Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ

Տոհմաբանություն

Նյութեր

Տոհմաբանություն

Տոհմաբանությունը հիշողության այն կենդանի կամուրջն է, որը ներկան կապում է անցյալի հետ և օգնում ճանաչելու սեփական արմատները։

Յուրաքանչյուր գերդաստան իր մեջ պահպանում է սերունդների պատմությունը, նրանց ապրած ժամանակի շունչը, արժեքներն ու ավանդույթները։ Սա հնարավորություն է՝ մեկտեղելու տոհմի մասին պահպանված տեղեկությունները, անունները, հիշատակությունները, լուսանկարներն ու բանավոր պատմությունները։

Այստեղ յուրաքանչյուր անուն ոչ միայն կենսագրական տվյալ է, այլև ազգային մանրակերտ մի ամբողջ կյանքի, աշխատանքի, հավատքի և ժառանգության վկայություն։

Մեր նպատակն է վերականգնել ու պահպանել այն կապերը, որոնք երբեմն մոռացության են մատնվել, սակայն շարունակում են ապրել սերունդների հիշողության մեջ։

Տոհմի պատմության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ ճանաչելու նախնիների անցած ուղին և առերեսվելու մեր ինքնության ձևավորման հիմքերին։

Թող այս էջը դառնա հիշողության, ճանաչողության և սերունդների միջև կապի պահպանման մի փոքրիկ, բայց կարևոր հանգրվան։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft