Բնակավայր․ բնակարանային տիպեր

Նյութեր

Բնակավայր․ բնակարանային տիպեր

Պո̈ւլո̈ւր քարավ տօն չըն շինիլ:

Արցախյան կենցաղում բնակարանը միայն ապաստարան չէր, այլ ընտանիքի, աշխատանքի և համայնքային կյանքի կազմակերպման կենտրոն։ Տան կառուցվածքն ու բնակարանային տիպերը ձևավորվել էին բնական պայմաններին, տեղական շինանյութերին և ժողովրդի կենսակերպին համապատասխան՝ սկսած բուն տնից մինչև օժանդակ կառույցներ։

Արցախի ավանդական տունն աչքի էր ընկնում իր հստակ ներքին բաժանումներով, սրահով, կտուրով, ձեղնահարկով և կենցաղային ու տնտեսական նպատակների համար նախատեսված հատվածներով։ Առանձնահատուկ տեղ էին գրավում նաև բնակարանային տարբեր ձևերը՝ սյունավոր տները, չվստանը, շիվահյուս ու աղյուսապատ կառույցները, որոնք արտացոլում էին թե՛ միջավայրի պայմանները, թե՛ շինարարական փորձը։

«Բնակարան, բնակարանային տիպեր» թեման բացահայտում է ոչ միայն տան՝ իբրև կառույցի առանձնահատկությունները, այլև արցախցու՝ կենցաղը կարգավորելու վարքը, բարեհարմար պայմաններ ստեղծելու հնարամտությունն ու ավանդականորեն ձևավորված ու սերնդեսերունդ փոխանցվող փորձառությունը։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft