Բնության և տիեզերքի մասին գիտելիքներ և պրակտիկաներ

Այս բաժինն ամփոփ ներկայացնում է Արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ պահպանված բնության և տիեզերքի մասին գիտելիքների և առօրյա պրակտիկաների մասին փորձառությունը։ Այստեղ կգտնեք ենթաբաժիններ՝ երկնային մարմիններ (Արև, Լուսին, աստղեր), բուսական և կենդանական աշխարհ, ժողովրդական բժշկարան, ինչպես նաև ճանաչելի կդառնան ավանդական երկրագործական և անասնապահական գիտելիքներն ու հմտությունները որոնցից յուրաքանչյուրը նմուշներով, տեսանյութերով ու լուսանկարներով կպատմի Արցախյան բնաշխարհի ինքնօրինակության մասին։ Թերթե՛ք բաժինները՝ ուսումնասիրելու հավաստի տեղեկությունները, ճանաչելու արցախցու աշխարհընկալմամբ ձևավորված փորձառությունը, որոնք նաև ձեր օգնությամբ ու շնորհիվ կապրեն ու կլրացվեն նոր տվյալներով, նմուշներով և պատմություններով։

Կյարունքը վա՛րէ, աշունքը հի՛նձի, ծըմըէռնը նըստէ՛, կյի՛նձի:

Ենթաբաժիններ

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft